Մասլոուի բուրգը տեսողականորեն ներկայացնում է մարդու հիմնական կարիքները՝առաջնայինից մինչև ավելի բարձր: Եթե դա վերցնենք որպես աշխատակիցների արժեքներիհիմք, ապա պարզ է դառնում, որ մասնագիտական զարգացումը և աշխատանքում որակյալգործիքների օգտագործումը պակաս կարևոր չէ, քան գումարը։ Սա բացատրում է, թե ինչու ենավելի ու ավելի շատ ընկերություններ աշխատակիցներին բոնուսներ առաջարկում՝ հեռակագրաֆիկ, սոցիալական փաթեթ, կորպորատիվ հավատարմության ծրագիր և այժմ նաևաշխատանքի համար սարքեր ընտրելու հնարավորություն:
Ի՞նչ է իրենից ներկայացնում աշխակիցների ընտրության ծրագիրը:
Աշխատակիցների ընտրության ծրագիրը (Employee Choice Program) կորպորատիվ մշակույթի նորմակարդակ է, որին ձգտում են բոլոր հաջողակ ընկերությունները: Այս ծրագրի շրջանակներումնրանք հնարավորություն են ստանում իրենց համար ընտրել լավագույն տեխնոլոգիաները։
Եվ այսպես, VansonBourne անկախ հետազոտական ընկերության փորձագետները, համագործակցելով ծրագրային ապահովման մշակող Jamf և Apple Corporation ընկերությունների հետ, պարզել են, որ 4 աշխատակիցներից 3-ը նախընտրում են աշխատել Mac-ով: Եվ սա զարմանալի չէ։ Apple-իտեխնոլոգիան մեծ հեռանկարներ է բացում և հնարավորություն է տալիս բացահայտել իր ներուժը: MacOS-ը շատ բարեկամական օպերացիոն համակարգ է: Այն ունի հարմար և ինտուիտիվ ինտերֆեյս: Հետևաբար, նույնիսկ սկսնակի համար ադապտացման շրջանը կանցնի հնարավորինս արագ ևդյուրին։
Գործատուի համար աշխատակիցներին ընտրության հնարավորություն տալը, այդ թվումտեխնոլոգիայի հետ կապված, ամենահեշտ միջոցն է ցույց տալու, թե որքան բարձր են նրանքգնահատում իրենց թիմը: Բացի այդ, այս մոտեցումը ձևավորում է ընկերության գրավիչ դիրքավորում ևցուցադրում դրա մասշտաբը:
Հետաքրքիր տեղեկատվություն: Մի քանի տարի առաջ, համաճարակի գագաթնակետային ժամանակաշրջանում, աշխատանքից կամավոր ազատումների մեծ միտում կար, որը կոչվում էր «Մեծհրաժարական»: Այս երևույթը հրահրվել է անձնակազմի բավարարվածության ցածր մակարդակով ևաշխատանքում մոտիվացիայի պակասով։ Ի դեպ, CNBS-Catalyst ուսումնասիրության համաձայն, միտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունները չեն սկսել հոգ տանել իրենցաշխատակիցների մասին, հաշվի առնել նրանց խնդիրներն ու ցանկությունները թե՛ աշխատանքում, թե՛կյանքում։
Կանխատեսման հետ համաձայն են նաև Forbes–ի լրագրողները։ Աշխատակիցները, ովքեր ճանաչում ևաջակցություն են զգում գործատուի կողմից, գրեթե 5 անգամ ավելի արդյունավետ են աշխատում: Առողջ, մոտիվացված և գոհ իրենց աշխատանքից՝ նրանք ցույց են տալիս ավելի բարձր արդյունքներ, լավ տրամադրություն և սթրեսի նկատմամբ կայունություն:
Այստեղից եզրահանգում՝ թիմի ներգրավվածությունն ու բարեկեցությունը ժամանակակից բիզնեսռազմավարության անբաժանելի մասն է։ Դա Ձեր բիզնեսին կբերի հաջողություն:
