Շատերն էին սպասում այս նորացմանը: Apple-ը շատ առումներով կատարելագործել է իր «օդային» MacBook Air-ը։ Սարքավորումը, արտաքին տեսքը, տեսախցիկը, ձայնը. բարելավվել է գրեթե ամեն ինչ: Իսկ հուլիսի 22-ից նորույթը արդեն կարելի է գնել Հայաստանում։
Ձեզ համար կազմել ենք ակնարկ՝ ամենակարևոր նորարարությունների վերաբերյալ:
Բոլորովին նոր դիզայն. առաջին անգամ 2008-ից ի վեր
Apple-ի «օդային» ուլտրաբուքի դիզայնը 2008 թվականից ի վեր առանձնապես չի փոխվել։ Այն ժամանակ շնորհանդեսին Սթիվ Ջոբսը մեծ աղմուկ բարձրացրեց՝ թղթե ծրարից հանելով առաջին MacBook Air-ը: Մարդկանց հիացմունքը հեշտ է հասկանալ. այն ժամանակ նոութբուքերը նման էին մեծ, ծանր պլաստիկ հրեշների: Նրանց ֆոնին 2 սմ-ից պակաս հաստությամբ և նեղացված եզրերով MacBook Air-ը ֆուտուրիստական տեսք ուներ:
Եվ ահա՝ 14 տարի անց, Apple-ը վերամշակել է լեգենդար դիզայնը։ Միևնույն ժամանակ այն պահպանել է իր թեթևությունն ու «օդայնությունը»։ M2 չիպի վրա հիմնված նոր MacBook Air-ը կշռում է ընդամենը 1,24 կգ: Նրա հաստությունը 1,13 սմ է, այժմ ամբողջ կորպուսն ունի նույն հաստությունը՝ առանց սեպաձև արտաքինի։ Ստորին վահանակի ոտքերը դարձել են ավելի բարձր և Mac-ը մակերևույթից ավելի վեր են հանում:
Ավելացվել են նաև նոր գուներանգներ: Այժմ գունապնակում կա.
- Space Gray,
- Silver,
- Midnight (մուգ կապույտ),
- Starlight (մեղմ ոսկեգույն)։
М2 չիպը լուրջ առաջադրանքների համար է
M2-ը Apple Silicon-ի երկրորդ սերունդն է: Չիպն արտադրվում է նորացված 5 նմ-անոց տեխպրոցեսով և կազմված է շուրջ 20 միլիարդ տրանզիստորից, ինչը 25%-ով ավելի է, քան M1-ում էր:
MacBook Air M2-ի կենտրոնական պրոցեսորը ներառում է 8 միջուկ. 4 բարձրարտադրողական և 4 էներգաարդյունավետ: Գրաֆիկական պրոցեսորն ունի 10 միջուկ (բազային տարբերակում՝ 8) և մինչև 24 ԳԲ համակցված հիշողություն: SSD-ի առավելագույն կոնֆիգուրացիան կազմում է 2 ՏԲ:
Apple-ի հավաստիացմամբ M2 չիպի CPU-ն դարձել է 18%-ով ավելի արդյունավետ, քան M1-ում, իսկ GPU-ն՝ 35%-ով։ Բարելավված 5 նմ-ի շնորհիվ նոր նոութբուքի միջուկները կարող են օգտագործվել ավելի բարձր տակտային հաճախականությամբ:
M2-ը ստացել է նաև ProRes հզոր վիդեո շարժիչը՝ ապարատային արագացված կոդավորման և վերծանման համար: Սա նշանակում է, որ MacBook Air-ը կկարողանա վերարտադրել ավելի շատ 4K և 8K վիդեո հոսքեր, քան նախկինում: Օրինակ, Final Cut Pro-ում աշխատանքը կկատարվի գրեթե 40%-ով ավելի արագ, քան M1-ի վրա հիմնված MacBook Air-ում:
Բարելավված Liquid Retina էկրան՝ բարակ շրջանակով
Նորույթի ևս մի կարևոր տարբերություն է մեծացված էկրանը։ Նոր MacBook Air-ի էկրանի անկյունագիծը 13,6 դյույմ է՝ սովորական 13,3-ի փոխարեն։ Եվ սա՝ նոութբուքի նույն չափսերի պարագայում: Դրան հասնելու համար Apple-ը փոքրացրել է էկրանի շրջանակը և տեսախցիկը թաքցրել «չոլկայում», ինչպես արդիական iPhone-ում կամ 14 և 16 դյույմանոց MacBook Pro-ներում:
Նորույթը համալրված է կատարելագործված Liquid Retina էկրանով՝ 2560×1664 պիքսել լուծաչափով։ Առավելագույն պայծառությունն այժմ 500 նիտ է՝ 400-ի փոխարեն: Սա 25%-ով ավելի պայծառ է նախորդ մոդելից: Նոր էկրանն ունի 1 միլիարդ գույնի և True Tone տեխնոլոգիայի հնարավորություն:
Ձեր տեքստը կլինի չափազանց հստակ, իսկ լուսանկարներն ու տեսանյութերը՝ ավելի վառ, ճիշտ կոնտրաստով և առավել ընդգծված մանրամասներով:
Ամեն ինչ հեռավար աշխատանքի համար՝ տեսախցիկ, խոսափողեր և բարձրախոսներ
MacBook Air M2-ը համալրված է 1080p FaceTime HD տեսախցիկով, ինչպիսին ունի նոր 14 դյույմանոց MacBook Pro-ն: Այն M1-ով MacBook Air-ի տեսախցիկից երկու անգամ ավելի շատ լույս է կլանում: Պատկերը լրացուցիչ մշակվում է համակարգի կողմից: Սա իդեալական է, եթե հեռավար եք աշխատում և տեսակապով հաճախակի եք զանգում գործընկերներին․ Դուք միշտ հիանալի տեսք կունենաք:
Նորույթի ներսում կա 3 խոսափողից բաղկացած մասիվ՝ ճառագայթների ձևավորման կատարելագործված ալգորիթներով։ Զրուցակիցները Ձեզ կլսեն բարձր ու հստակ։
Ձայնային համակարգը բաղկացած է 4 բարձրախոսից։ Այն ունի Spatial Audio-ի և, համապատասխանաբար, Dolby Atmos-ի հնարավորություն: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարբերակն ուներ երկու բարձրախոս։
Ամբողջ օրն առանց վերալիցքավորման
Apple MacBook Air M2-ի մարտկոցը դարձել է ավելի հզոր՝ 52,6 Վտ․ժ: M1-ի վրա հիմնված նրա նախորդը զինված էր 49,9 Վտ․ժ հզորությամբ մարտկոցով: Այժմ նոութբուքը կարող է դիմանալ մինչև 18 ժամ շարունակ տեսանյութերի դիտման ռեժիմին: Սա բավական է, որպեսզի ամբողջ օրն աշխատեք լճի ափին և բոլորովին չմտածեք վարդակ գտնելու մասին։
Նոր ուլտրաբուքն ունի արագ լիցքավորման հնարավորություն․ մարտկոցի հզորության 50%-ը լիցքավորվում է 30 րոպեում, բայց սա 35 Վտ կամ 67 Վտ հզորությամբ՝ ավելի հզոր սնման աղբյուրի օգտագործման դեպքում: Բազային MacBook Air M2-ի կոմպլեկտում ներառված է 30 Վտ հզորությամբ ադապտեր, որն ունի երկու Type-C պորտ:
Օրինակ, նոութբուքի կորպուսի վրա տեղ է գտնվել նաև MagSafe 3 մագնիսական կոնեկտորի համար։ Սարքը կարելի է լիցքավորել ինչպես դրա, այնպես էլ USB-C պորտերի միջոցով։
2022 թվականի նոր MacBook Air M2-ը ստացել է ճիշտ այնպիսի պորտերի հավաքածու, ինչ և իր նախորդը. երկու Thunderbolt 4 պորտ՝ տարբեր աքսեսուարների միացման համար և 3,5 մմ աուդիո ելք՝ բարձր դիմադրությամբ ականջակալների հնարավորությամբ:
Magic Keyboard ստեղնաշարն ամբողջ բարձրությամբ ունի ֆունկցիոնալ շարք Touch ID տվիչով, ինչպես նաև ընդարձակ Force Touch trackpad-ով:
Եզրակացություն
Apple-ն ամեն ինչ արել է, որպեսզի հիմնավորված լինի MacBook Air M2-ը գնելու ցանկությունը։ Ապրանքանիշի ամենահայտնի նոութբուքն ավելի լավն է դարձել: Սա պարզապես նորացում չէ, այլ ամբողջական վերադիզայն՝ օգտագործելով M2 չիպի հնարավորությունները:
- Վերացել է սեպաձև ֆորման․ հիմա MacBook Air-ը ավելի բարակ է և ավելի թեթև։
- Ի հայտ են եկել նոր գույներ՝ midnight և starlight.
- М2 չիպի կենտրոնական պրոցեսորը 18% -ով ավելի արդյունավետ է М1-ի վրա հիմնված իր նախորդից, իսկ գրաֆիկականը՝ 35%-ով։
- Էկրանի չափը 13,3 դյույմից մեծացվել է մինչև 13,6 դյույմ: Եվ դա՝ ի հաշիվ շրջանակի փոքրացման և հայտնված՝ տեսախցիկով «չոլկայի»։
- Առավելագույն պայծառությունը մեծացել է մինչև 500 նիտ։
- Կատարելագործված տեսախցիկ, 3 խոսափողից և միանգամից 4 բարձրախոսից բաղկացած մասիվ։
- Հզոր մարտկոց, MagSafe և արագ լիցքավորման հնարավորություն։
- Օպերատիվ հիշողության ծավալը մեծացվել է մինչև 24 ԳԲ, SSD-ն՝ մինչև 2 ՏԲ.
Apple-ը ստացել է արդյունավետության, կոմպակտության և երկարակեցության կատարյալ հավասարակշռություն: Ուստի, M2 չիպով MacBook Air-ը գերազանց է նրանց համար, ովքեր սովորում կամ պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում գրաֆիկայի, տեսանյութի և ձայնի հետ: Էլ չենք խոսում գրասենյակային ծանրաբեռնվածության մասին՝ աշխատանք փաստաթղթերի, տեքստի, փոստի հետ:
Եվ չնայած իր ներուժին՝ նոր Mac-ը մնում է թեթև և դյուրակիր, ինչով և կատարյալ է նրանց համար, ովքեր աշխատում են հեռավար կամ հաճախ են համակարգիչը վերցնում իրենց հետ՝ գրասենյակ, արձակուրդ և պարզապես ամառանոց գնալիս։
Որքան արժե MacBook Air M2 -ը
Apple MacBook Air M2-ը կարելի է ձեռք բերել iSpace խանութներից՝ արդեն ստեղնաշարի լոկալ փորագրությամբ և արտադրողի պաշտոնական երաշխիքով։ Սարքը վաճառքում կհայտնվի հուլիսի 22-ից։ Apple MacBook Air M2-ի արժեքը բազային տարբերակի համար սկսվում է 659 900 դրամից, կարող եք ձեռք բերել նաև ապառիկ` ամսական վճարելով 17 660 դրամից սկսած:
MacBook Air M2-ն ունի վաճառքի հարցում առաջատար դառնալու բոլոր նախադրյալները: Ուստի, եթե ցանկանում եք գնել այն, խորհուրդ ենք տալիս պատվիրել հենց հիմա։ Կատարելով առցանց նախնական պատվեր՝ Դուք Ձեզ համար կամրագրեք նոութբուքը և կդառնաք նորույթի առաջին երջանիկ սեփականատերերից մեկը Հայաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ընտրում եք համակարգիչ աշխատանքի համա՞ր։ М1 չիպով iMac-ի թոփ 5 առավելությունները։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: