Վերջին պահին ամանորյա նվերներ ընտրելն այնքան էլ լավ գաղափար չէ: Որքան տոնը մոտենում է, այնքան հոգսերն ավելի են շատանում. նվեր փնտրելու ժամանակ պարզապես կարող եք չունենալ: Լավ կլինի չգերագնահատեք Ձեր հնարավորությունները և նվերներ փնտրել նախօրոք։ 

iSpace-ի փորձագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն: Մենք հստակ գիտենք, թե ինչ նվեր կցանկանան Ձեր հարազատներն ու ընկերները տեսնել տոնածառի տակ: Սփոյլեր. իհարկե, դա պետք է լինի Apple-ի սարքավորումն ու աքսեսուարը: Երազները պետք է իրականանան. ի վերջո, Ամանոր է:  

Նվերներ երկրորդ կեսի համար  

Ընկերուհու կամ կնոջ համար: Սիրելիների համար չարժե խնայել։ Նախ, իսկապես հաճելի է իրականություն դարձնել սիրելի մարդու երազանքները: Երկրորդ, սա նաև ճիշտ է ստրատեգիական առումով. չէ՞ որ ոչ միայն Դուք եք նվեր ընտրում, այլ նաև Ձեզ համար են նվեր ընտրում։ 

Բոլորովին նոր iPhone 15-ը համարվում է նվերների շարքում աղջիկների ֆավորիտը: Բոլոր պարամետրերով սա Apple-ի պատմության լավագույն բազային iPhone-ն է: Կորպուսի գեղեցիկ գույներ, վառ OLED էկրան, արագ A16 Bionic չիպ, հիանալի տեսախցիկ՝ տարբեր ֆոտո և վիդեո ռեժիմներով: Ի դեպ, iPhone 15 Plus -ն ունի նույն բնութագրերը, բացառությամբ, որ էկրանը մի փոքր ավելի մեծ է, իսկ մարտկոցը՝ ավելի դիմացկուն: 

 Իսկ ահա ավելի առաջադեմ օգտագործողներին խորհուրդ ենք տալիս ձեռք բերել iPhone 15 Pro կամ iPhone 15 Pro Max: Դուք հաստատ չեք կարող սխալվել այս հարցում: Վերջիններս հագեցած են վերջին A17 Bionic չիպով, որն ունի լրացուցիչ գրաֆիկական միջուկ և բարելավված կատարողականություն: Ամենաէական տարբերությունը վերաբերում է հեռաֆոտո ոսպնյակներին: iPhone 15 Pro-ն օգտագործում է 3x 12 մեգապիքսելանոց հեռաֆոտո տեսախցիկ, իսկ iPhone 15 Pro Max-ն օգտագործում է 5x հեռաֆոտո տեսախցիկ, որը թույլ է տալիս էլ ավելի մոտենալ օբյեկտներին՝ չկորցնելով պատկերի որակը։ 

 Ի դեպ, նոր iPhone-ները Lightning-ի փոխարեն ստացել են USB-C միակցիչ։ Սա նշանակում է, որ այժմ կարող եք լիցքավորել Ձեր iPhone-ը, Mac-ը և iPad-ը մեկ ադապտերով: Սա շատ հարմար է,  քանի որ տանից դուրս գալիս այլևս կարիք չկա ծանրաբեռնել Ձեր պայուսակը տասնյակ բլոկներով և մալուխներով: 

Ընկերոջ կամ ամուսնու համար: Իհարկե, iPhone-ը մեծ անակնկալ կլինի նաև երիտասարդի համար։ Սակայն, եթե նա տեխնիկայից լավ գլուխ է հանում, ապա, ամենայն հավանականությամբ, նա շատ ավելի գոհ կլինի Mac-ից։ 

 Սա ոչ միայն հրաշալի նվեր է, այլ նաև շատ շահավետ ներդրում։ Mac-ն ավելի երկար է աշխատում, քան ցանկացած այլ ապրանքանիշի «մեքենա», հազվադեպ է փչանում, թարմացվում է անվճար և ունի բարձր մնացորդային արժեք հետագա վերավաճառքի դեպքում: 

 Դուք չեք կարող սխալվել, եթե ձեռք բերեք 2023 թվականի արտադրության 14,2 դյույմանոց MacBook Pro-ն: Touch Bar սենսորային վահանակը, Apple M3 Max նորագույն պրոցեսորը, 36 ԳԲ օպերատիվ հիշողությունը և 1 ՏԲ ներքին հիշողությունը լավագույն սարքավորումներն են իսկական տղամարդու համար: Նման նոութբուքը ակտուալ կմնա առնվազն ևս 5-7 տարի, իսկ բոլոր ամենօրյա առաջադրանքները կկատարվեն շատ ավելի արագ: 

 Apple-ն ունի համակարգիչների անհավանական լայն շարք: MacBook Pro-ն հարմար է իրական փորձագետների համար, ովքեր օգտագործում են տեխնոլոգիան իսկապես լուրջ խնդիրների համար և միևնույն ժամանակ գնահատում են շարժման ազատությունը: MacBook Air-ը իդեալական տարբերակ է նրանց համար, ում  պահանջները մի փոքր ավելի մեղմ են  տեխնիկական բնութագրերի մասով: Իսկ մոնոբլոկ  iMac-ը նախատեսված է նրանց համար, ովքեր կարիք ունեն աշխատասեղանի համակարգչի և կատարողականության գերազանց պահուստի մոտակա մի քանի տարիների ընթացքում: 

 Իհարկե, ցանկացած աշխատանքում անհրաժեշտ է հանգիստ, և յուրաքանչյուր մոդել կատարյալ է նաև զվարճանքի համար։ Հաճելի է դիտել ֆիլմեր վառ էկրաններով, բարձր բարձրախոսներից գալիս է բարձրորակ բալանսավորված ձայնը իսկ նոութբուքի դեպքում մարտկոցն ապահովում է երկար ժամանակ առանց վերալիցքավորման: 

 Մի խոսքով, դադարեք հարցնել պարոն Google-ին, թե ինչ նվիրել կնոջը Ամանորին կամ ինչ նվիրել ամուսնուն Ամանորին: Պարզապես մուտք գործեք մեր կատալոգ և ընտրեք նվեր, որը հաստատ ցանկալի կլինի: 

Նվեր ծնողների համար  

Մայրիկներն ու հայրիկները միշտ զբաղված են լինում և մոռանում են իրենց մասին: Նրանք հազվադեպ են երես տալիս իրենց և սովոր են տալ՝ փոխարենը ոչինչ չակնկալելով։ Այդ իսկ պատճառով վերջիններս շատ կզարմանան և կուրախանան Ձեր կողմից ստացած ցանկացած նվերից:  

Բայց մենք հստակ գիտենք, թե ինչ նվիրել մեր ծնողներին Ամանորին։ Եվ եթե դա լինի iPad, ապա մենք երաշխավորում ենք հույզերի ուրախ պոռթկում: 

 Ձեր մայրիկը կկարողանա կերակուր պատրաստել՝ նայելով վիդեո բաղադրատոմսեր, իսկ Ձեր հայրիկը կկարողանա կարդալ վերջին նորությունները և էլեկտրոնային գրքերը: Բացի դա, վերջիններս միշտ կկարողանան կապի մեջ լինել։ Իսկ սա շատ կարևոր է նրանց համար, ովքեր Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները նշում են միմյանցից հեռու։ iPad-ի նկարի և ձայնի որակն այնքան իրատեսական է, որ հեռավորությունն ու սահմանները կարծես անհետանում են: Մնում է միայն մեկ բան անել՝ պարզապես անհրաժեշտ է ընտրել Apple պլանշետի ամենահարմար մոդելը:  

Կա ևս մեկ տարբերակ, թե ինչ կարելի է նվիրել մայրիկին Ամանորին: Դրանք ձայնային սարքերն են Bang & Olufsen-ից՝ հայտնի սկանդինավյան ապրանքանիշից, որը գրեթե հարյուր տարեկան է: Այս բոլոր տարիների ընթացքում դիզայներներն ու ինժեներները հաջողությամբ համատեղել են պրեմիում դիզայնը, բարձրորակ կառուցվածքը և հստակ ձայնը: Իսկ Bang & Olufsen-ի ցանկացած գադջեթ հիանալի նվեր կլինի։ 

Տոնական մթնոլորտ ստեղծելը և Ձեր սիրելի ամանորյա ստեղծագործությունները նվագելը կարող եք ապահով կերպով վստահել նորարարական Beosound Balance անլար բարձրախոսին: Այն առանձնանում է 7 բարձրախոսով եզակի ակուստիկ կոնֆիգուրացիայով, որն ապահովում է հզոր բաս և հստակ, հավասարակշռված ձայն, որը տարածվում է ողջ սենյակով: Բացի այդ, որտեղ էլ որ գտնվի բարձրախոսը, ձայնի ուղղությունը կարելի է սահմանել առանձին: 

 Կատալոգն ունի Bang & Olufsen աուդիո գադջեթների մեծ ընտրանի: Որն էլ ընտրեք, Ձեր սիրելիներին կհաղորդեք այն զգացողությունը, որ հրաշքն արդեն մոտենում է: 

Նվերներ երեխաների համար  

Թեև դա կարող է դուր չգալ մեծահասակներին, սակայն համակարգչային տեխնիկան դարձել է երեխաների և դեռահասների կյանքի անբաժանելի մասը: Գադջեթների օգնությամբ նրանք զվարճանում են, սովորում, օգտակար սովորություններ են ձևավորում։ Ավելին, նրանք ցույց են տալիս իրենց դիրքը հասակակիցների շրջանում. արդյոք Ձեր երեխան կունենա iPhone 15, iPhone 14, iPhone 13, iPhone 12 կամ, օրինակ, iPhone 11, կարևոր նշանակություն ունի երիտասարդական ենթամշակույթում: Հուսալի պատյան, բարձրորակ տեսախցիկ և սոցիալական ցանցեր մուտք գործելն այստեղ նվազագույնն է։ Բայց արդյունքում, թե ինչ նվիրել երեխաներին Ամանորին, կախված կլինի Ամանորի նվերների համար հատկացված բյուջեից։ 

Աղջկա համար: Ժամանակակից աշխարհում իսկապես դժվար է ապրել առանց գադջեթների, նույնիսկ եթե դու երեխա ես։ Իսկ ինչու՞ դիմադրել.  վերջիններս կյանքն ավելի հարմարավետ և հետաքրքիր են դարձնում: Եթե ​​հոգնել եք մտածել, թե ինչ նվիրել աղջկան Ամանորին, ապա նայեք մեր կատալոգը։ Այնտեղ Դուք կգտնեք բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ Apple AirPods կամ Apple AirPods Max անլար ականջակալներ։ Նրան հաստատ դուր կգա դրանցով լսել երաժշտություն, դասախոսություններ և փոդքասթներ: 

AirPods-ի բոլոր մոդելներն ունեն ոճային դիզայն և հարմար ֆորմ-ֆակտոր: Դրանք հեշտ են միանում, երկար են աշխատում, արագ են լիցքավորվում և ապահովում են գործողությունների լիակատար ազատություն։ Բայց ամենակարևորն այն է, որ դրանք լռելյայն ռեժիմում շատ լավ են հնչում: Եվ օգտագործողը կարող է հավելյալ կարգավորել ձայնն իրեն հարմար՝ էքվալայզերի պարամետրերի միջոցով: 

 Ի դեպ, վերջիններս հիանալի են աշխատում ոչ միայն iPhone-ի, այլև ցանկացած Android սմարթֆոնի հետ։ 

Տղայի համար:  Թե ինչ նվիրել տղային Ամանորի առթիվ, մենք Ձեզ դա էլ կհուշենք։ Apple Watch-ը ոչ միայն նորաձև և գեղեցիկ աքսեսուար է, այլ նաև խելացի օգնական։ Այն միշտ ձեռքի տակ է, իսկ եթե ավելի կոնկրետ՝ դաստակին: Անգամ անձրևի տակ զբոսնելիս կամ լողավազանում լողալիս ամենևին պարտադիր չէ դրանից բաժանվել։ Սերիա 2-ից նոր բոլոր Apple Watch-երը ջրակայուն են: Իսկ Apple Watch Ultra, Apple Watch Ultra 2, Apple Watch Series 9-ը կարելի է օգտագործել նույնիսկ ակվալանգով սուզվելիս, պատկերացնու՞մ եք: 

 Սպորտով զբաղվող, ինչպես նաև պարզապես իրենց առողջության մասին հոգ տանող տղաների համար սմարթ ժամացույցը կլինի լավագույն նվերը։ Նրանց մեջ առկա են ներկառուցված առողջության հիմնական ցուցանիշներ՝ ԷՍԳ, սրտի զարկերի մոնիտոր, ջերմաչափ, ինչպես նաև քնի և սթրեսի մոնիտորինգի ֆունկցիաներ: Apple Watch-ը կարող է նաև բացահայտել ավտովթարները և զանգահարել շտապ օգնության ծառայություններ: Սակայն հուսով ենք, որ դա Ձեզ պետք չի գա: 

Վերջիններիս շնորհիվ Դուք կարող եք կապի մեջ մնալ զանգերի և SMS-ի շնորհիվ, երաժշտություն նվագարկել, ճամփորդել ինտերնետում և «զրուցել»  Siri ձայնային օգնականի հետ: Առհասարակ, Apple Watch-ը և՛ անձնական մարզիչ է, և՛ պատասխանատու օգնական, և՛ պարզապես հաճելի ուղեկից։ 

Նվերներ գործընկերների և ընկերների համար 

 Եկեք անկեղծ լինենք. եթե յուրաքանչյուր գործընկերոջ կամ մտերիմ ընկերոջ iPhone նվիրեք, ապա Դուք կսնանկանաք: Իհարկե, մենք պատրաստ ենք Ձեզ առաջարկել վարկ կամ ապառիկ, սակայն ամեն դեպքում: Ի՞նչ անել, եթե չեք կարող անտեսել ընկերներին, բայց սնանկանալը Ձեր պլանների մեջ չի մտնում: 

 Նման դեպքի համար iSpace խանութ-սրահի կատալոգում առկա են բազմաթիվ օրիգինալ, պրակտիկ և մատչելի լուծումներ՝ Mac, iPad, iPhone, Apple Watch, AirPods, Apple TV-ի աքսեսուարներ։ Օրինակ՝ արտաքին մարտկոց, անլար լիցքավորիչ, ադապտեր, մալուխ, ստեղնաշար, պաշտպանիչ ապակի, թաղանթներ և պատյաններ։ 

 Նվերի մեկ այլ գաղափար է iSpace խանութ-սրահների նվեր քարտերը: Շահեկան տարբերակ նրանց համար, ովքեր կասկածում են իրենց ընտրության հարցում, բայց ցանկանում են հիանալի օգտակար նվեր մատուցել: 

Նվեր քարտ 30 000 AMD-ի չափով  Նվեր քարտ 50 000 AMD-ի չափով  Նվեր քարտ 100 000 AMD-ի չափով 

 0% ապառիկ iPhone-ի բոլոր մոդելների համար առաջին 12 ամսվա համար. ամանորյա հատուկ առաջարկ մինչև դեկտեմբերի 31-ը:
0% ապառիկ Macbook Air M2 chip և iPad 10.2 և 10.9 մոդելների համար մինչև դեկտեմբերի 31-ը: 
Հատուկ գին MacBook Air M1 և M2 chip, iPad 10.2 և 10.9 մոդելների համար մինչև դեկտեմբերի 31-ը:
Հատուկ գին Airpods 2nd և 3rd Gen. մոդելների համար մինչև դեկտեմբերի 31-ը. Սկսած 59 900 AMD:
Ամանորյա առաջարկ Apple Watch SE2 մոդելների համար. սկսած 125 900 AMD:
Հատուկ առաջարկ AirPods Max -ի համար. Ընդամենը 286 900 AMD:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*