Գլուխներ
2024 թվականը կարելի է համարձակորեն անվանել շրջադարձային տարի: Երբ 1935 թվականին Սթենլի Վայնբաումը հրատարակեց «Պիգմալիոնի ակնոցները» գիրքը, որտեղ նկարագրվում էր ժամանակակից VR և AR տեխնոլոգիաները, նա դժվար թե մտածեր, որ իր գաղափարն այդքան շուտ իրականություն կդառնա: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի ունեցավ։ Այս հոդվածում մենք կխոսենք Apple Vision Pro-ի մասին. ինչու է այս արտադրանքը համարվում հեղափոխական, ինչո՞վ է այն առանձնանում, և ամենակարևորը՝ ինչ առանձնահատուկ բան է այն տալիս իր օգտագործողներին:
Հեղափոխական «կոմբո» Apple-ից
Նախ, եկեք պարզենք, թե ինչ է Vision Pro Apple-ը: Այն կոչվում է տարածական համակարգիչ, սակայն իրականում դա լրացված (կամ համակցված) իրականության ակնոց է: Հենց այստեղ է կայանում մշակման հեղափոխական բնույթն ու նորությունը։ Ի վերջո, ոչ ոք երբևէ չի փորձել այսքան շատ ուլտրատեխնիկական զարգացումներ հավաքել մեկ կորպուսի մեջ՝ հոգալով իր օգտագործողի մասին: Այլևս կարիք չկա միանալու համակարգչին կամ սմարթֆոնին, քանի որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, արդեն ներառված է սաղավարտի(շլեմի) մեջ։
Ի՞նչն է Apple Vision Pro-ի առաջընթացի գրավականը
Մշակումը հիմնված է վեց հսկա «փղերի» վրա.
- Apple-ի կողմից արտադրվաած չիպսեթ – M2: Սա սարքի «սիրտն» է, որին մենք արդեն ծանոթ ենք ժամանակակից MacBook-երից։ «Աջ ձեռքը» R1 չիպսեթն է, որն իրական ժամանակում մշակում է սենսորային տեղեկատվությունը:
- Տպավորիչ միկրո-OLED էկրաններ: Թույլ է տալիս վայելել 4K նկարը. այն 23 միլիոն պիքսել է:
- Ստացվում է ջերմ և մաքուր ձայն, քանի որ աուդիոն սեղմված չէ (Dolby Atmos, Lossless Audio). մենք լսում ենք շրջապատող աշխարհի ձայները, սակայն օպտիմիզացված ձևաչափով:
- R1 չիպն ապահովում է եզակի արագ վիդեո ֆայլերի փոխանցում ընդամենը 12 միլիվայրկյանում: Դուք նույնիսկ կարող եք ասեղնագործել առանց ակնոցները հանելու: Հարմար կլինի, այնպես չէ՞:
- Վերալիցքավորումը բավարար է 2–3 ժամ մարտկոցի աշխատանքի համար։ ֆիլմ դիտելու համար դա ավելի քան բավարար է:
- Վիրտուալ իրականության և ֆիզիկական աշխարհի համադրման եզակի փորձ: Այն այնքան նուրբ է պատրաստված, որ երկար ժամանակ տպավորված կլինեք։
Արժեքավոր է նաև, որ ականջակալը օգտակար է ոչ միայն զվարճանալու կամ ֆիլմեր դիտելու համար։ Այն առօրյա կյանքը, ներառյալ աշխատանքային պահերը, նոր մակարդակի է հասցնում:
Ի՞նչ կարելի է անել ականջակալի հետ, որը նախկինում հնարավոր չէր
Զարմանալին մոտ է, պատրաստ եղեք դրան: Եվ սա միայն այն փաստի մասին չէ, որ պատկերի որակը պարզապես անհամեմատ բարձր է. ոչ մի ժամանակակից հեռուստացույց չի կարող մրցակցել գարնիտուրայի հետ: Ակնոցները անպայման կդառնան Ձեր ամենաթանկ աշխատանքային գործիքներից մեկը։
Apple Vision Pro Box-ը հիանալի տեղավորվում է ընկերության էկոհամակարգում: Ձեզ անհրաժեշտ է միայն նայել Ձեր MacBook-ին՝ յուրաքանչյուր գործողություն կառավարելու համար: Ընդ որում, Դուք կարող եք միանգամից մի քանի սարք օգտագործել՝ անհրաժեշտության դեպքում մեկից երկրորդին անցնելով: Պատուհանները բացվում են վերևից և ներքևից, աջից և ձախից: Նկատեք, որ առկա չէ որևէ շփոթմունք. ամեն ինչ տրամաբանական է, հարմարավետ, գեղեցիկ:
Ինչ վերաբերում է որոշակի խնդիրների լուծմանը, ապա չկան որևէ սահմանափակումներ։ Դուք կարող եք խմբագրել հոլովակներ, գրել երաժշտություն, նկարել, աշխատել տեքստային փաստաթղթերի հետ, խմբագրել լուսանկարներ կամ կատարել սովորական գրասենյակային առաջադրանքներ:
Apple TV-ով ֆիլմեր դիտելը ոչ մեկին հաստատ անտարբեր չի թողնի։ Միայն 3D էֆեկտն ամեն ինչ արժե. այն իսկապես հրաշալի է աշխատում: Իսկ եթե սրան ավելացնենք հսկայական էկրանը, ապա Դուք Ձեզ կզգաք գերժամանակակից կինոթատրոնում՝ շրջապատված կատարյալ ընդլայնված բեմով: Վերջին տարբերակն, ի դեպ, իրականացվել է Disney+-ի հետ համատեղ։
Սաղավարտով խաղալ նույնպես կարելի է: Նախ, խաղերը գտնվում են սարքի հիշողության մեջ (ցուցակը դեռ կավելանա), և երկրորդ, Դուք կարող եք օգտագործել ցանկացած այլ սարք: Օրինակ՝ համակարգիչ բացելը, գեյմփադ ձեռքը վերցնելը և բացառիկ բարձրորակ պատկերներ վայելելը նոր իրականություն է:
Բոնուս կլինի խոսքի և թարգմանության գաղտնազերծման տարբերակը, որն ավելի լավ է իրականացվում, քան Telegram Premium-ում։ Իսկ ի՞նչ տեսք ունի այն: Մարդը խոսում է, իսկ նրա կողքին՝էկրանին, հայտնվում է թարգմանության պատուհան: Թարգմանության լեզուն Դուք ինքներդ եք ընտրում։
Հաջորդ հնարավորությունը կուրախացնի սպորտի սիրահարներին, քանի որ ականջակալում կարող եք դիտել միանգամից մի քանի թողարկում: Հիմնական պատուհանը գտնվում է կենտրոնում, իսկ լրացուցիչը՝ կողքերում։ Արժեքավոր հնարավորություն է այն դեպքում, երբ ցանկանում եք ուղիղ եթերում դիտել մրցույթները, սակայն դրանք տեղի են ունենում համաժամանակ։ Դուք կարող եք դիտել դաշտը կամ մրցուղին վերևից, ինչը օգտակար կլինի ֆուտբոլի կամ մրցարշավի երկրպագուների համար: Հիանալի հնարավորություն՝ առաջին շարքից հետևելու սպորտի աշխարհի բոլոր կարևոր իրադարձություններին:
Էլ ի՞նչ կարելի է անել Apple Vision Pro 2024-ի հետ: Գրեթե ամեն ինչ. շփվել Zoom-ով, աշխատել Safari բրաուզերում, օգտագործել նեյրոնային ցանցեր, ինչպիսին է ChatGPT-ը: Եվ բոլորը, անշուշտ, կգնահատեն սաղավարտի «խոհարարական» հնարավորությունները. յուրաքանչյուր թավայի վրակարող եք ժամանակաչափ դնել, որպեսզի բաց չթողնեք ճաշատեսակի պատրաստ լինելու ժամանակը: Նա, ով պարբերաբար մոռանում է գազօջախի վրա դրված պարագաների մասին, հատկապես բարձր կգնահատի այս հնարավորությունը:
Առանձնակի պետք է նշել ինքնաթիռով պարբերաբար թռչող զբոսաշրջիկներին և բիզնեսմեններին տրվող հնարավորությունների մասին: Travel Mode հավելվածն անում է անհնարինը. այն թույլ է տալիս աշխատել և զվարճանալ ինքնաթիռի ռեժիմում, երբ կապ չկա: Ինչ վերաբերում է մեդիա անձանց, ապա օգտակար կլինի այն հավելվածը, որը թույլ է տալիս ամբողջությամբ թաքցնել Ձեր շրջակատարածությունը, կենտրոնանալ վիրտուալ բեմի և հանդիսատեսի վրա, ինչպես նաև կրկնել և փորձելՁեր խոսքը, ելույթը կամ պրեզենտացիան առավելագույն ընկղմվածությամբ:
Իսկ հաջորդ կետն արժանի է հատուկ ուշադրության, քանի որ խոսքը ամենաարժեքավոր բանի՝ ամենաթանկ հիշողությունների մասին է։ Հիշարժան տեսանյութերը և լուսանկարները կարող են ձայնագրվել տեսարանի տարածական աուդիո թրեքներով՝ ընկղմվածությունը հասցնելով առավելագույնի: Այս փորձը նախկինում պարզապես անհնար էր, սակայն այսօր այն հասանելի է բոլորին:
Հետագայում կլինեն ավելի ու ավելի շատ հավելվածներ, սակայն այսօր Դուք կարող եք ստանալ այն, ինչ անհրաժեշտ և հետաքրքիր է բոլորին: Աշխատանքի մեջ մաքսիմալ ընկղմվածություն, հանգստություն, հաղորդակցություն, տպավորություններ, ժամանց՝ սրանք այն եզակի հնարավորություններն են, որոնք տրամադրում է Apple-ի Vision Pro-ն:
Կառավարում. Արդյոք դժվար է, թե ոչ
Ինտերնետում հրահանգներ փնտրելու կարիք չկա, քանի որ բոլոր խորհուրդներն առկա ենսաղավարտի մեջ։ Պարզապես գտեք Tips (խորհուրդներ) կոճակը. Եվ Դուք կծախսեք մոտ մեկ ժամ սարքի բոլոր հնարավորություններն ուսումնասիրելու և սարքը կարգավորելու համար: Եկեք անդրադառնանք մի քանի կետերի, որպեսզի նախապես գնահատեք, թե որքան պարզ է ամեն ինչ:
Կարգավորել «աչք»-ը՝ օգտագործողին համապատասխան
Հենց Ձեր աչքերն են հանդիսանում Ձեր կառավարման գործիքը, ուստի սարքը պետք է հարմարվի դրանց: Եվ այստեղ խնդիրներ չկան. շատ բարձր ճշգրտության սենսորներն ակնթարթորեն սկանավորում են տարածությունը, գնահատում լուսավորության մակարդակը և նկատում նույնիսկ ամենափոքր մանրամասները: Աչքի ցանկացած շարժում, նույնիսկ նյարդային թարթում, նկատելի կլինի: Դա գործնականում նշանակում է հետևյալը. բավական է պարզապես նայել պատկերակին՝ այն լուսավորելու համար:
Մատների ֆիլիգրանային կառավարում
Apple-ի Vision Pro ակնոցները արձագանքում են Ձեր մատների շարժումներին: Բայց ոչ ցանկացածին, այլ հատուկ շարժումներին: Օրինակ, հավելվածները կառավարելու համար պետք է սեղմել բութ մատով և ցուցամատով:
Կարիք չկա ձեռքերը թափահարել՝ փորձելով մատներով ուղղել պատկերակը։ Սարքը կհայտնաբերի Ձեր մատների դիրքը, նույնիսկ եթե դրանք Ձեր գրպաններում են կամ սեղանի տակ: Այնուամենայնիվ, սա կառավարման տարբերակը չէ. դրանք շատ ավելին են: Եթե Ձեր մատներով «սիրտ» պատկերեք, ապա կարող եք «like» ուղարկել տեսահոլովակի ժամանակ: Պարզապես նայեք հավելվածի անկյանը,միմյանց միացրեք Ձեր բութ մատն ու ցուցամատը, իսկ այնուհետև ժեստ կատարեք դեպի այն կողմ, և հավելվածը կմասշտաբավորվի:
