Հունիսի 2-ին Երևանի կենտրոնում կբացվի նոր Apple տարածք՝ iSpace սրահը՝ Apple Authorised Reseller հեղինակավոր կարգավիճակով։

Սա նշանակալի իրադարձություն է Apple բրենդի երկրպագուների համար, քանի որ այժմ արդեն հնարավոր կլինի նույն վայրում ընտրել ու գնել սարքը, սովորել այն օգտագործելու նրբությունները, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն, էքսկլյուզիվ ծառայություններ կամ օգտվել սերվիս կենտրոնի ​​վերանորոգման ծառայություններից։ Եվ այդ ամենը` Apple-ի մակարդակին համապատասխան առանձնահատուկ մթնոլորտում։

Ո՞վ ենք մենք։

iSpace-ը ASBC ընկերության մանրածախ ստորաբաժանումն է: ASBC-ն գործունեություն է ծավալում կորպորատիվ սեգմենտում, բացի Հայաստանից ևս 6 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը հավաստագրված են Apple-ի կողմից: Էլեկրոնիկայի շուկայում ավելի քան 20 տարվա փորձը և Apple-ի կողմից անմիջական վերահսկողությունը մեզ հնարավորություն է տալիս լինել առաջատարը բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված ենք:

iSpace-ն իր առաջին սրահը կբացի Ամիրյան 7 հասցեում։ Այստեղ կներկայացվեն Apple-ի բոլոր արդիական պրոդուկտները, նորույթներ, որոնք էքսկլյուզիվորեն Հայաստանում կներկայացնենք միայն մենք, աքսեսուարներների մեծ ու էքսկլյուզիվ տեսականի՝ պատյաններ, պաշտպանիչ ապակիներ, լիցքավորման սարքեր և այլն։

Ի՞նչ է նշանակում Apple Authorised Reseller կարգավիճակը գնորդների համար: 

  • Apple-ի բոլոր նորույթները նույն վայրում` առկա, արագ հասանելի և բաց ցուցադրությամբ. սա iSpace-ի բացառիկ առանձնահատկությունն է: Մեզ մոտ հասանելի կերպով ներկայացված են ոչ միայն iPhone-ը, այլ ընդհանրապես Apple-ի բոլոր սարքերը՝ MacBook-ը, iPad-ը, AirPods-ը, Apple Watch-ը, անգամ iMac-ը, Studio Display-ն ու Mac Studio-ն, որոնք Հայաստանում ներկայացված են միայն iSpace-ում: Այցելուները կարող են ոչ միայն զննել պրոդուկտներըն, այլև մինչև գնելը ինքնուրույն ծանոթանալ դրանց հետ:

Օրինակ՝ գործարկել հավելվածները և փորձարկել Mac-ի կամ iPad-ի գործառույթները: Լսել AirPods-ի ձայնը, փորձել, թե Apple Watch-ի տարբեր չափերը որքանով են հարմար դաստակին ու համեմատել iPhone-ի հնարավորությունները: Եվ այս ամենը՝ առանց խորհրդատուների օգնությանը դիմելու, ինչը նախընտրելի է որոշ գնորդների համար։ Այնուամենայնիվ, օգնության կարիք լինելու պարագայում, iSpace-ի էքսպերտները միշտ տեղում են:   

  • Բարձրակարգ սպասարկում. գալով iSpace՝ Դուք հայտնվում եք Apple համախոհների շրջապատում, որտեղ կարող եք ստանալ ցանկացած օգնություն: Մեր աշխատակիցներն ուսուցում են անցնում Apple-ի հավաստագրված ներկայացուցիչների կողմից և գիտեն ամեն ինչ Apple-ի մասին:
  • Վերանորոգում.  մենք իրականացնում ենք ցանկացած բարդության վերանորոգում՝ պրոֆեսիոնալ սարքավորումների և օրիգինալ մասերի օգնությամբ սրահի ներսում գտնվող սերվիս կենտրոնում: Օգտագործում ենք բացառապես որակյալ, Apple-ի կողմից հավաստագրված մասեր:
  • Ուսուցում. մենք պարզ և հասկանալի կբացատրենք՝ ինչպես պետք է կարգավորել Ձեր նոր սարքը: Ցույց կտանք, թե ինչպես է այն աշխատում Apple-ի էկոհամակարգում: Իսկ եթե ավելի շատ գիտելիքների կարիք ունեք՝ Ձեզ համար կանցկացնենք անհատական ​​ուսուցում։ 
  • Authorised Reseller մակարդակի սպասարկում. ընդլայնված երաշխիք, ապահովագրություն, փոխարինման ֆոնդ, buy-back, trade-in` էքսկլյուզիվ ծառայություններ, որոնք շուտով հասանելի կլինեն միայն մեզ մոտ: Մասնագետները կօգնեն տեղում պաշտպանիչ ապակի կպցնել, ընտրել աքսեսուարներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխանցել տվյալները նոր սարքին, ներբեռնել ծրագրեր և շատ ավելին…
  • Առաքում. ցանկության դեպքում Ձեր նոր սարքը կառաքվի 1-ից 3 օրվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքով

iSpace նոր տիեզերքի բացումը մեծ իրադարձություն է քաղաքում

Սրահի հանդիսավոր բացման փակ միջոցառումը տեղի կունենա 12:00, 13:00-ից սրահը բաց կլինի բոլոր այցելուների համար: Բացման միջոցառումը լի է լինելու նվերներով, անակնկալներով, լավ երաժշտությամբ և, իհարկե, բարձր տրամադրությամբ:

Բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել Apple քուիզերին և շահել մրցանակներ՝ Unique, VLP պրեմիում ապրանքանիշերի աքսեսուարներ։

Բացման օրը ամփոփելու ենք մեր ինստագրամյան giveaway-ը` խաղարկելով արժեքավոր մրցանակներ մեր և մեր գործընկերների կողմից: Գլխավոր մրցանակը դանիական Bang & Olufsen առաջնակարգ բրենդի հզոր Beolit ​​20 բարձրախոսն է: Մեր գործընկերների կողմից ևս կխաղարկվեն պրեմիում նվերներ`

– Evocabank, 

– Adidas, 

– Hotel Russia,

– Sky Club Armenia,   

– Ռեստորան Vostan: 

Խաղարկության պայմանների մասին կարդացեք iSpace-ի Instagram-յան էջում: Հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով:

Բացման միջոցառմանը սպասվում է նաև վարպետության դաս «Apple + Instagram» արդիական թեմայով, որի ընթացքում Instagram Specialist ու Apple-ի սիրահար Instaideas-ը կպատմի՝ ինչու է Instagram-ը «սիրում» Apple և կկիսվի lifehack-երով, որոնք կօգնեն զարգացնել բոլորի սիրելի հարթակը iPhone-ի կամ iPad-ի միջոցով: 

Վարպետության դասին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել օնլայն:

Բացմանը մեզ սպասվում է լավ տրամադրություն և լավ երաժշտություն ողջ օրվա ընթացքում` Dairo Music-ի կողմից:

Ավելի՛ շատ հաճելի նվերներ բացման առթիվ

iSpace սրահի բացումը Apple սարքերի ձեռք բերման հիանալի առիթ է։ Մեր ցանկությունն է, որպեսզի այդ գնումն առանձնահատուկ դառնա և երկար ժամանակ ուախություն պարգևի Ձեզ: Ուստի Ձեզ համար մշակել ենք բացառիկ  iSpace care փաթեթը և այլ հաճելի առաջարկներ։

  1. Գնելով ցանկացած Apple սարք հունիսի 2-ից 5-ը` որպես նվեր կստանաք iSpace care փաթեթ։ Այն ներառում է նվեր ապահովագրություն 1 տարի ժամկետով և լրացուցիչ երաշխիք 1 տարի ժամկետով (ընդհանուր 2 տարի` 1-ի փոխարեն) Այս համալիրը լիովին պաշտպանում է Ձեր սարքը պոտենցիալ խնդիրներից, ներառյալ՝ վայր ընկնելու, հարվածի կամ  ջրի հետ շփման հետևանքով առաջացած վնասները:
  2. Հասանելիություն Skillbox.am-ի ցանկացած դասընթացի երկու շաբաթով. սա կրթական հարթակ է, որը ներառում է մարքեթինգի, դիզայնի, ծրագրավորման և պահանջված այլ ոլորտների ավելի քան 500 դասընթաց: Դուք կարող եք զրոյից սովորել նոր մասնագիտություն կամ բարելավել առկա հմտությունները` Ձեր նոր Apple սարքով: 
  3. Բաժանորդագրություն ivi առցանց կինոթատրոնում մեկ ամսով. այն Ձեզ տալիս է հնարավորություն վայելել բոլոր ֆիլմերն ու պրեմիերաները տանից` առանց գովազդի:
  4. Բաժանորդագրություն Yandex Plus փաթեթին 3 ամսով. Երթևեկեք տաքսիով՝ ստանալով 10% զեղչ: Լսեք Ձեր սիրած երաժշտությունը նույնիսկ առանց համացանցի և դիտեք բարձր որակի ֆիլմեր KinoPoisk-ում: Այս բոլոր հնարավորությունները Ձեր առջև կբացի Yandex Plus-ի բաժանորդագրությունը, որը կստանան Apple տեխնիկայի բոլոր գնորդները: 

Պայմաններ. թվարկված հատուկ առաջարկները գործում են միայն հունիսի 02-ից 05-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում Apple գնում կատարելու դեպքում: Կարող եք կատարել նախապատվեր նախապես iSpace.am կայքում և գրանցվել էլեկտրոնային հերթին` Ձեր գնումը Ձեզ հարմար ժամի վերցնելու համար` խուսափելով հերթերից:

Անցկացրե՛ք այս տոնը մեզ հետ. սպասում ենք Ձեզ և Ձեր ընկերներին`

Երբ. հունիսի 2, 13:00 

Որտեղ. Ամիրյան 7

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*