Գլուխներ
Apple-ը մշտապես կարողանում է զարմացնել։ Այս տարվա սեպտեմբերին թողարկվեց iPhone 16-ի նոր սերունդը՝ հզոր պրոցեսորով, խցիկի կառավարման համար նախատեսված նոր կոճակով և մի շարք այլ հնարավորություններով։ Որոշ ֆունկցիաներ օգտակար կլինեն բոլորի համար, իսկ մյուսները՝ միայն նրանց, ովքեր պրոֆեսիոնալ կերպով են զբաղվում կենտենտի ստեղծմամբ։ Այս դասի մոդելների հնարավորությունները տարբեր են։ Համեմատենք iPhone 16-ը և iPhone 16 Pro-ն՝ ուսումնասիրելով դրանց հիմնական բնութագրերը։
Էկրանների համեմատություն
Երկու մոդելներն էլ ունեն բարձրորակ Super Retina XDR էկրան՝ ֆանտաստիկ մանրամասնությամբ և պարզ պատկերով։ Սակայն միայն Pro տարբերակը է կրում ProMotion տեխնոլոգիային, որը բարձրացնում է թարմացման հաճախականությունը։ Եթե բազային մոդելի էկրանի թարմացման հաճախականությունը կազմում է 60 Հց, ապա iPhone 16 Pro-ում այն հասնում է մինչև 120 Հց։ Սա նշանակում է, որ անիմացիաները, տեսանյութերը, խաղերը և սկրոլինգը փոխվում են առանց տատանումների՝ ավելի հարմար դարձնելով դիտումը աչքերի համար։
Pro տարբերակը նաև աջակցում է Always On Display ֆունկցիային, որը թույլ է տալիս էկրանի վրա ցուցադրել սահմանափակ բովանդակություն, երբ հեռախոսը գտնվում է «քնի» ռեժիմում։ Այս ֆունկցիան էկրանին ցուցադրում է ծանուցումներ և ժամ։
Բնութագիր | iPhone 16 | iPhone 16 Pro |
Անկյունագիծ | 6.1 դյույմ | 6.3 դյույմ |
Էկրանի թարմացման հաճախականություն | 60 Հց | 120 Հց |
Էկրանային կողպում | Մութ «քնի» ռեժիմում | Always On Display — սահմանափակ տեղեկատվություն քնի ռեժիմում |
Պրոցեսոր՝ ինչու է սմարթֆոնին հավելյալ հզորություն անհրաժեշտ
iPhone 16-ի բազային տարբերակը գործում է նոր A18 չիպով, որը ստեղծվել է 3-նանոմետրանոց տեխնոլոգիայով և գերազանցում է նախորդ սերնդի A16 Bionic պրոցեսորին արագությամբ և արտադրողականությամբ։
Pro տարբերակը համալրված է ավելի առաջադեմ A18 Pro չիպով՝ գրաֆիկական լրացուցիչ միջուկով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ մշակել պատկերներ և տեսանյութեր։ Այս չիպն անփոխարինելի է «ծանր» ծրագրերում աշխատելու և մեծ ռեսուրնսեր պահանջող խաղերի համար։
Երկու մոդելներն էլ ունեն մեծ օպերատիվ հիշողություն (8 ԳԲ) և հզոր տեխնիկական հնարավորություններ, որոնք բավարար են առօրյա խնդիրների լուծման համար։ Պրոցեսորները հարմարեցված են Apple Intelligence-ի հետ աշխատելու համար։ Սակայն, եթե հաճախ եք օգտագործում ռեսուրսատար պրոֆեսիոնալ ծրագրեր կամ նկարահանում և խմբագրում եք բարձր որակի տեսանյութեր և լուսանկարներ, ավելի հարմար տարբերակ է Apple iPhone 16 Pro։
Բնութագրեր | iPhone 16 | iPhone 16 Pro |
Պրոցեսոր | A18 | A18 Pro՝ պրոֆեսիոնալ խնդիրների համար |
CPU | 6 միջուկ | 6 միջուկ |
GPU | 5 միջուկ | 6 միջուկ |
Neural Engine | 16 միջուկ | 16 միջուկ |
Ո՞ր iPhone-ն է ավելի լավ նկարում՝ 16 թե 16 Pro
Բազային մոդելը ունի երկու հիմնական տեսախցիկ, մինչդեռ Pro մոդելը՝ երեք։ Երկու սմարթֆոններն էլ ապահովում են բարձրորակ սելֆի նկարահանում շնորհիվ TrueDepth ճակատային տեսախցիկի՝ 12 Մպ թողունակությամբ և ƒ/1.9 բացվածքով։ Այն նաև օգտագործվում է Face ID-ի միջոցով դեմքի ճանաչման համար։
Լուսանկարներն ու տեսանյութերը երկու սմարթֆոնով էլ ստացվում են հրաշալի՝ վառ, սուր, առանց լուսային խանգարման կամ աղավաղման։ Երկու մոդելներն էլ ունեն հակափայլային մշակմամբ օբյեկտիվներ և օպտիկական կայունացման ֆունկցիա։ Նույնիսկ վատ լուսավորության կամ շարժման ժամանակ արված նկարները կլինեն պարզ, առանց մշուշի և ավելորդ լուսարձակումների։
Նոր սերիայի բոլոր մոդելներում ավելացել է նոր կողային կոճակ՝ Camera Control, որը հայտնի է նաև որպես Capture Button։ Այն ապահովում է տեսախցիկի կարգավորումներին ակնթարթային հասանելիություն։
iPhone 16 Pro-ն իր մեջ կրում է պրոֆեսիոնալ տեխնոլոգիաներ, որոնք այն դարձնում են այն վիդեոբլոգերների և ֆոտոգրաֆների համար ունիվերսալ գործիք։ Այն կարող է փոխարինել թանկարժեք ֆոտոխցիկներին և տեսախցիկներին։
Ահա նրա որոշ հիմնական հնարավորությունները.
- Dolby Vision HDR-ի ընդլայնված դինամիկ տիրույթ՝ վառ, սուր և բարձր կոնտրաստով նկարների և տեսանյութերի համար ցանկացած լուսավորության պայմաններում։
- ProRes՝ բազմահոս մոնտաժի համար՝ պահպանելով պատկերների սկզբնական որակը։
- Գիշերային ռեժիմում դիմանկարների նկարահանում։
- ProRAW՝ լուսավորության, գույների և այլ պարամետրերի ընդլայնված կարգավորումներ։
- True Tone լուսարձակում (առկա է նաև բազային մոդելում)՝ վերահսկում է լույսը և հարմարեցնում գույները նկարների բարելավման համար։
- 4K վիդեո նկարահանում (120 կադր վայրկյանում) Dolby Vision-ով և ProRes ֆորմատով։
iPhone 16 Pro-ն ունի նաև այլ գործիքներ՝ պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանման ու մշակման համար։ Բացի այդ, սարքն ունի 4 ստուդիական որակի միկրոֆոն, որոնք ձայնագրում են տարածական ձայն՝ «ներքաշող» տեսանյութեր ստեղծելու համար։
Բնութագիր | iPhone 16 | iPhone 16 Pro |
Հետևի տեսախցիկներ | 2՝ հիմնական 48 Մպ (ƒ/1.6) և գերթանկ տեսանկյունային 12 Մպ (ƒ/2.2) | 3՝ հիմնական (ƒ/1.78), գերթանկ տեսանկյունային (ƒ/2.2) 48 Մպ, հեռադիտակային 12 Մպ (ƒ/2.8)՝ մինչև 5x օպտիկական զում |
Դիմային տեսախցիկ | TrueDepth | TrueDepth |
Նկարահանման հնարավորություններ | Մակրո, տարածական ֆոտո և վիդեո Apple Vision Pro-ի համար | Մակրո, տարածական ֆոտո և վիդեո, գիշերային ռեժիմում դիմանկարներ |
Camera Control կոճակ | Առկա է | Առկա է |
Գործիքներ նկարահանման համար | Ստանդարտ հնարավորություններ | Պրոֆեսիոնալ ֆունկցիաներ + 4 ստուդիական որակի միկրոֆոններ |
Դասական դիզայն ընդդեմ պրեմիում էլեգանտության
iPhone 16-ը պահպանել է Apple-ի դասական դիզայնը՝ նրբագեղ ալյումինե շրջանակով և դիմացկուն ապակուց հետնամասով։ Էկրանը պաշտպանված է Ceramic Shield ծայրահեղ ամուր ապակիով։
iPhone 16 Pro-ն ստացել է գերբարակ տիտանի շրջանակ, որը ոչ միայն շքեղ տեսք ունի, այլև դիմացկուն է մաշվածությանը։ Էկրանը պաշտպանված է հարվածակայուն Ceramic Shield ծածկույթով, իսկ հետնամասը՝ մատնահետք չկրող մատտե ապակիով։ Այն ավելի մեծ չափեր և քաշ ունի, քան բազային մոդելը։
iPhone 16 գնելիս դուք կարող եք ընտրել հինգ գունային տարբերակներից՝ Teal (կանաչ-կապույտ), Pink (վարդագույն), Ultramarine (խորը կապույտ), Black (սև) և White (սպիտակ): Գույները ավելի վառ են, քան պրեմիում մոդելի դեպքում։ Վերջինիս գունապնակը ավելի էլեգանտ և զուսպ է։ Առկա են չորս տարբերակներ՝ Natural Titanium (բնական տիտան), White Titanium (սպիտակ տիտան), Black Titanium (սև տիտան) և նոր Desert Titanium (անապատային տիտան):
Բնութագիր | iPhone 16 | iPhone 16 Pro |
Չափեր | 147.6 x 71.6 x 7.8 մմ | 149.6 x 71.5 x 8.25 մմ |
Քաշ | 170 գ | 199 գ |
Շրջանակ | Ալյումին | Պրեմիում տիտան |
Անկյունագիծ | 6.1 դյույմ | 6.3 դյույմ |
Գույներ | 5 վառ երանգներ | 4 զուսպ գույներ |
Ո՞ր մոդելն է ավելի ինքնավար
Երկու սմարթֆոնն էլ ունեն բարձր ինքնավարություն (ավոտմատվածություն), սակայն Pro մոդելը ապահովում է ավելի երկար աշխատանք։ iPhone 16-ը ունակ է տեսանյութ ցուցադրելու մինչև 22 ժամ, իսկ iPhone 16 Pro-ն՝ մինչև 27 ժամ։ Այդ լրացուցիչ 5 ժամը կարևոր է, երբ մոտակայքում չկա մարտկոցը լիցքավորելու հնարավորություն։
Երկու մոդելն էլ ունեն նույն հիշողության ծավալները՝ 128/256/512 ԳԲ, բայց միայն Pro տարբերակն է առաջարկում 1 ՏԲ առավելագույն կոնֆիգուրացիա։ Սա հարմար է բլոգերների և նրանց համար, ովքեր նկարահանում են ProRaw/ProRes ձևաչափերով։
iPhone 16 Pro-ն ունի նաև LiDAR Scanner՝ հեռավորության չափման և 3D մոդելներ ստեղծելու համար։ Բազային տարբերակն այդ ֆունկցիան չունի։
Բնութագիր | iPhone 16 | iPhone 16 Pro |
Ինքնավարություն (տեսանյութ) | 22 ժամ | 27 ժամ |
Ներքին հիշողություն | 128/256/512 ԳԲ | 128/256/512 ԳԲ և 1 ՏԲ |
LiDAR Scanner | Չկա | Առկա է |
Ի՞նչ արժեն iPhone 16 և iPhone 16 Pro-ը
Համեմատելով iPhone 16 Pro-ի և iPhone 16-ի գները՝ պարզ է դառնում, որ Pro մոդելը ավելի թանկ է։ Ֆլագման մոդելը կարժենա XX, իսկ բազային սմարթֆոնը՝ XX։
Վերջնական արժեքը կախված է կոնֆիգուրացիայից (հիշողության ծավալից). որքան շատ է հիշողությունը, այնքան ավելի բարձր է գինը։
iPhone 16 շարքի ո՞ր մոդելը գնելն է ավելի լավ
Ընտրությունը պետք է անել՝ ելնելով անձնական պահանջներից։ Եթե անհրաժեշտ է ամենավերջին սմարթֆոնը ամենօրյա օգտագործման համար, iPhone 16-ը հիանալի ընտրություն է։ Այն ունի հզոր չիպ, լավ տեսախցիկ և աչքերի համար հարմարավետ էկրան՝ գերազանց պատկերային փոխանցմամբ։ Նոր հեռախոս գնելու կարիք չի լինի մի քանի տարի։
Ու՞մ կհամապատասխանի Բազային մոդելը.
- Նրան, ով փնտրում է սարք սոցիալական ցանցերում և մեսենջերներում շփման, զանգերի և հանրաճանաչ հավելվածների համար։
- Նրան, ով լուսանկարներն ու տեսանյութեր է անում «ինքն իր համար», ընտանեկան արխիվի կամ սոցիալական ցանցերի համար։ Բովանդակության որակը բարձր կլինի, քանի որ սա Apple-ի տեխնիկան է։
- Նրամ, ով չի ցանկանում վճարել այն ֆունկցիաների համար, որոնք չի օգտագործելու։ Բազային մոդելի արժեքը ավելի մատչելի է։
iPhone 16 Pro-ի տարբերությունները՝ դիզայնի և «ներքին հնարավորությունների» մեջ։
- Պրոֆեսիոնալ գործիքներ նկարահանման համար։ Շատ կարևոր է բլոգերների, վիդեոգրաֆների և ֆոտոգրաֆների համար։
- Մեծ հիշողություն, գերարագություն և արտադրողականություն, հատկապես գրաֆիկական աշխատանքների ժամանակ։ Գերհզոր A18 Pro չիպը հեշտությամբ աշխատում է ծանր ծրագրերի, վերջին սերնդի խաղերի հետ ՝ առանց խափանումների կամ դանդաղումների։
- Բարձր թարմացման հաճախականություն՝ ProMotion տեխնոլոգիայի շնորհիվ։ Կադրերի փոփոխությունը շատ ավելի սահուն է, ինչը մեծացնում է հարմարավետությունը տեքստերի, պատկերների հետ աշխատելիս և խաղալիս։
- Դիմացկունություն և պրեմիում դիզայն՝ պատրաստված ամուր տիտանից։
Գնել iPhone 16-ը նշանակում է բավարարել բոլոր ամենօրյա կարիքները, որոնց համար անհրաժեշտ է սմարթֆոն։ Իսկ նրանք, ովքեր պրոֆեսիոնալ կերպով ստեղծում են մեդիա բովանդակություն, արժե ուշադրություն դարձնեն iPhone 16 Pro-ին։ Ֆլագմանը կհավանեն գեյմերները, ֆոտոգրաֆները, վիդեոբլոգերները և նրանք, ովքեր հաճախ են օգտվում զում ֆունկցիայից։ Մնացած օգտատերերի համար լիովին բավարար կլինի բազային տարբերակը, որը նաև ավելի մատչելի է։
Որտեղ գտնել կատարյալ iPhone
Գնումների համար այցելեք՝ iSpace։ Մեր խանութներում դուք կգտնեք Apple-ի տեխնիկայի բոլոր ներկա մոդելները, ներառյալ 16-րդ շարքի մոդելները։ Ակնարկում մենք անդրադարձել ենք դրանցից միայն երկուսին։ Ունի նաև iPhone 16 Plus և iPhone 16 Pro Max։ Առաջինը ունի 6,7 դյույմ մեծ էկրան (հարմար բովանդակություն դիտելու համար) և տպավորիչ ավտոմատացում՝ 27 ժամ։ Երկրորդը կրում է բոլոր ֆլագմանի ֆունկցիաները, ներառյալ տեսախցիկի հնարավորությունները, ինչպես նաև ռեկորդային աշխատելու ժամանակ՝ առանց լիցքավորման՝ 33 ժամ։ Հիանալի ընտրություն գեյմերների, ֆոտոգրաֆների և բլոգերների համար։
Պարզելու համար, թե որ iPhone-ն է լավագույնը ձեզ համար, փորձեք յուրաքանչյուր մոդելը գործողության մեջ: iSpace-ում դուք կարող եք անձամբ ստուգել բոլոր նոր ապրանքները, և մեր խորհրդատուները կցուցադրեն դրանց ամենահետաքրքիր առանձնահատկությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Ի՞նչ նորություններ կան iOS 18-ում: Թարմացվեք և ուսումնասիրեք հետաքրքիր հնարավորությունները
Պլաստիկ քարտեր, տոմսեր, էլեկտրոնային բանալիներ — ներբեռնում ենք iPhone-ի Apple Wallet-ի միջոցով
Ավելի լավ է սովորել iPhone-ով. 10 հիանալի հնարք ուսանողների համար
Ինչպե՞ս iPhone-ում վերականգնել հեռացված լուսանկարները
Ինտերնետի դանդաղ աշխատանք iPhone-ում. ինչու և ինչպես շտկել այն
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: