Apple-ի ինժեներները կրկին ներկայացրել են հիանալի նորույթ՝ MacBook Pro-ն՝ բարձր արտադրողականությամբ և շատ արագ M4 պրոցեսորներով: Նոութբուքերն ունեն 14 և 16 դյույմանոց էկրաններ, ավելացված օպերատիվ հիշողություն, 12 ՄՊ տեսախցիկ Center Stage ֆունկցիայով, ինչպես նաև աջակցում են Apple Intelligence-ին՝ և սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այս կատարելագործված սարքը։ Իսկ ինչ այլ հիանալի հնարավորություններ ունի նոր Mac-ը՝ կարդացեք հոդվածում։

Արդյունավետություն՝ ֆանտաստիկայի գագաթնակետին


Նորագույն MacBook Pro-ն համալրվել է M4, M4 Pro և M4 Max չիպսեթներով, որոնք այսօր համարվում են պրոֆեսիոնալ մակարդակի համակարգչային տեխնիկայի համար ամենահզոր պրոցեսորները։ Չիպերի ստեղծման համար ինժեներներն օգտագործել են երկրորդ սերնդի 3-նանոմետրանոց տեխնոլոգիան։ Արդյունքում ստացվել է շատ հզոր նոութբուք, որը իդեալական է պրոֆեսիոնալ աշխատանքի, «ծանր» ծրագրակազմի ստեղծման, ֆանտաստիկ բովանդակության մշակման, 3D մոդելավորման համար՝ այս համակարգչի ուժերի սահմաններում են ցանկացած առաջադրանքներ։

Եվս մեկ հաճելի նորություն՝ MacBook Pro-ն աջակցում է Apple Intelligence-ի բոլոր հնարավորություններին։ Նոութբուքն ունի Neural Engine նեյրոնային միջուկ (համեմատած M1-ի հետ՝ M4 ցանցում այս բաղադրիչն 3 անգամ ավելի հզոր է), ինչը երաշխավորում է նեյրոնային ցանցի հետ հարթ փոխգործակցություն։

Ուշադրություն դարձրեք, որ այս պահին համակարգիչը Apple Intelligence-ն աջակցում է միայն ամերիկյան անգլերենով։ Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվացնել macOS Sequoia 15.1 տարբերակը։ Նեյրոցանցի բոլոր նոր հնարավորություններին ծանոթանալու հնարավորություն կլինի արդեն դեկտեմբերին։

Եթե ընտրել եք 14-դյույմանոց էկրանով սարքը, ապա հասանելի են M4, M4 Pro և M4 Max չիպսեթերով մոդելներ։ 16-դյույմանոց մոդելը համալրված է M4 Pro և M4 Max պրոցեսորներով։ Եվ վստահ եղեք՝ այս սարքերը շատ ավելի առաջադեմ  են Mac-ի բոլոր նախորդ մոդելներից։

Սկսում ենք թռիչքը MacBook Pro M4-ով
M4 չիպսեթով հիմնական նոութբուքը՝ արագության և բազմախնդիր լուծումների առավելագույն համադրություն է։ Սարքն ունի հիշողության թողունակություն՝ մինչև 120 Գբ/վ, և զգալի արագացում 13-դյույմանոց նախորդ մոդելների համեմատությամբ։

Գործընթաց Արագության համեմատություն
Գիգապիքսելային լուսանկարների խմբագրում 1.8 անգամ ավելի արագ, քան M1-ը
Բարդ տեսարանների ռենդերինգ Blender-ում 3.4 անգամ ավելի արագ, քան M1-ը
Պատկերների մշակում Affinity Photo-ում Մինչև 7 և 1.8 անգամ ավելի արագ, քան Intel Core i7-ը և M1-ը
3D ռենդերինգ Blender-ում Մինչև 10.9 և 3.4 անգամ ավելի արագ, քան Intel Core i7-ը և M1-ը
Տեսարանների մշակումը Adobe Premiere Pro-ում 9.8 և 1.7 անգամ ավելի արագ, քան Intel Core i7-ը և M1-ը

Ի դեպ, աշխատելով Apple-ի նոութբուքով, դուք կարող եք միաժամանակ իրականացնել բազմաթիվգործողություններ՝ շփվել ընկերների հետ տեսազանգի միջոցով, խաղալ մեծ ռեսուրս պահանջողխաղեր, մոնտաժել 4K վիդեոհոլովակներ, որոնել տեղեկատվություն ցանցում և օգտագործելբազմաթիվ ակտիվ պատուհաններ։ Եվ մի մտահոգվեք, որ նեյրոցանցով ծրագրակազմը կարող էդանդաղել․․․ դուք կզարմանաք տիեզերական արագություններից։

Ավելացնում ենք ևս մեկ առավելություն արագության՝ M4 Pro չիպով MacBook Pro-ի հետ M4 Pro-ում հիշողության թողունակությունն ավելացել է

 Համեմատած M1 Pro-ի հետ՝ այս ցուցանիշն աճել է 75%-ով։ Սա նշանակում է, որ մեծ ռեսուրսպահանջող ծրագրերն ու հավելվածները աշխատում են շատ ավելի արագ։

Գործընթաց Համեմատություն Intel Core i9 և M1 Pro (համապատասխանաբար) մոդելների հետ
Տեսարանների ռենդերինգը Maxon Redshift-ով Արտադրողականությունը 4 և 3 անգամ ավելի բարձր
Դինամիկ համակարգերի մոդելավորում MathWorks MATLAB-ում 5 և 2,2 անգամ ավելի արագ
ԴՆԹ հաջորդականացման ժամանակ հիմքերի ճանաչում Oxford Nanopore MinKNOW ծրագրում Մինչև 23,8 և 1,8 անգամ ավելի արագ

Սարքը հիանալի է ճարտարապետական օբյեկտների և ինժեներական հաղորդակցությունների նախագծման համար, «ծանր» կոդ գրելու, 8K տեսանյութերի խմբագրման, առավելագույն թույլատրությամբ պանորամային նկարների մշակման համար։ Apple Intelligence-ի հետ աշխատանքն այստեղ նույնպես ամենաբարձր մակարդակի վրա է։

Սուզվենք MacBook Pro M4 Max-ի անհավատալի արտադրողականության մեջ։

Եթե ցանկանում եք ստանալ նոթբուքի հնարավորությունների առավելագույնը, ապա MacBook Pro M4 Max-ը ձեզ հաստատ կզարմացնի։ Այն ունի մեծ օպերատիվ հիշողություն, իսկ հիշողության թողունակությունը կազմում է 546 Գբ/վ։ Բացի այդ, սարքը հագեցած է բազմակոր ցենտրալ և գրաֆիկական պրոցեսորներով։ Այս պորտատիվ սարքը կարող է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում հնարավոր էին միայն պրոֆեսիոնալ ստացիոնար համակարգիչների միջոցով:

Գործընթաց Համեմատություն Intel Core i9 և M1 Max (համապատասխանաբար) հիմքով MacBook Pro-ի հետ
Տեսարանների ռենդերինգ Maxon Redshift-ի միջոցով Մինչև 7,8 և 3,5 անգամ ավելի արտադրողական
Կոդի կոմպիլյացիայի ընթացքում հավաքում Xcode-ում Արտադրողականությունը 4,6 և 2,2 անգամ ավելի բարձր
Տեսանյութերի մշակում Topaz Video AI-ով Մինչև 30,8 և 1,6 անգամ ավելի արագ

Տեխնիկան թույլ է տալիս մոնտաժել 8K տեսանյութեր, աշխատել 3D մոդելավորման ռենդեր ծրագրերում, գործարկել վիրտուալ մոդելներ, փոխազդել նեյրոցանցերի հետ։ Եվ հատկանշական է՝ այս ամենը տեղի է ունենում առանց որևէ ուշացումների կամ դանդաղումների։ Նոթբուքն ի վիճակի է նաև աշխատել LLM-ների՝ լեզվաբանական մոդելների հետ, որոնցում կարող են լինել միլիարդավոր պարամետրեր։

Այստեղ առկա է նաև նորագույն Media Engine շարժիչը, որը հագեցած է երկու ProRes արագացուցիչներով։ Այս հնարավորության շնորհիվ կարելի է ակնթարթորեն մշակել iPhone 16 Pro-ով նկարահանված 4K տեսանյութեր՝ 120 կադր/վ արագությամբ։

Ինչով է MacBook Pro M4-ը դեռևս հետաքրքիր

Նոր Mac-ը մանրակրկիտ մտածված է և կարող է հպարտանալ ոչ միայն գերհզոր “կոշտ կրիչով”.

  • Բազային մոդելի համար ավելացվել է օպերատիվ հիշողության ծավալը՝ 16 Գբ։ Այս ռեսուրսը լիովին բավարար է ռեսուրսատար ծրագրերի և Apple Intelligence-ի աջակցության համար։ Իսկ M4 Max չիպով տեխնիկայի համար օպերատիվ հիշողությունը կարելի է ընդլայնել մինչև 128 Գբ։
  • Կորպուսը ամբողջությամբ պատրաստված է վերամշակված ալյումինից։ Փաթեթավորման համար օգտագործվում է էկոլոգիապես մաքուր նյութ՝ հատուկ փայտաթել։ Գունային լուծումներ՝ Silver, Space Black։
  • Սարքը աջակցում է երկու արտաքին մոնիտորների միացմանը։ Իսկ M4 Max հիմքով նոթբուքը թույլ է տալիս միացնել չորս էկրան։ Եվ այս ամենը բաց կափարիչով՝ այսինքն հիմնական էկրանը նույնպես գործելու է։

  •  Նոթբուքը հագեցած է վառ Liquid Retina XDR էկրանով։ SDR բովանդակության դիտման ժամանակ էկրանի պայծառությունը կազմում է 1000 նիտ, իսկ եթե դիտում եք բարձր կոնտրաստով HDR բովանդակություն, ապա պայծառությունը հասնում է մինչև 1600 նիտի։ Նման պայծառության շնորհիվ պատկերը հիանալի տեսանելի է արևի տակ։ Եթե անհրաժեշտ է առավելագույնս պաշտպանվել էկրանի անդրադարձող լույսերից, փորձեք նանոտեքստուրային ծածկույթը (այս նոր ֆունկցիան հասանելի է պատվերով):

MacBook Pro M4-ը հագեցած է երեք Thunderbolt 4 (Type-C) պորտերով, որոնք նախատեսված են լրացուցիչ սարքերի/գաջեթների միացման համար։ M4 Pro և M4 Max չիպսեթների հիմքով սարքերը աջակցում են Thunderbolt 5 ինտերֆեյսին, ինչը հնարավորություն է տալիս ֆայլերը փոխանցել մինչև 120 Գբ/վ արագությամբ։ Այս պորտի միջոցով մեկ մալուխով հեշտությամբ կարելի է միացնել ամբողջական երաժշտական ստուդիա։

  • Արտադրողը նաև հոգ է տարել 12 Մպ տեսախցիկի մասին։ Դրական կողմերից են՝ լավ տեսանելիությունը թույլ լուսավորության պայմաններում և Center Stage տեխնոլոգիայի կիրառումը, որը թույլ է տալիս միշտ մնալ կադրի կենտրոնում։ Բացի այդ, կա Desk View ֆունկցիան, որի շնորհիվ զրուցակիցներին կարելի է ցուցադրել ձեր աշխատանքային սեղանին գտնվող օբյեկտները։
    • Նոր MacBook Pro-ն ապահովում է սիրելի մեղեդիների և սերիալների լիարժեք մթնոլորտում ընկղմվելու հնարավորություն, ինչպես նաև վայելելու բարձրորակ ձայնը առցանց զանգերի ընթացքում։ Սարքավորումները հագեցած են ստուդիական միկրոֆոններով և վեց բարձրախոսներով՝ Spatial Audio տեխնոլոգիայի աջակցությամբ։
    • Անկախ աշխատանքի տևողությունը նույնպես գրեթե ֆանտաստիկ է։ Նոթբուքը կարող է աշխատել առանց էլեկտրացանցին միանալու մինչև 24 ժամ։

Այս նոթբուքերը հարմար են ինչպես առօրյա օգտագործման համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ամեն օր ստիպված են լուծել բարդ խնդիրներ։

Նկարագրություն  M4, 14 դյում  M4 Pro, 14 դյույմ  M4 Pro, 16 դյույմ M4 Max, 14 դյույմ M4 Max, 16 դյույմ
CPU միջուկներ 10 12/14 14 14 14/16
GPU միջուկներ 10 16/20 20 32 32/40
Օպերատիվ հիշողություն (RAM) 16/24 ԳԲ 24 ԳԲ 24/48 ԳԲ 36 ԳԲ 36/48 ԳԲ(մինչև 128 ԳԲ)
SSD ( կոշտ կրիչ) 512 ԳԲ/1 ՏԲ 512 ԳԲ/1 ՏԲ 512 ԳԲ 1 ՏԲ 1 ՏԲ

MacBook Pro M4 iSpace խանութներում


Շուտով մենք կսկսենք վաճառել MacBook Pro նոր շարքի բոլոր մոդելները՝ M4, M4 Pro և M4 Max։ Իսկ նոր Apple նոթբուքի առաջին տերերից դառնալու համար բաժանորդագրվեք մեր սոցիալական ցանցերին, որտեղ կգտնեք բոլոր վերջին նորությունները, սարքերի առկայությունը և գինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

«6 անգամ ավելի արագ». ինչպես է աշխատում M4 չիպով և Apple Intelligence աջակցությամբ iMac-ը
Ինչպես ներբեռնել ֆիլմեր և սերիալներ MacBook-ում՝ դիտելու համար օֆլայն
Թոփ ֆունկցիաները, որոնք պետք է թեստավորել անմիջապես macOS Sequoia-ի թարմացումից հետո
Որն է ավելի լավ ուսման համար՝ MacBook Air ընդդեմ գերհզոր MacBook Pro-ի
iMac или Mac mini. ընտրում ենք ունիվերսալ համակարգիչ ուսման և ժամանցի համար

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*