Ձեր սարքը պաշտպանելու ցանկությունն առավել քան տրամաբանական է։ Համաձայնեք, շատ ավելի հեշտ է փոխել պաշտպանիչ ապակին կամ պատյանը, քան վերականգնել սմարթֆոնի կոտրված էկրանը։ Պահանջարկը ստեղծում է առաջարկ, ուստի ինչ-որ պահի շուկայում սկսեցին հայտնվել պատյաններ, պաշտպանիչ թաղանթներ, ապակիներ: Ապակիներից շատերն անորակ են և կոտրվում են անգամ  դրանց վրա ուղղված հայացքից, իսկ մյուսները, ինչպես օրինակ՝ WhiteStone Dome Glassը, ի վիճակի են դիմանալ լուրջ փորձությունների, բացի այդ՝ սոսնձվում են շատ անսովոր ձևով:

Բայց մի փոքր ետ գնանք դեպի անցյալ։ Հիշու՞մ եք ամենաառաջին պաշտպանիչ թաղանթը, որը կպցրիք ձեր սմարթֆոնին՝ տարբեր փորձանքներից այն պաշտպանելու խաբուսիկ հույսով։ Իսկ մենք հիշում ենք։ Միևնույն ժամանակ հիշում ենք նաև այդ գործն անելիս կատարվող բոլոր հմայական հնարքները։ Հարկավոր էր մտնել լոգարան, միացնել տաք ջուրը (ինչի շնորհիվ, իբր, պետք է փոշին նստեր), զինվել համբերությամբ, սպիրտով և էկրանը մաքրելու անձեռոցիկով, և սոսնձել, պոկել ու կրկին սոսնձել՝ մինչև նյարդային բջիջների ռեկորդային քանակի կորուստը։

Գրեթե նույն պատմությունն էր նաև առաջին պաշտպանիչ ապակիների հետ։ Դեռ լավ է, եթե խնդիրը լիներ միայն դրանք հավասարաչափ ու առանց օդի պղպջակների կպցնելու դժվարությունը, բայց շատ շուտով կասկածներ առաջացան նաև էկրանը քերծվածքներից, առավել ևս՝ հարվածներից պաշտպանելու հավանականության հարցում:

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ շուկայում հայտնվեցին նրանք՝ iPhoneև Apple Watch համար նախատեսված WhiteStone Dome Glass UV- ապակիները։

Պատրաստված է Կորեայում

WhiteStone ապրանքանիշը ծնունդ է առել Հարավային Կորեայում և արդեն 15 տարի է, ինչ իր աքսեսուարներն է մատակարարում շուկային: Այն ստեղծողների առաքելությունը հուսալի ապակիների մշակումն է ամենախստապահանջ օգտատերերի համար: Այս նախաձեռնությունն իրականացնելու համար թիմը հետևում է «4A» սկզբունքներին՝ բացարձակ հստակություն, բացարձակ փոխազդում, բացարձակ պաշտպանություն և բացարձակ ֆիքսում։ 

 WhiteStone Dome Glass UV- ապակիները ստեղծվել են հատուկ նոր սերնդի՝ կլորացված եզրերով iPhone-ի և Apple Watch-ի համար: Ընկերությունն աշխարհում առաջինն էր, որ հորինեց ու արտոնագրեց դրանք՝ ներկայացնելով 2016 թվականի սեպտեմբերին Բեռլինում կայացած IFA ցուցահանդեսին։ Իսկ կես տարի անց WhiteStone-ն ավարտին հասցրեց ապակիների մշակումը DIY (անգլերենից՝ «արա ինքդ») սեգմենտում և այդ նորույթով մուտք գործեց համաշխարհային շուկա։

Այսպիսի արդյունքի հնարավոր եղավ հասնել՝ շնորհիվ LOCA տեխնոլոգիայի (Liquid Optical Clear Adhesive, ինչը թարգմանաբար նշանակում է «հեղուկ օպտիկական թափանցիկ սոսինձ»): Սա հեղափոխական նյութ է, որի ստեղծումը լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Արտադրողների մեծ մասն ի վիճակի չէ կատարելու նման ծախսեր, այդ իսկ պատճառով նրանք շարունակում են արտադրել էժանագին ապակիներ, և օգտատերը ստիպված է լինում հաճախ փոխել դրանք ցածր որակի պատճառով։

Ինչպե՞ս է աշխատում 

Ամբողջ էությունը արդեն նշված LOCA տեխնոլոգիան է։ Սոսնձման համար օգտագործվում է հատուկ պոլիմեր, որը հեղուկ վիճակում բաշխվում է էկրանի ողջ մակերևույթով և չորանում է ուլտրամանուշակագույն լամպի ազդեցության տակ։ Շնորհիվ միասնական շերտի ստեղծման, որտեղ չկան սնամեջ տեղեր,  հնարավոր է դառնում կանխել օդային բացակների առաջացումը էկրանի և ապակու միջև։ 

Ապակին հնարավորինս կիպ ամրացվում է էկրանին, իսկ սոսնձի բարակ շերտը կատարում է հարվածները մեղմող բարձիկի դեր: Այդ իսկ պատճառով մեխանիկական ազդեցության դեպքում հարվածի ուժը հավասարաչափ բաշխվում է ամբողջ մակերևույթով։ Ուստի, պաշտպանիչ ապակին վնասելը դժվար է, իսկ սարքի էկրանը՝ գործնականում առհասարակ անհնար։

Ի դեպ, եթե հանկարծ որոշեք հեռացնել պաշտպանությունը, դա ամենևին էլ դժվար չի լինի։ Ընդ որում, սոսնձից հետք անգամ չի մնա։

Եթե ​​ձեզ հետաքրքիր է  ապակին փակցնելու ամբողջ գործընթացը տեսնելը՝ մենք մանրամասն տեսանյութ ենք պատրաստել։

Մատակարարվող լրակազմ

Արտադրողը թողարկել է համալրման բաղադրիչների երկու տեսակ՝ ուլտրամանուշակագույն լամպով և առանց դրա: Մանրածախ վաճառքում առաջարկվում է առանց լամպի լրակազմը: Եվ քանի որ WhiteStone Dome Glass-ի տեղադրումը պահանջում է պրոֆեսիոնալ սարքավորումներ, մենք առաջարկում ենք լրացուցիչ տարբերակ՝ ապակին փակցնելու ծառայություն։ Դրանից կարող եք օգտվել՝ այցելելով iSpace խանութներից որևէ մեկը: Բացի այդ, մեր խորհրդատուները ձեզ խորհուրդներ կտան պատյանի և ապակու համատեղելիության վերաբերյալ:

Այսպիսով, փաթեթը ներառում է պաշտպանիչ ապակի, սոսինձ, պլաստիկ հարմարանք սմարթֆոնն ամրացնելու համար, «կամրջակ»՝ սոսնձի պարկուճն ամրացնելու համար, սլայդեր, միկրոֆիբրից անձեռոցիկ, խոնավ անձեռոցիկ և կպչուն պիտակներ՝ փոշին հեռացնելու համար։

Զգացվում է հոգատարությունը գնորդի հանդեպ. արտադրողի կողմից մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր մանրուք: Պատկերացնում եք, նույնիսկ չեն մոռացել կպչուն ժապավենը՝ բարձրախոսին փակցնելու համար. այն նախատեսված է, որպեսզի սոսինձը պատահաբար չանցնի դրա անցքերի մեջ:

Կարևոր մանրամասներ

Որպեսզի այլևս հարցեր չունենաք և չերկմտեք, մնում է միայն մեր ակնարկում ավելացնել մի քանի կարևոր առանձնահատկություններ, որոնք բնորոշ են WhiteStone Dome Glass ապակիներին: 

Դրանցից մեկը քողարկումն է: Իհարկե, առաջին հերթին ապակին նախատեսված է էկրանը ցանկացած վնասվածքից պաշտպանելու համար։ Բայց Dome Glass-ը հիանալի սքողում է էկրանի վրա արդեն իսկ եղած ճաքերն ու քերծվածքները: Տեսեք, թե օգտատիրոջ բախտն ինչպես չի բերել ու կոտրել է խելացի ժամացույցը, և ինչպիսի տեսք ունի այն՝ առանց օրիգինալ էկրանը փոխարինելու, բայց վրան WhiteStone Dome Glass պաշտպանիչ ապակի դնելով: Հրա՛շք է, ուրիշ ոչինչ։

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ էկրանը պահպանում է արտաքին տեսքը՝ մնալով բարակ և հպումների նկատմամբ զգայուն:

Ի դեպ, եթե iPhone-ի համար դեռ հնարավոր է փորձել և գտնել էկրանը պաշտպանելու մի քանի արժանի տարբերակ, ապա Apple Watch-ի համար WhiteStone Dome Glass ապակիները ձեր ուշադրությանն ու միջոցներին արժանի միակ լուծումն են: 

 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*