Ստացվել է այնպես, որ AirPods-ն անառարկելիորեն լավագույն ականջակալներն են iPhone, iPad և նույնիսկ Mac ունեցողների համար: Դրանք կատարելապես հարմար են Apple-ի տեխնիկային, լավ են հնչում և երկար ժամանակ աշխատում են առանց վերալիցքավորման: Ականջակալները հարմար տեղավորվում են ականջներում, հաճելի կերպով «ցատկում» են պատյանի մեջ ու նույնքան հեշտությամբ էլ դուրս գալիս այնտեղից։ Իրենց պլյուսների ամբողջությամբ դրանք գերազանցում են ցանկացած այլ ապրանքանիշի: 

Ներկայացնում ենք, թե որ AirPods-ն է նախընտրելի ուսանողի համար: 

Որո՞նք են ավելի լավ հնչում

AirPods-ում ձայնի որակի վրա ազդում են ինչպես կառուցվածը, այնպես էլ տեխնոլոգիան: Ընդհանուր առմամբ, բոլոր ականջակալներն ուղղված են զանգվածային լսարանին, որպեսզի որքան կարելի է շատ տարբեր երաժշտություն հնչի լավագույն որակով։ Ուստի, սիրված տրեկեր լսելով Apple Music-ից, Spotify-ից և «Յանդեքս: Երաժշտություն»-ից հաստատ չեք հիասթափվի։

2-րդ սերնդի AirPods առավել հնչեղ է, բայց բասերը զգալիորեն պակաս են: Նրանք չունեն աղմուկը մեկուսացնելու հնարավորություն, այդ իսկ պատճառով  մետրոյում կամ ինքնաթիռում երաժշտություն լսելը, առավել ևս՝ խոսելը դրանք կրելու պարագայում կարող է խնդրահարույց լինել: Այնուամենայնիվ, սրանք հիմնական ականջակալներն են մեծամասնության համար:

AirPods Pro-ում հնչողությունը փոքր-ինչ ավելի խուլ է, միաժամանակ՝ ավելի խորը: Ուժեղացուցչի դրայվերի և վակուումային ականջաբարձիկների շնորհիվ սարքն ավելի կիպ է կպչում և ավելի լավ է փոխանցում բասերը: Դրանցով հեշտ է կենտրոնանալը ցանկացած աղմկոտ վայրում ՝ համալսարանի միջանցքում, տրանսպորտում, սրճարանում։

AirPods 3-ում  նույնպես կա հիանալի կարգավորված դրայվեր և առաջնակարգ բասեր դյուրակիր ականջակալների համար: Դրանցում ձայնը փոխանցելու համար ներկառուցված են կրկնապատկված խոսափողներ, այդ իսկ պատճառով առցանց պարապմունքների ժամանակ Դուք ստիպված չեք լինի ամեն բան կրկնել մի քանի անգամ, որպեսզի Ձեզ լսեն: Բացի այդ, 3-րդ սերունդը համալրված է ադապտիվ էկվալայզերով և տարածական աուդիոյի հնարավորությամբ: AirPods 2-ում նման բան չկա:

AirPods Max սրանք այնքան էլ հարմար չեն դրսում օգտագործելու համար. քանի որ պաշտպանված չեն խոնավությունից: Փոխարենը՝ դրանք կատարյալ են համակարգչի առջև բազկաթոռին նստած աշխատելու, տնային զանգեր կատարելու կամ գնացքում ֆիլմեր դիտելու համար: Ականջակալներում օգտագործված է H1 ազդանշանի թվային մշակման առաջադիմական պրոցեսորը: Դրանցում ներկառուցված է 9 խոսափող, շարժման և այլ գաջեթների նկատմամբ տեղորոշման տվիչներ: AirPods Max-ը մատուցում է հավասարակշռված աուդիո և Ձեզ լիովին տանում ձայների աշխարհ։

Որո՞նք են ավելի հարմար նստում ականջներում  

AirPods 2սրանք ստանդարտ կաթիլանման ներդիրներ են: Յուրաքանչյուր ականջակալ կշռում է ընդամենը 4 գրամ, ուստի դրանք չեն զգացվում ականջներում։ Բայց քանի որ մարդկանց ականջախեցիները տարբեր են, իսկ AirPods 2-ը միևնույնն է, ապա ոմանց մոտ դրանք կարող են ականջներից ընկնել, հատկապես՝ վազելիս կամ պարելիս:

