ՆՈՐ
iPhone 17 Pro Max, 2 TB, Cosmic Orange
Հասանելի է 4.11-ից
1 084 900 ֏
Քանակ
Ստանալ ավելի արագ
Ստացում
Հասանելի չէ
Առաքում
iPhone 17 Pro Max
Ապրանքի նկարագրություն
Առանձնահատկություններ
Հիմնական բնութագրեր
- ՄԻԱՁՈՒՅԼ ԿՈՐՊՈՒՍ։ ԲԱՑԱՌԻԿ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ։ Կոփված ալյումինից միաձույլ կորպուս՝ երբևէ ամենահզոր iPhone-ի համար։
- ԴԻՄԱՑԿՈՒՆ CERAMIC SHIELD ՊԱՆԵԼ։ ԱՌՋԵՎԻՑ ԵՎ ՀԵՏԵՎԻՑ։ Ceramic Shield պանելը պաշտպանում է iPhone 17 Pro Max-ի հետնամասը՝ այն դարձնելով 4 անգամ ավելի դիմացկուն ճաքերի նկատմամբ։2 Իսկ նոր Ceramic Shield 2 առջևի պանելը ապահովում է 3 անգամ ավելի լավ պաշտպանություն խազերից։3
- 6,9 ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԷԿՐԱՆ՝ PROMOTION ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ։ ԱՎԵԼԻ ՊԱՅԾԱՌ։ ՀԻԱՆԱԼԻ։ Թերթեք սահուն կերպով՝ շնորհիվ մինչև 120 Հց ProMotion տեխնոլոգիայի, բացօթյա պայմաններում ավելի լավ կոնտրաստի՝ 3000 կդ/մ² առավելագույն պայծառությամբ, և 33%-ով պակաս արտացոլումների։1
- 48 ՄՊ PRO FUSION ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. 48 ՄՊ հետևի տեսախցիկներ՝ 8x օպտիկական որակի խոշորացմամբ։ Նկարահանեք գերպարզ ու աներևակայելի դետալներով լուսանկարներ և տեսանյութեր։ Այն կատարյալ է ձեր բոլոր կարիքների համար՝ սկսած բովանդակություն և փաստաթղթեր ստեղծելուց, մինչև LiDAR սկանավորում։
- 18 ՄՊ CENTER STAGE ԴԻՄԱՅԻՆ ՏԵՍԱԽՑԻԿ. Ճկունություն՝ ձեր կադրն իդեալական դարձնելու համար։ Ավելի խելացի խմբակային սելֆիներ, միաժամանակ տեսանկարահանում առջևի և հետևի տեսախցիկներով՝ Dual Capture ռեժիմով, և ավելին։
- A19 PRO ՉԻՊ։ ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՄ։ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ։ Ձեր աշխատանքային շաբաթը նոր լիցքով՝ iPhone-ի երբևէ ամենահզոր չիպի՝ A19 Pro-ի շնորհիվ։ 6 միջուկանի գրաֆիկական պրոցեսորն ու 6 միջուկանի պրոցեսորը կարող են դիմանալ ամենաբարձր ծանրաբեռնվածությանը՝ թույլ տալով ձեզ անել ավելին՝ ավելի արագ։
- ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. Միաձույլ կորպուսը ստեղծում է մարտկոցի հսկայական լրացուցիչ տարողություն՝ մինչև 39 ժամ տեսանյութերի նվագարկման հնարավորությամբ։4 Լիցքավորեք մինչև 50%՝ 20 րոպեում։5
- iOS 26։ ՆՈՐ ՏԵՍՔ։ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ: Նոր դիզայն՝ Liquid Glass էկրանով։ Գեղեցիկ, հաճելի և միանգամից հարազատ։ Ավելի վառ կողպէկրանով, կարգավորելի ֆոնային պատկերներով, հաղորդագրություններում հարցումների հնարավորությամբ, զանգերի զտման գործառույթով և այլն։6
- eSIM, ՃԿՈՒՆ։ ՀՈՒՍԱԼԻ։ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ։ eSIM-ն ապահովում է ավելի մեծ ճկունություն, բարելավված հարմարավետություն, լրացուցիչ անվտանգություն և ակնթարթային կապ՝ հատկապես միջազգային ճամփորդությունների ժամանակ։7
- ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ։ ՁԵՐ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ՁԵՐ ԳՈՐԾՆ Է։ Գաղտնիության և անվտանգության ամբողջովին նոր մակարդակ։ Ներկառուցված։
- ԱՆՄԻՋԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏՐԱՍՏ։ ՊԱՐԶ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԹՐԵՍՆԵՐԻ։ Ձեր բիզնեսի համար անվտանգ սարքերի կառավարումն ավելի հեշտ է, քան երբևէ։ Բոլոր սարքերի տեղակայում և կոնֆիգուրացիա՝ մեկ կետից։ Ներկառուցված տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում համակարգային թարմացումների, կարգավորումների և կանոնների ՏՏ կառավարումը։
- ԹԻՄԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՃ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՐԶՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ։ iPhone-ը հեշտ է օգտագործել, ուստի թիմերը կարող են արագ գործի անցնել։ Երբ աշխատակիցներն ունեն լավագույն գործիքները, նրանք կարող են հասնել արդյունավերտության նոր մակարդակի։
- ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ. Աշխատեք թիմով և արագ ավարտեք առաջադրանքները։ iPhone-ի շնորհիվ աշխատակիցներն ունեն տեղաշարժվելու ազատություն և կարող են առավել արդյունավետ լինել։
- ՀԱՐԱՏԵՎ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ. iPhone-ն արդիական է մնում ավելի երկար, քան որևէ այլ սմարթֆոն։
- Այն ստեղծված է երկարակյաց լինելու համար՝ բարձրորակ նյութերի և Apple չիպի շնորհիվ։ Իսկ iOS-ի շնորհիվ կարող եք ստանալ ծրագրային թարմացումներ տարիներ շարունակ։
- ԱՇԽԱՏԵՔ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ՝ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ.
 Հիշողությունը՝ սկսած 256 ԳԲ-ից, կատարյալ է մեծ ֆայլերը, անհրաժեշտ բիզնես հավելվածները և ավելին պահելու համար։ Կրկնապատկեք iPhone 16 Pro-ի նախնական հիշողությունը։
- ՏՐՎՈՒՄ Է APPLE ԵՐԱՇԽԻՔ։ Ցանկացած iPhone-ի հետ տրվում է մեկ տարվա սահմանափակ երաշխիք և մինչև 90 օրով անվճար տեխնիկական աջակցություն։
Երաշխիք
iPhone-ը ամենահայտնի գաջեթն է։ Այն տարածված է բոլոր երկրներում, օգտագործվում է տարբեր կարգավիճակներ և մասնագիտություններ ունեցող մարդկանց կողմից և հարմար է ցանկացած տեսակի առաջադրանքների համար։ Այսպիսի սմարթֆոնը առանձնանում է առավելագույն արտադրողականությամբ և առաջատար ֆունկցիաներով։ Սակայն սա վերաբերում է միայն օրիգինալներին։ Այդպիսի մոդել գտնել և շահավետ գնել iPhone Ադրբեջանում կարող եք iSpace-ում։
Apple iPhone․ նկարագրություն, առանձնահատկություններ, տարբերություններ
Ամերիկյան Apple բրենդի կողմից արտադրվող iPhone-ը առավելագույն «կոմպլեկտավորում» ունեցող բջջային հեռախոս է։ Սա պարզապես զանգերի և հաղորդագրությունների համար նախատեսված գաջեթ չէ։ Սա լիարժեք մինի-համակարգիչ է, որը կարելի է օգտագործել՝ պրոֆեսիոնալ լուսանկարներ և տեսանյութեր ստեղծելու, խաղեր խաղալու, տեսահոլովակներ խմբագրելու և նկարներ մշակելու, փաստաթղթերի հետ աշխատելու,
ռեսուրսաշատ առաջադրանքներ կատարելու և այլ նպատակներով։iPhone-ի ընդլայնված հնարավորությունները պայմանավորված են դրա էլեկտրոնային բաղադրիչներով։ Յուրաքանչյուր նոր մոդել ունի ավելի կատարելագործված տեխնիկական բնութագրեր և հատկություններ։ Դրա շնորհիվ iPhone-ները գերազանցում են այլ բրենդների մրցակիցներին և մեծ համբավ են վայելում ողջ աշխարհում։
Apple iPhone-ի մոդելային շարքը
Ամեն տարի Apple-ը իր երկրպագուներին ուրախացնում է նոր սմարթֆոններով։ Այսօր կարելի է գնել iPhone 16 տարբեր մոդիֆիկացիաներից որևէ մեկը։ Առաջին սերունդների մոդելները գրեթե հնարավոր չէ գտնել՝ դրանք հնացած են։ Իսկ վերջին տարիների (մինչև iPhone 16) մոդելները մեծ պահանջարկ ունեն։ Դա բացատրվում է նրանց անգերազանցելի բնութագրերով (iPhone-ներին հավասար այլ բրենդների հեռախոսներ չկան) և գրավիչ արտաքին տեսքով։
Ֆլագման մոդելների հիմնական առանձնահատկությունները
Ամերիկյան բրենդի ֆլագման մոդելների գլխավոր առանձնահատկությունը՝ յուրահատկությունն է։ Յուրաքանչյուր նոր սմարթֆոն ներառում է որևէ եզակի հատկություն, հնարավորություն կամ առանձնահատկություն, որը բացակայում է այլ արտադրողների սարքերում։ Այսօր Apple-ի ներկայացրած iPhone-ները սահմանում են բարձր չափանիշ և նորարարություն են բերում էլեկտրոնիկայի ոլորտում։
Սմարթֆոնների առանձնահատկություններն են՝
- Retina էկրան (բարձր որակ, հստակ, բնական և հագեցած պատկերի փոխանցում),
- բարձր արտադրողականություն (հեշտությամբ կատարում է ցանկացած բարդության առաջադրանք),
- բարձր կառուցողական որակ (հուսալիություն և գործնականություն՝ բարձր դիմացկուն բաղադրիչների շնորհիվ),
- գունային բազմազանություն (հնարավոր է գնել վառ կամ զուսպ երանգներով՝ ոսկեգույն, արծաթագույն և այլն՝ կախված մոդելից),
- հարմար դիզայն (iPhone-ը հարմար է ձեռքին, ունի իդեալական չափեր և էլեգանտ տեսք),
- բարձր հզորության մարտկոց (ապահովում է ամբողջ օրվա աշխատանք և դանդաղ է կորցնում հզորությունը),
- գերազանց նկարահանման որակ (iPhone-ի տեսախցիկները կարող են մրցել պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքերի հետ)։
Սա սմարթֆոնի հնարավորությունների միայն մի մասն է։ Կարելի է նշել նաև՝ տեղեկատվությունը հարմար ընկալելու էկրանային չափ, հակափայլ պատածություն, հզոր բարձրախոս, արագ համաժամեցում Apple սարքավորումների հետ և այլն։ Այս հատկություններն են, որ ձևավորում են iPhone-ի բարձր գինը։ Սակայն դրանց շնորհիվ սմարթֆոնները երկար ժամանակ պահպանում են իրենց արդիականությունը և տարիներով կարիք չեն ունենում փոխարինման։
Ինչպես ընտրել և գնել iPhone?
iPhone ընտրելիս պետք է հաշվի առնել անձնական նախասիրությունները՝ մասնավորապես բյուջեն և օգտագործման նպատակը։ Յուրաքանչյուր նոր սերունդ ավելի թանկ է։ Դա պայմանավորված է տեխնիկական կատարելագործումներով և գործնականությամբ։ Օրինակ՝ iPhone 16 սերիան Apple-ի վերջին մոդելներն են՝ հզոր չիպերով, առաջադեմ տեսախցիկներով և Apple Intelligence-ի աջակցությամբ։ Բացի այդ, նորույթների վրա հայտնվել է Camera Control կոճակը՝ յուրահատուկ առանձնահատկություն։ Իսկ սահմանափակ բյուջեի դեպքում ավելի լավ է նախապատվությունը տալ նախորդ սերնդի մոդելներին։
Սարքի օգտագործման բնույթը ուղիղ ազդում է անհրաժեշտ հիշողության ծավալի վրա։ Այս ցուցանիշից է կախված նաև iPhone-ի գինը։ Ամենամատչելի տարբերակներն ունեն 128 ԳԲ հիշողություն՝ բավարար կենցաղային օգտագործման համար։ Իսկ եթե նախատեսում եք պահպանել մեծածավալ տվյալներ, ավելի նպատակահարմար է ընտրել 256, 512 ԳԲ կամ 1 ՏԲ տարբերակները։ Դրանք թանկ են, սակայն առաջարկում են ավելի լայն հնարավորություններ։
Որոշում կայացնելու գործընթացը արագացնելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել մի քանի մոդելների համեմատման գործիքը՝ ըստ գնի և տեխնիկական հատկությունների։ Ինչպես նաև, նախքան iPhone գնելը, խորհուրդ է տրվում մանրամասն ուսումնասիրել դրա ակնարկներն ու կարծիքները։ Կամ պարզապես այցելել iSpace։
iSpace-ում iPhone գնելու առավելությունները
Apple-ի օրիգինալ տեխնիկան Ադրբեջանում կարող եք ձեռք բերել iSpace-ից։ Մեր խանութը ամերիկյան բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է և ունի Apple Premium Partner կարգավիճակ։ Դա մեզ հնարավորություն է տալիս՝
- ներկայացնել ամբողջական տեսականի (մեր կատալոգում ներկայացված են բոլոր արդիական մոդելները)։ Կարող եք ծանոթանալ սմարթֆոններին մեր ցանկացած մասնաճյուղում՝ դրանք բաց դրված են ցուցադրության համար։
Ստացում
Հասանելի չէ
Առաքում
1 084 900 ֏





