Երբ մենք որոշում ենք գնել ունիվերսալ նոութբուք, ապա փնտրում ենք մի սարք, որը հարմար կլինի ամեն ինչի համար. խաղեր խաղալու, գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, սիրելիների հետ շփվելու, ինտերնետով ճամփորդելու, մեր սիրելի հեռուստահաղորդումները դիտելու համար: Արդյո՞ք գոյություն ունի մի սարք, որը կարող է փայլուն կերպով կատարել այդ բոլոր գործողությունները: Այո, եթե մենք խոսում ենք MacBook Air 15”-ի մասին, որը հիմնված է M2 և M3 չիպերի վրա: Դրանում համոզվելու համար մենք Ձեզ կպատմենք 15դյույմանոց MacBook Air-ի կարևոր առանձատկությունների մասին։

Իդեալական պատկեր և մեծ մոնիտոր

Սկսենք էկրանից. M2 և M3 չիպերի վրա հիմնված նոութբուքներն օգտագործում են Liquid Retina LCD էկրան՝ 15,3 անկյունագծով, 2880×1864 լուծաչափով և 224 ppi խտությամբ: Այս գերժամանակակից մոնիտորն ապահովում է պատկերի բարձր որակ:

Էլ ի՞նչով կարող է 15 դյույմանոց MacBook Air-ը տպավորություն թողնել.

  • Պայծառության մակարդակը՝ 500 նիթ է: Սա բավարար է, որպեսզի Դուք կարողանաք աշխատել դրսում արևի լույսի ներքո: Ձեզ պետք չէ անհանգստանալ, քանի որ պատկերը պարզ կլինի՝ առանց արևի շողերի կամ մթագնման:
  • P3 գունային երանգ՝ 1 միլիարդ գույներով: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ կստացվի Ձեզ երբևէ հանդիպած ամենավառ և հագեցած գույներով հարուստ պատկեր:
  • True Tone տեխնոլոգիա: Պետք չէ ինքնուրույն կարգավորել նկարը լույսի մակարդակին համապատասխան. ամեն ինչ տեղի է ունենում ավտոմատ: Այս հատկությունը կգնահատեն հատկապես նրանք, ովքեր ստիպված են ավելի շատ կարդալ, տպել կամ աշխատել/ազատ ժամանակ անցկացնել մոնիտորի առաջ։
  • Հաճախականությունը 60 Հց է: Պարամետրը ցույց է տալիս այն արագությունը, որով պատկերը փոփոխվում է էկրանին և որոշում է նկարի թարմացման սահունությունը: Որքան բարձր լինի այս ցուցանիշը, այնքան ավելի հարթ կփոխվի գրաֆիկան/տեսանյութը: 15-դյույմանոց MacBook Air-ն այստեղ նույնպես չի հիասթափեցնում:

15,3 դյույմանոց էկրանի անկյունագիծը հարմար չափ է ֆիլմեր դիտելու, լուսանկարներ խմբագրելու, խաղեր խաղալու, կոդավորման և հարյուրավոր այլ բաների համար, որոնք կարող է կիրառել Mac-ը: Էկրանի բարակ շրջանակների շնորհիվ պատկերն էլ ավելի իրատեսորեն է ընկալվում։ Կարևոր չէ, թե ինչ եք ընտրում՝ M2 թե M3, երկու սարքերն էլ Ձեզ կուրախացնեն գրաֆիկայի որակով:

Այսպիսով, M2 և M3 մոդելներն ունեն շատ ընդհանրություններ: Իսկ ինչո՞վ են վերջիններս տարբերվում: Իհարկե առկա են որոշակի տարբերություններ, որոնք բնորոշվում են այլ պարամետրերով։ Այս մասին խոսենք ավելի մանրամասն ստորև:

Արագ և ավելի արագ

15-դյույմանոց MacBook Air-ը աներևակայելի արագ և սահուն է աշխատում: Ավելին, այն հեշտությամբ հաղթահարում է նույնիսկ ռեսուրսաինտենսիվ առաջադրանքները, էլ չասած վեբ-սերֆինգի, լուսանկարների և տեսանյութերի խմբագրման, փաստաթղթերի հետ աշխատելու կամ հոսքային ծառայությունների հետ շփվելու մասին: Դուք նույնիսկ կարող եք ամեն ինչ անել միաժամանակ: Կա մի պատճառ, թե ինչու է այս Mac-ն ստացել լավագույն ունիվերսալ նոութբուքի կոչումը:

M2 և M3 չիպերի հիմնական տեխնիկական բնութագրերը.

  • 8-միջուկանի CPU։ Apple-ի ինժեներները հոգացել են չորս բարձր կատարողական և չորս էներգաարդյունավետ միջուկների մասին՝ ապահովելով բոլոր գործողությունների արագությունը:
  • GPU 10 միջուկով։ Այս ցուցանիշը կուրախացնի այն օգտագործողներին, ովքեր պետք է գործ ունենան «ծանր» գրաֆիկայի հետ:
  • SSD-հիշողություն՝ 256-ից 2000 ԳԲ:
  • Միասնական հիշողություն՝ 8, 16, 24 ԳԲ:
  • Neural Engine պրոցեսոր՝ 16 միջուկով՝ հզոր «երկաթ» նեյրոցանցերի համար:
  • Հիշողության թողունակություն՝ 100 ԳԲ վայրկյանում:
  • Ստանդարտ Wi-Fi 6 М2 չիպի համար, Wi-Fi 6E՝ М3 չիպի համար:

Իսկ այժմ խոսենք M3 չիպի տարբերությունների և առավելությունների մասին.

  • M2-ի վրա հիմնված նոութբուքն օգտագործում է ժամանակակից Wi-Fi 6 անլար կապի ստանդարտը, որն արագ է և պրոգրեսիվ: Սակայն M3-ն օգտագործում է բարելավված 6E ստանդարտը, որն էլ ավելի արագ է, ուստի նոութբուքն ավելի լավ կապ է ապահովում անլար ցանցերում աշխատելիս՝ կապի, խաղերի և սթրիմինգային ծառայությունների համար:
  • M2 չիպն ունի առավելություն իր բարձր հաշվողական հզորությամբ՝ այն ունի 20 միլիարդ տրանզիստոր: Սակայն M3-ում գործողությունների արագությունն ավելի մեծ է տրանզիստորների քանակի ավելացման պատճառով. դրանք արդեն 25 միլիարդ են։ Սա նշանակում է, որ SSD-ն շատ արագ է աշխատում: M3-ն ակնթարթորեն փոխանցում է տվյալներ, բացում է ծրագրեր, պատճենում է ֆայլերը և այլն, ընդ որում սարքն այս ամենն անում է զուգահեռ:
  • Եռաչափ մոդելավորման, գեյմդիզայնի և խաղերի համար M3-ն ունի երկու նոր թաքնված տեխնոլոգիա՝ Hardware-accelerated ray tracing(ճառագայթային հետագծում), Mesh Shading(ցանցային շեյդերներ): Այս բարելավումները դրական են ազդեցություն ունեն փայլուն գրաֆիկայի և տեքստուրայի մանրամասն փոխանցման վրա: Պատկերը հնարավորինս իրատեսական է. ստվերներ, արտացոլումներ, լույսի մակարդակ՝ ամեն ինչ կարծես իրական լինի:
  • M3 չիպերում բարձր կատարողական միջուկները 20%-ով ավելի արագ են դարձել, այն դեպքում, երբ էներգաարդյունավետ միջուկների դեպքում արագությունն ավելացել է 15%-ով:

15-դյույմանոց MacBook Air M3-ը արհեստական ​​բանականությամբ (AI) սպառողական նոութբուքերի առաջատարն է: Ի՞նչ է սա տալիս օգտագործողին: Օրինակ՝ արհեստական բանականությամբ սարքը բարելավում է նկարը ֆոտոխմբագրման միջոցով, տեսանյութից հեռացնում է ֆոնային աղմուկը, ստուգում է տպված տեքստը, կարգի էբերում էլեկտրոնային փոստը, ձայնային նամակագրությունը վերածում է տեքստի:

MacBook Air 15″-ի տեխնիկական բնութագրերի ակնարկը ցույց է տալիս, որ M2 և M3 չիպերը հարմար են ցանկացած առաջադրանքի կատարման համար, օրինակ՝ հոդվածների մուտքագրում, օտար լեզուների ուսումնասիրություն, գրքերի ընթերցում, ինտերնետով ճամփորդություն, խաղեր, ֆիլմերի վայելում և երաժշտության ունկնդրում: Իսկ եթե Դուք ակտիվ գեյմեր եք, 3D գրաֆիկա եք ստեղծում, սթրիմ եք վարում, ապա կարող եք ուշադրություն դարձնել M3 մոդելին։

Հզոր և խորը ձայն

Mac-ի երկու մոդելներն էլ իդեալական են աուդիո լսելու, տեսանյութեր դիտելու, շփվելու և խաղեր խաղալու համար: Ծավալուն և հզոր ձայնը երաշխավորված է: Նոութբուքները հագեցած են երեք միկրոֆոններով, վեց բարձրախոսներով (երկու բարձր հաճախականությամբ և չորս ցածր հաճախականությամբ՝ աղմուկը ճնշող), HD ֆորմատով տեսախցիկով՝ 1080 p լուծաչափով։ Բացի դա, MacBook Air 15-ն ունի նաև Spatial Audio տեխնոլոգիա Dolby Atmos-ի աջակցությամբ:

Ահա Mac-ի ևս մի քանի առանձնահատկություններ.

  • Spatial Audio և Dolby Atmos տեխնոլոգիաները պատասխանատու են եռաչափ ձայնի համար: Այս ֆունկցիան ներդրված է երկու մոդելներում և մեծ առավելություն կլինի երաժշտասերների համար:
  • M2-ը և M3-ը իդեալական են գործընկերների հետ կոնֆերանս-հաղորդակցության, ընտանիքի և ընկերների հետ շփման համար: Ձեզ չի հիասթափեցնի տեսանյութի և աուդիոյի որակը: Սակայն M3-ի առավելությունը կլինի ձայնի մեկուսացման տարբերակի աջակցությունը (ճնշում է կողմնակի ձայները) և լայն սպեկտրի ռեժիմը (թույլ է տալիս հասնել ձայնի ամենաիրական հնչողությանը):

Առավելությունը կլինի տեսազանգերի ընթացքում ձայնի հստակության բարձրացումը և ավելի որակյալ տեսանյութերի համար արդիականացված պրոցեսորը:

Անսահմանափակ ինքնավարություն

15-դյույմանոց MacBook Air-ը թեթև է և հեշտ օգտագործման համար: Երկու մոդելներն էլ Ձեզ կուրախացնեն առանց վերալիցքավորման իրենց երկարատև աշխատանքով: Տեսանյութերի դիտման ռեժիմում նոութբուքներն առանց ցանցին միանալու աշխատում են 18 ժամ, իսկ համացանցով ճամփորդելիս՝ 15 ժամ։ Սա բավական է երկար ճանապարհորդության ընթացքում ֆիլմ դիտելու կամ աշխատելու համար՝ մտածելով վարդակի մասին:

Էսթետիկա և հարմարավետություն մանրամասների մեջ

15-դյույմանոց MacBook Air-ը, որը հիմնված է M2 և M3 չիպերի վրա, հաճելի է պահել ձեռքում: Մոդելներն արտաքին տեսքով չեն տարբերվում. դրանք գեղեցիկ են, բարակ և թեթև։ Մինիմալիստական ​​դիզայնի մեջ չկա որևէ ավելորդ բան, իսկ ալյումինե կորպուսը ձեռքերը հաճելիորեն զով է պահում։ Սա հենց այն զգացողությունն է, որը Դուք պետք է ստանաք պրեմիում դասի արտադրանքներ օգտագործելիս:

Սարքի քաշը 1510 գրամ է։ Կորպուսի հաստությունը՝ 1,15 սմ, լայնությունը՝ 23,76 սմ, երկարությունը՝ 34,04 սմ: Սարքը հասանելի է մի քանի գույներով՝ արծաթագույն, «տիեզերական մոխրագույն», ինչպես նաև մուգ կապույտ երանգով Midnight և ոսկեգույն Starlight:

Midnight գույնով սարքի պատյանում օգտագործվել է անոդացված ծածկույթ, ինչը պաշտպանում է մակերեսը մատնահետքերից և ճարպային բծերից: Սակայն այս տարբերակը հասանելի է միայն MacBook Air M3-ում:

Ինչ միակցիչներ են օգտագործվում նոութբուքերում.

  • Thunderbolt/USB 4 — երկու ունիվերսալ պորտեր:
  • Ստանդարտ 3,5 մմ — մեկ պորտ ականջակալների համար:

Ձեր նոութբուքը լիցքավորելու համար կարող եք օգտագործել MagSafe 3 մագնիսական լիցքավորումը։

Համակարգիչը հագեցած է զգայուն թրեքփադով, որն անմիջապես արձագանքում է հպումներին: Այն ամբողջությամբ փոխարինում է մկնիկը: Magic Keyboard-ը մկրատային մեխանիզմով ստեղնաշար է, որը գործնականորեն անաղմուկ է աշխատում: Առկա է նաև հետին լույս, որը մութ ժամանակ աշխատելն ավելի հաճելի է դարձնում։ Touch ID-ի միջոցով Դուք կարող եք մուտք գործել հավելվածներ և հաստատել գնումները Apple Pay-ի միջոցով. այն լիովին անվտանգ է: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք մեկ լրացուցիչ արտաքին մոնիտոր միացնել M2 մոդելին, իսկ M3-ին՝ երկու լրացուցիչ արտաքին մոնիտոր:

MacBook Air 15-ը ճանաչվել է աշխարհի ամենաբարակ նոութբուքը։ Եվ նույնիսկ իր 1,15 սմ հաստությամբ այն մնում է շատ դիմացկուն։ Apple նոութբուքը հեշտ է բացվում մեկ ձեռքով և հեշտությամբ է տեղավորվում Ձեր պայուսակի մեջ: Սրանք իդեալական բնութագրեր են այն սարքավորումների համար, որոնք միշտ պետք է լինեն ձեռքի տակ:

Եզրակացություն. MacBook Air 15″ — բոլորը մեկում և նույնիսկ ավելին

15-դյույմանոց MacBook Air-ն ունիվերսալ սարք է ցանկացած առաջադրանքի կատարման համար՝ սկսած հեռուստահաղորդումներ դիտելուց, երաժշտություն լսելուց, խաղեր խաղալուց, գրաֆիկայի խմբագրումից, կոդ գրելուց, տեսազանգեր կատարելուց, ինտերնետով ճամփորդելուց մինչև պրոֆեսիոնալ 3D մոդելավորում և գեյմդիզայն (խաղերի նախագծում):

Սակայն ո՞րն ընտրել՝ M2-ը, թե՞ M3 մոդելը: Երկու նոութբուքներն էլ հիանալի են ամենօրյա աշխատանքի և բարդ մասնագիտական ​​առաջադրանքների կատարման համար: Եթե ​​Ձեր առաջնահերթությունը խաղերն են կամ 3D մոդելների ստեղծումը, ապա M3-ն ունի շատ հաճելի բոնուսներ այդ նպատակների համար: Զգալի առավելությունը և արհեստական ​​բանականության հետ իդեալական փոխազդեցությունը ապագա համարձակ քայլի հիմք են հանդիսանում։ Սակայն M2-ն իր առանձնահատկություններով հետ չի մնում և դեռևս հինգ տարի էլ կմնա որպես ակտուալ մոդել:

Այդ իսկ պատճառով, այստեղ չունենք հաղթող: Ընտրությունը Ձերն է:

Եթե ​​փնտրում եք լավ նոութբուք գրասենյակում և տնից աշխատելու, զվարճանքի, խաղերի և այլ խնդիրների համար, սակայն չեք կարողանում կողմնորոշվել, ապա այցելեք iSpace մասնագիտացված խանութ-սրահներ։ Մեր մասնագետները կօգնեն Ձեզ գտնել օպտիմալ մոդել՝ ելնելով Ձեր կարիքներից և բյուջեից: Մեր ցուցասրահներում MacBook-ի բոլոր մոդելները ներկայացված են բաց ցուցադրությամբ. կարող եք ինքներդ փորձել և կազմել համեմատություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

MacBook Air M3 ակնարկ. արժե՞ արդյոք թարմացնել
Ինչի վրա աշխատել 2024թ.-ին. iPad-ի թե՞ MacBook-ի

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*