Պրեմիում դասի  ակուստիկայի Bang&Olufsen դանիական ապրանքանիշը գիտի՝ ինչպես աչքի ընկնել: Յուրաքանչյուր արտադրանք նորարարության, գեղագիտության և գործնականության մարմնացում է: Beoplay A9 4 Gen տնային աուդիո համակարգը բացառություն չէ. ոճի և ֆունկցիոնալության օրգանական հավասարակշռությունը այն դարձնում է համընդհանուր հիացմունքի առարկա:

Դիզայնը․ ստեղծված է Ձեր ինտերիերի և ապրելակերպի մի մասը դառնալու համար 

Մինչև Bang&Olufsen  Beoplay A9 -ի ուժեղ կողմերի մեջ խորանալը (չնայած՝ բարձրախոսը լավն է ամեն ինչում, որ կողմից էլ նայենք), մի հետաքրքիր համեմատություն անենք: Երբևէ գնե՞լ եք ավտոմեքենա, որի շքեղ թափքի գույնը նույնն է՝ ինչ Ձեր աչքերինը, բայց «ներքինը» բացարձակապես միջակ է, այնպիսին, որ արագընթաց մայրուղու վրա հազիվ է քաշում ժամում հարյուր կմ արագությունը։ Կամ հակառակը՝ ավտոմեքենան հզոր գազան է, բայց այնպիսի տեսք ունի, որ առանց արցունքների չես նստի։

Դե, ասեք, Ձեզ հետ պատահե՞լ է նման բան: Ուրեմն, Դուք հասկանում եք, որ իսկական արվեստ է հավասարապես գեղեցիկ, հզոր և ֆունկցիոնալ արտադրանք ստեղծելը:

Առանց շինծու համեստության կարելի է ասել, որ Beoplay A9-ը իրոք նման է արվեստի գործի։ Դիզայներ Էլվինդ Ալեքսանդր Սլաատոն արել է առավելագույնը. այն, որ մեր առջև ակուստիկ համակարգ է, անմիջապես չես ասի։ Սա ավելի շատ նման է ժամանակակից ինտերիերի տարրի, որի շուրջը դիզայնի մի ամբողջ հայեցակարգ կառուցելու ցանկություն է առաջանում: 

Իրենից ի՞նչ է ներկայացնում Bang&Olufsen տնային աուդիո համակարգը: Այն 70 սմ տրամագծով և 90 սմ բարձրությամբ կատարյալ կլոր վահանակ է, որը փոքր-ինչ հիշեցնում է արբանյակային ալեհավաք կամ թիրախ։ Առջևի մասի վրա Ֆիբոնաչիի ոչ անհայտ նախշն է, և այն ոչ միայն հմայիչ գեղեցկություն է հաղորդում, այլև օդափոխիչի դեր է կատարում ցածր հաճախականությունների համար:

Ամբողջ կառույցը հենված է ամբողջական թխկիից կտրված երեք փայտե ոտքերի վրա, որոնք հեշտությամբ պտուտակվելով հագցվում են հիմքի հետևի մասին: Կա նաև ետնամասում թաղված  բռնակ՝  բարձրախոսը տան ներսում տեղափոխելու համար: Թեև քիչ հավանական է, որ Դուք  շատ հաճախ կանեք դա՝ ի վերջո մոտ 18 կգ քաշ է: Հատկապես հիանալի է այն, որ Beoplay A9 բարձրախոսը ոչ միայն կարելի է տեղադրել հատակի վրա, այլև կախել պատից՝ դրա համար հավելյալ գնելով ցանկացած հարմար ամրակ։

Մեր հիշողության մեջ դեռ թարմ են այն սարսափելի տգեղ աուդիո տեղակայանքները, որոնք նախկինում կարելի էր գտնել յուրաքանչյուր տանը։ Դրանք աչքից հեռու որևէ տեղ թաքցնելուց բացի ուրիշ ոչինչ անել չէր կարելի․ այս գեղագիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացն առավել արժեքավոր է դրանով իսկ: Հիանալ կարելի է, թե ինչպիսի վիրտուոզ կերպով է Bang&Olufsen Beoplay A9 տնային աուդիո համակարգը ներգծվում բոլորովին տարբեր ոճով ձևավորված  ինտերիերներում և ամենևին չի կորչում դրանց մեջ

Դիզայներ Էլվինդ Ալեքսանդր Սլաատոն ցանկացել է ստեղծել հավերժ դասական մի բան, որը երբեք չի հնանա և ցանկացած ռակուրսից էսթետիկ ​​տեսք կունենա: Վստահ ենք, որ դա նրան հաջողվել է։ 

Ձայնը․ բնական, բայց հզոր, ինչպես համերգի ժամանակ

Սարքի շլացուցիչ արտաքին տեսքից առաջացած զգացմունքները մի փոքր թուլանալուց հետո (չնայած՝ մենք չենք երաշխավորում, որ այդ պահը կգա), Դուք կցանկանաք ավելին իմանալ դրա հնարավորությունների մասին։ Եվ այստեղ նույնպես Ձեզ բազում անակնկալներ են սպասում:

Bang&Olufsen տնային աուդիո համակարգն ունի ներկառուցված 7 բարձրախոս՝ 1500 Վտ ընդհանուր ելքային հզորությամբ և  ամենացածր հաճախականություններում հնչյունների սաբվուֆերի 400 Վտ հզորությամբ։ Այս հզորության կառավարումը Ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի. համակարգի ձայնը միացնելու կամ անջատելու համար Ձեր ձեռքը երկու վայրկյանով դրեք կենտրոնում, ձայնի բարձրությունը նվազեցնելու համար ձեռքը զգուշորեն սահեցրեք դեպի ձախ՝ սարքի ալյումինե ուրվագծերի վերին մակերևույթի երկայնքով,  իսկ ավելացնելու համար՝ սահեցրեք դեպի աջ: Beoplay A9 -ի առջևի վահանակի վրա ոչ մի տեսանելի կոճակ չեք գտնի, և սա չափազանց ժամանակակից լուծում է:

Ի դեպ, ուժեղացուցիչ համակարգի համար մշակվել է յուրօրինակ ինտելեկտուալ տեխնոլոգիա։ Բարձրախոսն այնքան խելացի է, որ կարող է որոշել այն սենյակի չափը, որտեղ գտնվում է և ինքնուրույն կարգավորել ելքային հզորությունը՝ կախված շրջապատից: Սա Ձեր սիրելի կատարողի հետ միևնույն սենյակում գտնվելու ամենաջերմ զգացողության նման մի  բան է:

Բացի այդ, ինժեներները մշակել են Beoplay A9-ը շինության ներսում տեղադրելու երեք եղանակ՝ անկյունում, պատի մոտ և առանձին դրված: Յուրաքանչյուր ռեժիմում սարքն ինքնավար կերպով կարգավորում է բասերի ելքը՝  առաջարկվող ամեն մի տարբերակի համար: Որտեղ էլ գտնվի սարքը, կարող եք վստահ լինել, որ բասը  կլինի հզոր և ջերմ միաժամանակ: Այն չի խլացնի միջին և բարձր հաճախականությունները, այլ հմտորեն կընդգծի դրանք։

Beoplay A9 բարձրախոսի այլ առանձնահատկություններ 

Անշուշտ Դուք արդեն համոզվել եք, որ այս տնային աուդիո համակարգի յուրաքանչյուր մանրուք ստեղծված է մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ: Ինժեներները պարզ և հասկանալի են դարձրել նաև Bang&Olufsen-ի միացման պրոցեսը։ Միացման ամենահարմար տարբերակը AirPlay-ն է, սակայն այն հասանելի է միայն Apple-ի սարքեր ունեցողներին: Android-ի օգտատերերը կարող են երաժշտությունը նվագարկել Chromecast-ի միջոցով: 

A9-ն նաև  հնարավորություն ունի DLNA-ի՝  լարային միացման համար, ինչպես նաև՝ Wi-Fi-ի և Bluetooth-ի: Դուք կարող եք միանալ Google Home ձայնային օգնականին և Ձեր ձայնով կառավարել երաժշտության նվագարկումը:

Խորհուրդ ենք տալիս ներբեռնել անվճար Bang&Olufsen հավելվածը, որտեղ կարող եք նաև ըստ Ձեր ցանկության փոխել ձայնի կարգավորումները  և աուդիո սարքը կառավարել Ձեր iPhone-ից կամ iPad-ից: 

Բայց առավել զարմանալին երկու այդպիսի աուդիո համակարգերը մեկտեղ միավորելու հնարավորությունն է: Այս դեպքում յուրաքանչյուր սարք իր վրա կվերցնի ձախ և աջ բարձրախոսների դերը, ինչը թույլ կտա կկրկնապատկել ձայնային պատկերի հզորությունն ու խորությունը։

Ո՞րն է վերդիկտը

Երևանում Bang&Olufsen աուդիոհամակարգ կարող եք գնել iSpace խանութից։ Աուդիոհամակարգի արժեքը 1 544 000 ՀՀ դրամ։ 

Չմոռանալով այն մասին, որ խոսքը պրեմիում ապրանքանիշի մասին է, Beoplay A9 4th -ի արժեքն առավել քան ընդունելի է թվում։ Սարքը, որը պատրաստված է ամենաորակյալ նյութերից ու ժամանակակից դիզայնի գլուխգործոց է, նաև իր հնչյունային մակարդակով  պատրաստ է մրցակցել տնային կինոթատրոնի համակարգի հետ, պարզապես չի կարող էժան լինել։

Beoplay A9-ի ակնարկը ցույց տվեց, որ այս սարքում  Bang&Olufsen-ի դիզայներներին և ինժեներներին հաջողվել է հասնել ձևի և բովանդակության յուրահատուկ հավասարակշռության: Մյուս ապրանքանիշերը որևէ նման բան չեն առաջարկում:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*