Apple-ը պարզապես տեխնիկա չէ ։ Այն անթերի ոճ է, փորձ, համաշխարհային ապրանքանիշի յուրահատուկ մթնոլորտ, ինչպես նաև այն մարդկանց համախումբն, ովքեր սիրում են նորարարություն և ձգտում են իրենց շրջապատել պրեմիում պրոդուկտներով: Հենց այս միջավայրում iSpace-ի հյուրերը դիտեցին Wonderlust-ը ՝ Apple-ի` տարվա ամենակարևոր շնորհանդեսը:

Սեպտեմբերի 12-ին BWP Congress հյուրանոցի Ballroom սրահում հավաքվել էին ավելի քան 100 հյուրեր՝ ինֆլյուենսերներ, iSpace-ի հավատարիմ հաճախորդներ և գործընկերներ, ինչպես նաև Apple-ի երկրպագուներ, հաճելի ժամանակ անցկացնելու և մեծ էկրանին միջոցառման հեռարձակումը դիտելու համար:


Միջոցառումը մեկնարկեց ժամը 20:00-ին երաժշտության ու հյուրասիրության ուղեկցմամբ։ Հյուրերը լուսանկարվում էին ֆոտոզոնայում և պոլարոիդային ֆոտոխցիկի մոտ՝ լուսանկարների ակնթարթային տպագրությամբ: Անցկացվեց նաև Apple-ի պատմության մասին մրցույթ: Երեք “ամենաարագ և “գիտակ” մասնակիցները ստացան նվերներ iSpace-ի կողմից, իսկ արդեն ժամը 21:00-ին բոլորը ընկղմվեցին Apple իրականության մեջ:



Մենք կիսում ենք այն կարծիքը, որ Apple-ն ապրելակերպ է ։ Ուստի նախատեսում ենք հետագայում ևս անցկացնել նման միջոցառումներ։ Դարձեք մեր Apple համայնքի մի մասը և առաջինն իմացեք նորությունների ու հայտարարությունների մասին: Միանալու համար պարզապես պետք է ավելացնել iSpace քարտը Apple Wallet-ում։ Քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով։
Կտեսնվենք iSpace-ում:
Եղի՛ր տեղեկացված
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: