M2 չիպի վրա 15 դյույմ անկյունագծով MacBook Air-ի շնորհանդեսը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մարքեթոլոգները կարծում են, որ նոութբուքը դառնալու է ապրանքանիշի շարքում ամենավաճառվողներից մեկը: Մեր թիմը Ձեզ համար պատրաստել է ակնարկ, որտեղ բացահայտել է նոր «Էյր»-ի հիմնական առանձնահատկությունները և պատասխանել այնհարցին, թե ում և ինչու է դա անհրաժեշտ:

Ինչո՞վ է լավը

Սա աշխարհի ամենաբարակ և թեթև 15 դյույմանոց նոութբուքն է: Վերջինիս հաստությունը կազմում է ընդամենը 1,15 սմ, իսկ քաշը՝ 1,51 կգ։ Արդյոք Windows-ն ունի նույնքան նուրբ մի բան. այո: Բայց համարժեք կատարողականությամբ և էկրանի անկյունագծով ՝ ոչ: Նման չափսերով, որը հազիվ թե ավելի մեծ լինի, քան A4 թերթը, այն կտեղավորվի ցանկացած ուսապարկի կամ պայուսակի մեջ: Ուստի նրա հետ հավասարապես հարմար է աշխատել թե՛ տանը, թե՛ գրասենյակում, և թե՛ դրսում որևէ տեղ։

Liquid Retina էկրանը նույնպես լավն է, թեև այն զիջում է «Պրո»-յին՝ IPS-մատրիցա, 2880×1864 պիքսել, 1 միլիարդ գույների աջակցություն, True Tone, 221 ppi խտություն, առավելագույն պայծառություն 500 նիթև 60 Հց: Ամեն ինչ բավականին սովորական է, բայց էկրանը նկատելիորեն մեծացել է, և սա հենց այն է, ինչին սպասում էին Air շարքի երկրպագուները:

Թարմացված բարձրախոսներ՝ հստակ տարածական ձայնով:  Մշակողները դրանց քանակը 4-ից հասցրել են 6-ի: Նույն համակարգը գործում է MacBook Pro 14-ում: Ճիշտ է, բարձրախոսները գտնվում են ոչ թե եզրերին, ինչպես Pro մոդելինը, այլ ներսում, ինչպես MacBook Air 13-ինը: Այնուամենայնիվ, ձայնի որակը նկատելիորեն ավելի լավն է, քան սերիայի կրտսեր մոդելներինը: Շնորհիվ Spatial Audio-ի և Dolby Atmos-ի՝ Դուք կարող եք վայելել երաժշտության և ֆիլմերի 3D ձայնային սցենաներ:

 Ստացիոնար համակարգչի մակարդակի արտադրողականություն:  Apple-ը թողարկել էնոութբուքի երկու տարբերակ, երկուսն էլ հիմնված են M2 չիպսեթի վրա: MacBook Air 15-ի բազայինտարբերակի ներսում կա ութ պրոցեսորի միջուկ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256 ԳԲ ներքինհիշողություն: Եթե ​​նախատեսում եք օգտագործել Ձեր նոութբուքը որպես գրամեքենա կամ մինիհեռուստացույց, դա Ձեզ համար բավական կլինի:

10 GPU միջուկով և 512 ԳԲ ներքին հիշողությամբ մոդելն ավելի թանկ է, բայց միևնույն ժամանակ այն հնարավորություն է տալիս «թափառել»: Դուք կարող եք ընտրել 16 կամ 24 ԳԲ: Նման Mac-ում հարմար կլինի աշխատել լուսանկարների, տեսանյութերի և բարդ ծրագրերի հետ: Այս դեպքում ամեն ինչ կաշխատի ռեակտիվ արագ և առանց խափանումների:

Պահում է լիցքավորում մինչև 18 ժամ: 2023 թվականի MacBook Air 15-ը M2 չիպի վրա ավելիզարգացավ, ուստի տրամաբանական է, որ վերջինիս ավելի մեծ մարտկոց էր անհրաժեշտ: 5266 Վտ/ժ մարտկոցի փոխարեն այն ունի 66.5 Վտ/ժ: Սա տպավորիչ ցուցանիշ է, որն իրական կյանքումկարող է էլ ավելի լավատեսական լինել։ Ամեն ինչ կախված է Ձեր աշխատանքի սցենարներից. թեև փոքր ընդմիջումներով, սակայն մենք գրեցինք այս հոդվածը, դիտեցինք ֆիլմ, ստուգեցինք փոստը, նամակագրվեցինք ակնթարթային մեսենջերներում և շրջեցինք ինտերնետում, իսկ նոր Mac-ն աշխատեց մի քանի օր:

Սակայն ամենահաճելին այն է, որ նույնիսկ եթե M2-ի և M1-ի նոութբուքերը միացված չեն վարդակին,վերջիններս չեն կորցնում արագությունն ու կատարողականությունը:

 Ո՞ւմ է հարմար

Air մոդելի գոյության 15 տարիների ընթացքում Apple-ի դիզայներներն ու մշակողները գտել են կատարյալ «բաղադրատոմսը»: Այժմ նրանք պարզապես վերցրել են ամենահայտնի Mac-ը և մեծացրել են վերջինիս էկրանը: Եվ օգտատերերի մեծամասնության համար սա ավելի քան բավարար է հարմարավետ հանգստանալու, սովորելու և աշխատելու համար: Իրականում, նոր MacBook Air 15-ը արդեն ծանոթ MacBook Air 13-ն է, սակայն մեծացված չափերով:

Եթե Դուք փնտրում եք շարժական տարբերակ՝ մեծ էկրանով և գերազանց ինքնավարությամբ, ապա սա հենց այն է, ինչ Ձեզ անհրաժեշտ է: Դուք կարող եք խմբագրել 4K տեսանյութեր, մշակել բազմաթիվ լուսանկարներ խմբաքանակով, զբաղվել ծրագրավորմամբ, աշխատել փաստաթղթերի հետ, պահել մի շարք հավելվածներ ֆոնային ռեժիմում, և M2 պրոցեսորը Ձեզ չի հուսահատի:

Սա հիանալի պահեստային տարբերակ է: Սակայն եթե Դուք նախատեսում եք աշխատել նույնիսկ ավելի բարդ և կոնկրետ առաջադրանքների հետ, ապա խորհուրդ ենք տալիս անմիջապես ավելի մոտիկից ծանոթանալ MacBook Pro 14-ին M1 Pro-ի կամ M2 Pro-ի վրա:

Ի դեպ, MacBook Air 15-ը գալիս է 35 Վտ հզորությամբ լիցքավորման ադապտերով: 15 դյույմանոց մոդելի առանձնահատկությունն այն է, որ նրա բնիկ ադապտերն ունի երկու USB-C միակցիչ: Այս կերպ Դուք կարող եք միաժամանակ միացնել Ձեր Mac-ն ու iPhone-ը, թեև լիցքավորման արագությունը շատ ճնշող կլինի: Կարելի է պատվիրել լրացուցիչ 70 Վտ հզորությամբ ադապտեր մեկ USB-C պորտով: Ի վերջո, iPhone-ը կարելի է լիցքավորել հենց նոութբուքից: Հավաքածուի մեջ կգտնեք նաև մագնիսական MagSafe 3 ամրակով մալուխ սարքի պատյանի գույնի:

Որտեղի՞ց գնել

 Հենց այժմ iSpace խանութներում հասանելի են չորս շլացնող գույներ՝ Silver, Starlight, Space Gray և Midnight. Եթե ​​ցանկանում եք պրակտիկ տարբերակ, ապա խորհուրդ ենք տալիս գնել արծաթագույն MacBook Air 15 M2 կամ «Շողացող աստղ(Starlight)» գույնը: Space Grаy-ը հավերժ դասական է, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: «Կեսգիշեր(Midnight)»-ը շատ գեղեցիկ է, ազնվական և խորը երանգով, սակայն պետք է պատրաստ լինել այն բանին, որ ստիպված կլինեք հաճախակի սրբել ծածկը մատնահետքերից և գծերից:

Այցելեք iSpace խանութներից որևէ մեկը։ Դուք կկարողանաք զգալ Mac գունապնակն իրականում, դրա հետ մեկտեղ նաև վերջինիս էկրանն ու ստեղնաշարը: Մեր խորհրդատուները կպատասխանեն ցանկացած հարցի և կօգնեն փարատել բոլոր կասկածները: Դե իսկ եթե ​​դրանք բացակայում են, ապա անցեք կատալոգով և պատվիրեք առաքում անմիջապես Ձեր հասցեով:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*