iSpace.am կայքում Դուք կարող եք ձեռք բերել բոլոր արդիական Apple համակարգիչները՝ MacBook Air և Pro, Mac Mini և iMac: Դրանք ներկայացված են ստանդարտ կոնֆիգուրացիաներով: Սակայն ցանկության դեպքում Դուք կարող եք ստանալ բացառիկ համակարգիչ, որը հավաքված կլինի հատուկ Ձեր պահանջներին համապատասխան՝ անհատական Mac

Ինչի՞ համար է անհրաժեշտ անհատական կոնֆիգուրացիայով MacBook-ը

Այն հարմար աշխատանքային գործիք է՝ համապատասխան անհատական պահանջներին, որը թույլ է տալիս խուսափել երկրորդական բնութագրերի համար լրացուցիչ վճարումներից:

Օրինակ, Ձեզ համար կարևոր է, որպեսզի Ձեր նոութբուքն ունենա օպերատիվ հիշողության և պահոցի մեծ ծավալ, ինչը թույլ կտա չօգտվել արտաքին կրիչներից: Միևնույն ժամանակ չկա գերհզոր պրոցեսոր ունենալու անհրաժեշտություն, հետևաբար՝ անիմաստ է դրա համար ավելի շատ վճարելը: Ստանդարտ Mac-ում հիշողության մեծ ծավալն արդեն իսկ առկա է արդյունավետ չիպով մոդելներում. Դուք չեք կարող ընտրել կոնկրետ որևէ բան: Բայց, գնելով կարգավորվող մոդելը, կստանաք այն, ինչը հարկավոր է Ձեզ, այն էլ՝ առանց գերավճարի:

Կարգավորվող Mac-երը մեծ տարածում են գտել ծրագրավորողների, դիզայներների, լուսանկարիչների, տեխնիկական և ստեղծագործ ոլորտներ ընտրած ուսանողների և, նույնիսկ, գեյմերների շրջանում: Պարադոքս է, սակայն սա ունիվերսալ լուծում է բացառիկն ունենալու անհրաժեշտության պարագայում:

Ո՞ր համակարգիչները կարելի է դարձնել կարգավորվող  

  •         MacBook Air, 
  •         MacBook Pro,
  •         iMac, 
  •         Mac Mini: 

Ի՞նչը կարելի է փոխել 

  •         Օպերատիվ հիշողությունը, 
  •         Վիդեոքարտը, 
  •         Պրոցեսորը, 
  •         Ստեղնաշարի դասավորությունը (ռուսերեն, UK, US): 

Արտաքինից կարգավորվող Mac-ը չի տարբերվում ստանդարտից: Ձեզ հարկավոր է ամենաժամանակակից, արագ և հզոր «սա՞րքը»։ Ընտրեք M1 Pro կամ M1 Max չիպերով աշխատող MacBook Pro և թարմացրեք Ձեզ անհրաժեշտ բնութագրերը:

Մեծ էկրա՞ն է պետք: Անհատականացրեք 14.2 կամ 16.2 դյույմ տրամագծով նոութբուքերը: Համակարգիչները հավաքվում են արտադրող գործարանում, դրանց վրա տարածվում է Apple-ի նույն երաշխիքը, ինչ տրվում է ստանդարտ մոդելներին:

Հատուկ կարգավորվող Mac-երի առաքման միջին ժամանակը Հայաստան 8-ից 12 շաբաթ է: Եթե ​​մեր պահեստում ունենք Ձեզ անհրաժեշտ մոդելը՝ այն մի քանի աշխատանքային օրվա ընթացքում կառաքենք Հայաստանի ցանկացած կետ:

Արժեքների մասին

Custom MacBook և iMac կարգավորվող համակարգիչները հավաքվում են անհատական պատվերով: Մեր խորհրդատուն Ձեզ կհայտնի դրանց ստույգ արժեքը՝ Ձեր կողմից անհրաժեշտ մոդելի և բնութագրերի ընտրությունից հետո: Օպտիմալ տարբերակի ընտրության հարցում կարող եք խորհրդատվություն և օգնություն ստանալ ցանկացած iSpace վաճառքի սրահում:

Հատուկ կարգավորվող Mac-ին վերաբերող հարցերով կարող եք գրել մեզ:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*