Արդյունավետ և թեթև նոութբուքը օգտակար կլինի ցանկացած մասնագիտություն ընտրած ուսանողի համար՝ նույնիսկ, եթե Ձեր մասնագիտությունը հեռու է համակարգչից և տեխնոլոգիաներից: Պարզապես ավելի հարմար է մեծ էկրանին կուրսային աշխատանքներ և ռեֆերատներ գրելը, համացանցում շրջելը և ֆիլմեր դիտելը: Եվ սա դեռ չխոսելով այն փաստի մասին, որ հեռավար աշխատանքը տարեցտարի ավելի տարածված է դառնում։
Նկարագրում ենք, թե ինչու է Mac-ը համարվում լավագույն ընտրությունը ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար:
Հուսալի է և դիմացկուն
MacBook-ի պատյանը պատրաստված է unibody տեխնոլոգիայով, այսինքն՝ ալյումինի ամբողջական թիթեղից։ Այն թեթև և դիմացկուն նյութ է։ Այնտեղ, որտեղ պլաստիկ նոութբուքերը կճաքեն և կկոտրվեն, Mac-ը կծռմռվի, կծակվի կամ կճմլվի։ Իսկ նոութբուքերի վրա «վնասվածքներ» կարող են առաջանալ ամենօրյա ինտենսիվ օգտագործման դեպքում, օրինակ՝ պատահականորեն դռան շրջանակին բախվելու, ուսապարկի մեջ եղած իրերին սեղմվելու դեպքում, կամ եթե ինչ-որ մեկն ակամա նստի սարքի վրա: Mac-ը նույնպես ապահովագրված չէ վնասվելուց, սակայն այս դեպքում ալյումինն ավելի «լավ է պահում» իրեն, քան պլաստիկը:
Ահա թե ինչու MacBook-ով կարել է հանգիստ այս ու այն կողմ երթևեկել տրանսպորտով , վազքով վեր ու վար անել հարկերով, դասարաններով և, բառացիորեն, աշխատել ընթացքում: Նույնիսկ մեկ տարվա ակտիվ օգտագործումից հետո նոութբուքը թարմ տեսք կունենա, ասես հենց նոր խանութից գնված լինի։
Երկար ժամանակ գինը բարձր է մնում
3 – 5 տարի օգտագործումից հետո էլ Mac-ը պահպանում է իր սկզբնական արժեքի մոտավորապես 20-35%-ը: ԱՀ-ն նույն ժամանակամիջոցում չի ձգում մինչև 10%-ի:
Apple-ն արդեն 7 – 8 տարի շարունակ թարմացումներ է թողարկում macOS-ի համար: Դրանցում ներառվում են նոր հնարավորությունները, սխալների շտկումը և անվտանգության համակարգերի թարմացումները: Բացառություն են կազմում հնացած համակարգիչները, որոնք դադարել են տարածվել ավելի քան 5 կամ առնվազն 7 տարի առաջ։ Օրինակ, ներկայումս այդպիսին են համարվում Mac-ի 2013-ից 2016 թվականների որոշ մոդելներ: Դրանք ընդմիշտ կմնան macOS 12 Monterey-ում․ այնքան էլ վատ չէ «հնաբնակների» համար, այնպես չէ՞:
Ահա թե ինչու նույնիսկ հին Apple համակարգիչները վաճառվում են պատշաճ գումարով: Ինչը չի կարելի ասել Windows նոութբուքերի մասին՝ մեկ տարի օգտագործելուց հետո դրանց գինը բավական ընկնում է։ Իսկ մի քանի տարի անց նման համակարգիչը շահութաբեր վաճառելը դժվար կլինի. սարքը հնամաշ տեսք է ունենում, գնորդները վստահ չեն լինում որակի հարցում և չեն ցանկանում «թաքնված» խնդիրներ ստանալ
Միավորվում է Ձեր մյուս Apple սարքերի հետ ստեղծված էկոհամակարգում
Mac-ի հնարավորություններն էլ ավելի են ընդլայնվում, եթե Ձեր համակարգիչն օգտագործում եք Apple-ի այլ սարքերի հետ մեկտեղ: Էկոհամակարգը նրանց միավորում է մեկ օրգանիզմի մեջ, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է և սինխրոնացված։ Դուք iPhone-ում կարող եք պատճենել տեքստ, հղում կամ լուսանկար և անմիջապես տեղադրել Mac-ում: Կարող եք iPad-ը օգտագործել որպես երկրորդ մոնիտոր Mac-ի համար: Կամ կարող եք սկսել որևէ հոդված կարդալ Ձեր Apple նոութբուքի բրաուզերում, ապա անջատել այն և դուրս գալ տնից: Եվ հետո կարող եք նույն տեղից շարունակել ընթերցումը iPhone-ում:
Փոխկապակցված են երաժշտությունը, լուսանկարները, տեսանյութերը, ֆայլերը, գաղտնաբառերը, օրացույցները, կոնտակտները և այլ տվյալներ: Apple-ի էկոհամակարգը բարձրակարգ է և զգալիորեն հեշտացնում է առօրյա խնդիրները: Այնպես, որ Apple-ի օգտատերերը հազվադեպ են անցնում այլ ապրանքանիշերի:
Ներկառուցված հավելվածներ ուսումնական առաջադրանքներից մեծ մասի համար
Ի տարբերություն շատ մրցակից համակարգիչների՝ Mac-ը պատրաստ է աշխատանքի անմիջապես փաթեթավորումից հանելուց հետո: Տեքստի, աղյուսակների, պրեզենտացիաների հետ աշխատելուն անհրաժեշտ հավելվածներն արդեն իսկ տեղադրված են նրա վրա։ Եվ դա պարզապես ծրագրային ապահովում չէ «նշում» անելու համար: Այդ ծրագրերն իսկապես հիանալի ֆունկցիոնալություն ունեն, և լիցենզիա գնել չեն պահանջում: Կա նաև հիմնական լուսանկարների խմբագրիչ և iMovie՝ տեսանյութերի հետ աշխատելու համար:
Ավելին. macOS-ը մտածված է ամենափոքր մանրամասներով հանդերձ և, հետևաբար, շատ հարմար է: Դուք կարող եք էլեկտրոնային կոնսպեկտներ վարել նշումներում և անմիջապես դրանցում ավելացնել պատկերներ ու աուդիո, օրինակ՝ գրատախտակի լուսանկարը՝ բանաձևերով կամ գրաֆիկներով: Դա անելու համար պարզապես սեղմեք՝ Ֆայլ > Տեղադրել iPhone-ից > Լուսանկարել: Կամ դասախոսության ձայնագրությունը տեղադրեք փաստաթղթում: Ձեր ֆայլերը հասանելի կլինեն բոլոր սարքերում, ուստի Դուք կկարողանաք դիտել դրանք նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեր Mac-ը մոտերքում չէ:
Ուսման համար օգտակար ևս մեկ գործառույթ է Spotlight-ը: Սա որոնում է բոլոր փաստաթղթերի, թղթապանակների և նամակների շրջանակում: Ցանկանում եք տեսնել նյութեր անցյա՞լ ուսումնական տարվանից: Որոնման դաշտում մուտքագրեք փնտրվող բառը կամ արտահայտությունը, և համակարգիչը կգտնի բոլոր ֆայլերը, որտեղ այն առկա է: Եթե չեք ցանկանում համառոտագրել դասախոսությունը, բայց դա Ձեզ կարող է անհրաժեշտ լինել՝ օգտվեք թելադրությունից: Ակտիվացրեք այդ գործառույթը և վայելեք, թե ինչպես է Ձեր Mac-ը ձայնագրում ուսուցչի խոսքը՝ այն վերածելով տեքստի:
Աշխատում է մինչև 21 ժամ՝ առանց վերալիցքավորման
MacBook-ը ուսման համար կատարյալ է նաև նրանով, որ Դուք խնդիր չեք ունենա՝ կապված էլեկտրականության հետ: Նոր M1 և M2 չիպերը շատ ավելի էներգաարդյունավետ են, քան Intel-ի գործընթացները:
- MacBook Air-ը (М1 և М2) աշխատում է մինչև 18 ժամ տեսանյութի վերարտադրման ռեժիմում և մոտ 15 ժամ բրաուզերում դիտումներ անելիս։
- MacBook Pro М1-ը՝ մինչև 20 ժամ տեսանյութերի դիտման և մինչև 17 ժամ վեբ – սերֆինգի դեպքում:
- MacBook М1 Pro-ն (14 դյույմ) աշխատում է մինչև 17 ժամ մեկ լիցքավորման դեպքում: Սա մի փոքր ավելի պակաս է, քան նախորդ սերնդի Mac-ը, սակայն նման հզոր բնութագրերն ավելի շատ էներգիայի սպառում են պահանջում:
- Ինքնավարության ռեկորդակիր է MacBook Pro M1 Max-ը (16 դյույմ)։ Այն ապահովում է ռեկորդային 21 ժամ՝ առանց վերալիցքավորման:
- MacBook Pro M2 –ի աշխատաժամանակը կազմում է մինչև 20 ժամ տեսանյութի վերարատադրում և մոտ 17 ժամ վեբ-սերֆինգ՝ միացված Wi-Fi-ով:
Ինչպես տեսնում եք, ցանկացած Mac-ով Դուք կարող եք աշխատել այգում, ամառանոցում, տրանսպորտում, լողավազանի կողքին՝ շեզլոնգի վրա և ցանկացած այլ վայրում, որտեղ չկան վարդակներ: Ցանկացած ժամանակակից մոդել կծառայի երկու լրիվ աշխատանքային օր։
Լավագույն MacBook-ը ուսման համար. ինչո՞վ են տարբերվում մոդելները:
Ցանկացած ժամանակակից Mac լիարժեք աշխատանքային գործիք է: Այն ունի լավագույն Retina էկրանը՝ բարձր հստակությամբ և լայն գունային գամմայով: Գերազանց ինքնավարություն և կայուն macOS: Անձայն ստեղնաշար և trekpad ՝ ժեստերի հնարավորությամբ: Իսկ հեռավար ուսուցման և առցանց զանգերի համար կան հզոր բարձրախոսներ, խոսափող և տեսախցիկ։
MacBook Air․ կատարյալ է նրանց համար, ում չեն բավականացնում iPad-ի հնարավորությունները, և ըստ այդմ՝ գերհզոր MacBook Pro-ի կարիք չունեն:
Սա շարքի «ամենաօդային» և թեթև մոդելն է: Մինչև 2022 թվականը Air-ը տարբերվում էր ավանդական սեպաձև դիզայնով: M2-ի վրա հիմնված մոդելները դարձել են ավելի քառակուսի և ուղիղ: Երկու տարբերակներն էլ կշռում են 1,3 կգ-ից պակաս․ դրանք հեշտ է հետներդ վերցնելն ու ամբողջ օրը կրելը: Ուլտրաբուքերը տեղավորվում են բարակ պայուսակի, ուսապարկի մեջ և շատ տեղ չեն զբաղեցնում գրասեղանի վրա։ Սա օպտիմալ տարբերակ է՝ եթե Դուք շարունակ ուղևորությունների մեջ եք, իսկ նոութբուքը Ձեզ անհրաժեշտ է դասախոսությունները համառոտագրելու, վեբ-սերֆինգի, պրեզենտացիաներ ստեղծելու, տեքստային փաստաթղթերի և պարզ գրաֆիկայի հետ աշխատելու համար:
Ուշադիր նայեք M1 և М2 չիպերի վրա հիմնված MacBook Air-ի բնութագրերը:
MacBook Pro․ սա իսկապես լուրջ առաջադրանքներ կատարող փորձագետների համար է։
MacBook Air-ը կօգնի լուծելու ուսանողական խնդիրների մեծ մասը: MacBook Pro-ն դա ավելի լավ կանի։ Նույնիսկ Pro ընտանիքի ամենապարզ կոնֆիգուրացիան հարմար է 3D գրաֆիկայի, 8K վիդեոմոնտաժի և ռեսուրսներ պահանջող այլ գործընթացների հետ աշխատելու համար: Եթե նախկինում ունեիք «գժվող» Logic Pro, Lightroom, Vectorworks, DaVinci կամ Final Cut Pro, ապա MacBook Pro-ում դրանք պարզապես «կթռչեն»: Սա կատարյալ MacBook է ուսանողի համար, բայց միայն այն դեպքում, եթե Դուք գիտեք՝ ինչպես օգտագործել դրա ներուժը: Ի վերջո, բոլորին չէ, որ պետք է հզորության նման ռեզերվ։
Բնութագրեր՝ MacBook Pro 14 և 16 դյույմանոց, ինչպես նաև MacBook Pro М1 և М2 չիպերի վրա։
iMac․ նրանց համար է, ովքեր կարիք ունեն աշխատասեղանի համակարգչի՝ դեռևս մի քանի տարվա արդյունավետության պաշարով:
iMac-ը սեղանի մոնոբլոկ է՝ էկրանով, ստեղնաշարով և մկնիկով: Լինելով բարակ ու արդյունավետ՝ այն կատարելապես հարմար է բնակարանում աշխատատեղ կազմակերպելու համար։ Իսկ 21 դյույմանոց էկրանը հարմար է լուսանկարների, տեսանյութերի հետ աշխատելու և պարզապես ֆիլմեր դիտելու կամ խաղալու համար։ Ահա թե ինչու այն կդառնա ոչ միայն լավ համակարգիչ ուսման համար, այլ նաև ժամանցի կենտրոն ամբողջ ընտանիքի համար։
iMac-ի տեխնիկական բնութագրերի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Mac-ի շահավետ առաջարկներ iSpace-ում
Ուսման համար ո՞ր MacBook-ը գնել 2022 թվականին՝ միանաշանակ պատասխանել հնարավոր չէ․ ամեն ինչ կախված է Ձեր պահանջներից և ֆինանսական հնարավորություններից:
Ներկայումս iSpace-ում գործում է հատուկ առաջարկ MacBook 16-ի համար միայն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը։ Գինը՝ 1 299 900 դրամ 1 349 900 դրամի փոխարեն։
Apple-ի տեխնիկան ուսանողների համար միայն MacBook-ներն ու iMac-երը չեն: Շատ առաջադրանքների կատարմանը հարմար են iPad-ը և նույնիսկ iPhone-ը. սկզբունքորեն դրանք լավ սարքեր են կյանքի համար: AirPods-ի օգնությամբ Դուք կարող եք հստակ լսել ուսուցչին լսարանի մյուս ծայրից և նույնիսկ միջանցքից։ Իսկ Apple Watch-ը կարելի է օգտագործել որպես ծածկաթերթիկ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: