Այս բացումը մեծ իրադարձություն է Apple-ի սիրահարների համար. պատմում ենք մանրամասն:

Եվ, ուրեմն` Հայաստանում Apple Premium Reseller հեղինակավոր կարգավիճակով առաջին սրահի բացումը հպարտանալու և ուրախանալու լուրջ առիթ է: Իսկ ուրախությունը, ինչպես հայտնի է, պետք է կիսել։ Ահա թե ինչու մեր թիմն իսկական տո՛ն է պատրաստում մեր հաճախորդների համար:

Նոր iSpace սրահի դռները կբացվեն փետրվարի 2-ին, ժամը 14:00-ին` Rio Mall-ում: Բարձր տրամադրություն և որակյալ երաժշտությունը Dj Dairo-ի կողմից: Բացման արարողության հանդիսավարն է Ժակը: Սպասվում են հատուկ առաջարկներ և մի շարք անակնկալներ: Չենք բացահայտի բոլոր խաղաքարտերը։ Ավելի լավ է, եկեք՝ ամեն ինչ Ձեր աչքերով տեսնելու համար։

Ի՞նչ է նշանակում Apple Premium Reseller ավելի մանրամասն`

Apple Premium Reseller-ը (APR) ամենահեղինակավոր կարգավիճակներից մեկն է լիազորված վերավաճառողների համար: Apple-ն այն շնորհում է միայն իր կարգում լավագույն խանութներին, որոնք ընկերության ոճի կրողն են և համապատասխանում են դրա չափանիշներին:

  • Apple-ի բոլոր արտադրանքները մեկ տեղում՝ Mac, iPhone, iPad, Apple Watch, AirPods. միայն օրիգինալ սարքեր՝ պաշտոնական երաշխիքով:
  • Բաց ցուցադրություն` սարքերը գնելուց առաջ կարող եք ինքնուրույն ծանոթանալ ու փորձարկել դրանք: Օրինակ՝ թեստավորել iPhone-ի և Mac-ի հնարավորությունները, լսել, թե ինչպես է հնչում AirPods-ը կամ փորձել տարբեր չափերի Apple Watch` Ձեզ հարմարը ընտրելուց առաջ:
  • Աքսեսուարների բացառիկ տեսականի` պատյաններ, էկրանի պաշտպանիչներ, լիցքավորիչներ, Apple Watch-ի գոտիներ և շատ ավելին` Apple-ից և Apple-ի կողմից սերտիֆիկացված բրենդերից:
  • Պաշտոնական սերվիս կենտրոն՝ ընդլայնված երաշխիք, ապահովագրություն, փոխարինման ֆոնդ և այլ էքսկլյուզիվ ծառայություններ: iSpace-ի սերվիս կենտրոնը հավաստագրված է Apple-ի կողմից և այստեղ Ձեր սարքերը վերանորոգելով կարող եք վստահ լինել, որ բոլոր մասերը, օգտագործվող գործիքները միայն պաշտոնական և օրիգինալ են, իսկ մասնագետները` սերտիֆիկացված Apple-ի կողմից:
  • Ուսուցում և խորհրդատվություններ Apple էքսպերտների կողմից. iSpace-ի էքսպերտները կսովորեցնեն, ինչպես օգտագործել նոր սարքերը: Նրանք ունեն հատուկ ծրագրեր և՛ սկսնակների համար, ովքեր նոր են անցում կատարում Apple-ին և՛ Apple user-ների համար: Եթե ունենաք անհատական վերապատրաստման կարիք ունեք, ապա այս դեպքում ևս iSpace-ում Ձեզ կօգնեն:

 

Հատուկ առաջարկներ ՝ iSpace-ի բացման կապակցությամբ:

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել Apple-ի առաջին 250 գնորդները` մինչև փետրվարի 5-ը

  1. 20 000 դրամ նվեր Wallet քարտի վրա, որը կարող եք օգտագործել հետագա գնումների համար` 6 ամիս շարունակ
  2. Ապառիկի հատուկ պայմաններ` 0% | 0% | 0% առաջին 12 ամիսների համար՝ բացարձակապես ոչ մի կանխավճար, ոչ մի տարեկան տոկոսադրույք և սպասարկման վճար։ Մարման ընդհանուր ժամկետը մինչև 36 ամիս է: Մանրամասն խորհրդատվություն կարելի է ստանալ մեր մասնագետներից։
  3. Tax Free 16,67%-ով. Tax Free-ն միջազգային համակարգ է, որը թույլ է տալիս վերադարձնել ԱԱՀ-ն արտերկրում կատարված գնումներից: Եթե Դուք երկրի ռեզիդենտ չեք, և Հայաստանը Ձեր երթուղու վերջին կետը չէ, պարզապես սահմանի վրա ներկայացրեք ապրանքը և iSpace-ում կատարած գնման անդորրագիրը և Ձեզ կվերադարձվի դրա արժեքի 16,67%-ը կանխիկ կամ անկանխիկ:
  4. Նվեր այցելություն Reebok Sports Club-ի կողմից. 400 000 դրամ և ավելի արժողությամբ Apple սարքերի գնման դեպքում Դուք կստանաք նվեր-այցելություն Rebook պրեմիում սպորտային ակումբ: Առանց որևէ ժամային սահմանափակման Ձեր տրամադրության տակ կլինեն մարզասրահը, լողավազանը, առողջարանային ՍՊԱ հատվածը (շոգեբաղնիքներ):

 

Այսպիսով, պասում ենք Ձեզ Հայաստանում առաջին Apple Premium Reseller-ի նոր սրահում:

Սրահի բացումը՝ փետրվարի 2-ին, 14:00-ին, Rio Mall-ում։ Հասցեն՝ Երևան, Վահրամ Փափազյան 8։

Սրահի հետագա աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 22:00-ն։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*