Apple սարքերն ամենահուսալիներից են աշխարհում: Բայց, ինչպես և բոլոր սարքավորումները, դրանք նույնպես երբեմն կոտրվում են: Շփոթված տերը գնում է մոտակա արհեստանոցը, որտեղ նրան խոստանում են վերացնել խնդիրը՝ փոխարինել մարտկոցը, փոխել կոտրված էկրանը կամ վերակենդանացնել «ջրասույզ եղածին»։ Բայց խոստանալը դեռ շտկել չէ։
iPhone-ի կամ Mac-ի վերանորոգումը նեղ մասնագիտական հմտություններ է պահանջում: Ինժեները նաև պետք է ունենա հատուկ սարքավորումներ և գործիքներ: Կա ևս մեկ կարևոր բան. Apple-ը համալրման համար օրիգինալ բաղադրիչներ է մատակարարում միայն լիազորված սպասարկման կենտրոններին: Մյուսները ստիպված են կա՛մ փնտրել օգտագործված մասեր, կա՛մ օգտագործել չինականը։
Ուշադրություն դարձրեք այս երեք պայմաններին, եթե չեք ցանկանում վտանգել ձեր գաջեթը:
Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնը Հայաստանում
iSpace-ը միայն Apple Authorised Reseller կարգավիճակ ունեցող տեխնիկայի խանութ չէ: Ընկերությունը ներառում է նաև iSpace Service-ը` Apple սարքերի վերանորոգման լիազորված սպասարկման կենտրոնը: Մեր ծառայությունն ունի Authorised service provider բարձր կարգավիճակ, որը շատ շուտով կգործի ամբողջությամբ։
iSpace Service-ի առավելությունները.
- Իրավասություններ. Աշխատելու թույլտվություն ստանալու համար iSpace-ի սպասարկող ինժեներներն անցնում են Apple-ի դասընթաց: Նրանք ուսումնասիրում են յուրաքանչյուր արտադրանքի առանձնահատկությունները առանձին՝ iPhone, Mac և այլն։ Այնուհետև ապացուցում են իրենց հմտությունները քննության ժամանակ։Ինժեներների պատրաստվածության բարձր մակարդակը թույլ է տալիս iSpace service-ում վերանորոգել սարքավորումները՝ համապատասխան Apple-ի որակի չափանիշներին։
- Սարքավորումներ և գործիքներ անմիջապես արտադրողից: Apple սարքերը բարդ էլեկտրոնային սարքեր են: Իսկ վերանորոգման դեպքում դրանք պահանջում են, որ կորպուսը քանդվի խնամքով՝ հատուկ գործիքների միջոցով, որոնք կանխում են սարքերի վնասումը։
- Նոր օրիգինալ պահեստամասեր Apple-ից: Դրանք նույնն են, ինչ iPhone-ի կամ Mac-ի արտադրության ժամանակ տեղադրվում են արտադրողի գործարանում։
Apple-ի պաշտոնական սպասարկման կենտրոնի՝ iSpace service-ի ծառայությունները:
Մենք տրամադրում ենք երկու տեսակի ծառայություն՝ սպասարկում և վերանորոգում (շուտով)։ iOS-ի, iPadOS-ի և macOS-ի աշխատանքի հետ կապված ծառայություններին և դրանց գներին վերաբերող տեղեկություններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։
Շատ շուտով iSpace Service-ում կսկսի գործել Apple տեխնիկայի՝ ցանկացած բարդության վերանորոգում․
- սարքի ախտորոշում,
- iPhone-ի, MacBook-ի, iMac-ի մոդուլային վերանորոգում,
- դիսփլեյի, տեսախցիկի, մարտկոցի, կորպուսի փոխարինում,
- Mac-ի մաքրում փոշուց և ջերմային մածուկի փոխարինում,
- ցանցերի մաքրում` առանց կորպուսը քանդելու,
- Apple-ի աքսեսուարների` լիցքավորիչների, փոխարկիչների և այլնի վերանորոգում։
Վերանորոգում և երաշխիք
iSpace service -ը կիրականացնի Apple-ի սարքավորումների երաշխիքային սպասարկում և վճարովի վերանորոգում։ Օրինակ, եթե դուք կոտրել եք երաշխիք ունեցող սարքի էկրանը, ապա միայն դրա փոխարինումը լիազորված սպասարկման կենտրոնում թույլ կտա ամբողջությամբ պահպանել սարքի վրա գործող երաշխիքը :
Բանն այն է, որ երրորդ անձանց ցանկացած միջամտություն (այդ թվում՝ չլիազորված արհեստանոցներում սարքը բացելը) Apple-ի երաշխիքային սպասարկումից հրաժարվելու պատճառ է։ Այս կանոնը պայմանավորված է նրանով, որ Apple-ը պատասխանատվություն չի կրում հավաստագրում չունեցող սպասարկման կենտրոններում կատարված վերանորոգման և տեղադրված պահեստամասերի որակի համար: Օրինակ, բացակայում է տեղեկությունն այն մասին, թե ինչ սարքավորումներով և ինչ պայմաններում է իրականացվել վերանորոգումը․ արդյո՞ք ամեն ինչ անվնաս է նման միջամտությունից հետո։ Բացի այդ, կողմնակի արտադրողների պահեստային մասերը կարող են առաջացնել այլ անսարքություններ կամ կարող են անհասանելի դարձնել որոշ գործառույթներ: Օրինակ, երբ iPhone-ի կոտրված էկրանը փոխարինվում է չինականով՝ Face ID-ն արգելափակվում է: Դա պայմանավորված է ոչ օրիգինալ պահեստամասերից ծրագրային պաշտպանության մեխանիզմով:
Ուստի, եթե ցանկանում եք վերականգնել ձեր սարքի լիարժեք ֆունկցիոնալությունը, դիմեք iSpace Service:
Apple-ի պաշտոնական սպասարկման կենտրոն ՝ iSpace Armenia դիմելու ևս մեկ պատճառ․
Մենք գտնվում ենք քաղաքի հենց կենտրոնում՝ Երևան, Ամիրյան 7։
Եկե՛ք մեզ մոտ խորհրդատվություն ստանալու համար կամ կապ հաստատեք մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով` +374 44 204 205
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: