Հունիսին Apple-ը ներկայացրեց 13 դյույմանոց MacBook Pro-ն՝ M2 չիպով: Պարզվեց, որ այն ավելի արագ, ավելի արդյունավետ և պայծառ է իր նախորդից, որը M1-ով էր: Ընդ որում, այն աշխատում է մինչև 20 ժամ՝ առանց վերալիցքավորման:

Ինչ պետք է իմանալ նորույթի մասին: 

Apple-ի ամենադյուրակիր պրոֆեսիոնալ նոութբուքը. այժմ՝ էլ ավելի լավը

Նոր M2 պրոցեսորը հիմնված է A15 Bionic-ի վրա և կառուցված է երկրորդ սերնդի 5 նմ տեխպրոցեսի բազայի վրա: Հիմա այն ունի 20 միլիարդ տրանզիստոր՝ 25%-ով ավելի M1-ից: Տրանզիստորների հավելյալ քանակը բարելավում է չիպի բնութագրերը:

Օրինակ, հիշողության թողունակությունն ավելացել է մինչև 100 ԳԲ/վ, ինչն ամբողջ 50%-ով ավելի է, քան M1-ինը: Իսկ մինչև 24 ԳԲ ծավալով արագընթաց միասնականացված հիշողության շնորհիվ (M1-ն ուներ մինչև 16 ԳԲ), M2 չիպը բազմաառաջադրանք ռեժիմում գերազանց գլուխ է հանում ինտենսիվ ծանրաբեռնվածությունից:

M2 չիպն ունի 8 կատարողական և 10 գրաֆիկական միջուկ (2-ով ավելի, քան M1-ը): Այն 1,4 անգամ ավելի արագ է, քան իր նախորդը։ Եվ մինչև 6 անգամ արագ, քան Intel-ի համակարգիչները:

Ինչ վերաբերում է գրաֆիկային, ապա  նոր MacBook Pro-ն հրաշքներ է գործում: 10 միջուկով GPU-ն, զուգորդված  մեծ ծավալով քեշ հիշողության և բարձր թողունակության հետ, ապահովում է գրաֆիկական կատարողականի աճ 2,3 անգամ՝ մեկ Վտ-ի համար: Հզորության նույն մակարդակում M1-ի համեմատ այն ​​աճել է մինչև 25%, իսկ առավելագույնը` մինչև 35%: Միևնույն ժամանակ, M2-ում գրաֆիկայի պրոցեսորը 5 անգամ ավելի քիչ էներգիա է ծախսում, քան M1-ը:

M2-ի Neural Engine-ը կարող է մշակել վայրկյանում մինչև 15,8 տրիլիոն գործողություն, ինչը 40%-ով ավելի է, քան M1-ի մոտ:

Ի՞նչ է նշանակում այս ամենը պարզ լեզվով: Համակարգերը ավտոնոմ ռեժիմում կարող են ավելի երկար աշխատել առանց գերտաքանալու՝ նույնիսկ այնպիսի հզոր խաղեր գործարկելիս, ինչպիսին Baldur’s Gate 3-ն է, ինչպես նաև՝ RAW պատկերները խմբագրելիս: 

M2 չիպի բարձր արդյունավետությամբ մեդիա շարժիչն աջակցում է ProRes-ի կոդավորմանն ու վերծանմանը: Ուստի, Դուք կարող եք վերարտադրել 4K տեսանյութի մինչև 11 հոսք և մինչև երկու ProRes 8K: Իսկ վիդեո նախագծերը ProRes-ի փոխարկելը կիրականացվի 3 անգամ ավելի արագ, քան նախկինում: Պատկերի ազդանշանի նոր պրոցեսորը (ISP) ապահովում է պատկերի բարելավված մշակումը: 

Retina էկրան. դիտեք լավագույնը

Էտալոնային էկրանները միշտ եղել են Apple համակարգիչների ուժեղ կողմը, և նոր Mac-ը ևս բացառություն չէ: Retina լուսադիոդային թեթևակի լուսավորմամբ էկրանն ապահովում է խորը սև և վառ սպիտակ գույները: Լայն գունային գամման (P3) երաշխավորում է  25%-ով ավելի հագեցած կանաչ և կարմիր երանգներ, քան sRGB-ը:

Ձեր կոնտենտը կարտացոլվի առավելագույնս մանրամասն և իրական: Իսկ առավել բնական ցուցադրման համար նախատեսված է True Tone տեխնոլոգիան: Այն ավտոմատ կերպով կարգավորում է սպիտակի հավասարակշռությունը՝ կախված առկա լուսավորման ջերմաստիճանից:

 Երկար ժամանակ աշխատում է առանց վերալիցքավորման

Իբրև պրոֆեսիոնալ համակարգիչ՝ MacBook Pro M2-ի աշխատանքն ավտոնոմ ռեժիմում զարմանալիորեն երկար է. այնքան, որ Դուք կարող եք երկու աշխատանքային օր չհիշել վարդակի մասին՝ մինչև 20 ժամ շարունակ օգտագործելով: Նման դիմացկունությունը կապված է ավելի բարձր արտադրողականության և կատարելագործված հովացման համակարգի հետ:

Ակտիվ հովացման համակարգ

Նոութբուքը նախատեսված է առավել «ծանր» աշխատանքի համար. զարմանալի չէ, որ Apple-ն այն զինել է հովացուցիչներով: Ակտիվ սառեցման համակարգը կանխում է պրոցեսորի տրոտլինգը և ապահովում կայծակնային արտադրողականության հնարավորություն: Դուք կկարողանաք ժամեր շարունակ կատարել առաջադրանքներ, որոնց համար ինտենսիվորեն օգտագործվում են և՛ կենտրոնական, և՛ գրաֆիկայի պրոցեսորները:

Առաջադեմ տեսախցիկ, խոսափողներ և բարձրախոսներ

Ներկառուցված FaceTime HD տեսախցիկն օգտագործում է պատկերի ազդանշանի առաջադեմ պրոցեսոր, ուստի տեսազանգերի ժամանակ Դուք հիանալի տեսք կունենաք: Ստուդիական որակի 3 ուղղորդված խոսափողների համակարգը թույլ է տալիս նույնիսկ առանց ստուդիայի ձայնագրել փոդքասթներ. Ձեզ կլսեն բարձր և հստակ: Իսկ 6 բարձրախոսով Hi-Fi համակարգը (ներառյալ ռեզոնանսը ճնշող ցածր հաճախականային բարձրախոսները) բարելավում է ձայնի հստակությունը և հնչյունային բաժանումը: Բացի այդ դրանք ունեն նաև երաժշտության և վիդեոյի վերարտադրման հնարավորություն Dolby Atmos-ով և տարածական ձայնի գործառույթ:

 Եզրակացություն.

Արտաքինից MacBook Pro-ն չի փոխվել: Նույն Thunderbolt / USB 4 միակցիչներն են, Touch Bar-ը ստեղնաշարի վրա և 3,5 մմ չափսով jack-ը: Բոլոր փոփոխությունները սարքի «կափարիչի տակ են». 

  • Նոր չիպ Apple A15 Bionic․
  • Գրաֆիկայի պրոցեսորի երկու լրացուցիչ միջուկ. 
  • Բարելավված մեդիա շարժիչ՝ տեսանյութերի ապարատային վերծանման համար, այդ թվում՝ H.264, HEVC և ProRes մինչև 8K լուծաչափով. 
  • Օպերատիվ հիշողության ծավալը կարելի է մեծացնել մինչև 24 ԳԲ.
  • Ներկառուցված կուտակիչի (SSD) ծավալը՝  մինչև 2 ՏԲ.
  • Ավելացված աշխատանքային ժամանակը՝ մինչև 20 ժամ մեկ լիցքավորումով.
  • Բարձր դիմադրողականության ականջակալների հնարավորություն՝ ինչպես բարձր արդյունավետությամբ 14 և 16 դյույմանոց MacBook Pro-ում:
  • Սնուցման ադապտեր 67 Վտ (նախորդ մոդելինը՝ 61 Վտ):

MacBook Pro M2-ի նախնական պատվեր 

Եթե ​​դուք պլանավորում եք գնել ակտուալ նոութբուք աշխատանքի համար, ապա այժմ ճիշտ ժամանակն է: iSpace-ում մեկնարկում են նորույթի նախնական պատվերները, վաճառքի մեկնարկը նախատեսված է հուլիսի 1-ին։ 

Լրացրե՛ք հայտը՝ Ձեզ համար սարք ամրագրելու և վաճառքի մեկնարկին նորույթի սպառված լինելուց խուսափելու համար: Նախնական պատվերը երաշխավորում է, որ Դուք կդառնաք M2 չիփով MacBook Pro-ի՝ երկրում առաջինններից մեկի սեփականատերը:

Իմանալ մանրամասները → 

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրում եք համակարգիչ աշխատանքի համա՞ր: М1 չիպով  iMac-ի թոփ-5 առավելությունները:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*