Եթե փնտրում եք բարձրախոս հետաքրքիր ճամփորդությունների, ամառային զբոսախնջույքների և տուրիստական արշավների համար, ապա Ձեր մեջքի պայուսակում տեղ գտեք մեր այսօրվա ակնարկի հերոսուհու՝ Beosound Explore դյուրակիր Bluetooth-բարձրախոսի համար:

Այժմ կարելի է գնել Bang&Olufsen բարձրախոսը Հայաստանում՝ ispace.am-ի միջոցով։

Դիզայնը միաժամանակ և՛ գրավում է, և՛ պաշտպանում

Bang&Olufsen սարքերը ներկայացման կարիք չունեն. առաջնակարգ ակուստիկայի դանիական այս ապրանքանշանը հայտնի է իր հատուկ ուշադրությամբ էսթետիկ և տեխնոլոգիական մանրուքների նկատմամբ: Beosound Explore-ը մշակվել է Above սկանդինավյան նորարարական գործակալության դիզայներների կողմից: Թերևս դա է պատճառը, որ դիզայնում նկատվում են առավել ժամանակակից նոտաներ:

Բարձրախոսի արտաքին տեսքը տարբեր ասոցիացիաներ է առաջացնում օգտատերերի մոտ. ոմանց դիզայնը հիշեցնում է թերմո գավաթ, ոմանց՝ պահածոյատուփ, ոմանց՝ պայթուցիկ սարք: Ինչ էլ լինի, սարքն իսկապես «պայթեցնում է» ուղեղը և իր կողմը գրավում բոլորի հայացքները:

Ձեր ձեռքն եք վերցնում այն և հասկանում, թե ամեն բան ինչ հիանալի է մտածված ու փոխկապակցված: Անոդացված ալյումինե կորպուսը հաճելի զովություն է պարգևում շոգ օրերին: Շերտավոր մակերեսն այն դարձնում է ավելի հուսալի, վնասների հանդեպ  դիմացկուն, բացի այդ նվազեցնում է քաշը (631 գրամ՝ առանց կարաբինի, 81x124x81 մմ չափսերի պարագայում): Օղակների արանքում բարձրորակ ռետինե ցանց է, որից ելնում է ձայնը։ Առաջին իսկ հպումից պարզ է դառնում, որ սա բարձրակարգ և շքեղ ապրանք է։

Լրակազմում ներառված են՝  բարձրախոս, սիլիկոնե շապիկներ՝ բարձրախոսի վերևի և ներքևի հատվածների համար, USB Type -C մալուխ՝ լիցքավորման համար, կարաբին՝ մեջքի պայուսակին կամ գոտուն ամրացնելու համար, ինչպես նաև հրահանգները կիրառման վերաբերյալ։

Ի դեպ, աքսեսուարների գույնը համապատասխանում է Ձեր Explore-ի գույնին: Վաճառքում ընդհանուր առմամբ առկա են հինգը՝ «սև անտրացիտ», «մոխրագույն մառախուղ», մուգ կապույտ, շագանակագույն և կանաչ։ Յուրաքանչյուր երանգ թոփային է, սակայն հատկապես վերջին երկուս են ուժեղացնում ասոցիացիան բնության հետ:

Քանի որ Beosound Explore նախատեսված է իրենց տանից դուրս ինչ-որ տեղ երաժշտություն լսող ակտիվ մարդկանց համար (անշուշտ Ձեզ ոչ ոք չի արգելի անել դա), ինժեներները հոգացել են դրա հուսալիության մասին: Ալյումինե կորպուսը կայուն է քերծվածքների նկատմամբ և դիմանում է կոշտ մակերևույթների վրա ընկնելիս, իսկ IP67 պաշտպանության աստիճանը երաշխավորում է կայունություն փոշու և ջրի հանդեպ: Այսպես՝ սարքը չի կարող վնասվել  անգամ մինչև 1 մետր խորությամբ 30 րոպե չպլանավորված «լողալու» պարագայում։

Տպավորիչ ձայն և միավորում որպես ստերեոզույգ

Երբ խոսք է գնում դյուրակիր ակուստիկայի մասին՝ շատ օգտատերեր ներողամտաբար տարուբերում են գլուխները. իբրև՝ ի՞նչ կարելի է սպասել այդպիսի փոքր սարքից: Այլ բան են մեծ ակուստիկ համակարգերը․ այ, ձա՛յնը դա է: Եվ այս համոզմունքը լրացուցիչ առավելություն է տալիս Beosound Explore բարձրախոսին․ Ձեզ համար անսպասելի կերպով պարզվում է, որ այն հզոր է, հագեցած խորը հնչողությամբ, չունի ակնհայտ թերություններ:

Բարձրախոսի մեջ տեղադրված են երկու լայնածավալ դինամիկներ՝ յուրաքանչյուրը 1,8 դյույմ չափի և 30 Վտ հզորությամբ: Բարձրախոսից հնչող ձայնն ասես ամենուր է, այն տարածվում է շուրջ բոլորը՝ 360 աստիճանով․ դա զգացվում է անմիջապես։ Նույնիսկ եթե Beosound Explore-ը Ձեր ձեռքից ջուրն ընկնի՝ դեռ հիանալի լսելի կլինի:

Ի դեպ, հատկապես գերազանց է այն, որ երկու Beosound Explore բարձրախոսները կարելի է միավորել ստերեո զույգի մեջ: Դրանք կարելի է միացնել մեկ համակարգում՝ Bang & Olufsen ֆիրմային հավելվածում. այդ դեպքում ամեն մի բարձրախոս իր վրա կվերցնի ձախ և աջ դինամիկների գործառույթը: Ձայնը դառնում է էլ ավելի ծավալուն և  բարձր:

Դիմացկուն մարտկոց և հասկանալի կառավարում

Bang&Olufsen դյուրակիր բարձրախոսն առաջին անգամ միացնելիս Դուք պետք է այն կապեք Ձեր Beosound Explore-ը սարքի հետ: Միացումը բավականին պարզ և արագ գործընթաց է: Ներբեռնեք ֆիրմային հավելվածը. դրանում Դուք կարող եք ընտրել ձայնի հնչողության ռեժիմը կամ կարգավորել էքվայլայզերները՝ ըստ Ձեր ճաշակի, ինչպես նաև վերահսկել լիցքավորման մակարդակը:

Ի դեպ, Beosound Explore Li-lon-ի մարտկոցը 2000 մԱ/ժ է: Եթե երաժշտությունը միջին ձայնով է, ապա բարձրախոսը Ձեզ կապահովի՝ աշխատելով մինչև 27 ժամ: Դուք կարող եք այն լիցքավորել մինչև ամբողջական մարտական պատրաստությունը ընդամենը 3 ժամում։

Կառավարման տարրերը տեղակայված են վերին վահանակի վրա․ այստեղ Դուք կգտնեք նաև լիցքավորման փոքրիկ լուսադիոդային ցուցիչը: Լիցքավորման USB Type-C միակցիչը գտնվում է բարձրախոսի ներքևի մասում: Այն թույլ է տալիս ոչ միայն համալրել էներգիայի պաշարը, այլև ուղղակիորեն հաղորդել երաժշտությունը։

Ի՞նչ ունենք արդյունքում: Beosound Explore՝ շքեղ, ոճային և հիանալ հնչողությամբ բարձրախոս: Բայց ինչն է ավելի կարևոր, իրականում, փաստորեն, նրան հնարավոր չէ «սպանել»․ նույնիսկ բարձր լանջից թռչելուց և անտառային գետի ափին վայրէջք կատարելուց հետո էլ նա կշարունակի քաղցր երգել։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*