Appleն արտադրել է շուկայում գոյություն ունեցող լավագույն անլար ականջակալները: Վերջիններս այնքան հիանալի են, որ նույնիսկ Androidի սեփականատերերը ցանկանում են օգտագործել դրանք: Բայց հարց է առաջանում. արդյոք հնարավո՞ր է AirPodsը միացնել այլ ապրանքանիշի սմարթֆոնի։ Եկեք պարզենք այն:

 Սկսենք ակնհայտ փաստերից. AirPods-ն առաջարկում է զարմանալի ձայնային որակ, ակտիվ աղմուկի չեղարկում և հեշտ կառավարում: Ահա թե ինչն է վերջիններիս գրավիչ դարձնում հատկապես նրանց համար, ովքեր գնահատում են արտադրանքի բարձր որակը և սեփական հարմարավետությունը:

Նրբություններից մեկն այն է, որ Android-ի օգտագործողները հնարավորություն չեն ունենա դիմելու ձայնային օգնական Siri-ին օգնության համար։ Այնուամենայնիվ, վերջիններս կկարողանան ականջակալներ օգտագործել երաժշտություն լսելու և բջջային և ինտերնետ կապի միջոցով խոսելու համար:

Ցանկացած անլար ականջակալներ սինխրոնիզացվում են բջջային սարքերի հետ՝ օգտագործելով Bluetooth: Սա ստանդարտ անլար մոդուլ է բոլոր ժամանակակից գադջեթների համար: Ահա թե ինչու AirPods-ը ճիշտ է աշխատում ոչ միայն Apple-ի էկոհամակարգում:

Ինչպե՞ս միացնել AirPods-ը Android-ին: Հետևեք ստորև ներկայացված հրահանգներին.

  1. Անցում կատարեք Ձեր Android սարքի «Կարգավորումներ» բաժին և սեղմեք «Միացում» բաժինը:
  2. Միացրեք Bluetooth-ը, եթե տումբլերը ակտիվացված չէ:
  3. Տեղադրեք Ձեր AirPods-ը պատյանի մեջ և բացեք կափարիչը:
  4. Սեղմեք և պահեք կորպուսի հետևում գտնվող կոճակը, մինչև ցուցիչը սկսի թարթել սպիտակ գույնով:
  5. Երբ ականջակալները հայտնվեն Bluetooth սարքերի ցանկում, ընտրեք դրանք:

Պատրաստ է. AirPods-ն այժմ կաշխատի Ձեր Android սմարթֆոնի հետ: Ուղեցույցը հավասարապես վերաբերում է Apple անլար ականջակալների բոլոր սերունդներին՝ AirPods, AirPods 2, AirPods 3 և AirPods Pro: Ի դեպ, հաջորդ անգամ, երբ բացեք պատյանը, ականջակալները կմիանան ավտոմատ։

Իսկ ահա AirPods Max ականջակալները միացնելու համար  Դուք պետք է սեղմեք և պահեք աղմուկի կառավարման կոճակը մոտ 5 վայրկյան կամ մինչ այն պահը, երբ կարգավիճակի ցուցիչը սկսի սպիտակ գույնով թարթել: Այնուհետև պարզապես ընտրեք ականջակալները Bluetooth սարքերի ցանկից:

Եթե Ձեզ​​ չի հաջողվում Ձեր AirPods-ը միացնել Android-ին, ապա խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Bluetooth-ը միացված է, պատյանը և երկու ականջակալները լիցքավորված են, ինչպես նաև ընտրված ՝ որպես ակտիվ աուդիոսարք:

Ի դեպ, Դուք կարող եք նաև վայելել տարածական աուդիո և կարգավորել էքվալայզերը Ձեր պահանջներին համապատասխան:

Ականջակալների հետ մեկտեղ տրամադրվում են հրահանգներ, որոնք ներկայացնում են, թե ինչպես միացնել AirPods-ը Android-ին և կառավարել դրանք: Իսկ եթե Ձեզ մոտ առաջանան որևէ դժվարություններ, ապա մեր մասնագետները սիրով կօգնեն Ձեզ: Ի դեպ, եթե հետաքրքրված եք Apple-ի անլար ականջակալներով, ապա i-Space խանութ-սրահներում կարող եք գնել Airpods շատ մատչելի գներով և առաքումով Հայաստանի ողջ տարածքում։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*