Գլուխներ
Հեշտ է պահպանել Ձեր սիրած երաժշտությունը Ձեր սմարթֆոնում և լսել այն նույնիսկ այն դեպքում, երբ սթրիմինգային ծառայության Ձեր բաժանորդագրությունը սպառվել է կամ ինտերնետային հասանելիություն չկա: Մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես iPhone-ում անվճար ներբեռնել երաժշտություն: Կկիսվենք նաև վճարովի, սակայն հարմար եղանակով։ Դա անելու համար գոյություն ունի փորձված և իրական երկու եղանակ. Apple Music-ի և iTunes Store-ի միջոցով: Ներբեռնման հրահանգների համար կարդացեք ստորև:
Ներբեռնում ենք թրեքները և երգացանկերը Apple Music-ից
Եթե դեռ չեք հասկացել, թե ինչպես կարելի է ինտերնետից երաժշտություն ներբեռնել iPhone-ում, ապա ներկայացնենք մի արագ միջոց: Դա անելու համար Ձեզ հարկավոր է բաժանորդագրվել Apple Music սթրիմինգային ծառայությանը: Այն վճարովի է, սակայն դրա օգնությամբ Դուք կարող եք երաժշտություն լսել նույնիսկ առանց ինտերնետի հասանելության: Երգը ներբեռնվում է անմիջապես Ձեր հեռախոսի հիշողության մեջ և հասանելի կլինի «Երաժշտություն» հավելվածում: Յուրաքանչյուր երգի համար առանձին վճարելու կարիք չկա։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Դուք չեք թարմացրել Ձեր Apple Music-ի բաժանորդագրությունը, այս երգերի մուտքը կարգելափակվի: Բոլոր հավաքածուները մնում են հիշողության մեջ և նորից հասանելի կլինեն, երբ թարմացնեք Ձեր բաժանորդագրությունը:
Դուք կարող եք ցանկացած երգ, ալբոմ կամ երգացանկ ավելացնել Ձեր գրադարանում: Դրա համար անհրաժեշտ է.
- Ընտրել թրեքը (կամ այլ օբյեկտ), պահել Ձեր մատը վերջինիս վրա, մինչև գործողությունների տարբերակներում ընտրացանկի հայտնվելը: Դուք պետք է ընտրեք «Ավելացնել գրադարանին»:
- Անցում կատարեք դեպի երգացանկ կամ երաժշտական ալբոմ, սեղմեք «Ավելացնել» կոճակը («+» շրջանագծի մեջ): Դրանք այժմ ավելացվել են հավաքածուին։ Երգ ավելացնելու համար սեղմեք երեք կետի կոճակը, ընտրեք «Ավելացնել գրադարանին»:
- Եթե երգը նվագարկվում է, ապա հպեք վերջինիս կողքին գտնվող երեք կետերին, որը գտնվում է «Այժմ նվագարկվում է» էկրանին՝ ավելացնելով երգը Ձեր մեդիա գրադարանում:
- Եթե ցանկանում եք մաքրել Ձեր մեդիա գրադարանը, ապա մատը պահեք կատարման վրա, մինչև հայտնվի ընտրացանկը: Այնտեղից ընտրեք «Հեռացնել Մեդիա գրադարանից»: Նույն կերպ կարող եք հեռացնել ալբոմներն ու երգացանկերը:
Ներբեռնված թրեքները համաժամացվում են Ձեր բոլոր Apple սարքերում, եթե մուտք եք գործել App Store և iTunes Store՝ օգտագործելով Ձեր Apple ID-ն: Կարևորն այն է, որ Դուք ունեք հավելվածի բաժանորդագրություն:
Դուք կարող եք սկսել ավտոմատ համաժամացումը հենց Ձեր հեռախոսի կարգավորումների միջոցով: «Երաժշտություն» ընտրացանկում ակտիվացրեք «Մեդիա գրադարանի համաժամեցում» կետը (սահիչը կկանաչվի):
Եթե Դուք երգեր եք պահպանել Ձեր նոութբուքում Ձեր մեդիա գրադարանի միջոցով, ապա կարող եք դրանք լսել Ձեր հեռախոսով նույն կերպ: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է անցում կատարել «Երաժշտություն» հավելված Ձեր Mac-ում և ընտրել «Միացնել Մեդիա գրադարանը»:
Երբ սարքերի մեդիա գրադարանները համաժամացվեն, նոութբուքի երաժշտական ֆայլերը կհայտնվեն iPhone-ում:
Ինչպես ներբեռնել երաժշտությունը երգացանկով
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես պահպանել ամբողջ երգացանկը: Այսպես ավելի հարմար է, քան մեկ երգ ներբեռնելը, այնպես չէ՞: Նախ, եկեք կազմենք երգերի ցանկը.
- Երկար սեղմած պահում ենք թրեքի, ալբոմի, տեսահոլովակի կամ ամբողջ երգացանկի վրա:
- Բացվող ընտրացանկում գտնում ենք «Ավելացնել երգացանկին»: Դուք կարող եք ներառել թրեքը գոյություն ունեցող հավաքածուի մեջ կամ ստեղծել նորը:
Ինչպե՞ս երգացանկում ավելացնել այն թրեքը, որը ներկայումս նվագարկվում է: Հպեք շրջանակին երեք կետով: Բացեք երգացանկի տարբերակները՝ սեղմելով «Ավելացնել երգացանկին», այնուհետև ընտրեք Ձեզ անհրաժեշտը:
Ինչպես ներբեռնել թրեքները Ձեր հեռախոսի Apple Music-ում
Դուք երգերն արդեն պահպանել եք երգացանկում, և այժմ Ձեզ մնում է միայն դրանք վերբեռնել երաժշտական հավելվածի միջոցով: Անցում կատարեք Ձեր մեդիա գրադարան, ընտրեք երգը և երկար հպեք պատկերակին: Ձեզ անհրաժեշտ է ընտրել «Ներբեռնել»:
Իսկ այժմ անցում կատարեք «Մեդիա գրադարան» և ստուգեք, թե արդյոք երգը/երգացանկը բեռնվել է: Դա անելու համար անցում կատարեք «Ներբեռնված» > «Ներբեռնում»:
Անհրաժեշտություն չկա անընդհատ նոր երգացանկեր ստեղծել և ձեռքով ալբոմներ ավելացնել: Դուք կարող եք կարգավորել Ձեր iPhone-ն այնպես, որպեսզի ամեն ինչ ավտոմատ կերպով կատարվի:
- Մուտք գործեք «Կարգավորումներ», ընտրեք «Երաժշտություն»:
- Ակտիվացրեք «Ավելացնել սիրելի երգեր», «Ավելացնել երգացանկից» սահիչները (տարբերակներից մեկը կամ երկու տարբերակները միանգամից):
- Այնուհետև ակտիվացրեք «Ավտոմատ ներբեռնումներ»:
Միևնույն ժամանակ, մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես լսել պահպանված երգերը Dolby Atmos-ի եռաչափ ձայնային ձևաչափով: Վերջինս հասանելի է այն երգերի և ալբոմների համար, որոնց հակառակ կողմում առկա են երկու կիսագնդերի տեսքով խորհրդանիշը: Սա նշանակում է, որ բովանդակությունը կարելի է ներբեռնել ոչ միայն ստերեո ֆորմատով, այլ նաև Dolby Atmos-ով: Ընտրեք «Երաժշտություն» «Կարգավորումներ» հավելվածում, այնուհետև ընտրեք «Dolby Atmos Ներբեռնումներ», որից հետո Դուք կհայտնվեք ձայնային օվկիանոսում: Բայց հաշվի առեք, որ Ձեզ անհրաժեշտ կլինեն բարձրախոսներ, ուժեղացուցիչներ կամ ականջակալներ, որոնք կաջակցեն այս ձևաչափին. երրորդ սերնդի AirPods Pro, Max կամ AirPods:
Ինչպես կարելի է մաքրել iPhone-ի հիշողությունը նոր թրեքների համար
Երաժշտասերը միշտ ցանկանում է ավելի շատ ներբեռնել իր սիրելի երգերից: Սակայն հեռախոսի հիշողությունը, ավաղ, սահմանափակ է և պարբերաբար մաքրման կարիք ունի։ Ահա երեք պարզ մեթոդներ.
- Ոչ ակտուալ երգերի ավտոմատ հեռացում։ Կարգավորումներում ընտրում եք «Երաժշտություն», այնուհետև «Հիշողության օպտիմալացում»: Հայտնված ցանկից նշում եք ծավալը՝ նվազագույնը 2 ԳԲ, առավելագույնը՝ 64 ԳԲ (մոտավորապես 400-ից մինչև 12800 երգ): Սա այն սահմանն է, որը մնում է հիշողության մեջ, իսկ մնացածն ավտոմատ կերպով կջնջվի, օրինակ այն, ինչ երկար ժամանակ չեք լսել:
- Ինքնուրույն հեռացում: Հպեք երգի, երգացանկի կամ ալբոմի վրա: Կհայտնվի ցանկ, որից կարող եքընտրել ցանկալի գործողությունը: Եթե ցանկանում եք հեռացնել ֆայլը հավելվածից, ապա Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Հեռացնել մեդիա գրադարանից»: Եթե ցանկանում եք ջնջել ներքին հիշողությունից, ապա Ձեզ անհրաժեշտ է ընտրել «Ջնջել միայն ներբեռնումը»:
- Ընտրովի կամ ամբողջական հեռացում(ջնջում) – կարգավորումների միջոցով՝ «Երաժշտություն» > «Ներբեռնված երաժշտություն» > «Փոխել» կոճակը: Դուք կարող եք հեռացնել առանձին կատարողների երգերը կամ բոլոր թրեքները (սպիտակ գծով կարմիր կոճակ):
Ինչպես ներբեռնել երաժշտություն iPhone-ում iTunes Store-ի միջոցով
Apple Music-ում Դուք կարող եք երաժշտություն լսել օֆլայն և օնլայն ռեժիմներում, ստեղծել երգացանկ և վայելել պատրաստի տարբերակները: Սակայն այստեղ առկա է մեկ նյուանս. Ձեզ անհրաժեշտ է բաժանորդագրվել։ Վերջինիս ավարտից հետո երաժշտությունն այլևս հասանելի չի լինի (սակայն միայն մինչև բաժանորդագրության ժամկետի երկարացումը): Եթե ցանկանում եք ընդմիշտ պահպանել ներբեռնված թրեքները (մինչև Դուք ինքներդ չջնջեք դրանք), ապա կարող եք ձեռք բերել դրանք iTunes Store-ից:
Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է երաժշտություն ներբեռնել iTunes Store-ից iPhone:
- Դուք պետք է մուտք գործել iTunes Store և գտնեք «Երաժշտություն» ներդիրը: Թրեքները արագ գտնելու համար օգտագործեք «Ժանրեր» կոճակը: Այն ավելի արագ կստացվի «Որոնման» միջոցով. կարող եք մուտքագրել կատարման, կատարողի, ալբոմի անունը: Դուք կարող եք ստուգել, թե արդյոք ֆայլերը ներբեռնվել են «Ավելին» > «Ներբեռնումներ» ներդիրի միջոցով:
- Յուրաքանչյուր թրեքի դիմաց ներկայացված է գինը: Ձեզ անհրաժեշտ է հպել վերջինիս վրա: Լավ նորություն․ բովանդակության մի մասն անվճար է. նման կատարումների կամ ալբոմների կողքին կտեսնեք «Ներբեռնել» գրությունը։ Իսկ եթե դիմացի սլաքով ամպիկ կա, ապա Դուք արդեն գնել եք այդ կատարումները, և դրանք կարող եք նորից ներբեռնել անվճար։
- Ստուգելու համար, թե արդյոք բովանդակությունը ներբեռնվել է, Ձեզ անհրաժեշտ է սեղմել«Ավելին», ընտրել «Ներբեռնումներ»:
Մենք թվարկեցինք ոչ բոլոր մեթոդները, որոնցով կարող եք Ձեր iPhone-ում երաժշտություն ներբեռնել: Կան նաև այլ ոչ պաշտոնական տարբերակներ, օրինակ՝ օգտագործելով SoundCloud և GooglePlay Music ծառայությունները։ Սակայն Apple Music-ի կամ iTunes-ի միջոցով ներբեռնումն ամենապարզն է ու հուսալին: Apple Music-ի միջոցով Դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական երգերի լայնածավալ հավաքածուն՝ այն հասանելի դարձնելով ցանկացած ժամանակ: Երգացանկը չի անհետանա, նույնիսկ եթե որոշ ժամանակով չերկարացնեք վերջինիս բաժանորդագրությունը: Հենց որ վերադառնաք ծառայությանը, Դուք կկարողանաք վայելել ընտրված թրեքները: Իսկ աշխարհի ամենամեծ վիրտուալ երաժշտական խանութը՝ iTunes-ը, թույլ է տալիս գնել և ներբեռնել երգեր Apple-ի ցանկացած սարքի վրա՝ դրանք միշտ ձեռքի տակ ունենալով առանց բաժանորդագրության:
Վայելեք Ձեր սիրած երաժշտությունը, երբ կցանկանաք: Եթե Դուք այնքան էլ տեղեկացված չեք, թե ինչպես ներբեռնել այն Ձեր iPhone-ում, ապա այցելեք iSpace խանութ-սրահ. մենք Ձեզ կուղղորդենք, թե ինչպես դա անել: Ավելին, մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես կարելի է սիրելի երգը կարգավորել՝ որպես հեռախոսի զանգկամ պահպանել այն Ձեր համակարգչում: Ցանկության դեպքում, մենք Ձեզ կուղղորդենք, թե ինչպես տեղադրել Shazam հավելվածը, որը վայրկյանների ընթացքում կարող է ճանաչել մոտակայքում հնչող ցանկացած երգ: Եվ մենք պարզապես ուրախ կլինենք, եթե Դուք այցելեք՝ միաժամանակ ծանոթանալով և փորձարկելով բաց էկրանում ցուցադրված Apple սարքավորումները։ Մի խոսքով, մենք Ձեզ սպասում ենք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
iPhone երթուղիչի փոխարեն: Ինչպես կիսվել ինտերնետով
iPhone 15-ը ընդդեմ 14 Pro-ի. ընտրում ենք լավագույն տարբերակը 2024թվականին
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: