Պայծառ ու տպավորիչ տեսանյութեր ստեղծելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ լինել: Դա նույնիսկ հնարավոր է անել առանց թանկարժեք կայունացուցչի: Ձեզ միայն անհրաժեշտ է լուսանկարչական տարրական հմտություններ և iPhone 14:
iPhone 14 շարքի բոլոր սմարթֆոններն ունեն նոր ֆունկցիա՝ Action mode կամ «գործողության ռեժիմ»: Այն թույլ է տալիս նկարահանել սահուն տեսանյութեր անմիջապես Ձեր ձեռքից՝ առանց արտաքին կայունացուցչի օգտագործման։ Տեխնոլոգիան ծրագրային կերպով նվազեցնում է ցնցումները, թրթռումները և սահունացնում պատահական շարժումները:
Action mode-ը(գործողությունների ռեժիմը) ներդրված է “Տեսախցիկ” հավելվածում: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է անցնել տեսանկարահանման ռեժիմ և սեղմել վերին ձախ անկյունում գտնվող պատկերակի վրա (վազող մարդ/ бегущий человечек): Օբյեկտիվները հնարավոր է ձեռքով փոխել, իսկ համապատասխան թույլտվությունն ընտրելու համար կտտացրեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող HD պատկերակին:
Ի դեպ, նկարահանման ժամանակ համակարգը կտրում է տեսախցիկի լայնանկյուն տեսքը։ Սա ծրագրային ապահովման մի մասն է, որն անհրաժեշտ է կայունացման համար:
Action mode-ը պահանջում է շատ լույս, ուստի տեխնոլոգիան լավագույնս աշխատում է դրսում: Օրինակ՝ գեղեցիկ տեսարաններ, սպորտային իրադարձություններ կամ վազող երեխա լուսանկարելիս: Եթե լույսը բավարար չէ, էկրանին կհայտնվի նախազգուշացում: Դուք կարող եք շարունակել նկարել ընտրված ռեժիմում, սակայն հոլովակը կստացվի հատիկային: Այնուամենայնիվ, Դուք կարող եք փորձել օպտիմալացնել Action mode-ը ցածր լույսավորության դեպքում: Դրա համար անցեք Կարգավորումներ > Տեսախցիկ > Տեսագրում, այնուհետև ակտիվացրեք « Միացնել Action mode-ը ցածր լուսավորության դեպքում» տարբերակը: Սրա շնորհիվ տեսանյութը կազատվի հատիկայնությունից, սակայն կայունացման մակարդակը մի փոքր կնվազի։
Եզրակացություն
Ձեր տեսանյութերի որակը նոր մակարդակի բարձրացնելու համար պարտադիր չէ ֆլագմանների համար վճարել ավելին: iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը ունիվերսալ սմարթֆոններ են գրեթե բոլոր առիթների համար: Վերջիններս ունեն լավ էկրան, հզոր մարտկոց և արդյունավետ սարքավորում: Իսկ տեսախցիկի առումով նրանք լավագույններից են իրենց գնային սեգմենտում: Այսպիսով, եթե նախատեսում եք գեղեցիկ տեսահոլովակներ նկարահանել վազելիս, երեխաների հետ քայլելիս, ընտանի կենդանիների հետ խաղալիս կամ լեռնադահուկային սպորտով զբաղվելիս, iPhone 14-ը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։
Գնեք iPhone–ը iSpace խանութներից, որը հանդիսանում է Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մենք վաճառում ենք միայն օրիգինալ սարքեր՝ պաշտոնական երաշխիքով։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: