2022 թվականի մարտի 8-ին Apple-ի ամենամյա գարնանային շնորհանդեսում ներկայացված iPad Air 5-ը գրավեց բոլորին: Այն ունի հեղափոխական M1 չիպ, գերարագ 5G ցանց, նոր դիմային տեսախցիկ՝ Center Stage ֆունկցիայով։

iPad Air 5-ի տեխնիկական բնութագիր

Apple-ի սեփական M1 չիպը հնարավորություն է տվել նոր iPad Air 5-ին արտադրողականության մեջ հսկայական թռիչք գրանցել: Air 5-ը երբեք այսքան մոտ չի եղել Pro սերիաներին: Ավելին, այս շնորհանդեսի ժամանակ Apple-ը հայտարարեց, որ iPadOS 15-ով աշխատող իր նոր արտադրանքը չի զիջի նույն գնային սեգմենտի Windows նոթբուքներին։

Նոր արտադրանքի ո՞ր տեխնիկական պարամետրերն են Apple-ին նման վստահություն տալիս իր արտադրանքի նկատմամբ

  • Հզոր M1 չիպ
  • 8 միջուկանի պրոցեսոր, որը բարձրացրել է արտադրողականությունը մինչև 60%
  • 8 միջուկանի GPU-ն ապահովում է մինչև 2 անգամ ավելի արագ գրաֆիկա, քան նախորդ iPad Air-ը
  • 10,9 դյույմանոց IPS Liquid Retina էկրան՝ 3,8 միլիոն պիքսել և 500 nit պայծառությամբ, P3 լայն գունային գամմա` հակաշող ծածկությով և True Tone տեխնոլոգիայով:
  • 12 ՄՊ հիմնական և առջևի տեսախցիկներ (ներառյալ գերլայնանկյուն)
  • Տեսազանգերի համար Center Stage ֆունկցիայի ապահովում, ինչը Ձեզ մշտապես կպահի ուշադրության կենտրոնում
  • 5G գերարագ ցանցի ապահովում
  • USB-C պորտը 2 անգամ ավելի արագ է տվյալները փոխանցում ` մինչև 10 ԳԲ/վրկ արագությամբ
  • Ստերեո բարձրախոսներ
  • Touch ID` նախատեսված ապահով ու անվտանգ նույնականացման համար

Նոր iPad Air 5 պլանշետը կթողարկվի երկու տարբերակով՝ 64 ԳԲ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ: Բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են բովանդակություն, հատկապես վիզուալ, կհամապատասխանի 256 ԳԲ տարբերակը, ինչպես նաև եթե սիրում եք խաղալ ինտենսիվ գրաֆիկայով խաղեր կամ, օրինակ, նկարազարդումներ անել, լուսանկարներ կամ տեսանյութեր խմբագրել: Apple-ի էքսպերտների կարծիքով մարտկոցի աշխատանքը նույնպես տպավորիչ է՝ մարտկոցը հեշտությամբ կդիմանա ակտիվ օգտագործմանը ամբողջ օրվա ընթացքում։ Ինչը շատ հաճելի է, քանի որ պլանշետի վրա աշխատելը ենթադրում է շարժունակ մնալու ունակություն:

Դիզայն՝ կրկին գեղեցիկ, սակայն նոր գունապնակով

Դիզայներները պլանշետի կորպուսը թողել են նույնը, այսինքն՝ տեսողականորեն այն չի տարբերվում նախորդ սերնդից։ Կրկին նույն մինիմալիստական, թեթև, բարակ և սուր եզրերով պլանշետը շատ հարմարավետ է ձեռքերում պահելու համար: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ Apple-ի ոգով է։

Իսկ ահա այն, ինչ Ձեզ կզարմացնի, iPad Air 5-ի նոր գունային գունապնակն է: 2022 թողարկված  պլանշետը ներկայացված  է հինգ ցնցող երանգներով` կապույտ, մանուշակագույն, վարդագույն, աստղային լույս և տիեզերական մոխրագույն: Ինչ խոսք ընտրությունը մեծ է և ոչ ամենահեշտերից։

iPad Air 5-ի համար աքսեսուարներ

Շնորհանդեսում ուշադրություն դարձվեց նաև աքսեսուարներին. Բոլոր այն լրացուցիչ սարքերը, որոնք նախկինում հասանելի էին միայն առաջադեմ iPad Pro-ի սեփականատերերին, այժմ կաշխատեն նոր iPad Air 5 պլանշետով:

Սա նշանակում է, որ Ձեզ կծառայեն Magic Keyboard-ը` փոփոխվող դիզայնով և ներկառուցվող trackpad-ով, Smart Keyboard Folio-ն` տեքստի հարմարավետ մուտքագրման համակարգով և բարակ կորպուսով: Այս ստեղնաշարերի շնորհիվ պլանշետը վերափոխվում և վերածվում է նոութբուքի։ 2-րդ սերնդի Apple Pencil-ն աշխատում  է անլար լիցքավորմամբ` Ձեր պլանշետը վերածելով նկարչական  կամ նշումների գրքի:

Smart Folio պատյանները հասանելի են նույնքան գեղեցիկ գույներով, որքան հենց պլանշետը՝ սև, սպիտակ, վառ նարնջագույն, մուգ բալ, լավանդա և ծովային կապույտ, որոնք հիանալի կերպով լրացնում են նոր պլանշետի գունապնակը, ինչպես նաև հուսալիորեն պաշտպանում սարքը վնասվածքներից:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*