Սովորաբար համակարգչային ստեղնաշարից կամ մկնիկից որևէ գերբնական բան չեք սպասում. գլխավորն այն է, որ վերջիններս կատարեն իրենց ֆունկցիան: Սակայն Logitech-ի սարքերն առաջարկում են ավելին:  Վերջիններս լավ մտածված են, ֆունկցիոնալ և հարմարավետ: Եվ ամենակարևորը՝ իսկապես պարզեցնում են համակարգչային աշխատանքը:

Խոսենք ավելի մանրամասն։

  1. MX keys mini անլար ստեղնաշար 

Սա լավագույն ընտրություն է այն դեպքում, երբ ցանկանում եք, որ տեխնիկան հնարավորինս քիչ տեղ գրավի սեղանի վրա: MX keys mini-ի աջ կողմում բացակայում է թվային բլոկը, ուստի ստեղնաշարը զարմանալիորեն կոմպակտ է: Այնքան, որ այն հեշտությամբ կարելի է դնել սուրճի սեղանի վրա կամ նույնիսկ Ձեր գրկում: 

MX keys mini-ն նախատեսված է նրանց համար, ովքեր ստիպված են շատ տպել. ցածր պրոֆիլ, ստեղների մեղմ սլացք սև հատուկ փայլատ ծածկույթ: Յուրաքանչյուր կոճակի կենտրոնում (բացառությամբ վերևի և ներքևի շարքերի) տեղադրված է մատների համար հարմար խորություն, որի շնորհիվ ստեղների միջև սահմանն ավելի ընդգծված է։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մուտքագրելիս չեն նայում ստեղնաշարին, ինչպես նաև երկար եղունգներով աղջիկների համար. դուք այլևս չեք սխալվի(սայթաքի) և չեք դիպչի հարևան ստեղներին։

Ցանկության դեպքում MX keys mini-ն կարելի է միաժամանակ միացնել երեք սարքի՝ օրինակ՝ համակարգչի, պլանշետի և սմարթֆոնի: Դուք կարող եք անցնել դրանց միջև մեկ կոճակով կամ ընդհանուր առմամբ՝ ավելի  սահուն կերպով (պայմանով, որ ունեք Logitech մկնիկ և օգտագործում եք ֆիրմային հավելվածը):

MX keys mini-ն իսկապես ստեղծված է լավագույն լուծումների համար: F շարքում այժմ առկա են հատուկ կոճակներ.

  • էմոջիների ընտրության համար;
  • թելադրանքի միացման/անջատման համար;
  • տեսազանգի ժամանակ խոսափողի միացման/անջատման համար:

Սա  չափազանց հարմար է, քանի որ ոչ պաշտոնական նամակագրության ժամանակ գրեթե բոլորն օգտագործում են սմայլիկներ։ Այժմ այս վահանակը կարելի է կանչել մեկ ստեղնի օգնությամբ: Իսկ որքան անհարմար իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ մոռանում ենք, որ խոսափողը միացված է և զրուցում ենք ընկերների կամ ընտանիքի հետ հենց գործընկերների հետ առցանց խմբային զանգերի ժամանակ: MX keys mini-ով նման ամոթալի իրավիճակները նվազագույնի են հասցվում:

MX keys mini-ի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն՝ ստեղների հետին լուսավորություն 6 պայծառության մակարդակով: Այն աշխատում է ավտոմատ կերպով: Երբ ձեռքերը մոտեցնում եք ստեղնաշարին, կոճակները լուսավորվում են և նորից մարում, երբ սարքը չի օգտագործվում: 

Միացված հետին լուսավորության դեպքում ստեղնաշարը ծառայում է մինչև 10 օր առանց վերալիցքավորման, իսկ անջատված լույսի դեպքում՝ մինչև 5 ամիս: Դուք կարող եք լիցքավորել MX keys mini-ն Type-C մալուխի միջոցով: Այն հատկապես դուր կգա Mac օգտատերերին. ստեղնաշարը կարող եք լիցքավորել նոութբուքի համար նախատեսված մալուխի միջոցով։ 

Եզրակացություն.  

Logitech MX Keys Mini-ն հիանալի սարք է նրանց համար, ովքեր շատ են գրում և նախընտրում են կոմպակտությունը: Այս ստեղնաշարը հեշտ է տեղափոխել և շատ տեղ չի զբաղեցնում գրասեղանի վրա: Ավելացրելով ստեղների հարմարավետ տարբերակը, ինտելեկտուալ հետին լուսավորությունը և լրացուցիչ կառավարման կոճակները՝ կհամոզվեք, որ այս սարքը չունի իրեն հավասարը:

  1. MX Anywhere պրեմիում մկնիկ հատուկ պրոֆեսիոնալների համար 

MX Anywhere-ը նախագծված է պրոֆեսիոնալների կողմից պրոֆեսիոնալների համար: 4000 dpi սենսորի շնորհիվ մկնիկը հեշտությամբ շարժվում է ցանկացած մակերեսի վրա, նույնիսկ ապակու վրա: Հետևաբար, հարմար է այն օգտագործել բացարձակապես ցանկացած պայմաններում: Logi Options+ հավելվածում կարող եք ծրագրավորել կողային կոճակները, ինչպես նաև կարգավորել ցուցիչի արագությունը, ոլորման ուժը, SmartShift-ի զգայունությունը և այլ պարամետրեր: Մի խոսքով, կարող եք հնարավորինս հարմարեցնել Ձեր պահանջներին համապատասխան:

MX Anywhere-ը հագեցած է էլեկտրամագնիսական MagSpeed անիվիկով: Այն ապահովում է վայրկյանում մինչև 1000 տող սքրոլինգի (ոլորման) հնարավորություն, ինչը հարմար է նրանց համար, ովքեր բովանդակության սքրոլինգի բարձր արագության կարիք ունեն։ Օրինակ՝ ծրագրավորողներ, վերլուծաբաններ, ստեղծագործողներ։ Եվ եթե դա Ձեզ մոտ չի աշխատում, ապա Դուք կարող եք ընտրել դասական քայլ առ քայլ թերթումը: Ռեժիմի անջատման կոճակը գտնվում է անմիջապես կորպուսի վրա: 

Այս մկնիկի մեկ այլ առանձնահատկություն. դա հորիզոնական ոլորումն է, որը հեշտացնում է նրանց կյանքը, ովքեր խմբագրում են վիդեոներ կամ աշխատում են ձայնի հետ: Այն օգտագործելու համար անիվիկը ոլորելիս պետք է սեղմած պահել կողային կոճակը: 

Զարմանալի է, թե ինչպես է MX Anywhere-ում հաշվի առնվել յուրաքանչյուր մանրուք: Օգտատերերը, ովքեր զանգահարում են գործընկերներին Microsoft Teams-ով կամ Zoom-ով, կարող են ակնթարթորեն անջատել և դադարեցնել վիդեոները: Ի դեպ, առանց ավելորդ շարժումների. Դուք կարող եք կառավարել մուլտիմեդիան կորպուսի վրա տեղադրված կոճակների օգնությամբ:

MX Anywhere-ը դիրքավորված է որպես շարժական աշխատանքի սարք, քանի որ այն կոմպակտ է և թեթև: Կորպուսը պատրաստված է բարձրորակ պլաստիկից՝ փայլատ ծածկույթով, իսկ անիվիկը՝ մեխանիկորեն մշակված պողպատից։ Մկնիկը հարմարավետորեն համապատասխանեցվում է ձեռքին և հաղորդում է հաճելի տակտիլային զգացողություն անձայն աշխատանքի ընթացքում: Հավելենք, որ վերջինս աշխատում է մինչև 70 օր առանց վերալիցքավորման։

Եզրակացություն. MX Anywhere մկնիկն օգտվողին է հաղորդում գերհզորություն՝ շարժունակություն: Դրանով ավելի հարմար է ոլորել(սքրոլ անել) կոնտենտը, աշխատել ձայնի և վիդեոյի հետ։ Կողային կոճակները թույլ են տալիս կառավարել ձայնը գործընկերների հետ զանգերի ժամանակ: Ավելին, այս մկնիկը հեշտ է հարմարեցնել Ձեզ համար Logitech ֆիրմային հավելվածում: Սակայն MX Anywhere-ն ունի մի բացասական կողմ. վերջինիս օգտագործումից հետո ոչ մի այլ մկնիկ այլևս հարմարավետ չի թվում: 

  1. Ամենավաճառվողներից մեկը՝ MX Master մկնիկը 

Այս սարքը պարտադիր է (must-have է) այն մարդկանց համար, ովքեր աշխատում են կոդի, գրաֆիկայի, վիդեոյի, ինչպես նաև խաղացողների (գեյմերների) համար: Ընդ որում, մկնիկը երաշխավորում է մատնանշման ամենաբարձր ճշգրտությունը բացարձակապես ցանկացած մակերեսի վրա, ներառյալ Ձեր ծնկները կամ հայելին: Հղման ճշգրտությունն ապահովվում է շնորհիվ 4000 dpi զգայունության: Ի դեպ, սովորական մկնիկների մոտ այս ցուցանիշը հազվադեպ է գերազանցում 1200 dpi շեմը: 

Մկնիկի կորպուսը պատրաստված է պլաստիկից, իսկ երկու ոլորման անիվիկները՝ պողպատից։ Կենտրոնականը MagSpeed-ն է, որն աշխատում է երկու ռեժիմով.

  • ազատ պտույտ. Ձեզ միայն անհրաժեշտ է թեթևակի պտտել անիվը, և այն կշարունակի ինքնուրույն պտտվել մի քանի վայրկյան: Այդ կերպ Դուք կարող եք արագացնել և պտտել մինչև 1000 տող վայրկյանում: Այս ռեժիմն անփոխարինելի է բազմաէջանոց կոնտենտ դիտելիս՝ աղյուսակներ Excel-ում, կատալոգ կամ հիպերտեքստային էջեր:
  • տողային սքրոլինգի դասական ռեժիմ.  Անիվիկի սքրոլինգի համար ավելի շատ ջանք է պահանջվում՝ սքրոլինգը դարձնելով ավելի սահուն: Այս ռեժիմն օգտակար է գրաֆիկական խմբագրիչներում և այլ ծրագրերում աշխատելիս, որտեղ անհրաժեշտ է ճշգրիտ սահմանել կուրսորի դիրքը:

Այս ռեժիմները մի ակնթարթում միացվում են կորպուսի վրա գտնվող կոճակի միջոցով:

Բութ մատի տակ կա ևս մեկ անիվիկ հորիզոնական ոլորման համար: Բայց այն կարող է օգտագործվել նաև այլ սցենարներում՝ օրինակ՝ սեղանների, պատուհանների միջև անցում կատարելիս:

Հարկ է առանձնապես նշել Logitech ֆիրմային հավելվածը։ Այն պարզապես պետք է ներբեռնել, քանի որ այն ապահովում է հսկայական առավելություններ: Օրինակ՝ կարող եք ժեստեր սահմանել, ինչպես նաև ընտրել մկնիկի կոճակների ֆունկցիան տարբեր հավելվածներում։ Chrome-ում բութ մատի համար նախատեսված անիվիկը մեծացնում է էջի մասշտաբը, իսկ Photoshop-ում՝ գործիքների չափսերը:

Եզրակացություն: MX Master 3-ում յուրաքանչյուր մանրուք մտածված և ներդրված է պրոֆեսիոնալ մակարդակով: Մկնիկի մեջ բացակայում է որևէ ավելորդություն. յուրաքանչյուր կոճակ, անիվիկ կամ կորություն մանրակրկիտ մտածված է: Պարզ զգացվում է, որ Logitech-ը կարողացել է կանխատեսել օգտատիրոջ պահանջները: Նույնիսկ ֆուտուրիստական ձևը հենց այնպես չի ընտրվել: Դուրս ցցված «թևը» ծառայում է որպես բութ մատի հենարան. վերջինիս շնորհիվ երկար աշխատանքի ժամանակ ձեռքը չի հոգնում։ Մկնիկի կողքերի շերտավոր մակերեսը թույլ է տալիս հեշտությամբ պահել վերջինիս քաշը:

Ձեռք բերեք Logitech սարքերը iSpace Apple Authorised Reseller խանութից: Պատվիրեք առցանց՝ Հայաստանի ցանկացած կետ առաքմամբ կամ համեցեք մեր խանութ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

Պաշտպանիչ ապակի WhiteStone – անվտանգության բարձիկ Ձեր սարքի համար 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*