Գլուխներ
iPad գնելիս Դուք ստանում եք Type-C մալուխ և USB սնուցման ադապտեր: Պլանշետների ավելի վաղ թողարկված մոդելների համար տրամադրվում է Lightning մալուխ: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե աքսեսուարների ինչ տարբերակ եք օգտագործում, վերջիններիս հատուկ է կորչելու կամ կոտրվելու հատկությունը: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ գնել օրիգինալ լիցքավորիչ, թե՞ դրա անալոգը։ Մենք կփորձենք պարզել դա iSpace խանութ-սրահի փորձագետների հետ միասին:
MFI սերտիֆիկատ – որակի չափանիշ
Lightning մալուխը Apple-ի մտահղացումն է: Ընկերությունն իրավունք ունի արտադրել այս աքսեսուարը: Հետևաբար, կողմնակի արտադրողները (նույնիսկ շատ հայտնիները) չեն կարող օրինականորեն արտադրել Lightning միակցիչով մալուխներ առանց Apple-ի պաշտոնական թույլտվության:
Իրավիճակը հօգուտ այլ արտադրողների կարգավորելու և սպառողներին անորակ աքսեսուարներից պաշտպանելու համար Apple-ը 2005 թվականին գործարկեց MFI սերտիֆիկացման ծրագիրը:
Հավաստագրի առկայությունը կորպորացիայի գործընկերներին իրավունք է տալիս պաշտոնապես վաճառել լիցքավորման մալուխներ iPad-ի, iPhone-ի և iPod-ի համար։ Իսկ MFI ստանալու համար կողմնակի արտադրողի կողմից արտադրված պրոդուկտը պետք է անցնի բազմաթիվ անվտանգության թեստեր, այսինքն՝ համապատասխանի բարձր որակի չափանիշներին:
Հետևաբար, MFI-ն կարելի է վստահորեն անվանել որակի չափանիշ, ինչը երաշխավորում է, որ Դուք ձեռք եք բերել հուսալի և օգտագործման առումով անվտանգ արտադրանք, որը լիովին համապատասխանում է Apple-ի տեխնոլոգիային: Թեև սերտիֆիկացման ի հայտ գալը շուկային չպաշտպանեց կեղծիքներից, սակայն, այնուամենայնիվ, կորպորացիան կարողացավ սահմանափակել իր սարքերի օգտագործումը ցածրորակ աքսեսուարներով:
Իսկ ինչո՞վ են առանձնահատուկ բնօրինակ Lightning մալուխները: Փաստն այն է, որ Apple-ի այս տեսակի բոլոր աքսեսուարները (ներառյալ նրանք, որոնք անցել են MFI սերտիֆիկացում) ունեն ներկառուցված նույնականացման չիպ: Վերջինիս շնորհիվ պլանշետը որոշում է, թե Դուք արդյոքօգտագործում եք օրիգինալ/հավաստագրված (սերտիֆիկացված) մալուխ, թե անօրինական արտադրանք։ Եթե աքսեսուարը չունի հավաստագիր, ապա iPad-ը Ձեզ կզգուշացնի, որ այն կարող է աշխատել ոչ հուսալի:
Իրավիճակն այլ է iPad-ի համար Type-C միակցիչով մալուխների դեպքում. այստեղ չեն օգտագործվում նույնականացման չիպերը: Քանի որ Type-C-ն միջազգային ստանդարտ է, ցանկացած արտադրող կարող է ազատորեն օգտագործել այն: Այս դեպքում Apple-ի սարքավորումների սեփականատերերն ավելի քիչ են սահմանափակվում լիցքավորման մալուխի ընտրության հարցում։ Սակայն այդ դեպքում արդյո՞ք հնարավոր է միացնել iPad-ը Android սարքից USB-C մալուխին:
Համաձայն Apple-ի պաշտոնական աջակցության կայքի առաջարկությունների՝ պլանշետըլիցքավորելու համար անհրաժեշտ է օգտագործել.
- USB մալուխ և ադապտեր, որոնք ներառված են լրակազմում:
- Հավաստագրված մալուխ և ադապտեր MFI նշանով (ակտուալ է Lightning-ի համար):
- Կողմնակի մալուխ և ադապտեր, որոնք ապահովում են USB 2.0 կամ ավելի նոր տարբերակ այն պայմանով, որ լիցքավորիչները համապատասխանում են անվտանգության ազգային, միջազգային և տարածաշրջանային գործող ստանդարտներին:
Այլ դեպքերում սարքի լիցքավորման սարքերը կարող են չհամապատասխանել անվտանգության գործող պահանջներին: Իսկ նման աքսեսուարների օգտագործումը կարող է կապված լինել առողջական ռիսկի կամ մահվան հետ:
Եթե այնուամենայնիվ արդեն որոշել եք գնել iPad-ի ոչ օրիգինալ լիցքավորման մալուխ (Pro, Mini, Air), խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ հայտնի ընկերություններին, որոնք առաջարկում են սերտիֆիկացված բարձրորակ ապրանքներ:
Ինչու՞ պետք չէ մալուխներ գնել անանուն արտադրողներից
Անհայտ արտադրողների արտադրանքը միշտ վտանգի բարձր ռիսկ է պարունակում: Եվ ահա մի քանի պատճառ, թե ինչու պետք է հրաժարվել էժան կեղծիքներից:
- Անհարատևություն
Ոչ սերտիֆիկացված աքսեսուարների արտադրության մեջ օգտագործվում են ցածրորակ հումք և բաղադրիչներ: Դրա պատճառով արտադրանքը արագ է շարքից դուրս գալիս. այն ճաքում է, շերտավորվում և հաճախ փշրվում հենց ձեռքի ափին: Մալուխը կարող է դադարել աշխատել նաև առանց որևէ ակնհայտ պատճառի: Միևնույն ժամանակ սարքը մնում է արտաքինից ամբողջական և չի կորցնում իր ապրանքային տեսքը:
Այնուամենայնիվ, օգտագործողներին գրավում է ցածր գինն ու վառ հյուսվածքը, որի հետևում ցածր որակն է։
- Ոչ ճիշտ աշխատանք
Եթե iPad-ի համար նախատեսված ոչ օրիգինալ/չհավաստագրված մալուխը դեռ աշխատում է (լիցքավորում է, տվյալներ է փոխանցում), ապա, միևնույնն է, դա երկար չի տևի: Apple-ը չի երաշխավորում իր սարքավորումների ճիշտ աշխատանքը անհայտ սարքերի օգտագործման դեպքում: Կա մեծ հավանականություն, որ iPadOS-ը թարմացնելուց հետո պլանշետը չի հայտնաբերի մալուխը, ինչը նշանակում է, որ այն անհամատեղելի է Ձեր սարքի հետ:
- Оգտագործման վտանգ
Եթե ցածրորակ աքսեսուարը դադարում է աշխատել, պարզապես գնեք նոր հավաստագրված մալուխ iPad-ի համար: Այս իրավիճակում կարելի է խուսափել լուրջ խնդիրներից։
Այլ դեպք է, երբ անանուն աքսեսուարի օգտագործման պատճառով սնուցման չիպը այրվում է, և մարտկոցը ուռչում է: Եվ նույնիսկ ավելի վատ դեպք է, երբ պլանշետը գերտաքանում է և բռնկվում: Այս դեպքում կա երկու տարբերակ. տանել iPad-ը վերանորոգման կամ գնել նոր սարքավորում: Ինչպես նաև ին հայտ է գալիս վնասվածք ստանալու վտանգ։
Հետևաբար, կարիք չկա խնայողություն կատարել Ձեր առողջության և սարքավորումների անվտանգության հաշվին:
Ո՞ր մալուխն է հարմար Apple iPad-ի համար
Եթե աքսեսուարը կորել կամ շարքից դուրս է եկել շահագործման հրահանգներին չհամապատասխանելու պատճառով, արտադրողը խորհուրդ է տալիս գնել iPad-ի համարնախատեսված օրիգինալ/հավաստագրված մալուխ (Lightning կամ USB-C) և սնուցման ադապտեր:
Այնուամենայնիվ, որոշ անալոգային մալուխներ, սնուցման սարքեր և ադապտերներ իրենց հուսալիությամբ և ամրությամբ չեն զիջում օրիգինալներին: Հիմնական պայմանն այն է, որ վերջինսանվտանգության չափանիշներին համապատասխանելու համար ենթարկվի խիստ հսկողության և ունենա սերտիֆիկատ:
Եթե պլանավորում եք ձեռք բերել լիցքավորման սարք iPad-ի կամ Apple-ի այլ սարքավորումների համար, ապա մի՛ մոռացեք, որ կասկածելի մանրածախ կետերում որակյալ ապրանքներ չեն վաճառվում: Վառ փաթեթավորման հետևում կարող է թաքնված լինել վտանգավոր սարք։
iSpace խանութ-սրահում Apple-ի ցանկացած սարքի համար Ձեզ կառաջարկվեն միայն օրիգինալ և հավաստագրված աքսեսուարներ: Դուք կստանաք արտադրողի երաշխիք: Մենք առաջարկում ենք արտադրանքներ՝ ներկայացված այնպիսի հայտնի ապրանքանիշերի կողմից, ինչպիսիք են Belkin-ը, Native Union-ը, Ubear-ը, Satechi-ն, Nomad-ը: Իսկ մասնագետները մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն յուրաքանչյուր արտադրողի մասին և կաջակցեն ընտրության հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.
iPad-ի առանձնահատկություններ, որոնք Ձեզ հաստատ օգտակար կլինեն
Ինչպե՞ս ճիշտ հոգ տանել Ձեր Mac-ի, iPad-ի և iPhone-ի մասին
Արդյոք հնարավոր է iPhone 15-ը լիցքավորել ոչ օրիգինալ մալուխով
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: