Գաղտնիության քաղաքականություն
I. Ընդհանուր դրույթներ
1. https://ispace.am/ ինտերնետային կայքը (այսուհետ նաև՝ «Կայք») կառավարվում է «ԷՅ ԷՍ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ «Ընկերություն») կողմից, դրա միջոցով Ընկերության անունից ծառայություններ մատուցելու նպատակով (այսուհետ նաև՝ «Ծառայություններ»), որոնց նկատմամբ գործում են Կայքում հրապարակված սույն Գաղտնիության քաղաքականությունը և դրա անբաժանելի մասը կազմող ակտերը:
2. Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակն է իրազեկել, տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե Կայքից օգտվելու արդյունքում անձնական տվյալների հավաքման, օգտագործման, հրապարակման կամ այլ կերպ մշակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Հաճախորդի իրավունքների վերաբերյալ ինչ քաղաքականություն է վարում Ընկերությունը:
3. Ընկերությունը մշակում է անձնական տվյալները Ծառայությունները մատուցելու և դրանք կատարելագործելու նպատակով: Օգտվելով Ծառայություններից՝ Հաճախորդը համաձայնում է Ընկերության կողմից, սույն քաղաքականությանը համապատասխան, իր տվյալների հավաքմանը, օգտագործմանը կամ այլ կերպ մշակմանը:
4. Ընկերությունը իրավասու չէ երկրորդային նպատակների համար օգտագործելու Հաճախորդի անձնական տվյալները՝ առանց վերջինիս համաձայնության: Տվյալ պարագայում հայցվում է Հաճախորդի համաձայնությունը:
5. Առանձին ծառայությունների մատուցման համար Ընկերությունը կարող է հրապարակել լրացուցիչ դրույթներ, որոնք սույն Գաղտնիության քաղաքականության անբաժանելի մասն են: Այդպիսի լրացուցիչ դրույթներ են պարունակում Կայքում հրապարկված «Cookie» քաղաքականությունը:
6. Սույն քաղաքականության մեջ օգտագործված հասկացությունները.
6.1. Անձնական տվյալ՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
6.2. Անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
6.3. Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց՝ անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.
6.4. Անձնական տվյալների օգտագործում՝ անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք Հաճախորդի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
6.5. Անձնական տվյալներ մշակող՝ սույն քաղաքականության շրջանակներում՝ Ընկերությունը, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում.
6.6. Հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.
6.7. Կայքի այցելու՝ յուրաքանչյուր ոք, ով մուտք է գործում Կայք և օգտագործում է այն որոշակի նպատակով.
6.8. Կայքի օգտատեր՝ յուրաքանչյուր ոք, ով գրանցված է Կայքում և ունի անձնական օգտագործման հաշիվ.
6.9. Երրորդ անձ՝ ցանկացած անձ, մարմին, հիմնարկ կամ կազմակերպություն, որը չի հանդիսանում Հաճախորդ, անձնական տվյալների մշակող կամ լիազորված անձ, և որի իրավունքները կամ օրինական շահերը շոշափվում կամ կարող են շոշափվել անձնական տվյալները մշակելու արդյունքում.
6.10. Ծառայություններ՝ Ընկերության կողﬕց մատուցվող ծառայությունները, որոնց առանձին նկարագրության և մատուցման պայմանների մասին ներկայացված են Կայքում և առանձին բաժիններում։
II. Մշակման ենթակա անձնական տվյալները
7. Սույն քաղաքականության շրջանակներում անձնական տվյալների ծավալը, որոնք ենթակա են մշակման, կարող է փոփոխվել՝ կապված Հաճախորդի կարգավիճակի և վերջինիս կատարած գործողությունների հետ:
8. Կայքի հաճախորդների համար այդպիսի տվյալները կարող են ներառել՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյալ ամսաթիվ, կոնտակտային հեռախոսահամար, բջջային հեռախոսահամար, առաքման հասցե, կազմակերպության մասին տեղեկություն, էլ. հասցե, տվյալներ բնակության երկրի, քաղաքի, տարածաշրջանի մասին։
9. Առցանց խանութից կատարված պատվերների և գնումների դեպքում Հաճախորդի բանկային տվյալները չեն մշակվում Ընկերության կողմից: Բանկային տվյալները մշակվում են միայն Կայքի Ծառայություններից օգտվելիս՝ միայն Հաճախորդի համաձայնությամբ: Բանկային տվյալները տրամադրվում են Ընկերության գործընկեր բանկին, որը գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն էլ միայն պատվերն իրականացնելու նախապայմաններից ելնելով: Տվյալները չեն մշակվում երկրորդային նպատակների համար:
III. Կայքի օգտատիրոջ և այցելուների վերաբերյալ անձնական այլ տվյալների մշակումը
10. Ընկերությունը կարող է նաև հավաքել՝
10.1. Կայքի այցելությունների մանրամասների և համացանցային հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ,
10.2. Տեխնիկական տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հաճախորդը օգտվում Ծառայություններից, մասնավորապես, ինչ սարքով և բրաուզերով է մուտք գործում Կայք,
10.3. Վճարային տեղեկատվություն և կայքի միջոցով իրականացվող գործարքների մանրամասները, այդ թվում՝ Հաճախորդի վճարումների վերաբերյալ,
10.4. Հաճախորդի տեղակայման, այդ թվում IP հասցեի, ինչպես նաև շարժի վերաբերյալ տեղեկատվություն,
10.5. Ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որն Հաճախորդը Կայքի միջոցով կտրամադրի Ընկերությանը («Cookie» գործիքների միջոցով ստացվող տվյալներ),
10.6. Որոշ դեպքերում կարող ենք նաև պահանջել անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, հասցեի կամ այլ տվյալի վերաբերյալ ապացույց։
IV. Անձնական տվյալները մշակելու իրավական հիմքը
11. Անձնական տվյալների մշակողը պարտավորվում է հետևել և ապահովել, որ տվյալները մշակվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան:
12. Անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց Հաճախորդի համաձայնութան դրանք չեն կարող օգտագործվել երկրորդային նպատակներով:
Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե՝
12.1. տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և Հաճախորդը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
12.2. մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:
V. Անձնական տվյալների մշակման նպատակները
13. Հաճախորդի անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով՝
13.1. Ծառայության մատուցման շրջանակներում Հաճախորդի նույնականացում.
13.2. Կայքի օգտատերերին անհատականացված ծառայությունների տրամադրում.
13.3. Ծառայությունների որակի բարելավում և նոր ծառայությունների մշակում.
13.4. Անանուն տվյալների հիման վրա վիճակագրական և այլ հետազոտությունների անցկացում.
13.5. Կայքի անխափան աշխատանքի և օգտատերերի հաշիվների գործունակության ապահովում և բարելավում.
13.6. Կայքի օգտատերերին նորություններ, հատուկ առաջարկներ և այլ ապրանքների, ծառայությունների և իրադարձությունների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրում, քանի դեռ Կայքի օգտատերը գրավոր կերպով անցանց կամ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված առցանց եղանակով չի հրաժարվել հիշյալ տեղեկությունները ստանալուց.
13.7. Պատվերների, պայմանագրերի և այլ պարտավորությունների արդյունավետ կատարման ապահովում.
13.8. Կայքի օգտատերերին և այցելուներին աջակցության տրամադրում, տեխնիկական աջակցության համար հերթագրում.
13.9. Ծառայությունների օգտագործման վերահսկում.
13.10. Տեխնիկական հարցերի հայտնաբերում, կանխարգելում կամ անհրաժեշտ այլ տեխնիկական տեղեկությունների հավաքում.
13.11. Ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների, լիազորությունների և պարտականությունների իրականացում և (կամ) կատարում:
VI. Անձնական տվյալների գաղտնիության ռեժիմը և մշակման անվտանգությունը
14. Ընկերությանը հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի և պաշտպանված է օրենքով:
15. Ընկերությունը չի ընդունում որոշումներ, որոնք իրավական հետևանքներ են առաջացնում Կայքի օգտատերերի համար կամ այլ կերպ ազդում են նրանց իրավունքներն ու օրինական շահերի վրա:
16. Անձնական տվյալները պաշտպանելու համար Ընկերությունը նախատեսում է պաշտպանության համար բավարար տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ․
16.1. Անձնական տվյալները պաշտպանելու համար Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ քայլեր՝ տվյալները անօրինական օգտագործումից, հասանելությունից, հրապարակումից, փոփոխումից, ոչնչացումից կամ այլ միջամտությունից կանխելու և ապահովելու համար։
16.2. Ընկերությունը անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել է իրավական կազմակերպչական և տեխնիկական միջոցներ:
VII. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց
17. Ընկերությունը իրավասու է փոխանցելու անձնական տվյալները երրորդ անձանց՝ Հաճախորդի համաձայնության առկայության դեպքում:
18. Ընկերությունը իրավասու է փոխանցելու անձնական տվյալները երրորդ անձանց, երբ դա բխում է Ընկերության՝ անձնական տվյալների մշակման նպատակներից, ինչպես նաև, երբ դա անհրաժեշտ է Ընկերության գործառույթների, պարտականությունների, լիազորությունների կատարման համար:
19. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով նախատեսված դեպքում և կարգով ներկայացված պահանջի, ինչպես նաև Ընկերության իրավական պարտավորություններից ելնելով՝ Հաճախորդի անձնական տվյալները կարող են փոխանցվել այդ մարմիններին։
20. Կայքը կարող է պարունակել հղումներ՝ երրորդ կազմակերպությունների կայքերին կամ կայքերից: Այդ կայքերը կարող են ունենալ իրենց գաղտնիության քաղաքականությունը, և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում դրանց համար:
21. Ընկերության սեփականատիրոջ փոփոխության, վերակազմակերպման կամ այլ իրադարձության դեպքում, որը կհանգեցնի անձնական տվյալների փոխանցմանը այլ անձի, այդ մասին Ընկերությունը կտեղեկացի էլ. փոստի և (կամ) Կայքում համապատասխան ծանուցում հրապարակելու միջոցով՝ պարզաբանելով տվյալների նոր մշակողի ինքնությունը և անձնական տվյալների կապակցությամբ՝ Հաճախորդի ընտրության հնարավորությունները:
22. Ընկերությունը կարող է փոխանցել Անձնական տվյալները ոչ միայն ՀՀ տարածքում գործող, այլև ՀՀ տարածքից դուրս գործող ընկերություններին, գործընկեր կազմակերպություններին, որոնք ՀՀ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով ունեն բավարար պաշտպանության մակարդակ:
VIII. Անձնական տվյալների հրապարակումը
23. Հաճախորդի անձնական տվյալները կարող են հրապարակվել այն դեպքում, երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է՝
23.1. իրավական պարտավորությունների կատարման համար,
23.2. Ընկերության իրավունքները և սեփականությունը պաշտպանելու համար,
23.3. Ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար,
23.4. Կայքի օգտատերերի, այցելուների կամ հասարակության անվտանգության ապահովման համար,
23.5. իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար,
23.6. Հաճախորդի համաձայնության առկայության դեպքում նաև այլ նպատակներով:
IX. Անձնական տվյալների պահպանումը և ժամկետները
24. Ընկերությունը գտնվում և գործում է Հայաստանի Հանրապետությունում, և անձնական տվյալները պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան։
25. Ընկերությունը պահպանում է անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ Հաճախորդը օգտվում է ծառայություններից: Կայքի Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված դեպքերում Ծառայությունները դադարեցվելու պարագայում, անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության համակարգերում և կմշակվեն այնքան ժամանակ և այն ծավալով, որքան օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու համար նախատեսված նպատակներն իրականացնելու համար, Հաճախորդի համաձայնությամբ սահմանված ժամկետով, կամ Ընկերության իրավական պարտավորությունները կատարելու, վեճերը լուծելու և Ընկերության իրավական պայմանագրերը կիրառելու համար։
X. Հաճախորդի իրավունքները և պարտականությունները
26. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու իր կողմից տրված համաձայնությունից՝ ուղարկելով «Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչում» վերնագրով գրավոր ծանուցում կամ ուղարկելով էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլ. նամակ՝ Կոնտակտային տվյալներ մասում նշված հասցեներին: Որպես հետևանք Ընկերությունը ոչնչացնում է տվյալ անձի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալները:
27. Հաճախորդն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:
28. Եթե Հաճախորդը համարում է, որ իր անձնական տվյալների մշակումն իրականացվում է սույն օրենքի պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները, ապա նա իրավունք ունի մշակողի գործողությունները կամ անգործությունը կամ որոշումները բողոքարկելու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատական կարգով:
29. Հաճախորդը իրավունք ունի դիմելու Ընկերությանը՝ Կոնտակտային տվյալներ մասով նշված տվյալներով:
30. Հաճախորդը պարտավոր է Մշակողից պահանջելու ուղղել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:
XI. Գաղտնիության համաձայնագրի փոփոխման կարգը
31. Ընկերությունը իրավասու է փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականությունում:
31.1. Գաղտնիության համաձայնագրի փոփոխված տարբերակը ենթակա է հրապարակման Կայքում:
31.2. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում նշված՝ «Թարմացված է» ամսաթվի դրությամբ, և փոփոխման ամսաթվից հետո Հաճախորդի կողմից Ծառայությունների շարունակաբար օգտագործումը կդիտարկվի որպես համաձայնություն և այդ պայմանների ընդունում:
XII. Կոնտակտային տվյալներ
32. Ընկերության գրանցված գրասենյակի և նամակագրության հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0015, Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 106/1, տարածք 93:
33. Ընկերության էլ. փոստի հասցեն է՝ [email protected]
34. Ընկերության հեռախոսահամարն է՝ https://www.ispace.am
XIII. Եզրափակիչ դրույթներ
35. Գաղտնիության համաձայնագրի հայերեն լեզվով և այլ լեզուներով թարգմանված տարբերակների միջև անհամապատասխանություների դեպքում գերակայում է հայերեն լեզվով տարբերակը:
36. Սույն Գաղտնիության համաձայնագիրը թարմացված է՝ 24.08.2026թ.:
«Cookie» քաղաքականություն
1. «Cookie»-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ, որոնք ներբեռնվում են Հաճախորդի սարքում, երբ վերջինս այցելում է https://ispace.am/ կայք (այսուհետ՝ «Կայք»): Դրանք հիմնականում օգտագործվում են մեծաթիվ կայքերի կողմից՝ Հաճախորդի առցանց փորձառնությունը բարելավելու և հավաստիանալու, որ կայքի բովանդակությունն ու գործառույթները մատուցվում և օգտագործվում են արդյունավետորեն։
2. «Cookie»-ները իրականացնում են տարբեր գործառույթներ։ Օրինակ, որոշները պահպանվում են Հաճախորդի համակարգչում միայն Կայք այցելելու ժամանակահատվածում: Այցելության վրա հիմնված «Cookie»-ները թույլ են տալիս տեղաշարժվել Կայքում ավելի արագ կամ հնարավորություն են տալիս Կայքին հիշել Հաճախորդի նախընտրությունները։ Մշտական «Cookie»-ները օգտագործվում են նրա համար, որ կայքերը հիշեն Հաճախորդին որպես վերադարձող այցելու կամ ապահովեն Հաճախորդի կոնկրետ կարիքներին և շահերին համապատասխանող առցանց գովազդների տրամադրումը:
3. Կայքում https://ispace.am/ (այսուհետ՝ «Ընկերություն») կամ Ընկերության գործընկերների կողմից «Cookie»-ների օգտագործման հիմնական նպատակներն են հնարավորություն ընձեռել Հաճախորդին խնայել ժամանակ և հեշտացնել հետագա մուտքը Կայք, բացահայտել, թե ինչպես են անձինք տեղաշարժվում Կայքում, ինչպես նաև՝ ծառայությունները, Կայքի բովանդակությունը և հաղորդակցության արդյունավետությունը բարելավելու համար և այլ համանման նպատակներով:
4. Ծառայություններից օգտվելով՝ Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է Հաճախորդի սարքում «Cookie»-ներ տեղադրել՝ տեղեկություններ (օրինակ՝ օգտատիրոջ անունը, անձնական այլ մանրամասները, էլ. փոստի հասցեն, տեխնիկական սարքի տվյալները, մասնավորապես՝ մոդելը և դրա IP հասցեն) պահպանելու, Կայքի ֆունկցիոնալությունը և Ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ամբողջական շահագործելու և Հաճախորդի բրաուզերին Հաճախորդի՝ որպես օգտագործող ճանաչելու հնարավորություն ապահովելու համար: Այն հնարավորություն կտա յուրաքանչյուր անգամ Կայք մուտք գործելիս կրկին անգամ չլրացնել նույն տեղեկությունները։ Այս «Cookie»-ները չեն կարող օգտագործվել Հաճախորդի համակարգչում ծրագրեր վարելու կամ վիրուսներ փոխանցելու համար: «Cookie»-ները կարող են ընթերցվել միայն այն վեբ-սերվերի կողմից, որն այն տեղադրել է Հաճախորդի սարքում:
5. Հաճախորդը ցանկացած ժամանակ հնարավորություն ունի փոխել իր բրաուզերի կարգավորումները՝ Ընկերության կողմից օգտագործվող «Cookie»-ները կամ դրանց մի մասն արգելափակելով։ Հաճախորդը ցանկացած պահի կարող է հետկանչել իր՝ «Cookie»-ների օգտագործման համար տրված համաձայնությունը: Վերջին դեպքում Կայքի գործառույթները կամ դրանց մի մասը կարող են չգործել այնպես, ինչպես ծրագրված են եղել։ Օրինակ, Հաճախորդը, հնարավոր է, չկարողանա կատարել վճարումներ։
6. «Cookie»-ների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է գտնել www.allaboutCookies.org կայքում։
7. Ընկերության կողմից օգտագործվող «Cookie»-ների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը, մասնավորապես՝ դրանց անվանումները, տեղադրողները, տեղադրման նպատակները, ժամկետները և դրանց տեսակները, կարելի է գտնել https://ispace.am/ կայքում:
8. Սույն հավելվածը հանդիսանում է Գաղտնիության համաձայնագրի անբաժանելի մասը: Վերոնշյալ գործողությունները արվում են միմիայն ելնելով Գաղտնիության համաձայնագրով ամրագրած նպատակներից:
9. «Cookie» քաղաքականության հայերեն լեզվով և այլ լեզուներով թարգմանված տարբերակների միջև անհամապատասխանություների դեպքում գերակայում է հայերեն լեզվով տարբերակը:
10. Սույն քաղաքականությունը թարմացվել է 24.08.2026թ.:
