2023թ.-ին Apple-ը թողարկեց նոր MacBook Pro M2-ը (Pro, Max, Ultra)՝ օգտագործողներին թողնելով շփոթության մեջ. արժե՞ արդյոք M3-ի համար վճարել ավելի, եթե M2-ը հաջողությամբ կատարում է ամենօրյա առաջադրանքները: Եկեք համեմատենք երկու չիպերը, որպեսզի հասկանանք, թե մասնագետը որնոութբուքը պետք է ընտրի:

MacBook Pro M2. հզորություն և հասանելիություն

M2-ը M1 չիպի բարելավված տարբերակն է, որն արդեն ապացուցել է իր բարձր կատարողականությունը և էներգաարդյունավետությունը: Apple-ը թողարկել է M2-ը 2022 թվականի հունիսին, որին հաջորդել է M2 Pro-ն և M2 Max-ը 2023 թվականի հունվարին: M2 Ultra չիպը ներկայացվել է 2023 թվականի հունիսին։

Որո՞նք են MacBook Pro M2-ի առավելությունները նախորդ մոդելների նկատմամբ: Առաջինը, կատարողականի բարելավումը 18%-ով (CPU) և 35%-ով (GPU)՝ համեմատած M1-ի հետ: Երկրորդ, Neural Engine M2-ը 40%-ով ավելի արագ է աշխատում, քան Neural Engine M1-ը: Շնորհիվ իր հզորության՝ MacBook M2-ը հարմար է լայն շրջանակի առաջադրանքների կատարման համար՝ սկսած ամենօրյա առաջադրանքներից մինչև պրոֆեսիոնալ առաջադրանքներ, այդ թվում տեսանյութերի խմբագրում, 3D-ռենդերինգ, խաղեր և այլ ռեսուրսատար առաջադրանքներ:

MacBook Pro-ն M2-ով թողարկվել է վերջերս, ուստի այն կստանա ծրագրային ապահովման/անվտանգության թարմացումներ և երկար տարիներ կաջակցվի Apple-ի կողմից: MacBook Pro M2-ը հիանալի ընտրություն է այն օգտագործողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հզոր, հուսալի, սակայն մատչելի MacBook:

MacBook Pro M3. Ինչի համար ենք վճարում ավելի

M3-ը Apple-ի վերջին սերնդի չիպն է: Այն ունի CPU-ի կատարողականի 30% աճ և GPU-ի կատարողականի 50% աճ՝ համեմատած M1-ի հետ: Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել M2 չիպով MacBook Pro-ն, քանի որ այն ունի բավականաչափ հզորություն օգտագործողների և պրոֆեսիոնալների մեծ մասի առաջադրանքները կատարելու համար:

Ընտրության վրա ազդող հիմնական գործոններից մեկը գինն է։ MacBook Pro M3-ի արժեքը զգալիորեն բարձր է, քան M2-ինը: Կարևոր է համեմատել Ձեր պահանջները կատարողականի աճի հետ՝ որոշելու համար, թե արդյոք արժե ավել վճարել M3-ի համար:

Ըստ Gartner-ի հետազոտության՝ MacBook Pro M2-ը մնում է որպես հանրահայտ ընտրություն, հատկապես այն օգտագործողների համար, ովքեր չունեն առավելագույն կատարողականության կարիք: Կարելի է ենթադրել, որ MacBook Pro M3-ի թողարկումից հետո ՏՏ մասնագետները M2-ից M3-ին անցնելու լուրջ կարիք չեն ունեցել, քանի որ M2-ը դեռևս շարունակում է հիանալի կերպով կատարել իր աշխատանքը՝ չնայած չիպի նոր տարբերակի թողարկմանը:

Ի թիվս այլ բաների՝ MacBook Pro M3-ի մարտկոցի կյանքն ավելի ցածր է, քան MacBook Pro M2-ինը և համապատասխանաբար կազմում է 18 և 20 ժամ:

MacBook Pro M2-ի և M3-ի կիրառելիությունը

Կախված Ձեր կարիքներից, MacBook Pro M2-ը կամ M3-ը կարող է լինել Ձեր իդեալական ընտրությունը.

Հիշեք, որ Ձեզ հարկավոր չէ կարևորել թոփային այն ֆունկցիաները, որոնք Ձեզ հարկավոր չեն:

Ամփոփենք

Չկա ունիվերսալ պատասխան այն հարցին, թե որ MacBook Pro-ն է ավելի լավը: MacBook Pro M2-ը խելացի ընտրություն է, որը Ձեզ թույլ կտա խնայել գումար և ձեռք բերել հիանալի նոութբուք: MacBook Pro M3-ն այն մասնագետների համար է, որոնց անհրաժեշտ է առավելագույն արդյունավետություն ամենախստապահանջ առաջադրանքների կատարման համար:

P.S. Չմոռանաք ստուգել մեր MacBook Pro M2-ի և M3-ի արձագանքներն ու թեստեր կատարել ճիշտ ընտրություն կատարելու համար: Իսկ այդ հարցում Ձեզ կօգնեն մեր Apple գիտակները, պարզապես անցեք հղումով www.asbc.am\MacBookProM2 կամ կապ հաստատեք մեզ հետ:

Հեռախոսահամար: +374 95 560650
www.asbc.am
info@asbc.am 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*