Գլուխներ
App Store-ն ունի հազարավոր հավելվածներ տարբեր խնդիրների համար: Անհնար է ներբեռնել դրանք բոլորը, ուստի մենք համառոտ կներկայացնենք, թե դրանցից որոնք են իսկապես օգտակար:
Այս հոդվածը չի ներառում այնպիսի հիմնական ծրագրեր, ինչպիսիք են քարտեզները, սոցիալական ցանցերը, ակնթարթային մեսենջերները կամ խաղերը: Այս ամենը Դուք ինքներդ կարող եք տեղադրել պլանշետը անմիջապես տուփից հանելիս։ Հոդվածի նպատակն է Ձեզ ներկայացնել հետաքրքիր iPad հավելվածներ, որոնք կօգնեն ավելի բազմազան դարձնել Ձեր ապրելակերպը:
1. I am. Աֆիրմացիա ամեն օր
Երբ գտնվում եք հոգեբանորեն ճնշված վիճակում, ապա Ձեզ անհրաժեշտ է կտրվել ինքներդ Ձեր հանդեպ ներկայացրած պահանջներից և գանգատներից: Ընդունեք, որ Դուք «առայժմ այսպես» վիճակում եք և գտեք ոգեշնչում ցանկացած մանրուքներում: Այս հարցում Ձեզ կօգնի I am հավելվածը, որն ամեն օր Ձեզ աֆիրմացիաներ պարունակող ծանուցումներ կուղարկի։
Աֆիրմացիաները հաստատումներ են, որոնք ամրապնդում են գիտակցության և անգիտակցականի միջև կապը: Եթե դրանք դարձնեք ամենօրյա ծիսակարգի մի մաս, ապա Դուք ինքներդ չեք նկատի, թե ինչպես բացասական մտածողության օրինաչափությունները կփոխարինվեն դրականով։ Եվ երբ Դուք սկսում եք դրականորեն հաստատել, որ ամեն ինչ իսկապես հնարավոր է, Ձեզ համար բացվում է հնարավորությունների իսկապես լայն հորիզոն: Ինչպես Բուդդան է ասել. «Դուքդառնում եք այն, ինչին հավատում եք»:
2. Ոգեշնչման անվերջ աղբյուր
Այս հավելվածը ոգեշնչման անսպառ մի ծով է՝ վերանորոգման, ինտերիերի դիզայնի, լուսանկարչության, այգիների ձևավորման գաղափարների, ինչպես նաև նորաձևության, սպորտի, ճանապարհորդության, մեքենաների, սննդի և այլնի վերաբերյալ լուսանկարների անսպառ կատալոգ: Այս ամենը նման է տախտակի, որին կցված են որոշակի թեմայով պատկերներ։
Դուք կարող եք մեկնաբանել Ձեր սիրած նկարները, պահպանել դրանք և կիսվել ընկերների հետ: Օրինակ, Դուք կարող եք պահպանել գաղափարներ ֆոտոշարքիհամար և կիսվել այդ «տախտակով» Ձեր լուսանկարչի հետ:
Pinterest-ի բոլոր պիները վիզուալ էջանիշեր են, որոնք կապված են կայքերի հետ: Հետևաբար, Դուք կարող եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ պատկերի օբյեկտի մասին. որտեղից գնել տվյալ սպասքը կամ պարզել, թե ինչ համեղ ռեստորան կա այն վայրում, որտեղ Դուք պատրաստվում եք մեկնել հանգստի։
Մի խոսքով, փորձեք: Տեսեք, թե ինչպես զարդարել պատշգամբըգիրլյանդայով(դրասանգով) Ամանորի առթիվ, ոգեշնչվեք ինտերիերի դիզայնով, դաջվածքների էսքիզներով, դիտեք մանկական հագուստի ձևվածքներ. պարզապես մուտքագրեք որոնման մեջ այն, ինչ Ձեզ հետաքրքիր է: Մնացածն արդեն ինքնին տեղի կունենա:
3. Ամեն ինչ հսկողության տակ
Freeform-ը Apple-ի ֆիրմային հավելվածն է՝ նախատեսված աշխատանքի և ստեղծագործելու համար: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ տախտակ՝ ճկուն ֆունկցիոնալությամբ։ Աջակցվում են բոլոր տեսակի ֆայլերը՝ տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր, հղումներ, PDF փաստաթղթեր, ձայնագրություններ, սթիքերներ, նկարներ, գրաֆիկներ: Գրեթե այս ամբողջը հնարավոր է կարգավորել, ինչպես նաև փոփոխել դիրքը, չափը և նույնիսկ թափանցիկությունը: Ընդհանուր առմամբ, սա կարծես լինի մի քանի հավելվածներ մեկի մեջ, որը մտածված է և ինտուիտիվորեն հասկանալի:
Freeform-ը կարող է օգտագործվել որպես մուդբորդ՝ ֆոտոշարքին պատրաստվելու, դպրոցական կամ բիզնես նախագիծ ստեղծելու, համալսարանական հետազոտությունների, ինչպես նաև հայտարարությունների տախտակի և շատ ավելիի համար: Սա գաղափարները վիզուալիզացնելու հիանալի միջոց է:
Ցանկության դեպքում Դուք կարող եք բացել հասանելիություն և օգտագործել նախագիծը հարազատների, ընտանիքի անդամների կամ գործընկերների հետ: Իսկապես հիանալի է, որ հնարավոր է միասին աշխատել հենց անմիջապես FaceTime-ի զանգի ընթացքում: Բացի դա, այն հարմար է, քանի որ Ձեր աշխատանքը հասանելի կլինի ոչ միայն iPad-ում, այլ նաև iPhone-ում և Mac-ում:
4. Օրագիր Day One. Ձեր զգացմունքների վրա կենտրոնանալու միջոց
Մեր ուղեղն այնպես է կառուցված, որ հոգնում է «անավարտ ցիկլերից»։ Դրանք առաջանում են, երբ մենք անտեսում ենք տհաճ մտքերն ու հույզերը, որոնք առաջանում են օրվա ընթացքում: Եվ եթե մենք դա չենք ապրում, ապա անհանգիստ զգացմունքները կրկին ի հայտ են գալիս: Ահա թե ինչու է կարևոր պահել անձնական օրագիր. գրելով այն, ինչ տեղի է ունենում Ձեզ հետ, Դուք իմաստավորում և «ավարտին եք հասցնում» այդ իրադարձությունները: Սա կարևոր է հոգեկան առողջության համար։
Թվային օրագիր Day One-ը լավագույն lifestyle հավելվածն է iPad-ի համար: Այններբեռնվել է ավելի քան 15 միլիոն անգամ և ստացել 200,000 կատարյալգնահատական ամբողջ աշխարհում: Հավելվածը չափազանց մտածված է և թույլ էտալիս ճիշտ դասավորել Ձեր կյանքը: Գրանցեք Ձեր մտքերը, ավելացրեքլուսանկարներ կամ տեսանյութեր ապրած օրերի մասին: Ներառեք տվյալներ Ձեր ֆիզիկական ակտիվության, լսած երաժշտության, գտնվելու վայրի և նույնիսկ տվյալ օրվա եղանակի մասին: Այժմ դա թույլ կտա կենտրոնանալ Ձեր զգացմունքների վրա, իսկ որոշ ժամանակ անց վերադառնալ Ձեր ապրած պահերին:
Day One-ը կարծես Ձեր հեղինակությամբ թվային ամսագիր լինի: Այն թերթելն իսկապես հաճելի է։ Հավելվածը պարբերաբար կուղարկի «Այս օրը» ծանուցումներ՝Ձեր հիշողությունները թարմացնելու համար: Եվ ևս մեկ բան. մեկնարկային էկրանին արտացոլված է ընտրված մեջբերում. մանրուք է, սակայն հաճելի է:
5. A Soft Murmur. Ֆոն հանգստի համար
Այս հավելվածը փրկություն է նրանց համար, ովքեր զգայուն են շրջակա միջավայրի աղմուկի նկատմամբ՝ գրասենյակային կողմնակի զրույցները, հարևանի գայլիկոնի ձայնը, հասարակական տրանսպորտում լացող երեխայի ձայնը և այլն: A Soft Murmur հավաքածուն պարունակում է բնության 10-ից ավելի ֆոնային հնչյուններ՝ ամպրոպ, քամի, ծղրիդ, կրակի ճարճատյուն, թռչունների ծլվլոց, ալեբախության աղմուկ, անձրև և այլն: Դուք կարող եք դրանք խառնել, փոփոխել ձայնի բարձրությունն ու ինտենսիվությունը, ինչպես նաև պահպանել դրանք Ձեր հավաքածուում և նույնիսկ կիսվել «թրեքով» սոցիալական ցանցերում: Հավելվածը շատ հեշտ է օգտագործել և աշխատում է առանց ինտերնետային կապի:
Ֆոնային հնչյուններն օգնում են Ձեզ աղմկոտ միջավայրում կենտրոնանալ աշխատանքի կամ ուսման վրա: Վերջիններս թույլ են տալիս հանգստանալ և ավելի արագ քնել բնության ձայների ներքո: Եվ որպեսզի Ձեր iPad-ը դադարի աշխատանքը, երբ Դուք քնած եք, կարող եք կարգավորել թայմերը:
6. Ամեն ինչ միշտ հասցնելու համար
Սա աշխատանքի պարզ և հստակ կազմակերպման ծրագիր է։ Վերջինիս սկզբունքն այն է, որ այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է, միշտ ձեռքի տակ է: Հետևաբար, Notion-ը հեշտությամբ փոխարինում է հայտնի այլ ծրագրերին, ինչպիսիք են Evernote-ը, Trello-ն և Google Docs-ը:
Notion-ը նման է խելացի նոթատետրի. կարող եք մեկ էջում ավելացնել առաջադրանքին առնչվող ամեն ինչ: Օրինակ՝ տեքստեր, նկարներ, աուդիո, լուսանկարներ, տեսանյութեր, հղումներ, աղյուսակներ, ծածկագրեր և այլ բովանդակություն: Էջերն իրենք կարող են հեշտությամբ միավորվել խմբերի և կապվել միմյանց հետ: Ծրագրի վրա կարող եք աշխատել անհատապես կամ թիմով։
Notion-ը հարմար է հոդվածներ գրելու, մուդբորդներ հավաքելու, բյուջեն վարելու, սիրված ֆիլմերը` հետագայում դիտելու նպատակով պահպանելու համար: Դուք կարող եք այնտեղ պահել նաև Ձեր պորտֆոլիոն և ռեզյումեն, ինչպես նաև պահպանել հաճախորդների տվյալների բազան և վերահսկել պատվերների վճարումը: Ընդհանուր առմամբ, Notion-ի օգտագործման շրջանակները բազմազան են: Հետևաբար, այս հավելվածն օգտագործվում է այնպիսի հսկաների կողմից, ինչպիսիք են Nike-ը, Tinder-ը, McDonald’s-ը: Օրինակ, Figma-ն ունի Notion-ումգիտելիքների բազա իր աշխատակիցների համար:
7. Բոլոր նորությունները՝ մեկ հավելվածում
Ամեն օր մենք ստանում ենք հսկայական ծավալով տեղեկատվություն, որտեղ կարելի է հեշտությամբ մոլորվել: Մենք մի քանի անգամ այցելում ենք նույն կայքերը՝ թարմացումներ փնտրելու համար, կարդում ենք լուրեր տարբեր աղբյուրներից և ուսումնասիրում տեղեկատվություն մասնագիտացված կայքերում։ Իսկ սա բավականին շատ ժամանակ է պահանջում:
Feedly հավելվածի շնորհիվ կմիավորվեն Ձեր դիտած բոլոր կայքերը. Ձեր սիրելի ամսագրերը, լրատվամիջոցները, YouTube ալիքները, բլոգները, կայքերը՝ բոլորը մեկ տեղում: Ձեզ միայն անհրաժեշտ է մեկ անգամ բաժանորդագրվել աղբյուրին, որից հետո թարմացումները կցուցադրվեն Ձեր նորությունների հոսքում: Հարմարավետության համար կայքերը կարելի է բաժանել խմբերի. աշխատանքային, ժամանցային, լրատվական։ Կարող եք նաև փոփոխել հավելվածի տառատեսակը, թեման դարձնել սև (եթե կարդում եք մթության մեջ): Հարմար է նաև էջանիշեր կազմել որոշակի թեմայի վերաբերյալ օգտակար հոդվածներով:
Feedly RSS-ագրեգատորը հասանելի է անգլերենով, սակայն ինտերֆեյսը այնքան պարզ է, որ նույնիսկ սկսնակ օգտվողը կարող է դա հասկանալ:
Այս հոդվածի բոլոր ծրագրերը հասանելի են նաև iPhone-ում, ուստի վերջիններիցսստացված տվյալները միշտ կլինեն Ձեր ձեռքի տակ: Սակայն այս ծրագրերի ներուժը լավագույնս բացահայտվում է iPad-ում: Ի վերջո, սմարթֆոնի էկրանը չափազանց փոքր է, իսկ Mac-ում ձեռքով գրելու հնարավորություն չկա:
Գնեք iPad iSpace խանութ-սրահներից. մեզ մոտ առկա են ակտուալ մոդելների ամբողջական շարքը: Դրանք բոլորը ներկայացված են բաց ցուցադրությամբ. կարող եք այցելել և գնելուց առաջ ծանոթանալ սարքերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ.
Ի՞նչ նվիրել մեկին, ով չգիտի, թե ինչ է ուզում
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: