Գլուխներ
Apple-ի աշնանային շնորհանդեսն այնպիսի իրադարձություն է, որին շատերն ավելի են սպասում, քան Նոր տարվան: Այդ օրն ընկերությունը պայթեցնում էշուկան նորույթներով՝ ինդուստրիայի զարգացմանը հաղորդելով նոր թրենդներ: Այս տարին էլ բացառություն չէ: «Հրաշքների ծարավ» (անգլ. Wonderlust) անվանումով սեպտեմբերյան միջոցառմանը Apple–ը ներկայացրեց Apple Watch Series 9, Apple Watch Ultra, իսկ միջոցառման գլխավոր աստղը դարձան iPhone 15: Հաջորդիվ՝ մանրամասներ սարքերի մասին:
Ի՞նչ ընդհանուր բան կա շարքի բոլոր սմարթֆոններում:
2023 թվականից Apple-ը Lightning-միակցիչից անցում է կատարում USB-C-ի: Այլևս պետք չէ ունենալ մի քանի տարբեր լարեր. այժմ iPhone-ը, iPad-ը և MacBook-ըկարելի է լիցքավորել մեկ լիցքավորիչով: Եվ ոչ միայն դրանք. նոր AirPods Pro 2 գարնիտուրան, որն այսօր անոնսավորել է Apple-ը, նույնպես ստացել է USB-C միակցիչ:
Dynamic Island ստացել են ոչ միայն Pro-տարբերակները, ինչպես նախորդ տարի, այլ ամբողջ շարքը: Հիշեցնենք, որ «դինամիկ կղզին» պարզապես ձվաձև կտրվածք չէ առջի տեսախցիկի համար: Դա ինտերֆեյսի լիարժեք տարր է, որը կարող է փոխել ձևը, չափը և արտացոլում է ծանուցումները և վիջեթները:
Հետաքրքիր հնարավորություններ է տալիս 2-րդ սերնդի U2 գերլայնագիծ չիպը, որն օգտագործվում է iPhone 15-ում և 15 Pro-ում: Այն թույլ է տալիս մոտակայքում որոնել այլ iPhone-ներ կամ AirTag նշումներ: Precision Finding ֆունկցիայի օգնությամբ կարելի է ընկերներին կամ հարազատներին գտնել ամբոխի մեջ. նրանց ուղղությունը սլաքով ցույց կտրվի հեռախոսի էկրանին: Ճիշտ է, U2 ապահովվում է ոչ բոլոր տարածաշրջաններում, որտեղ վաճառվում է iPhone-ը:
iPhone 15 և 15 Plus. գլխավորը
Բազային մոդելները ստացել են նորացված դիզայն կլորացված եզրերով և փայլատ «մեջքերով», ինչպես նաև բարելավված լայնանկյուն տեսախցիկ 48 Մպ: Հայտնվել է 2-անգամյա խոշորացում առանց նկարի որակի կորստի (կրոպի օգնությամբ): Նաև Apple-ը բարելավել է արհեստական ինտելեկտի ալգորիթմները և դիմանկարի ռեժիմը: Այժմ տեսախցիկը կտարբերի, թե երբ եք դիմանկար անում (նույնիսկ կենդանիների), և ավտոմատ կերպով կմիանա դիմանկարի ռեժիմը: Իսկ Smart-HDR-ի շնորհիվ գիշերային ժամերին արված նկարները շատ ավելի լավը կլինեն:
iPhone 15 և 15 Plus այլ բնութագրեր
Պրոցեսորը՝ Apple A16 Bionic, այնպիսին է, ինչպիսին iPhone 14 Pro-ում և Pro Max-ում: 2 բարձր արտադրողական միջուկ և 4՝ էներգաարդյունավետ:
Տեսախցիկ՝ հիմնականը 48 մեգապիքսել թույլտվությամբ և f/1,6 դիաֆրագմայով: Երկրորդը՝ գերլայնանկյուն: Առկա է օպտիկական կայունացում:
Էկրանի անկյունագիծը՝ 6,1 և 6,7 դյույմ: Թարմացման հաճախականությունը՝ 60 Հց:
Գունային գամման՝ սև, երկնագույն, կանաչ, դեղին և վարդագույն:
Դիսփլեյը՝ Super Retina OLED-մատրիցներով՝ մինչև 2000 նիտ պայծառությամբ: Դա երկու անգամ ավելի բարձր է, քան iPhone 14 Pro-ում:
iPhone 15 Pro և 15 Pro Max. գլխավորը
Սկսենք դիզայնից: iPhone-ի Pro-տարբերակները ստացել են բարակ տիտանեիրան պողպատյայի փոխարեն: Տիտանը կիրառվում է NASA մարսագնացներում: Այն ամուր է, թեթև և իսկապես պրեմիում տեսք ունի: Նորույթի եզրերն ավելի կլորացված են, նկատելիորեն փոքրացել են դիսփլեյի շուրջ եղած շրջանակները: Փոխվել է նաև անձայն ռեժիմ միացնելու կոճակը: Այժմ դա «ճոճանակ» չէ, այլ ունիվերսալ Action Button (ինչպես Apple Watch Ultra-ում), որի կարելի է կապակցել բազմաթիվ ֆունկցիաներ, ներառյալ հրահանգները:
Առանձին պետք է ասել չիպի մասին: iPhone 15 Pro-ում և15 Pro Max-ում տեղադրված է A17 Pro՝ ամենահզոր պրոցեսորը բջջային սարքերի համար: Այն պատրաստված է 3-նմ տեխպրոցես, ներառում է 19 միլիարդ տրանզիստոր և 6 միջուկ: Apple հավաստիացնում է, որ նոր չիպն ավելի արագ և էներգաարդյուավետ է, քան նախորդ տարվա A16 Bionic-ը: Եվ այն առանձնապես դուր կգա գեյմերներին, քանի որ բարձրացնում է արտադրողականությունը մոտ 20%-ով: Հետաքրքիր է, որ չիպն ապահովում է ռեյթրեյսինգը: 2024 թվականի սկզբին դուրս կգա մի քանի ААА-խաղ, որոնք կկարողանան մի լավ ծանրաբեռնել նոր պրոցեսորը: Դրանք են Death Stranding, Assassin’s Creed Mirage, Resident Evil 4 Remake և Village:
A17 Pro-ում ներկառուցված են չիպեր վիդեո կոդավորելու և Type-C-ով տվյալների փոխանցումը կառավարելու համար: Ի դեպ, նոր միակցիչով տվյալների փոխանցման արագությունը Pro-տարբերակներում կկազմի մինչև 10 Գբիթ/վ:
Տեսախցիկի տեխնիկական բնութագրերը տպավորիչ են: Pro-մոդելներում տեղադրված է բարելավված լայնանկյուն տեսախցիկ 48 Մպ, բայց մեծացված սենսորով: Համարժեք ֆոկուսային հեռավորությունը՝ 24 մմ, 28 մմ կամ 35 մմ: Բարելավվել է փոխազդեցությունը LiDAR-ի հետ, այդ պատճառով գիշերն արված ձեր լուսանկարները կդառնան շատ ավելի լավը: Ի դեպ, գիշերային ռեժիմում այժմի հայտ է եկել դիմանկարի ռեժիմ:
iPhone 15 Pro և 15 Pro Max կարող են նկարահանել 3D-վիդեո (Spatial Video): Ճիշտ է, այն կարելի է դիտել Vision Pro գարնիտուրայում, որը Apple-ը դեռ չի ներկայացրել:
iPhone 15 Pro Max-ում (բայց ոչ iPhone 15 Pro-ում) հայտնվել է ֆոտոտվիչ 5-ակիօպտիկական խոշորացման համար՝ առանց դետալների կորստի: Դա համադրելի է120-միլիմետրանոց օբյեկտիվի հետ:
iPhone 15 Pro-ի և Pro Max-ի այլ բնութագրեր
Պրոցեսոր՝ A17 Pro՝ պատրաստված 3-նմ տեխպրոցեսով:
Տեսախցիկ՝ հիմնականը 48 Մպ թարմացված սենսորներով: iPhone 15 Pro Max-ում – «հեռաօբյեկտիվ» 5-ակի օպտիկական խոշորեցմամբ: 15 Pro-ում հասանելի է միայն եռակին:
Էկրանի անկյունագիծը՝ 6,1 և 6,7 դյույմ:
Գունային գամման՝ սև, սպիտակ, մուգ կապույտ և տիտանագույն:
Դիսփլեյը՝ Super Retina XDR մինչև 2000 նիտ պայծառությամբ և մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ:
Այլ՝ հեռախոսային խոսակցության աղմկաճնշման և ձայնի առանձնացման, ստերեոդինամիկայի ռեժիմ, GPS, Wi-Fi 6, NFC և պաշտպանություն ջրից IP68 ստանդարտով:
Գները և որտեղ գնել
Շուտով կկարողանաք գնել iPhone 15 և iPhone 15 Pro Ղազախստանում՝ iSpace խանութներում: Ձեր հարմարության համար առաջարկում ենք Trade-in, ինչպես նաևտարաժամկետում կամ ապառիկ: Նորույթները բաց ցուցադրությամբ կհայտնվենմեր խանութներում, որպեսզի կարողանաք ինքնուրույն փորձարկել դրանք և ճիշտընտրություն կատարել:
Մի քանի օրվա ընթացքում կհնչեցնենք iPhone 15 շարքի պաշտոնական գները ևկբացենք նախապատվերը: Բաց չթողնե՛ք: Բաժանորդագրվեք մեր պրոֆիլինInstagram-ում, որպեսզի նորություններից տեղյակ լինեք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
5 причин не покупать «серый» iPhone: реальные отзывы
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: