Աշնանային շնորհանդեսը 2024 թվականի աշնան գլխավոր իրադարձությունն է Apple-ի երկրպագուների համար: Տարեցտարի ընկերությունը չի դադարում մեզ զարմացնել նորություններով: Սեպտեմբերի 9-ին, «It’s Glowtime» («Ժամանակն է փայլել») անվանմամբ միջոցառման ընթացքում, Apple-ը ներկայացրեց Apple Watch Series 10-ը, սև գույնի Apple Watch Ultra 2-ը, երկու տարբերակով AirPods 4-ը և շնորհանդեսի գլխավոր հերոսը՝ iPhone 16-ը: Ստորև կանդրադառնանք բոլոր մոդելներին:
Apple Watch Series 10
Աշխարհում ամենաշատ վաճառվող ժամացույցներն ավելի բարակ են դարձել, քան երբևէ: Դրանք ստացել են մեծ և ժամանակակից դիսփլեյ, արագացված լիցքավորում, խորության և ջրի ջերմաստիճանի սենսորներ: Սարքավորման ստեղծման ժամանակ Apple-ը հատուկ ուշադրություն է դարձրել առողջության վիճակի վերահսկմանը: Ժամացույցների արտադրողականությունը ապահովում է S10 պրոցեսորը: Բացի այդ, այն աջակցում է Apple-ի ֆիրմային AI-ֆունկցիաները: Գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ քնած ժամանակ ապնոեի դեպքում ծանուցում ուղարկող ֆունկցիան է:
Նուրբ դիզայն և նոր հնարավորություններ
Ավելի հզոր, խելացի և նուրբ: Apple Watch Series 10-ը շարքի ամենաբարակ մոդելներն են: Հատուկ Series 10-ի էկրանի համար մշակվել է նոր թվատախտակ՝ Flux-ը: Խոշորացված դիսփլեյը 30 %-ով ավելի մեծ ակտիվ տարածք է զբաղեցնում՝ համեմատած Apple Watch Series 4, Series 5 և Series 6-ի հետ: Նոր ժամացույցներով տեղեկատվության հետ աշխատելն ավելի հարմար է դարձել, քանի որ դիսփլեյում ավելի շատ տողեր են տեղավորվում:
Երկու տարբերակ կորպուսի և երեք գույն
Առաջին անգամ ժամացույցները թողարկվել են փայլեցված ալյումինից կորպուսով: Բացի այդ, Apple Watch Series 10-ը հասանելի է նաև տիեզերական դասի տիտանից կորպուսով, որը փոխարինել է նախորդ սերունդների չժանգոտվող պողպատը:
Ալյումինե Apple Watch 10-ը հասանելի է երեք գույներով՝ սև, ոսկեգույն և արծաթագույն: Տիտանե կորպուսով մոդելները՝ սև, ոսկեգույն և բնական տիտան
Ամենանուրբը
Apple Watch Series 10-ը գրեթե 10 %-ով բարակ է, քան Apple Watch Series 7-ը, Series 8-ը և Series 9-ը՝ ընդամենը 9.7 մմ: Բայց դրա հետ մեկտեղ պահպանվել են սովորական հնարավորությունները, և ավելացվել են նոր ֆունկցիաներ, իսկ նրանց ինքնավար աշխատանքը 18 ժամ է: Apple-ը ավելացրել է Series 10-ի լիցքավորման արագությունը. սարքը լիցքավորվում է մինչև 80% ընդամենը 30 րոպեում:
Բացի այն, որ Apple Watch Series 10-ը դարձել է բարակ, դրանք նաև ավելի թեթև են. ալյումինե կորպուսը 10%-ով ավելի թեթև է, քան Series 9-ինը, իսկ տիտանե կորպուսը՝ գրեթե 20%-ով: Apple Watch Series 10-ի կորպուսի ձևը մի փոքր փոխվել է: Նորույթն ունի ավելի կլորացված անկյուններ և ավելի լայն մակերես՝ 42 մմ և 46 մմ:
Համապատասխանում են սպորտային զբաղմունքների համար
Apple Watch-ը հիանալի են ջրում և դրա կողքին մարզումների համար. դրանք ունեն ջրակայուն կորպուս, ավտոմատ կերպով ճանաչում են լողաոճը և հաշվում են շրջապտույտները, իսկ watchOS 11-ում հայտնվել է «Custom Workouts» (հատուկ մարզումներ) ֆունկցիան՝ լողավազանում լողալու համար:
Նոր սենսորը չափում է ջրի ջերմաստիճանը՝ ջրի մեջ սուզվելուց հետո: Ներկառուցված «Խորություն» հավելվածը օգնում է կողմնորոշվել ջրի տակ՝ ցուցադրելով ժամանակը, խորությունը և այլ կարևոր ցուցանիշներ:
Ձայնը դինամիկների միջոցով և ձայնի մեկուսացում
Այժմ Apple Watch Series 10-ը կարող է վերարտադրել աուդիո ներկառուցված դինամիկով: Apple-ը օգտագործում է նեյրոցանց ձայնի մեկուսացման համար: Այն գործում է 4-միջուկանի Neural Engine պրոցեսորի վրա և հեռացնում է ֆոնային աղմուկը հեռախոսազրույցների ժամանակ: Միայն մաքուր ձայն՝ առանց խանգարիչների, նույնիսկ աղմկոտ փողոցում կամ սրճարանում:
Նոր արտաքին հարդարում և ժապավեններ
Ընկերությունը ներկայացրեց Apple Watch Ultra 2-րդ սերունդը Satin Black երանգով: Ժամացույցները ստացել են սև տիտանի նոր հարդարում և մուգ ցիրկոնի հետևի ապակի՝ առավելագույնս ամուր և քերծվածքներին դիմացկուն:
Milanese Loop տիտանի ժապավենը հյուսված է նույն տիտանից, ինչ կորպուսը: Անհավանական թեթև է և կոռոզիայից դիմացկուն: Կրկնակի կոճակով ամրակը հուսալի է ցանկացած ջրային մարզաձևի համար: Այն չի բացվի և չի կորի: Titanium Milanese Loop-ը հասանելի է բնական և սև տիտանի գույներով:
AirPods 4
Անհավանական ձայնի որակ, մինչև 24 ժամ ինքնավար աշխատանք լիցքավորման պատյանով և խորհրդանշական դիզայն: Այս տարի AirPods 4-ը ներկայացվել է երկու տարբերակով՝ դասական և ակտիվ աղմուկի չեզոքացման (ANC) աջակցությամբ:
Apple-ի լավագույն բաց կառուցվածքով ականջակալները
Apple-ը վերամշակել է դիզայնը, որպեսզի ականջակալները ավելի լավ տեղավորվեն ականջներում: Ձևը մի փոքր փոխվել է, իսկ կորպուսի հաստությունը՝ նվազել: Ավելացվել է անհատականացված տարածական աուդիո: Լրիվ ձայնային ներգրավվածության համար ականջակալները հետևում են գլխի դիրքին:
Նորույթի հիմքում ընկած է Apple H2 չիպը, որը պատասխանատու է խելացի ձայնային հնարավորությունների համար: Օրինակ, ձայնի մեկուսացումը՝ ավելի հստակ զանգերի որակ, անկախ շրջակա պայմաններից: Բացի այդ, զանգին պատասխանելու համար պարզապես պետք է գլխով անեք: Ուզո՞ւմ եք մերժել զանգը: Պարզապես շարժեք գլուխը :
Այժմ USB-C լիցքավորման սարքի միջոցով
Նոր ականջակալների պատյանը աջակցում է USB-C լիցքավորմանը: AirPods 4-ը ANC-ով կարող եք նաև լիցքավորել Apple Watch-ի լիցքավորման սարքով: Ի դեպ, ինքնին պատյանը դարձել է ավելի փոքր, այժմ այն 50 մմ հաստությամբ է՝ որը հնարավոր է լիցքավորել առանց մալուխի:
Աղմուկի չեզոքացում և «Մասնակցություն» ռեժիմ
AirPods 4-ը ANC-ով թույլ է տալիս վայելել բարձրորակ ձայն անգամ աղմկոտ վայրերում: Կցանկանու՞մ եք լսել շրջապատը:
Ավելացել է նաև ադապտիվ աուդիո ռեժիմի և ANC-ի համադրությունը: Ականջակալները ինքնուրույն անցնում են անհրաժեշտ ռեժիմի՝ կախված շրջակա պայմաններից:
Զրույցի ընթացքում ձեզ ստիպված չի լինի հեռացնել սարքը ականջներից: Conversation Awareness ֆունկցիան կրճատում է ձայնի մակարդակը ականջակալներում, երբ դուք սկսում եք խոսել:
Apple Intelligence
Աշնանային շնորհանդեսի հիմնական առանձնահատկություններից մեկը՝ Apple Intelligence-ի ներկայացումն էր: Արհեստական բանականության աշխատանքը հնարավոր է դարձել հատուկ A18 չիպի և այլ ծրագրային ապահովման շնորհիվ:
Apple Intelligence-ը իսկապես հրաշքներ է գործում:
Կենտրոնանում են նոր գործիքները ստեղծագործելու ու գրելու համար՝ ԱԲ-ն կարող է խմբագրել տեքստը ոչ միայն սխալները ուղղելով, այլ նաև ոճային տեսանկյունից:
Վերլուծվոլու են հաղորդագրությունների կարևորագույն ամփոփումները՝ առաջին հերթին կտեսնեք ավելի առաջնային հաղորդագրությունները, նույնիսկ եթե դրանք ժամային տեսանկյունից ավելի վաղ են ստացվել:
Siri-ն դարձել է ավելի բնական և գործառական՝ այժմ այն կհասկանա ու կվերլուծի ձեր խոսքը, նույնիսկ եթե դուք շփոթված եք: «Ֆոտո»-ում հայտնվել է «Մաքրում» գործիքը՝ նկարից ավելորդ մանրամասները ջնջելու համար պարզապես մեկ հպման հնարավորությամբ:
Այս պահին Apple Intelligence-ը հասանելի է բետա տարբերակով՝ սահմանափակ գործառույթներով: Նեյրոցանցը դուրս կգա iOS 18.1-ի կազմում, որը սպասվում է հոկտեմբերին:
Սկզբնական ժամանակահատվածում գործառույթները հասանելի կլինեն ԱՄՆ-ի բնակիչների համար, բայց աստիճանաբար տարածումը կընդլայնվի : Հաջորդ տարի ԱԻ-ն կհայտնվի Չինաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Ռուսերեն լեզուն դեռևս չի աջակցվում:
Apple Watch Series 10 և AirPods 4-ը կարող եք ձեռք բերել iSpace խանութներում:
Նախավաճառքի մեկնարկի մասին տեղեկությունները կհայտնենք մեր կայքում և սոցիալական ցանցերում՝ բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք մեզ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: