AirPods Pro-ն կատարյալ ընկեր է ցանկացած իրավիճակում՝ լավ ձայն, հարմարավետ տեղադրվածութուն և աղմուկի գերազանց զսպում: Ականջակալները երկար ժամանակ պահպանում են լիցքավորումը և չենվախենում խոնավությունից, ինչը նշանակում է, որ դրանք հարմար ենսպորտի ժամանակ։ Այնուամենայնիվ, դրանք չարժե լվանալ ծորակի տակկամ օգտագործել լողավազանում։ Բացատրենք, թե ինչու:

1-ին և 2-րդ սերունդների AirPods Pro-երը ջրակայուն են, սակայն ոչ անջրաթափանց: Երկու մոդելներն էլ ունեն IPX4 պաշտպանության աստիճան և դիմացկուն ենքրտինքի, անձրևի կամ ջրի շիթերի նկատմամբ ցանկացած ուղղությամբ: Սաբավարար է ամենօրյա օգտագործման համար։

Բայց, ամենայն հավանականությամբ, ականջակալները կարող են շարքից դուրս գալ, եթե վերջիններս հայտնվեն լվացքի մեքենայում կամ ծովն ընկնեն։ Ջուրը, ներսթափանցելով, կարող է առաջացնել կոնտակտների փակում, խաթարելմեկուսացումը և թաղանթի բնականոն աշխատանքը: Եվ դեռ չենք խոսում այլհեղուկների մասին, ինչպես օրինակ ծովի կամ քլորացված ջուրը, ալկոհոլը, սուրճը և այլն։

Կարո՞ղ եմ AirPods Proն կրել անձրևի ժամանակ:

Կախված է, թե ինչպիսի անձրև է: Մեղմ ու չափավոր անձրևի ժամանակ՝ այո։Այնուամենայնիվ, եթե հորդառատ անձրև է տեղում, և Դուք առանց անձրևանոցիեք, ապա առկա է ականջակալները թրջելու վտանգ։ Վերջինս հավասարազոր  էծորակի ջրի շիթի տակ դնելուն։ Հետևաբար, ամենալավ գաղափարը Ձեր AirPods-ըչոր գրպանում դնելն է, մինչ հորդառատ անձրևի դադարելը:

Կարո՞ղ եմ արդյոք ցնցուղ կամ լոգանք ընդունել AirPods Pro-ով:

 Apple-ի ականջակալները դիմացկուն են ցայտերի, այլ ոչ սուզման հանդեպ: Հետևաբար, դրանցով ցնցուղ կամ լոգանք ընդունել չի թույլատրվում:  Ավելին,փորձեք Ձեր AirPods-ը հեռու պահել շամպունից, օճառից, լոսյոնից, օծանելիքից, միջատներին վանող միջոցներից, արևապաշտպան միջոցներից կամ մազերիներկից: Վերջիններս կարող են վնասել անջրանցիկ խցվածքները և ակուստիկ (ձայնային) թաղանթները:

Եթե ​​ականջակալների վրա, բացի մաքուր ջրից, այլ բան է հայտնվում, նախ և առաջմաքրեք նյութը խոնավ կտորով, այնուհետև չորացրեք այն:

Արդյո՞ք  կարելի է լողալ AirPods Pro 1 և 2-ով:

Ջրակայունությունը նույնը չէ, ինչ անջրաթափանցությունը: Հետևաբարականջակալները ջրի մեջ ընկղմել չի թույլատրվում։

Արդյո՞ք կարելի է մարզվել AirPods Pro-ով:

Այո՛։ Կարող եք վազել, յոգայով զբաղվել կամ մարզվել մարզասրահում.ականջակալները քրտինքից չեն վախենում։ AirPods-ի որևէ տեսակնպատակահարմար չէ ջրային աերոբիկայի, լողի կամ ջրի հետ կապված այլմարզումների համար:

Ի՞նչ անել, եթե Ձեր AirPods-ը թրջվել է:

 Եթե ​​Դուք այնուամենայնիվ թրջել եք մեկ կամ միանգամից երկու ականջակալ, ապա մի դրեք այն պատյանի մեջ։ Սրբեք Ձեր AirPods-ը միկրոֆիբրե կտորով և թողեք, որպեսզի չորանա փափուկ կտորի վրա: Մի օգտագործեք վարսահարդարիչ և միդրեք այն մարտկոցի վրա. դա կարող է առաջացնել գերտաքացում և ներքինսխեմաների վնասում:

AirPodsPro 2-րդ սերնդի համար նախատեսված MagSafe լիցքավորման պատյանըպաշտպանված է քրտինքի և խոնավության ազդեցությունից, սակայներաշխավորված չէ վերջինիս՝ քրտինքի կամ ջրի անթափանցելիությունը:  1-ինսերնդի AirPodsPro լիցքավորման պատյանն ընդհանրապես ոչ ջրակայուն է, ո՛չանջրաթափանց: Եթե ​​վերջինիս մեջ հեղուկ է թափանցել, ապա մի միացրեքպատյանը լիցքավորման համար: Այն նախ պետք է մի քանի ժամ չորացնել։ Դաանելու համար պատյանը շրջեք և բացեք կափարիչը:

Արդյո՞ք կկիրառվի երաշխիք AirPods-ի թրջվելու դեպքում:

 Եթե ​​ականջակալները վնասվել են ջրի հետ շփման պատճառով, ապա սա չիհամարվում երաշխիքային դեպք։ Ի դեպ, Apple-ը զգուշացնում է, որ AirPods Pro-իջրակայունությունը մշտական ​​հատկանիշ չէ։ Այն կարող է նվազել բնականմաշվածության պատճառով: Այն անհնար է վերականգնել։ Հետևաբար, որքանմեծանում է Ձեր ականջակալների տարիքը, այնքան ավելի զգույշ է պետք դրանցհետ վարվել:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*