Mac համակարգիչները նախագծելիս հաշվի է առնվել ամեն մի մանրուք: Արտաքինից՝ էտալոնային դիզայն, իսկ ներսից՝  կատարյալ macOS: Թրեքփադը աջակցում է ժեստերի կառավարում, իսկ էկոհամակարգն ամբողջությամբ ջնջում է Apple սարքերի միջև սահմանները: Այս համակարգիչները ստեղծվել ենմարդկանց կողմից մարդկանց համար, դրա համար էլ դրանք այդքան հարմար են:

iSpace խանութսրահը Ձեզ համար հավաքել է Ձեր Mac-ի 7 ոչ ակնհայտ, բայց օգտակար ֆունկցիաներ, որոնց մասին Դուք գուցե տեղյակ չեք:

Էմոջիների հասանելիություն Mac-ում

Ի՞նչ եք անում, երբ Mac-ում աշխատելիս Ձեզ անհրաժեշտ է էմոջի տեղադրել: Սովորաբար Դուք պատճենում եք էմոջիները Telegram-ում կամ այլ մեսենջերներում և սոցիալական ցանցերում:

Գոյություն ունի Էմոջի տեղադրելու ավելի հեշտ տարբերակ. օգտագործելControl+Command+Բացատ դյուրանցումը: Սեղմելով այս համակցությունը՝ կհայտնվի մի պատուհան՝ էմոջիների ընտրությամբ: Այն կարող եք գտնել նաև «Խմբագրել» > «Էմոջիներ և սիմվոլներ»:

Իսկ եթե սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող ստեղնաշարի պատկերակը, կբացվի հատուկ սիմվոլների մենյու:

Անիմացիոն мemodji պրոֆիլի պատկերակի վրա

Դուք կարող եք ստանդարտ պրոֆիլի ավատարը փոխարինել անիմոջիով: Այնկտխրի, եթե մուտքագրեք սխալ գաղտնաբառ և կուրախանա, եթե մուտքագրեք ճիշտ գաղտնաբառը: Պատկերակը հարմարեցնելու համար Ձեզ անհրաժեշտ է.

  • Անցում կատարել «Համակարգի կարգավորումներ» և կուրսորը տանելպրոֆիլի նկարի վրա;
  • Նկարի ներքևում կհայտնվի սլաք. սեղմել վերջինիս վրա և անցում կատարեք Memodji բաժին;
  • Բացվող ընտրացանկում ընտրել գոյություն ունեցող կերպար կամ ստեղծելնորը: Memoji ստեղծելիս Ձեզ կառաջարկվի ընտրել համապատասխան դիրք և նույնիսկ ֆոնային ոճ:

Մի մոռացեք թարմացնել macOS-ը վերջին տարբերակով:

Если пароль введен неверно, memodji скорчит рожицу.

Spotlight – որոնում ոչ միայն թղթապանակներում և ֆայլերում

Ձեր Mac-ի գրեթե ցանկացած ֆայլ կարելի է գտնել Spotlight որոնման համակարգի միջոցով: Այն բացելու համար անհրաժեշտ է սեղմել խոշորացույցի պատկերակը macOS մենյուի տողում (կամ դյուրանցում): Այնուհետև, հայտնվող դաշտում մուտքագրեք այն փաստաթղթի բառերը, որոնք ցանկանում եք գտնել:

Խորհուրդ: Կոնկրետ արտահայտություն որոնելիս առանձնացրեք այն չակերտներով: Այնուհետև համակարգը կփնտրի հենց այս բառերի համակցությունը:

Սակայն Spotlight-ը կարող է ավելին անել, քան պարզապես ֆայլեր որոնել: Գործիքը կարող է նաև հաշվել, փոխարկել արժույթները և արժեքները: Պարզապես մուտքագրեք ցանկալի արտահայտությունը որոնման դաշտում (օգտագործելով բացատներ):

Պայծառության սահուն կարգավորում

Դուք հավանաբար սովոր եք կարգավորել Ձեր Mac մոնիտորի պայծառությունը՝ օգտագործելով ստեղնաշարի կոճակները: Բայց այն կարելի է ավելի մանրամասն և ճշգրիտ կարգավորել: Դա անելու համար սեղմած պահեք Option + Shift + պայծառության կոճակը: Եվ այդ ժամանակ ցուցանիշը կավելանա ոչ թե միանգամից մեկ բաժանմամբ, այլ ավելի սահուն։ Այս հնարքն աշխատում է նաև ձայնի համար:

Պատկերակների տեսակավորում macOS ընտրացանկի տողում

Դուք կարող եք հարմարեցնել macOS-ի ընտրացանկը այնպես, ինչպես Ձեզ հարմար է: Օրինակ, Դուք կարող եք սեղմած պահել Command ստեղնը՝ macOS մենյուի տողում պատկերակները տեղափոխելու համար:

Իսկ ավելորդ պատկերակը հեռացնելու համար պարզապես քաշեք այն ներքև (դեպի աշխատասեղանի տարածք): Դուք կգտնեք ավելի շատ հնարավորություններ«Համակարգի կարգավորումներ» > «Մենյուի տող և Dock»:

Mac-ում թղթապանակ թաքցնելը

macOS-ն ունի ներկառուցված սկավառակի յութիլիթի (օգտակար ծրագիր), որը թույլ է տալիս թաքցնել ցանկացած թղթապանակ հետաքրքրասեր աչքերից: Այն ստեղծում է յուրահատուկ պաշտպանիչ կոնտեյներ, որի մեջ էլ տեղավորվում է թղթապանակը։ Միայն գաղտնաբառի սեփականատերը կարող է հասանելիություն ունենալ վերջինիս բովանդակությանը: Mac-ում թղթապանակի գաղտնաբառ դնելու վերաբերյալ մանրամասն հրահանգները հասանելի են այստեղ:

Տեքստի թելադրում

Այս ֆունկցիան հատկապես օգտակար է ուսանողների և սեմինարների կամ կոնֆերանսների մասնակիցների համար: «Թելադրում» ֆունկցիայի շնորհիվ Դուքստիպված չեք լինի շտապել, որպեսզի գրանցեք խոսողի խոսքը, քանի որ այնավտոմատ կերպով կգրանցվի։ Ձեզ պարզապես անհրաժեշտ է տեղադրել Ձեր կուրսորը տեքստային փաստաթղթում և երկու անգամ սեղմել Control ստեղնը:

Ֆունկցիան միացնելու համար Ձեզ անհրաժեշտ է.

  • Բացել «Համակարգային կարգավորումներ» > «Ստեղնաշար» և անցում կատարել «Թելադրում» ներդիր;
  • Միացնել թելադրումը և ընտրել թեժ ստեղների համակցություն՝ «Թելադրում»-ն ակտիվացնելու համար:

Իհարկե, Mac-ն ունի շատ ավելի օգտակար ֆունկցիաներ: Եվ մենք Ձեզ անպայման կպատմենք դրանց մասին՝ Ձեր կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Հաճախ այցելեք մեր բլոգ և հետևեք մեզ Ինստագրամում: Այդ դեպքում Դուք հաստատ ոչ մի հետաքրքիր բան բաց չեք թողնի և առաջինը կիմանաք շահավետ առաջարկների մասին:

Կարդացեք նաև.

iPhone 7 «գաղտնի» ֆունկցիաներ, որոնց մասին Դուք գուցե չգիտեք

Ինչպե՞ս է Apple Watch-ը բարելավում Ձեր կյանքը: Թոփ 10 օգտակար ֆունկցիաներ

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*