Թոփ 5 պատճառներ, թե ինչու է Ձեր բիզնեսին անհրաժեշտաշխատողների ընտրության ծրագիր
#1: Ներգրավել նոր տաղանդներ
Այն իրավիճակում, երբ Ձեր պոտենցիալ թեկնածուն ունի միանգամից մի քանի համարժեքառաջարկներ, Դուք պետք է առանձնացնեք Ձեր առաջարկը: Աշխատակցին ընձեռելով հնարավորություն ընտրելու աշխատանքային սարք՝ վերջիններիս վրա կթողնեք հաճելի տպավորություն և ցույց կտաք, թե որքան եք հոգ տանում Ձեր անձնակազմի մասին:
PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց էտվել, որ միլլենիալների մոտ 78%-ը կարծում է, որ աշխատանքի մեջ իրենց վայելած տեխնոլոգիաներիհասանելիությունը նրանց ավելի արդյունավետ է դարձնում:
#2: Պահպանել ներկայիս անձնակազմը
Ֆինանսական տեսանկյունից փորձառու խաղացողներին թիմում պահելն ավելի ձեռնտու է, քաննորերին վարձելն ու սովորեցնելը։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ ընկերության բյուջենսահմանափակ է։ Բայց հնարավոր է համոզել աշխատակիցներին չլքել ընկերությունը: Տվեք նրանցորոշումներ կայացնելու ավելի շատ ազատություն, ընտրեք լավագույն տեխնոլոգիաները և ընձեռեք անձնական աճի հնարավորությունները:
IBM-ը հաստատել է, որ այն աշխատակիցները, որոնց թույլատրվում է օգտագործել Mac, ունեն 3 անգամ ավելի բարձր կապվածության և հավատարմության մակարդակ, քան Windows-իօգտատերերը: Արդյունքում, նրանք 17%-ով ավելի քիչ հավանական է, որ կլքեն ընկերությունը, քան վերջիններս:
#3: Բարձրացնել մոտիվացիայի մակարդակը և թիմի արդյունավետությունը
Ստանալով այն, ինչ աշխատողն իր համար լավագույնն է համարում, նա անկասկած իրեն զգում էորպես թիմի կարևոր օղակ: Սա մեզ ոգեշնչում և դրդում է ավելի շատ աշխատելու նոր բարձունքներնվաճելու և դրանով իսկ արդարացնելու ղեկավարության վստահությունը: Գործողությունների այսշղթան համակարգված կերպով հանգեցնում է աշխատանքի արդյունավետության ևարտադրողականության բարձրացմանը՝ ինչպես կոնկրետ աշխատողի կամ թիմի, այնպես էլ ամբողջբիզնեսի համար:
#4: Կիսեք տեխնիկական աջակցության համար պատասխանատվությունը
Apple սարքերը ֆենոմենալ ապահով են և հեշտ օգտագործման համար: Նույնիսկ սկսնակը կհասկանավերջինիս ֆունկցիոնալությունը, իսկ Mac-ն ինքը պատրաստ է բառացիորեն անմիջապես աշխատելու: Հետևաբար, ընտրություն կատարելով Mac-ի օգտին, աշխատակիցը ավտոմատ կերպով հեռացնում էՏՏ աջակցությունից սարքի ամենօրյա սպասարկման հետ կապված որոշ պարտականություններ: Ադապտացման շրջանը հեշտությամբ և արագ կանցնի։
IBM-ի վերլուծաբանները պարզել են, որ macOS-ի օգտատերերը 5 անգամ ավելի քիչ հավանական է, որտեխնիկական աջակցության կարիք ունենան, քան Windows-ի իրենց գործընկերները: Սա նրանց մեջ ձևավորում է անկախություն, իսկ ընկերությունը զրկվում է ՏՏ ոլորտի մասնագետների մեծ անձնակազմպահելու անհրաժեշտությունից։
#5: Նվազեցնել ընկերության ծախսերը
2016 թ.–ին IBM-ը ցնցեց բիզնես հասարակությանն իր նոր ուսումնասիրությամբ: Ընկերության փորձըցույց է տվել, որ ԱՀ–ի փոխարեն Mac-ի օգտագործումը ծախսերը կկրճատի մոտ 500 դոլարով: JAMF-իվերջին հաշվարկներն էլ ավելի են բարձրացրել առաջընթացը. մեկ MacBook-ի՝ երեք տարի շահագործման ընթացքում բիզնեսները կխնայեն մոտ 843 դոլար:
Դա հնարավոր է դարձել բազմաթիվ գործոնների շնորհիվ։ Օրինակ, Mac-ը հազվադեպ է խափանվում, իսկ ծրագրակազմն արդեն տեղադրված է և չի պահանջում վճարովի թարմացումներ. սա նվազեցնումէ IT-Support-ի բիզնեսի արժեքը: Սարքերը պատրաստված են բարձրորակ և դիմացկուն նյութերից, ուստի դրանց ծառայության ժամկետը հասնում է 7 տարի և նույնիսկ ավելին՝ խնամքով օգտքագործման և չափավոր ծանրաբեռնվածության դեպքում: Իսկ 3 տարվա օգտագործման Mac-իվերավաճառքը թույլ կտա ստանալ մոտ $610, մինչդեռ ԱՀ–ի արժեքը շատ ավելի էժան կլինի՝ մոտ $137:
Ի դեպ, BuyBack և Trade-in ծառայությունները կնվազեցնեն հնացած սարքերի մաշվածության, պահպանման և օգտագործման ծախսերը: BuyBack-ի դեպքում ընկերությունը ստանում է նաևսարքավորումների երաշխավորված գնում՝ կանխորոշված պայմաններով։
Կորպորատիվ հավատարմության ծրագիր ASBC գործընկերների համար
Աշխատակիցների ընտրության ծրագիրը(EmployeeChoiceProgram) սկզբունքորեն նոր մոտեցում էկորպորատիվ մշակույթի ձևավորման համար: Դուք կկարողանաք ներգրավել և, որ ավելի կարևոր է, պահպանել բարձրակարգ տաղանդների՝ լուծելով աշխատակիցների արտահոսքի խնդիրը: Ավելին,կկարողանաք ուժեղացնել Ձեր սեփական հավատարմության ծրագիրը:
Ձեր բիզնեսը կարող է հենց հիմա առաջին քայլն անել դեպի ճիշտ ուղղություն: Ստացեք շահավետ գներApple-ի տեխնիկաների վերաբերյալ հատուկ Ձեր աշխատակիցների համար՝ միանալով ASBC կորպորատիվ հավատարմության ծրագրին: Ձեր կողմից չկան լրացուցիչ ծախսեր. պարզապեսկապվեք մեր մենեջերների հետ՝ բոլոր մանրամասները պարզելու համար: M1Pro և M1Max չիպերով MacBook Pro-ի առաջարկը սահմանափակ է:
ASBC-ն ԱՊՀ երկրներում Apple-ի սարքավորումների պաշտոնական վերավաճառողն է, iSpace խանութների ցանցի և Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնների սեփականատերը։ Ինչպեսնաև վերջինս հանդիսանում է 1996 թվականից ի վեր շուկայում անբասիր համբավ ունեցող Trade-in ևBuyBack մատակարարը:
Մենք խորապես համոզված ենք, որ այն, ինչ լավ է աշխատակիցների համար, ի վերջո լավ է ևշահավետ ամբողջ բիզնեսի համար: Հոգատարություն և ուշադրություն ցուցաբերելով վերջիններիսշահերին՝ Դուք կկառուցեք բիզնեսի զարգացման հաջող ռազմավարություն և կձևավորեք ընկերությանիմիջը: Դուք նաև ստեղծում եք թիմ՝ միավորված ընդհանուր արժեքներով, ավանդույթներով ևմոտիվացիայով: Այն կարող է սարեր շուռ տալ և գոյացնել մեծ շահույթ։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: