Փետրվարի 2-ին տեղի ունեցավ Երևանում Apple iSpace երկրորդ տեխնիկայի խանութի բացման արարողությունը։ Ծննդյան օրն ստացվեց բավականին ուրախ և աղմկալի, քանի որ ձեռք է բերվել Apple Premium Reseller գործընկերոջ կարգավիճակ, որը հանդիսանում է Հայաստանում միակը և ամենահեղինակավորը:
Նոր iSpace խանութ-սրահն զբաղեցնում է 110 քառակուսի մետր տարածք, որը գտնվում է հանրաճանաչ RioMall առևտրի և ժամանցի կենտրոնում՝ Երևան, Վահրամ Փափազյան 8 հասցեում: Ցուցասրահում ներկայացված են Mac-ի, iPad-ի, iPhone-ի, Apple Watch-ի, AirPods-ի վերջին մոդելները, ինչպես նաև Apple-ի և այլ հայտնի ապրանքանիշերի տարբեր աքսեսուարներ: Ի դեպ, նախքան գնելը, Դուք կարող եք վերցնել բացարձակապես ցանկացած սարք և փորձարկել վերջինիս ֆունկցիաները:
Կարևոր հանգամանք է այցելուների համար կայանատեղիի առկայությունը։ Ամեն օր ժամը 10:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում կարող եք գնումներ կատարել առավելագույն հարմարավետությամբ:
Բացման օրը նկատվում էր մեծ ոգևորություն, քանի որ բրենդի երկրպագուները բավականին շատ են։ Ներկա էին այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սոս Ջանիբեկյանը, Մադոննա Հարությունյանը, Կամոբլոգը, Համլետ Առաքելյանը, Արևիկ Ուդումյանը, Աստղիկ Ալավերդյանը, Հայկ Մկրտչյանը և այլոք:
ԱՊՀ երկրներում Apple-ի մանրածախ նախագծերի ղեկավար Նադեժդա Դամարադը, APR կենտրոնական թիմի գնումների բաժնի ղեկավար Դարիա Գայկինան և նոր iSpace խանութ-սրահի մենեջեր Լավրենտի Գրիգորյանը ողջույնի խոսքով հանդես եկան նոր ցուցասրահի հյուրերի առջև։ Թիմը համոզված է, որ iSpace խանութ-սրահին սպասվում է փայլուն ապագա:
Բարձր տրամադրության ապահովման համար պատասխանատու էին DJ Dairo-ն և DJ Jack-ը: Իհարկե, այս ամենն անհնար էր առանց հաճելի անակնկալների և Apple-ի սարքավորումների ձեռքբերման հատուկ առաջարկների:
Սակայն մի հուսահատվեք, եթե հանկարծ Ձեզ չի հաջողվել կիսել այս տոնը մեզ հետ: Շարունակեք հետևել մեր բլոգին և Instagram-ի նորություններին, որպեսզի այլևս բաց չթողնեք կարևոր իրադարձությունները և տեղեկացված լինեք ամենաշահավետ ակցիաների վերաբերյալ:
Իսկ հենց այժմ առաջարկում ենք դիտել լուսանկարներ անցած միջոցառումից։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: