Ինչպես գիտենք, զեղծարարները ո՛չ հանգստյան օրեր ունեն, ո՛չ խիղճ: Վերջիններս օգտագործում են տարիների ընթացքում մշակված հատուկսխեմաներ՝ չարաշահելով հաճախորդների վստահությունը: Ներկայացնենք ամենաարդիական դեպքը՝ փորձելով ետ կանգնեցնել ճակատագրականսխալներից և հետագա զղջանքներից: 

Զեղծարարները մշտապես հորինում են ծուղակը գցելու նոր սխեմաներ: Սակայներբեմն նորը պարզապես լավ մոռացված հինն է: Հիշու՞մ եք այն ժամանակները, երբերկաթուղային կայարանում հաճելի արտաքինով անծանոթն արցունքներն աչքերին խնդրում էր զանգահարել Ձեր հեռախոսից և նույնիսկ SIM քարտտեղադրել վերջինիս մեջ: Դե ուրեմն, սոցիալական ցանցերում նորզեղծարարությունների արմատները հենց այդտեղից էլ առաջանում են։

Եվ այսպես, Դուք ստանում եք ծանոթության առաջարկ։ Ամենից հաճախզեղծարարներն ընտրում են Telegram-ը, բայց դա կարող է լինել Ձեզ ծանոթցանկացած սոցիալական ցանց: Ամեն ինչ անվնաս է թվում. ձեզ երկուսիդ միավորում է ընդհանուր հետաքրքրություններն ու նույնիսկ ծանոթները։ Որոշ ժամանակ անց հարցում է «գալիս». պարզվում է, որ Ձեր ընկերոջ iPhone-ը գողացել են, Դուք պետք է պահպանեք գոնե լուսանկարների արխիվը, և դրա համար Ձեզ անհրաժեշտ է դուրս գալ Ձեր հաշվից և մուտքագրել վերջինիս Apple ID-ն և գաղտնաբառը:

Վերջ. այդ պահից սկսած Դուք կորցնում եք Ձեր սարքի կառավարումը: Էկրանին հայտնվում է հաշվին գումար փոխանցելու պահանջ…

Աղբյուրը՝ հաղորդագրություններAppleinsider.ru:

Ծրագրային ապահովման թարմացումը կամ ապաբլոկավորումը անօգուտ են: Apple-ի աջակցությունը, ամենայն հավանականությամբ, օգուտ չի տա, քանի որ Դուք ինքներդ եք դուրս եկել Ձեր «հաշվից» և մտել մեկ այլ հաշիվ: Իսկ միգուցեզեղծարարը հենց Դու՞ք եք:

Նման իրավիճակում շատ քչերին կհաջողվի օգնություն ցուցաբերել: Սակայն փորձը փորձանք չի բերում:

  • Մի՛ շտապեք գումար փոխանցել զեղծարարներին, հատկապես եթե գումարը մեծ է։ Ապաբլոկավորման երաշխիք չկա:
  • Դիմե՛ք Apple-ի աջակցման ծառայություն, սակայն պատրաստ եղեք հաստատել, որ Դուք եք հանդիսանում սարքի սեփականատերը՝ տրամադրելով ֆիսկալ անդորրագիր, որտեղ նշված է գնման ամսաթիվը և սարքի մոդելը: Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում արդյունքը կարող է տարբեր լինել:
    Ի դեպ, սա լուրջ պատճառ է սարքը գնելու միայն ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչներից։
  • Դիմում գրեք ոստիկանությունում և տեղեկացրեք այն ամենի մասին, ինչ գիտեք չարագործների մասին:

Հիշե՛ք. Ոչ մի դեպքում չի կարելի Ձեր iPhone-ում մուտքագրել ուրիշի Apple ID-ի տվյալները: Բացառություն են կազմում Ձեր մտերիմները և միայն նման խնդրանքի անձնական հաստատումից հետո։ Մուտքագրելով այլ մարդկանց տվյալները՝ Դուք վտանգում եք կորցնել Ձեր սեփական տվյալները:

Կիսվե՛ք այս քեյսով Ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ: Եղե՛ք զգոն և մի՛ ընկեք զեղծարարների հնարքների թակարդը:

Ձեր՝ iSpace:

 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*