Apple-ը iOS 27-ը ներկայացրել է 2026 թվականի հունիսի 8-ին՝ WWDC26 համաժողովի ընթացքում, իսկ պաշտոնական տարբերակը iPhone-ներում ներբեռնելու համար հասանելի է դարձել սեպտեմբերի 14-ին։ Արհեստական բանականությամբ աշխատող Siri օգնականն ամբողջությամբ վերամշակվել է և այժմ ունի առանձին հավելված։ Apple Intelligence-ն ավելի խորությամբ է ինտեգրվել համակարգային հավելվածներին, ընդլայնվել են ծնողական վերահսկողության հնարավորությունները, իսկ լուսանկարների խմբագրումն ավելի հարմար է դարձել։ Ներկայացնենք iOS 27-ի նորությունները, համատեղելի iPhone մոդելները և թարմացման ճիշտ տեղադրման եղանակները։

iPhone-ի ո՞ր մոդելներն են աջակցում նոր iOS-ին

iOS 27-ը հասանելի է iPhone 11-ի և ավելի նոր մոդելների, այդ թվում՝ երկրորդ սերնդի iPhone SE-ի համար։ Apple Intelligence-ի գործառույթներն աջակցվում են iPhone 15 Pro-ում և դրանից հետո թողարկված համատեղելի մոդելներում, սակայն դրանց հասանելիությունը կախված է տարածաշրջանից և սարքում ընտրված լեզվից։

Դիտեք այս կարճ տեսանյութը՝ iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի նորություններին ծանոթանալու համար։

Ի՞նչ է փոխվել iOS 27-ում

Նոր օպերացիոն համակարգը բարելավում է սմարթֆոնի արագագործությունը, թույլ է տալիս ավելի շատ առաջադրանքներ վստահել Siri-ին, հեշտացնում է լուսանկարների խմբագրումը և արագացնում ֆայլերի փոխանցումը։ iOS 27-ում ներկայացված հիմնական հնարավորությունները՝ ավելի մանրամասն․

  • Վերամշակված Siri՝ արհեստական բանականությամբ։ Օգնականը կարող է անձնական համատեքստը հաշվի առնելով որոնել հաղորդագրություններ և լուսանկարներ, հասկանալ էկրանին ցուցադրվող բովանդակությունը և ավելի շատ գործողություններ կատարել տարբեր հավելվածներում։ Այն կարող է կազմել էլեկտրոնային նամակի սևագիր կամ խմբագրել լուսանկար։ Siri-ն ունի նաև առանձին հավելված, որտեղ հնարավոր է շարունակել զրույցները և դիտել հարցումների պատմությունը։ Սակայն նոր հնարավորություններն աշխատում են միայն աջակցվող լեզուներով, և այս պահին հասանելի է միայն անգլերենը։
  • Բարելավված արագագործություն։ AirDrop-ի միջոցով լուսանկարներն ու տեսանյութերը հնարավոր է փոխանցել մինչև 80%-ով ավելի արագ։ Նոր արված լուսանկարները Photos գրադարանում հայտնվում են մինչև 70%-ով ավելի արագ, իսկ հավելվածները գործարկվում են մինչև 30%-ով ավելի արագ։
  • Թարմացված Liquid Glass ինտերֆեյս։ Այժմ կարելի է ավելի մանրամասն անհատականացնել վիջեթների և հավելվածների պատկերակների տեսքը՝ ընտրելով թափանցիկ կամ երանգավորված ձևավորումներ։

  • Լուսանկարների խմբագրում Apple Intelligence-ի միջոցով։ Լուսանկարից կարելի է հեռացնել պատահաբար կադրում հայտնված անցորդին. Clean Up գործիքն այժմ ավելի ճշգրիտ է հեռացնում նաև խոշոր օբյեկտները։ Հնարավոր է նաև ընդլայնել պատկերի սահմանները կամ փոխել արդեն արված լուսանկարի դիտանկյունը։
  • Համօգտագործվող ալբոմների ընդլայնված հնարավորություններ (Shared Albums)։ iOS 27-ում կարելի է լուսանկարներն ու տեսանյութերը տարածել սկզբնական լուծաչափով, արձագանքել էմոջիներով և զտիչների միջոցով գտնել անհրաժեշտ պատկերները։ Օրինակ՝ ընտանեկան միջոցառումից հետո բոլորը կարող են իրենց լուսանկարներն ավելացնել ընդհանուր ալբոմում։ Ընկերներին և հարազատներին հնարավոր է հրավիրել iCloud.com հղմամբ, նույնիսկ Android կամ Windows օգտագործողները նույնպես կարող են հասանելիություն ստանալ սկզբնական որակով ֆայլերին։
  • Դիտարկչի նոր հնարավորություններ։ Notify Me գործառույթը հետևում է ընտրված կայքերի փոփոխություններին և ծանուցում ուղարկում, օրինակ՝ ապրանքի գնի փոփոխության կամ վաճառքում կրկին հայտնվելու դեպքում։ Safari-ն նաև ստացել է թարմացված ձևավորում և թույլ է տալիս բաց ներդիրներն ավելի հեշտ խմբավորել ըստ թեմաների։

  • Ընդլայնված ծնողական վերահսկողություն։ Ծնողներն այժմ կարող են ավելի ճշգրիտ սահմանափակել, թե երեխաները որ հավելվածներից և երբ կարող են օգտվել։ Communication Safety (հաղորդակցության անվտանգություն) գործառույթն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն՝ հայտնաբերելով հնարավոր զգայուն բովանդակությունը, ցուցադրելով նախազգուշացում և ինքնաբերաբար մշուշելով այն։

iOS 27-ի նորությունները սրանով չեն սահմանափակվում։ Shortcuts հավելվածում ավտոմատացումների ստեղծումն ավելի պարզ է դարձել, iPhone-ն ավելի արագ է անցնում Wi-Fi ցանցերի միջև, իսկ վիջեթները կարելի է ընդարձակել մինչև ամբողջ էկրանը։

Ի դեպ, համակարգային ձայների բարձրությունն այժմ կարելի է կարգավորել առանձին։ Օրինակ՝ զարթուցիչի ձայնը բարձրացնել՝ միաժամանակ ծանուցումների ձայնը թողնելով ավելի ցածր։

Ինչպե՞ս թարմացնել iPhone-ը մինչև iOS-ի վերջին տարբերակը

iPhone-ում iOS 27-ը տեղադրելու համար անհրաժեշտ է մի փոքր ժամանակ և կայուն Wi-Fi կապ։ Հետևեք այս քայլերին՝

  1. Ստեղծեք տվյալների պահուստային պատճեն։ Անվտանգության համար տվյալները պահուստավորեք համակարգչում կամ iCloud-ում։
  2. Լիցքավորեք iPhone-ը և միացեք Wi-Fi-ին։ Թարմացման ընթացքում անջատվելուց խուսափելու համար սարքը պահեք սնուցման աղբյուրին միացված։
  3. Ստուգեք թարմացումների առկայությունը։ Բացեք Settings → General → Software Update (Կարգավորումներ → Ընդհանուր → Ծրագրային ապահովման թարմացում)։
  4. Տեղադրեք նոր տարբերակը։ Ընտրեք թարմացումը, սեղմեք Download and Install (Ներբեռնել և տեղադրել) և հաստատեք տեղադրումը։ Կարող եք նաև ընտրել գիշերային ժամերին թարմացնելու տարբերակը։
  5. Սպասեք տեղադրման ավարտին։ Հետևեք էկրանին ցուցադրվող հրահանգներին։ iPhone-ն ինքնաբերաբար կվերագործարկվի, որից հետո կարող եք ծանոթանալ iOS 27-ի նոր հնարավորություններին։

Եթե անմիջապես iPhone-ից թարմացնել չի հաջողվում, փորձեք դա անել համակարգչի միջոցով։ Անհրաժեշտ է macOS Catalina (թողարկվել է 2019 թվականին) կամ ավելի նոր տարբերակով աշխատող Mac։ Գործընթացը պարզ է՝

  1. Մալուխով միացրեք iPhone-ը Mac համակարգչին։
  2. Բացեք Finder-ը և կողային վահանակում ընտրեք ձեր սարքը։
  3. Անցեք General → Check for Update բաժին։
  4. Եթե iOS 27-ը հասանելի է, ներբեռնեք և տեղադրեք այն։

Եթե Mac-ում տեղադրված է macOS Mojave կամ ավելի վաղ տարբերակ, նույն գործողությունները կատարեք iTunes-ի միջոցով՝ Finder-ի փոխարեն։

iPhone-ը կարելի է թարմացնել նաև Windows համակարգչով՝

  1. Microsoft Store-ից տեղադրեք Apple Devices հավելվածը։
  2. Մալուխով միացրեք iPhone-ը համակարգչին։
  3. Բացեք Apple Devices-ը և կողային վահանակում ընտրեք ձեր iPhone-ը։
  4. Անցեք General բաժին և սեղմեք Update։
  5. Հաստատեք iOS 27-ի տեղադրումը։

Երբեմն տեղադրման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ։ Նախ ստուգեք՝ արդյոք ձեր iPhone-ի հիշողության մեջ բավարար ազատ տարածք կա։ Ջնջեք ոչ անհրաժեշտ ֆայլերը կամ տեղափոխեք դրանք ամպային պահոց և կրկին փորձեք։

iPhone-ի թարմացման հարցում օգնությո՞ւն է պետք։ Դիմեք iSpace-ի մասնագետներին՝ կայքի առցանց զրուցարանի միջոցով, հեռախոսով կամ այցելելով Երևանում տեղակայված խանութներից մեկը։

Հայաստանում Apple Premium Reseller հանդիսացող iSpace-ում կարող եք թարմացնել ձեր սարքերը մրցունակ գներով։ Խանութն առաջարկում է միայն օրիգինալ Apple արտադրանք՝ պաշտոնական երաշխիքով։ Կարող եք առցանց պատվիրել առաքմամբ կամ այցելել խանութ՝ սարքերը գնելուց առաջ անձամբ փորձարկելու համար։ Հայաստանի առաջատար բանկերի միջոցով հասանելի են ապառիկ և վարկային վճարման տարբերակներ։ Միացեք iSpace Community-ին՝ բացառիկ առաջարկներին տեղեկանալու և Apple-ի նոր արտադրանքին առաջիններից մեկը ծանոթանալու համար։

Ծանոթացեք iPhone-ի վերջին մոդելներին և ընտրեք ձեր նոր սարքը՝

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է թողարկվել iOS 27-ը։

Apple-ը iOS 27-ը ներկայացրել է 2026 թվականի հունիսի 8-ին։ Պաշտոնական տարբերակը թողարկվել է նույն թվականի սեպտեմբերի 14-ին։

iPhone-ի ո՞ր մոդելներն են աջակցում iOS-ի վերջին թարմացմանը։

Վերջին թարմացումը համատեղելի է iPhone 11-ի և ավելի նոր մոդելների հետ։ Սակայն Apple Intelligence-ն ու արհեստական բանականությամբ աշխատող Siri-ն հասանելի են միայն iPhone 15 Pro-ում և դրանից հետո թողարկված համատեղելի սարքերում։ Հասանելիությունը կախված է նաև սարքի լեզվից։ Հայերենը չի աջակցվում, սակայն փոխարենը կարելի է ընտրել անգլերենը։

Ի՞նչ նորություններ կան iOS 27-ում։

Հիմնական բարելավումներն են ընդլայնված ծնողական վերահսկողությունը, արհեստական բանականությամբ նոր Siri օգնականը և լուսանկարների խմբագրման առաջադեմ գործիքները։ Կարելի է նաև կարգավորել Liquid Glass ինտերֆեյսի թափանցիկությունը։

Ինչպե՞ս տեղադրել iOS 27-ը iPhone-ում։

Ստեղծեք տվյալների պահուստային պատճեն, iPhone-ը միացրեք լիցքավորիչին և Wi-Fi ցանցին, ապա բացեք Settings → General → Software Update և ներբեռնեք iOS 27-ը։

Apple Intelligence-ի ի՞նչ նոր հնարավորություններ կան iOS 27-ում։

Photos հավելվածը ստացել է խմբագրման կատարելագործված գործիքներ։ Clean Up-ը կարող է հեռացնել ավելի խոշոր օբյեկտներ, իսկ Extend-ը՝ ընդլայնել պատկերի սահմանները։ Արհեստական բանականությամբ Siri-ն նաև ինտեգրված է տարբեր հավելվածներին և կարող է հասկանալ անձնական համատեքստը։

Արժե՞ արդյոք թարմացնել iOS-ը վերջին տարբերակով։

Եթե ձեր iPhone-ն աջակցում է սեպտեմբերյան iOS թարմացմանը, խորհուրդ է տրվում տեղադրել այն։ Նոր գործառույթներից բացի՝ կստանաք անվտանգության թարմացումներ և սխալների շտկումներ, որոնք բարելավում են սարքի աշխատանքի կայունությունը։

Իմացեք ավելին

iPhone Duo. Apple-ի առաջին ծալովի iPhone-իտեխնիկականբնութագրերը

iPhone 18 Pro Max. Նոր 2026 թվականի ֆլագմանի թողարկման ամսաթիվը, տեխնիկական բնութագրերը, տեսախցիկը և մարտկոցի աշխատանքի տևողությունը

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: