iPhone 17 Pro՝ սկսած 612,900 AMD նախապատվեր
iPhone Air սկսած 557 900 AMD Գնել
Հիանալի առաջարկներ նոր ուսումնական տարվա համար Կարդալ ավելին

ՆՈՐ

iPhone 17 Pro Max, 1 TB, Deep Blue

SKU: MFYX4AF/A

Հասանելի է 4.11-ից

877 900 ֏

Հիշողություն

Գույն

Քանակ

Ստանալ ավելի արագ

Ստացում

Հասանելի չէ

Առաքում

Անտոկոս ապառիկը գործում է միայն ակցիաների ընթացքում, նշված տեսականու համար

Իմանալ ավելին

iPhone 17 Pro Max

Ավելին

Ապրանքի նկարագրություն

iPhone 17 Pro Max։ Երբևէ ամենահզոր iPhone-ը` աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։ 6,9 դյույմանոց էկրան,1 ավելի արագ A19 Pro չիպ և մարտկոցի լավագույն աշխատաժամանակ։

Առանձնահատկություններ

Հիմնական բնութագրեր

  • ՄԻԱՁՈՒՅԼ ԿՈՐՊՈՒՍ։ ԲԱՑԱՌԻԿ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ։ Կոփված ալյումինից միաձույլ կորպուս՝ երբևէ ամենահզոր iPhone-ի համար։
  • ԴԻՄԱՑԿՈՒՆ CERAMIC SHIELD ՊԱՆԵԼ։ ԱՌՋԵՎԻՑ ԵՎ ՀԵՏԵՎԻՑ։ Ceramic Shield պանելը պաշտպանում է iPhone 17 Pro Max-ի հետնամասը՝ այն դարձնելով 4 անգամ ավելի դիմացկուն ճաքերի նկատմամբ։2 Իսկ նոր Ceramic Shield 2 առջևի պանելը ապահովում է 3 անգամ ավելի լավ պաշտպանություն խազերից։3
  • 6,9 ԴՅՈՒՅՄԱՆՈՑ  ԷԿՐԱՆ՝ PROMOTION ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ։ ԱՎԵԼԻ ՊԱՅԾԱՌ։ ՀԻԱՆԱԼԻ։ Թերթեք սահուն կերպով՝ շնորհիվ մինչև 120 Հց ProMotion տեխնոլոգիայի, բացօթյա պայմաններում ավելի լավ կոնտրաստի՝ 3000 կդ/մ² առավելագույն պայծառությամբ, և 33%-ով պակաս արտացոլումների։1
  • 48 ՄՊ PRO FUSION ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. 48 ՄՊ հետևի տեսախցիկներ՝ 8x օպտիկական որակի խոշորացմամբ։ Նկարահանեք գերպարզ ու աներևակայելի դետալներով լուսանկարներ և տեսանյութեր։ Այն կատարյալ է ձեր բոլոր կարիքների համար՝ սկսած բովանդակություն և փաստաթղթեր ստեղծելուց, մինչև LiDAR սկանավորում։
  • 18 ՄՊ CENTER STAGE ԴԻՄԱՅԻՆ ՏԵՍԱԽՑԻԿ. Ճկունություն՝ ձեր կադրն իդեալական դարձնելու համար։ Ավելի խելացի խմբակային սելֆիներ, միաժամանակ տեսանկարահանում առջևի և հետևի տեսախցիկներով՝ Dual Capture ռեժիմով, և ավելին։
  • A19 PRO ՉԻՊ։ ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՄ։ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ։ Ձեր աշխատանքային շաբաթը նոր լիցքով՝ iPhone-ի երբևէ ամենահզոր չիպի՝ A19 Pro-ի շնորհիվ։ 6 միջուկանի գրաֆիկական պրոցեսորն ու 6 միջուկանի պրոցեսորը կարող են դիմանալ ամենաբարձր ծանրաբեռնվածությանը՝ թույլ տալով ձեզ անել ավելին՝ ավելի արագ։
  • ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. Միաձույլ կորպուսը ստեղծում է մարտկոցի հսկայական լրացուցիչ տարողություն՝ մինչև 39 ժամ տեսանյութերի նվագարկման հնարավորությամբ։4 Լիցքավորեք մինչև 50%՝ 20 րոպեում։5
  • iOS 26։ ՆՈՐ ՏԵՍՔ։ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ: Նոր դիզայն՝ Liquid Glass էկրանով։ Գեղեցիկ, հաճելի և միանգամից հարազատ։ Ավելի վառ կողպէկրանով, կարգավորելի ֆոնային պատկերներով, հաղորդագրություններում հարցումների հնարավորությամբ, զանգերի զտման գործառույթով և այլն։6
  • eSIM, ՃԿՈՒՆ։ ՀՈՒՍԱԼԻ։ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ։ eSIM-ն ապահովում է ավելի մեծ ճկունություն, բարելավված հարմարավետություն, լրացուցիչ անվտանգություն և ակնթարթային կապ՝ հատկապես միջազգային ճամփորդությունների ժամանակ։7
  • ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ։ ՁԵՐ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ՁԵՐ ԳՈՐԾՆ Է։ Գաղտնիության և անվտանգության ամբողջովին նոր մակարդակ։ Ներկառուցված։
  • ԱՆՄԻՋԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏՐԱՍՏ։ ՊԱՐԶ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԹՐԵՍՆԵՐԻ։ Ձեր բիզնեսի համար անվտանգ սարքերի կառավարումն ավելի հեշտ է, քան երբևէ։ Բոլոր սարքերի տեղակայում և կոնֆիգուրացիա՝ մեկ կետից։ Ներկառուցված տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում համակարգային թարմացումների, կարգավորումների և կանոնների ՏՏ կառավարումը։
  • ԹԻՄԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՃ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՐԶՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ։ iPhone-ը հեշտ է օգտագործել, ուստի թիմերը կարող են արագ գործի անցնել։ Երբ աշխատակիցներն ունեն լավագույն գործիքները, նրանք կարող են հասնել արդյունավերտության նոր մակարդակի։
  • ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ. Աշխատեք թիմով և արագ ավարտեք առաջադրանքները։ iPhone-ի շնորհիվ աշխատակիցներն ունեն տեղաշարժվելու ազատություն և կարող են առավել արդյունավետ լինել։
  • ՀԱՐԱՏԵՎ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ. iPhone-ն արդիական է մնում ավելի երկար, քան որևէ այլ սմարթֆոն։
  • Այն ստեղծված է երկարակյաց լինելու համար՝ բարձրորակ նյութերի և Apple չիպի շնորհիվ։ Իսկ iOS-ի շնորհիվ կարող եք ստանալ ծրագրային թարմացումներ տարիներ շարունակ։
  • ԱՇԽԱՏԵՔ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ՝ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ.
    Հիշողությունը՝ սկսած 256 ԳԲ-ից, կատարյալ է մեծ ֆայլերը, անհրաժեշտ բիզնես հավելվածները և ավելին պահելու համար։ Կրկնապատկեք iPhone 16 Pro-ի նախնական հիշողությունը։
  • ՏՐՎՈՒՄ Է APPLE ԵՐԱՇԽԻՔ։ Ցանկացած iPhone-ի հետ տրվում է մեկ տարվա սահմանափակ երաշխիք և մինչև 90 օրով անվճար տեխնիկական աջակցություն։

Երաշխիք

Երաշխիք
այո
Երաշխիքային ժամկետ
12 ամիս
Երաշխիքի գնահատման չափանիշ
Սերիական համար

Ստացում

Հասանելի չէ

Առաքում

877 900 ֏