Վիրտուալ ստեղնաշար՝ ավելի լավն է, քան իրականը
Դուք կարող եք կանչել վիրտուալ ստեղնաշարը՝ օդում կամ դատարկ սեղանի վրա տեքստ մուտքագրելու համար: Բայց Ձեզ անհրաժեշտ չէ մուտքագրել տեքստ, քանի որ Դուք ունեք Siri (առանց որի անհնար է): Ձեզ պարզապես անհրաժեշտ է դիմել օգնականին, և Ձեր առջև կբացվի այն ամենն, ինչ Ձեզ հարկավոր է. կմուտքագրվի տեքստը, կներմուծվի հաղորդագրություն ուղարկելու հասցեն և այլն։
Արմատապես փոխեք գտնվելու վայրը
Դուք, իհարկե, կարող եք գնալ սրճարան աշխատելու, կամ կարող եք անմիջապես գնալ Լուսին կամ Մարս, որպեսզի ոչ ոք չխանգարի։ Դրա համար պարզապես նայեք դեպի ձախ, բացեք ֆոնային ընտրացանկը և թաքցրեք իրական տարածությունը: Տոթ գրասենյակում աշխատելը շատ ավելի դժվար է, քան աշխատել մարսյան լանդշաֆտների կամ ալպիական մարգագետինների ֆոնի վրա.համաձայնեք, որ ադպես է:
Ընտրեք պաստառ և ոլորեք Ձեր սաղավարտի վրայի անիվիկը՝ անմոռանալի արկածներին մասնակիցը դառնալու համար:
Ամեն ինչ պարզ է և տրամաբանական: Ոչ մի «օգնականներ»
Ցանկացած սարքի միացումը հնարավորինս պարզ է: Հավելվածներ և սխեմաներ պետք չեն, քանի որ Apple Vision Pro ակնոցները ակնթարթորեն միանում են բրենդի ցանկացած տեխնոլոգիայի։ Պարզապես պետք է ձեռքի տակ ունենալ AirPods-ը, որպեսզի կապը տեղի ունենա: Պարզապես բացեք նոութբուքի կափարիչը և նայեք ներս, երբ հայտնվի Connect կոճակը: Դրանից հետո ամբողջ բովանդակությունը հեշտությամբ հասանելի կլինի:
Մենք ավելի մանրամասն կխոսենք զարգացման արժեքավոր հնարավորությունների մասին, երբ Apple Vision Pro-ն վաճառքի համար հասանելի լինի Հայաստանում: Այժմ մենք կարող ենք ասել, որ սարքերի տարբեր կոնֆիգուրացիաներ հասանելի կլինեն տարբեր գներով: Եվ որպեսզի բաց չթողնեք այս տարվա ամենասպասված սարքի նախնական պատվերի ամսաթիվը, անպայման հետևեք մեր սոցիալական ցանցերին:
Ամփոփենք հոդվածը. այն, ինչի մասին երազում էին ֆանտաստները ավելի քիչ, քան մեկ դար առաջ, իրականանում է այսօր և շատ ավելի մեծ մասշտաբով: Apple-ի զարգացումը տեխնոլոգիական առաջընթացի նոր փուլ է։ Ոչ մի ընկերություն երբևէ չի կարողացել միանգամից այդքան նորամուծություններ առաջարկել: Եվ հասկանալի է, որ սա ոգեշնչող է:
Ե՞րբ կթողարկվի Apple Vision Pro-ն Հայաստանում
Վաճառքի պաշտոնական ամսաթիվը, ինչպես նաև սարքի գինը դեռևս հայտնի չէ: Բայց Դուք կարող եք բաժանորդագրվել մեր ինստագրամյան էջին, որպեսզի հետևեք վերջին նորություններին և առաջինն իմանաք, թե երբ է հնարավոր գնել Apple Vision Pro՝ Ձեր առջև բացելով նոր հարթություններ:
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: