Նոր Apple սմարթ-ժամացույցը նոր առաջադիմական հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: Սարքերը, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքը դարձնում են ավելի հարմարավետ, դարձել են ավելի արտադրողական, հուսալի և հարմար: Այժմ նրանք ունեն պատմության մեջ ամենահզոր Apple Watch չիպ S9 SiP, բարելավված էներգաարդյունավետություն, կրկնակի հպման ժեստ, Siri ու անվտանգ հասանելիություն և առողջական վիճակի մասին տվյալների գրանցում: Սակայն ամեն ինչի մասին հերթով:

Չիպ S9 SiP

Սա Apple նոր թոփային պրոցեսորն է: Այն ապահովում է ընդհանուր համակարգային բարելավումներ և այնպիսի հրաշալի ֆունկցիաներ, ինչպիսիք են կրկնակի հպման ժեստը և Siri հենց ժամացույցում:  4-միջուկանի Neural Engine պրոցեսորի շնորհիվ նոր ժամացույցը նախորդող մոդելի՝ Series 8 մեքենայական ուսուցման խնդիրները լուծում է երկու անգամ ավելի արագ: Էներգաարդյունավետությունը նույնպես բարձունքի վրա է՝  նոր S9 Sip չիպը Apple Watch 9-ին թուկլ է տալիս աշխատել ինքնավար ռեժիմով մինչև 18 ժամ:

Apple Watch Ultra 2 ցուցանիշներն ավելի հրաշալի են. մինչև 36 ժամ ակտիվ աշխատանք և մինչև 72 ժամ ցածր էներգասպառման ռեժիմում: Սա իդեալական ժամացույց է էքստրեմալ ակտիվությունների սիրահարների համար: Այն հարմար է նույնիս դայվինգով, կայտսյորֆինգով և վեյքբորդինգով զբաղվելու համար: Ultra 2 սերիայի ժամացույցները դիմանում են մինչև 40 մետր խորությամբ սուզվելուն:

Ավելի պայծառ դիսփլեյ

S9 Sip չիպը թույլ է տալիս մշակողներին նոր Apple Watch-ում հասնել էկրանի ավելի վառ լինելուն: Apple Watch 9 դիսփլեյի ամենաշատ պայծառությունը մինչև 2000 նիտ, որը երկու անգամգերազանցում է Series 8 հնարավորությունները:

Իսկ Apple Watch Ultra 2-ում՝ մինչև 3000 նիտ, որը 50%-ով ավելի պայծառ է, քան նոր սերնդի Ultra 1-ը:

Այժմ օգտատերերին ավելի հարմար կլինի վառ արևի լույսի տակ տեքստն ընթեցելը: Պայծառության նվազագույն արժեքը 1 նիտ է: Ակտուալ է մութ տարածքներ համար կամ, օրինակ, վաղ առավոտյան, երբ չես ցանկանում անհանգստություն պատճառել կամ գրավել կողքիդգտնվողների ուշադրությունը:

Ի դեպ, Apple Watch Ultra 2-ի լապտերը նույնպես բարելավված է Digital Crown պտույտը ժամաակավորապես կրկնապատկում է պայծառությունը, որպեսզի ճանապարհն ավելի լավ լուսավորվի:

Կրկնակի հպման ժեստ

Ժամացույցի յուրաքանչյուր նոր սերունդ կոչված է օգտատիրական փորձը դարձնելու ավելի զարմանահրաշ և հաճելի: Այնպիսի ժեստերին, ինչպիսիք են հպումը, թափ տալը, դաստակը բարձրացնելը կամ ծածկելը ձայնն անջատելու համար, այժմ ավելացել է նաև Double Tap-ը: Ֆունկցիան թույլ է տալիս կառավարել ժամացույցը՝ առանց սարքին դիպչելու: Պարզապես բթամատի և ցուցամատի ծայրերով երկու անգամ դիպչեք, ինչպես ներքևի լուսանկարում: Կրկնակի հպումը կառավարում է հիմնական կոճակը հավելվածում: Այդպես կկարողանաք զանգեր ընդունել և ավարտել, վերարտադրել երաժշտություն, կանգնեցնել զարթուցիչը, լուսանկարել և շատ այլ բաներ:

Կրկնակի հպման ժեստը հաջողվեց իրականացնել Neural Engine ավելի արագ մեխանիզի շնորիվ: Այն մշակում է աքսելերոմետրի, հիրոսկոպի և սրտի օպտիկական տվիչի տվյալները: Ալգորիթմները ֆիքսոմ են դաստակի միկրոշարժումները և արյունահոսքի փոփոխությունները, երբ մատները երկու անգամ հպվում են իրար:

Siri հենց ժամացույցում

Եվս մեկ շքեղ թարմացում. այժմ Siri հարցումները մշակվում են հենց սարքի մեջ: Հարցումների արձագանքները, որոնք չեն պահանջում Ինտերնետ մտնել, կդառնան ավելի ճշգրիտ և օպերատիվ: Օրինակ մարզումը սկսելու, թայմեր սահմանելու հարցում: բացի դրանից, Neural Engine համակարգի շնորհիվ թելադրանքը նույնպես դարձել է ավելի ճշգրիտ՝ 25%-ով Apple Watch 8-ի համեմատությամբ:

Սմարթ-ժամացույցում տվյալների մշակումը լիովին գաղտնի է և անվտանգ: Իսկ Siri կարելի է օգտագործել «Առողջություն» հավելվածի տվյալներին հասանելիություն ստանալու համար: Ձայնային օգնականի միջոցով օգտատերը կարող է հարցնել տեղեկատվություն այն մասին, թե ինքն ինչպես է քնել նախորդ գիշերը կամ արդյոք ակտիվության օղակերը փակ են, ինչպես նաև փոփոխություներ կատարել քաշի պարամետրերում կամ դեղորայքի ընդունման մեջ:

iPhone ավելի ճշգրիտ որոնում

Սա Apple Watch և iPhone զույգի օգտատերերի ամենասիրելի ֆունկցիաներից մեկն է: Հաճախ, սմարթֆոնն ինչ-որ տեղ դնելով, չենք կարողանում այն գտնել: Սակայն բավական է ժամացույցի մեջակտիվացնել որոնման ֆունկցիան. և՛ ձայնային, և՛ լուսային ազդանշանները կհուշեն, թե սարքը որտեղ է: 2-րդ սերնդի գերլայնագիծ   UWB չիպը  iPhone 15 շարքի համար որոնումն ավելի ճշգրիտ է դարձնում: Precision Finding ֆունկցիան որոշում է հեռավորությունն ու ուղղությունը և կորածի վերրաբերյալ տալիս է տեսողական, շոշափողական և ձայնային հուշումներ: Նույնիսկ եթե այն մյուսսենյակում է գտնվում:

Հասանելի գույները և չափերը

Apple Watch Series 9 հասանելի են 41 mm և 45 mm չափերով ցնցող գույներով՝ Pink, Starlight, Midnight, Silver, (PRODUCT)RED ալյումինե պատյանով, ինչպես նաև չժանգոտվող պողպատե պատյանով՝Gold, Silver և Graphite:

Նաև գնորդներին կառաջարկվի Hermes և Nike գոտիների նոր հավաքածու: Այդ կոլաբորացիաների շրջանակներում Apple նպատակ է դրել պատրաստել ոչ միայն  գեղեցիկ և հարմար, այլև էկոլոգիապես մաքուր աքսեսուարներ: Եվ դա շատ հաճելի բոնուս է նրանց համար, ովքեր անտարբեր չեն շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի նկատմամբ: Apple-ը չի հեռանում իր ծրագրից և նախատեսում է  2030 թվականին իր ապրանքների արտադրությունում հասնել ածխածնային հետքի լրիվ բացակայության:

Apple Watch Ultra 2 հասանելի են 49 mm չափով վերամշակված տիտանե պատյանով: Ի դեպ, ածխածնի արտանետումների չեզոքության մասին այժմ խոսում է նաև ժամացույցի փաթեթավորման վրայի նոր լոգոտիպը:

Հիշեցնենք, որ նոր Apple պրոդուկտների շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Ընկերության նորույթներից են ոչ միայն Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2, այլև iPhone 15 շարքը: Շատ շուտով սարքերի բոլոր նորացված մոդելները վաճաքի կհանվեն iSpace բոլոր խանութներում: Հետևեք նորություններին մեր բլոգում և Instagram-ում, որպեսի ձևակերպեք գնման նախապատվեր և առաջինը ստանաք երկար սպասված սարքերը:

Պատրաստվեք զարմանալ. Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*