Apple-ը երբեք չի դադարում զարմացնել. ընկերությունը ներկայացրեց իր նոր արտադրանքը ավանդույթ դարձած գարնանային շնորհանդեսի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցավ մայիսի 7-ին։ Հանգիստ նստենք և խոսենք այն թոփային արտադրանքների մասին, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել:

 iPad Air. հզոր պրոցեսոր, մեծ էկրան

Air շարքի այս արտադրանքն ստացել է ընդլայնված էկրան և առաջին անգամ հասանելի է դարձել միանգամից երկու չափսերով՝ 11 և 13 դյույմ: Նախկինում մեծ անկյունագիծը հասանելի էր միայն Pro շարքում: Այժմ Դուք ստիպված չեք լինի հավելյալ վճարել Pro-ի լրացուցիչ հնարավորությունների համար, եթե Ձեր նպատակը աշխատանքն է կամ «միջին ծանրաբեռնվածությամբ» խաղերը, ուսումը և զվարճանքը:

Առջևի գերլայնանկյուն 12 մեգապիքսել տեսախցիկը այժմ տեղադրված է iPad-ի կորպուսի երկար կողմում, ինչը Ձեզ անհրաժեշտ է հորիզոնական կողմնորոշման մեջ հարմարավետ օգտագործման համար: Օրինակ՝ տեսազանգերի կամ ստեղնաշարի միացման ժամանակ։ Հիմնական տեսախցիկը նույնպես 12 մեգապիքսել է. կարելի է ստանալ բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր:

Նորույթը համալրված է հզոր M2 կատարողական չիպով` նույնը, ինչ նախորդ սերնդիiPad Pro-ում: М1-ի վրա հիմնված iPad Air-ի նախորդ մոդելի համեմատ (որըներկայացվել է երկու տարի առաջ), նոր արտադրանքի հզորությունն աճել է 50%-ով։Ավելին, նորույթը 3 անգամ ավելի արագ է, քան իր նախորդը՝ A12 Bionic-ը չիպի վրա: Բոլոր հավելվածներն այժմ բացվում են ակնթարթորեն, իսկ դրանց միջև անցում կատարելը հասանելի կլինի առանց հապաղման: Սա նման է գրքի էջը թերթելուն:

Բացի իր տպավորիչ «միջուկ»-ից, iPad-ը գրավում է նաև իր՝ չորս նոր գույներով ոճայիննորացված դիզայնով: Touch ID-ն տեղադրված է բլոկավորման կոճակի մեջ, իսկ լիցքավորման և միացման համար նախատեսված է USB-C պորտը:

Նաև առկա է մարտկոցի գերազանց ինքնավարություն, արագ Wi-Fi և գերարագ 5G. առկա է ամեն ինչ միշտ հասանելի լինելու համար:

iPad Air-ի բազային տարբերակում առկա է 128 ԳԲ հիշողություն, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ մոդելներում: Հասանելի են նաև 512 ԳԲ և 1 ՏԲ կոնֆիգուրացիաներ:

iPad Pro. երբևէ հանդիպած ամենաբարակ պլանշետը՝ Ultra Retina XDR OLED էկրանով 

Apple-ը ներկայացրել է նաև iPad Pro-ն վերջին M4 պրոցեսորով, որը կառուցվել է երկրորդ սերնդի 3 նմ տեխնոլոգիայով: Հասանելի են մինչև 10 CPU միջուկ և 10 GPU միջուկ: Ընկերությունը հայտարարել է նախորդ տարբերակի համեմատ հզորության մինչև 50% աճի մասին: Եվ միևնույն ժամանակ, նոր պրոցեսորը շատ ավելի քիչ էներգիա է ծախսում նույն առաջադրանքների կատարման համար։

Շնորհիվ նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորի և հզոր Neural Engine ՆեյրոնայինՇարժիչի՝ նոր iPad Pro-ն արհեստական ​​ինտելեկտի համար նախատեսված անհավատալի կատարողականությամբ սարք է.  M4-ի հիմքով դեվայսնիրականացնում է վայրկյանում 39 տրիլիոն գործողություն:

iPad Pro -ն ոչ միայն հզոր է. այն նաև համարվում է Apple-ի պատմության մեջ հանդիպած ամենաբարակ գադջեթը։ Պլանշետների հաստությունը 13 դյույմանոց մոդելի համար կազմում է ընդամենը 5,3 մմ, իսկ 11 դյույմանոց մոդելի համար՝ 5,1 մմ: Սա դյուրաշարժության և կատարողականության մի նոր մակարդակ է:

Մեկ այլ հեղափոխական փոփոխություն է նոր Ultra Retina XDR OLED էկրանը: Apple-նiPad-ի շարքում առաջին անգամ օգտագործեց յուրահատուկ տեխնոլոգիա, որը միավորեց երկու OLED էկրանները, որոնք աշխատում են միմյանցից անկախ (Tandem OLED Display): Դեվայսի առավելագույն պայծառությունը 1600 նիթ է, որն ապահովում էHDR բովանդակության դիտումը: Թարմացման արագությունը տատանվում է 10-ից 120 Հց:

Նոր iPad Pro-ի կորպուսը պատրաստված է վերամշակված ալյումինից։ Առկա գույներն են արծաթագույնը և «Տիեզերական սևը»: Ինչպես iPad Air-ի դեպքում, նորացված 12 մեգապիքսել տեսախցիկը նույնպես տեղափոխվել է երկար կողային եզր՝ հորիզոնական օգտագործման համար:

Հասանելի են հիշողության չորս տարբերակները.

  • 256 ԳԲ;
  • 512 ԳԲ;
  • 1 ՏԲ;
  • 2 ՏԲ:

Apple Pencil Pro նոր հնարավորություններով և ներկառուցված գիրոսկոպով

Apple-ի թարմացված «մատիտ»-ը նոր ստանդարտ է սահմանել ստիլուսների համար: Apple Pencil Pro-ն շոշափելիորեն հասկանում է Ձեզ. պարզապես մի փոքր սեղմեք այն՝ բացելու կարգավորումների կառավարման վահանակը:

Ինչպես նաև Apple-ի ֆիրմային ստիլուսն առաջին անգամ ստացել է գիրոսկոպ: Վերջինիս օգնությամբ Դուք կարող եք փոխել նախագծում գտնվող օբյեկտների գտնվելու վայրը: Իսկ ներկառուցված թրթռման շարժիչը ազդանշան կտա, երբ առարկաները կատարյալ հարթեցված լինեն: «Մատիտը» կարծես կես բառից հասկանում է Ձեզ:

Մեկ այլ նորամուծություն է «Locator»-ի աջակցությունը։ Այժմ Դուք կարող եք հետևել Ձեր Apple Pencil Pro-ի գտնվելու վայրը քարտեզի վրա: Ճիշտ է, ի տարբերություն նույն iPhone-ի կամ AirPods-ի, ստիլուսը ձայնային ազդանշան չի արձակում։ Այն լիցքավորվում է, միանում և պահվում iPad-ի կողքին գտնվող մագնիսների միջոցով:

Եվ, իհարկե, այն ամենը, ինչ մենք սիրում ենք Apple Pencil-ում, առկա է. պիքսելների ճշգրտություն, առանց հետաձգման, թեքման և ափի մերժման ֆունկցիաներիաջակցություն: Դուք կարող եք մեկ շարժումով գաղափարներ փոխանցել հավելվածին։

Magic Keyboard ստեղնաշար և Smart Folio պատյան

 

Ստեղծված են հատուկ նոր iPad Pro-ի համար: Պլանշետների երանգներին համապատասխանող երկու գույն՝ սև և սպիտակ: Երկուսն էլ ունեն ափի համար նախատեսված ալյումինե հենարան` հարմարավետ աշխատանքի համար:

Տակտիլային հետադարձ կապով թարմացված թրեքփադը անալոգային է MacBook-ում ներկառուցվածին: Ստեղնաշարն ունի նաև ստեղներ՝ նոր ֆունկցիաների տողերով՝ պայծառությունն ու ձայնի բարձրությունը վերահսկելու համար:

Magic ստեղնաշարը պահվում է մագնիսների շնորհիվ, իսկ Smart Connector-ն ակնթարթորեն միացնում է սնուցումը և տվյալները առանց Bluetooth-ի:

Smart Folio պատյանը մագնիսների շնորհիվ փակցվում է iPad Pro-ին՝ ապահովելովբազմաթիվ անկյուններ՝ առավելագույն ճկունության համար:

Շուտով նորույթները վաճառքի կհանվեն iSpace խանութ-սրահներում։ Պաշտոնական գինը Հայաստանում դեռ հայտնի չէ. բաժանորդագրվեք մեր Instagram-յան էջին, որպեսզի բաց չթողնեք նախնական պատվերի մեկնարկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Արդյոք վտանգավո՞ր է iPad-ը լիցքավորել ոչ օրիգինալ մալուխով:
iPad-ի առանձնահատկություններ, որոնք Ձեզ հաստատ օգտակար կլինեն

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*