Գլուխներ
Միայնակ մարզվելը կարող է շուտ ձանձրացնել, իսկ մոտիվացիան գնալով կարող է նվազել: Ուստի Apple-ն ունի լուծում, որը կարող է օգնել ֆիզիկական ակտիվությունըհասցնել նոր մակարդակի վրա, ինչպես նաև կազմակերպել իսկական սպորտային մրցույթ ընկերների և ընտանիքի հետ: Այս լուծման անունը Apple Watch է: Այսպիսով, պատրաստվեք մարաթոնի և նոր հաղթանակների։ Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես սկսել այն:
Հրավիրենք ընկերներին
Ձեր մարզական արդյունքներով Ձեր սիրելիների հետ կիսելը պարզից էլ պարզ է: Apple Watch-ն ունի «Ակտիվություն /Activity/» հավելված, որը հետևում է Ձեր շարժումները ողջ օրվա ընթացքում և թույլ է տալիս կիսվել այն ընկերների հետ, ովքեր նույնպես ունեն Apple Watch: Ինչպես դա անել:
- Բացում ենք հավելվածը:
- Գտնում ենք «Հրավիրել ընկերոջը» (կլոր պատկերակ երկու մարդուկների ուրվագծերով):
- Պտտում ենք Digital Crown անիվիկը, որպեսզի գտնենք նրանց, ում հետ մենք պատրաստվում ենք կիսվել մեր սպորտային հաջողություններով:
- Ընտրում ենք կոնտակտներ և սեղմում դրանց վրա:
Կարող եք ընտրել մինչև 40 կոնտակտ. հարազատներ, ընկերներ, գործընկերներ: Եվ, անշուշտ, վերջիններս պետք է հաստատեն փոխանակումը: Բաժանորդագրված յուրաքանչյուր անձ կարող է տեսնել Ձեր արդյունքները՝ակտիվության փակ օղակները, մարզումների տեսակը, սահմանած ռեկորդները, մրցանակները: Ձեզ նույնպես տեսանելի են Ձեր կոնտակտների նվաճումները(ձեռքբերումները): Եվ սա լավ մոտիվացիա է ավելի շատ շարժվելու և նոր նվաճումներ ձեռք բերելու համար։
Ի՞նչ է նշանակում «Ակտիվության օղակ»
Ժամացույցն ամեն օր գրանցում է օգտագործողների ակտիվությունը, մշակում է տվյալները և էկրանին ցուցադրում տեղեկատվությունը երեք օղակների տեսքով։
Կարմիր գույն — «Շարժունակություն»
Օղակը պատասխանատու է Ձեր ամենօրյա կալորիաների սպառման համար: Հաշվարկն իրականացվում է միայն այն կալորիաների համար, որոնք այրվում են շարժման ընթացքում՝ զբոսանք այգում, արագ քայլեր, աստիճաններով բարձրանալ՝ շարժողական ակտիվության հետ կապված ցանկացած գործողություն:
Օրական ծախսվող կալորիաների նպատակը սահմանվում է գադջեթի սկզբնական տեղադրման ժամանակ: Ցանկացած օնլայն հաշվիչ կօգնի Ձեզ հաշվարկել դրանք: Եվ որպեսզի կանգ չառնեք և պարբերաբար մեծացնեք շարժունակությունը, կարող եք ինքնուրույն կարգավորել նորման Apple Watch-ում: Օրինակ, եթե Դուք երկար ժամանակ առանց դժվարության լրացնում եք օղակները: Այս կերպ Դուք կարող եք պահպանել ազարտը:
Օրական նորմը փոխելու համար կատարեք հետևյալը.
- Բացում ենք «Ակտիվություն» հավելվածը: Սեղմում ենք աուդիոթրեքի պատկերով սեղմակը (ուղղահայաց գծիկներ):
- Սքրոլ ենք անում ներքև, գտնում ենք «Փոփոխել նպատակը»:
- Սեղմում ենք «+»/«-» (կարելի է օգտագործել անիվիկը): Ընտրում ենք նպատակը, սեղմում «Հաջորդը» և«ОК»:
Կանաչ գույն — «Վարժություններ»
Այս օղակը ցույց է տալիս օրվա ընթացքում Ձեր կողմից սպառված էներգիան և ֆիզիկական ակտիվությունը: Նման գործունեությունը ներառում է ցանկացած տեսակի սպորտ/ֆիթնես, այդ թվում՝ արագ քայլեր, առավոտյան վազք, հեծանվավազք, մարզասրահի պարապմունքներ, լող և այլ տեսակի վարժություններ:
30 րոպեանոց մարզումները բավարար են Ձեր ամենօրյա նպատակն ավարտին հասցնելու համար։ Կես ժամ մարզումները բավարար են մեկ օրվա նպատակի փակման համար: Կես ժամ սպորտային ակտիվությունը համարվում է նվազագույն սահման, որպեսզի պահպանվի զգոնությունը, ապահովվի լավ քուն, ինչպես նաևնվազագույնի հասցվի սթրեսային իրավիճակների ազդեցությունը: Երբեմն բավական է մի քանի կանգառ ոտքովքայլել, և օղակը կլրացվի:
Կապույտ գույն — «Նախավարժանք»
Նստակյաց կենսակերպը բացասաբար է անդրադառնում առողջության վրա՝ առաջանում է ապատիա, մեծանում է դեպրեսիայի ռիսկը, վատանում է ընդհանուր ինքնազգացողությունը։ Հետևաբար, Ձեզ անհրաժեշտ է պարբերաբար կատարել նախավարժանքներ (տաքացումներ): Դրա համար Apple Watch-ն ունի կապույտ օղակ, որը պատասխանատու է նախավարժանքի համար:
Այն սկսում է լրացվել ամեն անգամ, երբ Դուք վեր եք կենում (հաշվվում է առնվազն մեկ րոպե տևողությամբ շարժողական ակտիվությունը): Եթե Դուք օրական 12 անգամ վեր եք կենում( կամ կանգնում), ապա հասնում եք օրական նպատակին: Հավելենք, որ հաղորդելով թեթևակի վիբրացիա՝ ժամացույցը կծանուցի Ձեզ, որ նախավարժանքի ժամանակն է: Ծանուցում տեղադրելու համար պարզապես ակտիվացրեք «Ծանուցում նախավարժանքի մասին» ֆունկցիան:
Ինչպես կարգավորել ծանուցումները Ձեր ժամացույցում.
- Apple Watch-ում մուտք եք գործում «Կարգավորումներ»:
- Ընտրում եք «Ակտիվություն» և կարգավորում եք ծանուցումները:
Ուշադրություն դարձրեք: Եթե գադջեթի օգտագործողն անվասայլակով է շարժվում, ժամացույցը այլ կերպ կմշակի վերջինիս ակտիվությունը։ Անհրաժեշտության դեպքում նշեք այդ մասին հավելվածի կարգավորումներում, որից հետո օղակը կփոխի անվանումը՝ դարձնելով «Շարժման մեջ»: Համակարգը կհաշվի շարժման ակտիվությունը:
Վիճակագրությունը դիտելու համար պարզապես ոլորեք Digital Crown անիվիկը: Հավելվածը կցուցադրի տվյալներ օրվա ընթացքում կատարվող քայլերի քանակի, հեռավորության և այլնի վերաբերյալ։ Ակտիվության ծրագրի տվյալները համաժամացվում (սինխրոնացվում) են Ձեր iPhone-ի հետ:
Եթե օղակը օրըստօրե լրացվի, ապա հիանալի կլինի: Դուք պատրաստ կլինեք սահմանել ավելի բարդ նպատակներ:
Իսկ ի՞նչ կա Ձեր ընկերների մոտ
Դուք կարող եք հետևել Ձեր ընկերների նվաճումներին, եթե նրանք նույնպես ունեն Apple Watch և համաձայնել են կիսվել Ձեզ հետ իրենց տվյալներով: Արդյունքներին հետևելը հեշտ է.
- Բացում ենք «Ակտիվություն»:
- Մուտք ենք գործում կոնտակտներ:
- Պտտում ենք ներքև՝ օգտագործելով Digital Crown անիվիկը, գտնում ենք ընկերոջը:
- Սեղմում ենք անհրաժեշտ կոնտակտի վրա և ստանում վիճակագրություն օրվա ընթացքում վերջինիսկողմից սահմանված սպորտային նվաճումների վերաբերյալ:
Մարտահրավեր ենք նետում
Մրցակցության ոգին լավ է մոտիվացնում, և Apple Watch-ը կօգնի Ձեզ անցկացնել վիրտուալ մարաթոն Ձեր և Ձեր ընկերների միջև: Ամբողջ շաբաթվա ընթացքում Դուք կստանաք միավորներ Ձեր նվաճումների համար՝ առավելագույնը 600 միավոր՝ մեկ օրվա կամ 4200 միավոր՝ յոթ օրվա ընթացքում:
Նա, ով վերջում հավաքում է ամենաշատ միավորները, կճանաչվի հաղթող: Մրցույթի ընթացքում հավելվածը կհամեմատի տվյալները և ծանուցումներ կուղարկի Ձեր հակառակորդների արդյունքների մասին:
Ինչպես անցկացնել մրցույթը.
- Բացում ենք «Ակտիվությունը»:
- Մտնում ենք կոնտակտներ, ընտրում ենք ընկեր-մրցակից:
- Digital Crown անիվիկը պտտում ենք ներքև և սեղմում «Սկսել»:
- Հպում ենք «Հրավիրել (ընկերոջ-մրցակցի անունը)» և սպասում, որ վերջինս հաստատի զանգը:
Իսկ կլինի՞ արդյոք պարգևատրում
Անշուշտ կլինի։ Մոտիվացիան աջակցելու համար Apple Watch հավելվածը կտրամադրի վիրտուալ պարգևատրում:Մարաթոնում հաղթելու կամ ռեկորդ սահմանելու համար կտրամադրվեն մրցանակ-նշաններ:
.
Իսկ ինչպե՞ս իմանալ պարգևատրումների մասին և տեսնել վիրտուալ պարգևատրումներ ստանալու պայմանները:
- Բացում ենք «Ակտիվություն»:
- Փնտրում ենք ժապավենով վեցանկյունաձև պատկերակը:
- Սեղմում ենք մրցանակային կատեգորիաների վրա: Ընտրում ենք «Ամսական մարտահրավերներ» կամ այլ, սեղմում ենք դուր եկած ցանկացած պատկերակ, և տեսնում ենք, թե ինչպես կարելի է այն վաստակել:
Ինչպես դուրս գալ խաղից
Եթե ցանկանում եք հեռացնել տվյալների փոխանակումը և անջատել ծանուցումները, ապա կատարենք հետևյալը.
- Մուտք գործենք «Ակտիվություն»:
- Բացում ենք կոնտակտներ:
- Սեղմում ենք ընկերոջ անվան վրա:
- Անիվիկը պտտում ենք ներքև և ընտրում ենք անհրաժեշտ տարբերակը.
- «Անջատել ծանուցումները»: Հավելվածը չի ծանուցի ընկերոջը Ձեր արդյունքների մասին:
- «Թաքցնել իմ ակտիվությունը»: Ընկերը չի կարող տեսնել Ձեր նվաճումները:
- «Հեռացնել ընկերոջը»: Այս գործողությունը կխախտի Ձեր ժամացույցների միջև եղած կապը, և Ձեր ընկերը դուրս կգա ցուցակից:
Միասին մարզվելը հիանալի մոտիվացիա է: Նպատակներ դրեք, հաղթեք Ձեր մրցակիցներին, կազմակերպեք մրցույթներ և մնացեք հիանալի մարզավիճակում, որտեղ էլ որ լինեք:
Եվ եթե Դուք նոր եք ցանկանում ձեռք բերել Apple Watch, ապա հրավիրում ենք Ձեզ մեր iSpace խանութ-սրահ: Մեր խանութ-սրահներում Դուք կարող եք փորձել ցանկացած ակտուալ տարբերակ, իսկ մեր խորհրդատուները Ձեզ մանրամասն կպատմեն, թե ինչպով են դրանք տարբերվում: Սա ընտրություն կատարելու ամենահաճելի միջոցն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Կոտրված Apple Watch. ուղարկել վերանորոգման, թե՞ գնել նորը
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: