Apple Pay-ը վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս վճարել ապրանքների և ծառայությունների համար առանց քարտի կամ կանխիկ դրամի տրամադրման:  

 Ի՞նչ է Apple Pay

Սա վճարային ծառայություն է, որը ներկառուցված է Apple-ի արտադրանքներում: Այնինտեգրված է Wallet հավելվածում (նախկինում՝ Passbook): Apple Pay-ը չի պահանջումբարդ կարգավորումներ կամ կողմնակի ծրագրերի տեղադրում: Ձեզ պարզապեսանհրաժեշտ է մեկ կամ մի քանի քարտ ավելացնել, և Դուք կարող եք վճարելգնումների համար անսահմանափակ քանակությամբ անգամ՝ օգտագործելով ՁերiPhone-ը կամ Apple Watch-ը:

Ո՞ր սարքերն են աջակցում Apple Pay-ին

  • iPhone Face ID-ով կամ Touch ID-ով (բացառությամբ 5S-ի կամ եթե դրան միացված է Apple Watch):
  • iPad Pro, iPad Air, iPad և iPad mini Touch ID կամ Face ID ֆունկցիաներով:
  • Apple Watch Series 1 և ավելի նոր մոդելներ:

Mac Touch ID ֆունկցիայով, Mac 2012 և ավելի նոր մոդելներ՝ զուգակցված iPhone-ի կամ Apple Watch-ի հետ: Եվ Apple M1-ի պրոցեսորով աշխատող Mac-երը՝ զուգակցված Magic Keyboard ստեղնաշարի հետ (որն աջակցում է Touch ID-ին):

Ինչպես օգտագործել Apple Pay-ը Հայաստանում

Apple Pay-ով վճարելու ամենատարածված եղանակները iPhone-ի և Apple Watch-ի օգտագործումն են: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք դրանք:

Երկու դեպքում էլ առաջին բանը, որ Դուք պետք է անեք, դա Wallet հավելվածում վճարային քարտ ավելացնելն է: Դրա համար.

  1. iPhone-ի կարգավորումներում բացեք «Wallet and Apple Pay» ընտրացանկը և կտտացրեք «Ավելացնել քարտ»;
  2. Ընտրեք «Դեբետային կամ կրեդիտային քարտ» > «Շարունակել»;
  3. Սկանավորեք Ձեր բանկային քարտը կամ մուտքագրեք տվյալները ձեռքով,
  4. Հետևեք բանկի հրահանգներին:

Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում:

  1. Բացեք Watch հավելվածը iPhone-ում;
  2. «Իմ ժամացույցը» ներդիրում ընտրեք «Wallet и Apple Pay»;
  3. Եթե նախատեսում եք օգտագործել նույն քարտը Ձեր ժամացույցի հետ, որնարդեն միացված է Ձեր iPhone-ին, դրա կողքին սեղմեք «Ավելացնել»: Ցանկանու՞մեք նոր քարտ ավելացնել: Դա կարելի է անել նույն կերպ, ինչպես նկարագրված էվերևում:

Ինչպես օգտագործել Apple Pay iPhone-ում

  • Եթե Ձեր iPhone-ում առկա է Face ID, ապա երկու անգամ սեղմեք կողային կոճակը և անցեք աուտենտիֆիկացիա: Եթե առկա է ​​Touch ID, ապա Ձեր մատը հպեք սենսորի վրա և հաստատեք Ձեր ինքնությունը:
  • Եթե ​​մի քանի քարտ եք միացրել, ապա սեղմեք դեֆոլտային(by default) քարտի վրա և բացվող ցանկից ընտրեք Ձեզ անհրաժեշտը:
  • Ձեր iPhone-ի վերին մասը պահեք անհպում տերմինալի մոտ և սպասեք, մինչև էկրանին հայտնվի «Կատարված է»:

Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում

  • Երկու անգամ սեղմեք Ձեր ժամացույցի կողային կոճակը:
  • Ավտոմատ կերպով կբացվի Ձեր դեֆոլտային քարտը: Այլ քարտ ընտրելու համար ոլորեք դեպի ներքև:
  • Ժամացույցի էկրանը մոտ պահեք կարդացող սարքին այնքան ժամանակ, մինչև զգաք թեթև պուլսացիա: Եթե անձայն ռեժիմը միացված չէ, ապա կհնչի ձայնային ազդանշան:

Apple Pay-ը հասանելի է բոլոր այն խանութներում, սրճարաններում ևհաստատություններում, որտեղ հնարավոր է կատարել անհպում վճարումներ: Կարդացող սարքերը պետք է ունենան հետևյալ սիմվոլները:

Շատ հայտնի առցանց խանութներ աջակցում են նաև Apple Pay վճարումները: Այս ֆունկցիան կարող է ներկառուցվել բջջային հավելվածում կամ ներդրվել Safari բրաուզերում:

Apple Pay iPad-ում  և Mac-ում հասանելի է միայն առցանց գնումների համար:

Կարո՞ղ եմ արդյոք Apple Pay-ն օգտագործել առանց ինտերնետի:

Այո: Վճարում իրականացնելիս տվյալների փոխանակումը տեղի է ունենում հենց ՀԴՄ-ի միացման միջոցով: Ինտերնետային հասանելիություն անհրաժեշտ է միայն Wallet-ում բանկային քարտ ավելացնելու համար:

Ո՞ր բանկերն են աջակցում Apple Pay-ին Հայաստանում:

 Apple-ի պաշտոնական կայքում նշված են 13 բանկեր.

  • AraratBank
  • ACBA Bank
  • Ameriabank
  • Ardshinbank
  • Armeconombank
  • Armenian Economy Development Bank OJSC
  • Artsakhbank CJSC
  • Byblos Bank
  • Converse Bank
  • Evocabank
  • HSBC
  • Inecobank
  • Unibank

Այս ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Եթե Ձեզ մոտ ​​առաջացել են հարցեր iPhone-ում, Apple Watch-ում, iPad-ում կամ Mac-ումApple Pay-ի օգտագործման վերաբերյալ, ապա այցելեք iSpace խանութ-սրահ: Մերմասնագետները կաջակցեն Ձեզ, քանի որ մենք ոչ միայն վաճառում ենք Apple-իսարքավորումներ, այլ նաև խորհրդակցում և վերապատրաստում ենքօգտատերերին։ Ավելին, իրականացնում ենք բրենդի սարքավորումների վերանորոգում՝ համաձայն կորպորացիայի ստանդարտների։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*