AirPods Pro ներխողովակային ականջակալներ են։ Կոմպլեկտում երեք չափսի ներդիրներ են, հետևաբար դրանք կարելի է առավել վարպետորեն հարմարեցնել սեփական ականջներին։ Այս ականջակալները կիպ տեղավորվում են ականջներում և չեն ընկնում՝ նույնիսկ գլուխը ակտիվորեն թափահարելու դեպքում: Բացի այդ,  թեև AirPods Pro-ն, վակուումային «խցաններ» են, բայց չեն սեղմում և գլխացավեր չեն առաջացնում անգամ երկարատև օգտագործման դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ ականջակալներում կան հատուկ անցքեր՝ ականջի ներսի և արտաքին ճնշումը հավասարեցնելու համար:  

3-րդ սերնդի AirPods-ն արտաքին տեսքով նման են AirPods Pro-ին, բայց՝ առանց սիլիկոնե ականջաբարձիկների: Ուստի, դրանք հավանաբար կգնահատեն այն մարդիկ, ում հարմար չէին «խցանները»՝ իրենց կառուցվածքի պատճառով։ AirPods 3-ում պատյանը լայնությամբ և բարձրությամբ ավելի հաստացված է բարձրախոսի մասում։  Այսպիսի ձևը հարմար է օգտատերերի մեծամասնությանը և դա  արված է հատուկ, որպեսզի ականջակալներն ամուր մնան ականջի մեջ:

AirPods Maxը կշռում են մոտ 400 գրամ: Սակայն դրանք գրեթե չեն զգացվում փափուկ գլխանոցի և հիշողության էֆեկտով ականջաբարձիկների շնորհիվ: Ձեր գլխին ասես թեթև, տաք ու անկշիռ ամպ լինի։ Շարժական բռնակները տեղաշարժվում են և ամրացվում տիրոջ համար անհրաժեշտ դիրքում, իսկ բաժակները պտտվում են մեկը մյուսից անկախ։ Այս ամենը արվում է, որպեսզի AirPods Max ականջակալները օպտիմալ կերպով կպչեն ցանկացած ձև ունեցող գլխին: 

Յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իր հարմարավետությունը, ուստի ավելի լավ է գալ iSpace-ի ցանկացած խանութ և անձամբ հերթով փորձել բոլոր մոդելները: Մեթոդը 100% աշխատող է և անվճար։

Որո՞նք են ավելի երկար աշխատում 

Ցանկացած AirPods նախագծված է այնպես, որպեսզի օգտագործվեն ամբողջ օրվա ընթացքում։ Միակ պայմանը դրանք պատյանում պարբերաբար լիցքավորելն է։ Բայց սա հոգս չէ, այլ ավելի շուտ տեխնիկական նրբերանգ։ Հազիվ թե Դուք երաժշտություն լսեք կամ սովորեք 24 ժամ շարունակ՝ առանց դադար տալու ինչ-որ գործերի և քնելու համար։ 

Եթե այդպես է, ապա ընտրեք լիաչափ  AirPods Max-ը: Դրանցով կարող են լսել երաժշտություն, դիտել ֆիլմեր և խոսել մինչև 20 ժամ շարունակ: Եվ այդ ամենը՝ աղմուկի խլացումը իրականացնելու հետ միասին: Հինգ րոպեանոց լիցքավորումը կարող է երկարաձգել աշխատանքի ժամանակը ևս 1,5 ժամով։

Եվս մի ռեկորդակիր՝ AirPods 3։ Սրանք աշխատում են մինչև 6 ժամ լսելու ռեժիմում և մինչև 4 ժամ խոսելու ռեժիմում: Պարբերաբար պատյանում  լիցքավորելը մեծացնում է գործածման ժամանակը՝ մինչև 30 ժամ նվագարկման և մինչև 20 ժամ խոսելու ընթացքը:

AirPods Pro ն թույլ է տալիս երաժշտություն լսել մինչև 4,5 ժամ և օգտագործել դրանք որպես լրակազմի մաս՝ մինչև 3,5 ժամ: Պատյանում վերալիցքավորումը թույլ կտա երաժշտություն լսել մինչև 24 ժամ և խոսել՝ մինչև 18 ժամ։

Մոտավորապես նույնքան էլ աշխատում է AirPods 2ը մինչև 5 ժամ անդադար ունկնդրելու և մինչև 3 ժամ խոսակցության ռեժիմում: Պատյանում վերալիցքավորվելու դեպքում այս ժամանակը ավելանում է մինչև 24 ժամ նվագարկման և մինչև 18 ժամ խոսակցության ռեժիմում:

Որո՞նք են ավելի լավ մեկուսացնում շրջապատի աղմուկը  

Ուսանողներն ու լռությունը հակադիր հասկացություններ են: Դասախոսություններ, լեփ-լեցուն լսարաններ, հանրակացարան, տրանսպորտ և փողոց. երբեմն ուզում ես հանգստանալ այդ աղմուկից: Կենտրոնանալու հարցում  Ձեզ կօգնի   AirPods Proում և  AirPods Max-ում առկա ակտիվ աղմուկի խլացման համակարգը։

Ներկառուցված խոսափողների օգնությամբ այս ականջակալները որսում  և վերացնում են արտաքին աղմուկը՝ դեռևս մինչև Ձեր լսելը: Արդյունքում՝ մետրոյում կարող եք հանգիստ երաժշտություն և աուդիոպատմություններ (փոդքաստներ) լսել՝ նույնիսկ ձայնը առավելագույնին չհասցնելով։

Շրջապատող աշխարհի ձայնը լսելու համար ականջակալները հանելու կարիք չկա. դրա համար կա թափանցիկության ռեժիմ: Խոսափողների օգնությամբ շրջապատող ձայներն ուժեղանում են այնքան, որ թվում է՝  ականջներում ոչինչ չկա։ Ընդամենը մեկ հպում, և Դուք արդեն լսում եք տրանսպորտում հնչող հայտարարությունները և կարող եք խանութում հարմարավետորեն զրուցել գանձապահի հետ: 

Որո՞նք են ավելի լավ սպորտային պարապմունքների համար 

Եթե Դուք ​​հաճախում եք մարզասրահ, վազում կամ զբաղվում որևէ սպորտաձևով, ապա ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանություն ունեցող  ականջակալներ։ Այդ դեպքում կարելի է չվախենալ, որ քրտինքը կարող է կարճ միացման պատճառ դառնալ և փչացնել թանկարժեք սարքը:

Apple-ի բոլոր ականջակալների շարքում խոնավությունից պաշտպանված են AirPods Proն և AirPods 3ը: Երկու մոդելներն էլ համապատասխանում են IPX4 ստանդարտին, այնպես որ նրանց համար սարսափելի չեն բոլոր կողմերից թռչող ջրի ցայտերը, առատ քրտինքը և նույնիսկ հորդառատ անձրևը: Սակայն դրանցով լողալ և լվացքի մեքենայում սարքերը լվանալ չարժե։

Բացի այդ, AirPods 3-ը ապրանքանիշի միակ ականջակալներն են, որոնք ստացել են խոնավությունից պաշտպանություն ունեցող պատյան։

Որո՞նք են ամենա-ամենաները

AirPods-ի բոլոր մոդելները ճանաչելի են, գեղեցիկ և մտածված: Հենց այդ պատճառով է, որ մյուս արտադրողները փորձում են պատճենել դրանք: 

  • Ականջակալներն ունեն ներկառուցված ինֆրակարմիր տվիչներ. նվագարկումը կդադարի, եթե մեկ AirPods-ը հանեք ականջից:
  • Սարքը պահվում է լիցքավորման փոքրիկ պատյանում, ուստի, սարքերը լռելյայն լիցքավորվում են պահվելու ընթացքում:
  • Կառավարումը հպումով է. հարկավոր չէ հանել iPhone-ը՝ երգը փոխելու, զանգ ընդունելու կամ աղմուկի խլացման ռեժիմին միանալու համար:
  • Մարտկոցի վիճակն արտացոլվում է  iPhone-ի վրա. պարզապես բացեք պատյանը և այն մոտեցրեք սմարթֆոնին:
  • AirPods-ն ավտոմատ կերպով փոխմիացում է կատարում Ձեր Apple գաջեթների միջև: Եթե ​​ ականջակալներով ֆիլմ եք դիտում Ձեր Mac-ում և iPhone-ով զանգ եք ստանում՝ պատասխանելու համար ստիպված չեք լինի դրանք հանել Ձեր ականջներից:
  • AirPods-ն ընդգծում է կարգավիճակը: Սպիտակ ականջակալները տեսանելի են նույնիսկ մազերի տակից՝ ասես ակնարկելով Ձեր շրջապատում գտնվողներին, որ իրենց տերը բարձրորակ տեխնիկայի գիտակ է։

Որո՞նք են ավելի շահավետ

iSpace-ում Դուք կարող եք գնել AirPods-ի ցանկացած մոդել՝ նախապես փորձելով դրանք:   

Ուրախ կլինենք տեսնելու Ձեզ iSpace-ում:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*