iPhone 18 Pro՝ սկսած 599 900 AMD Գնել- iPhone 18 Pro՝ սկսած 599 900 AMD
MacBook Neo` սկսած 307 900 ՀՀԴ Ավելին- MacBook Neo` սկսած 307 900 ՀՀԴ
Ամբողջ ժամանցը մեկ բաժանորդագրությամբ։ Yandex Plus՝ 9 900 դրամ։- Ամբողջ ժամանցը մեկ բաժանորդագրությամբ։

iSpace՝ Apple Premium Reseller Հայաստանում

iSpace-ը Apple-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են iPhone, Mac, iPad, Apple Watch, AirPods, Apple TV սարքերն ու աքսեսուարները։ Կարող եք անձամբ փորձարկել սարքերը, համեմատել մոդելները և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ Ձեր հարմարության համար հասանելի են ապառիկ և վարկային ծրագրեր, բոնուսային ծրագիր, ինչպես նաև առաքում Հայաստանի ամբողջ տարածքում։

Երաշխիք, սպասարկում և աջակցություն

iSpace-ի պաշտոնական խանութում ներկայացված են Apple-ի օրիգինալ սարքեր՝ արտադրողի մեկ տարվա երաշխիքով։ Երաշխիքային ժամկետի ընթացքում և դրանից հետո սարքի ախտորոշման կամ վերանորոգման համար կարող եք դիմել մեր iSupport սպասարկման կենտրոն։ Մեր մասնագետները հետևում են արտադրողի բոլոր պահանջներին և օգտագործում միայն օրիգինալ պահեստամասեր։ Յուրաքանչյուր վերանորոգման համար նույնպես տրամադրվում է երաշխիք։

Մասնագիտական խորհրդատվություն և անհատական մոտեցում

Ո՞ր Mac-ն ընտրել, և ինչի՞ն ուշադրություն դարձնել iPhone գնելիս։ Պատմեք iSpace-ի մասնագետին ձեր կարիքների մասին, և նա կօգնի ընտրել համապատասխան սարքը, փոխանցել ձեր տվյալներն ու կատարել նախնական կարգավորումները։ Խորհրդատվություն կարող եք ստանալ Երևանի մեր խանութներում, հեռախոսով կամ կայքի առցանց զրույցարանի միջոցով։

Ինչո՞ւ գնել Apple-ի սարքերը iSpace-ից

Փնտրո՞ւմ եք, թե որտեղ գնել Apple-ի օրիգինալ սարքեր։ iSpace-ում կարող եք պատվիրել iPhone, Mac, iPad, Apple Watch, AirPods և աքսեսուարներ՝ մեկ վայրում գտնելով աշխատանքի, ուսման և ժամանցի համար անհրաժեշտ ամեն ինչ։

iSpace-ը Հայաստանում ունի Apple Premium Reseller կարգավիճակ։ Մեր խանութները ձևավորված են Apple Store-ի չափանիշներին համապատասխան, իսկ խորհրդատուներն անցնում են մասնագիտական վերապատրաստում և մանրամասն տիրապետում Apple-ի արտադրանքին։

Ինչու են հաճախորդներն ընտրում մեզ՝

  • պաշտոնական երաշխիք — ձեռք բերեք Apple-ի օրիգինալ սարքեր և սպասարկման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում դիմեք մեր սպասարկման կենտրոն։
  • մասնագիտական խորհրդատվություն — ուղղեք ձեր հարցերը մասնագետներին, փորձարկեք սարքերը և ընտրեք համապատասխան աքսեսուարները։
  • առաքում Հայաստանի ամբողջ տարածքում — պատվիրեք առցանց՝ հասցեական առաքմամբ, կամ ստացեք պատվերը Երևանի մեր խանութներից մեկում։
  • ապառիկ և վարկային ծրագրեր — վճարեք սարքի արժեքը մաս-մաս՝ մեր գործընկեր բանկերի սահմանած պայմաններով։
  • բոնուսային ծրագիր — կուտակեք բոնուսներ և օգտագործեք դրանք հետագա գնումների դիմաց վճարելիս։

Ցանկանո՞ւմ եք առաջիններից տեղեկանալ նոր ապրանքների և հատուկ առաջարկների մասին։ Միացեք iSpace Community-ին։

Հաճախ տրվող հարցեր