Հաճելի է ընտրել նվերներ, երբ հասկանում ես, թե ինչ է ուզում դիմացինդ։ Իսկ եթե անգամ նա չգիտի, թե ինչ է ուզում: Այդ դեպքում նվերի որոնումը նման է «գնացեք չգիտեմ որտեղ, բերեք չգիտեմ ինչ» իրավիճակին: Բայց մի հուսահատվեք. մենք գտել ենք ունիվերսալ իր, որը կհամապատասխանի բոլորին: Ընդ որում՝ անկախ տարիքից, նախասիրություններից ու ապրելակերպից։

5 պատճառ, թե ինչու է iPad 9-ը հանդիսանում լավագույն նվերը Ամանորի առթիվ

iPad-ը պարզապես գադջեթ չէ:  Սա հարմարավետության և գործելու ազատության գերագույն մակարդակն է. մեծ պլանշետն ավելի հարմար է, քան սմարթֆոնը և միևնույն ժամանակ այն ավելի շարժական է, քան նոութբուքը: Այն ունի 1000 ու 1 առավելություն, որոնց մասին հավանաբար չեք էլ մտածել։

Բացատրենք, թե ինչու է Ձեզ անհրաժեշտ պլանշետ՝ օգտագործելով 9-րդ սերնդի iPad-ի օրինակը՝ ներկայիս շարքի հիմնական և ամենամատչելի մոդելը:

  1. Աշխատանքային միջավայրը միշտ Ձեզ հետ է: iPad-ն ավելի բարակ է և թեթև, քան գիրքը, սակայն դրա հետ մեկտեղ 10,2 դյույմ անկյունագծով այն կատարյալ չափ է քնելուց առաջ աշխատելու, կարդալու, խաղալու և ֆիլմեր դիտելու համար: Հետևաբար, պլանշետը հարմար է օգտագործել ոչ միայն սեղանի մոտ, ինչպես նոութբուքը, այլև անկողնում, սրճարանում, մեքենայում, գրասենյակում կամ անմիջապես ոտքի վրա:Ի տարբերություն սմարթֆոնի, iPad-ի մեծ էկրանը հարմար է դարձնում համացանցում շրջելն ու աղյուսակներ ու փաստաթղթեր խմբագրելը: Եվ եթե Ձեզ անհրաժեշտ է մուտքագրել տեքստ, պարզապես բացեք Smart Keyboard-ի պատյանը: iPad-ի միջոցով Ձեր աշխատանքային տարածքը կրճատվում է՝ դառնալով բլոկնոտի չափ:

2. Անձնական զվարճանքի կայան: iPad-ն ունի էտալոնային էկրան՝ ճիշտ գունային վերարտադրմամբ: Հետևաբար նրանով հաճելի է կարդալ, դիտել ֆիլմեր, շրջել TikTok-ում, Instagram-ում և այլն: Պլանշետն աջակցում է ժամանակակից խաղերին և հավելվածներին, և Դուք կարող եք նաև միացնել գեյմփադը դրան. եթե չգիտեք, թե ինչ նվիրել Ձեր ընկերոջը Ամանորին, ապա հաստատ չեք կարող սխալվել iPad-ի հետ:

Սակայն այս պլանշետը միայն գեյմերների համար չէ: Կամակորություն անողփոքր երեխաների շատ ծնողներ կհաստատեն, որ մուլտֆիլմերով պլանշետն իսկական փրկություն է: Հատկապես, եթե Դուք մեքենայում եք, ինքնաթիռում կամ այլ հասարակական վայրերում: Բացի այդ, Դուք կարող եք ինքներդ օգտագործել iPad-ը՝ նախ ներբեռնելով ֆիլմեր երկարատև թռիչքի համար:

3. Արտադրողականության հզոր շարժիչ: 9-րդ սերնդի iPad-ը հագեցած է A13 Bionic չիպով. այն արագ է և հզոր: Համակարգն աշխատում է սահուն և չի դանդաղում, նույնիսկ եթե միաժամանակ մի քանի հավելված եք գործարկում: Տեքստային խմբագրիչներ, էլ. փոստ, պլանավորում, առաջադեմ հավելվածներ, ինչպիսիք են Adobe Fresco-ն և Procreate-ը, այս ամենը միշտ ձեռքի տակ կլինի: Շատ տեղին է նրանց համար, ովքեր արձակուրդ են մեկնում աշխարհի մյուս ծայրում, սակայն աշխատանքը նրան չի լքում:

Իհարկե, ժամանակակից սմարթֆոնները հաղթահարում են անձնական օգնականի դերը, բայց հենց պլանշետն է իսկական հարմարավետություն ապահովում աշխատանքում։ Սա նաև ավելի շահավետ է, քան շատ բազայիննոութբուքեր: Ընդհանրապես, եթե մտածում եք, թե ինչ նվիրել ճանապարհորդընկերոջը, ապա նվիրեք վերջինիս շարժական iPad։ Նա անպայման կգնահատի այն։

4. Մեկ դեվայս ողջ ընտանիքի համար. Եթե Ձեր կ​նոջը կամ ամուսնուն նվիրեքiPad, ապա Դուք նույնպես կարող եք այն օգտագործել։ Ճիշտ այնպես, ինչպես Ձեր երեխան: Նույնիսկ Ձեր կատուն կարող է խաղալ դրա վրա, եթե վերջինիսհամար ներբեռնեք վազող կետով հավելվածը: «Google»-ով որոնել բաղադրատոմսեր, պատվիրել պիցցա, շեղել երեխայի ուշադրությունը, կարդալքնելուց առաջ. պլանշետն անփոխարինելի է ամենօրյա սցենարներում:

Եվ մի մոռացեք ծնողների մասին. եթե նվեր եք փնտրում մայրիկի կամ հայրիկի, տատիկի կամ պապիկի համար, ապա iPad-ը կատարյալ է: Մեծ էկրանին Ձեզ հարկավոր չէ կարդալու ընթացքում ուշադիր նայել տեքստին: Ժամանակակից տեսախցիկների շնորհիվ կարող եք տեսազանգեր կատարել։ Եվ միևնույն ժամանակ, Դուք չեք երևա մի փոքրիկ կետ Ձեր ծնողների համար, ինչպես սմարթֆոնի էկրանին:

Մեկ iPad-ը փոխարինում է շատ բաների՝ հեռուստացույց, սմարթֆոն, էլ.փոստ, խաղային վահանակ, բլոկնոտներ, գրքեր, մատիտներ և շատ ավելին: Այդ իսկ պատճառով այն նվեր է ողջ ընտանիքի համար:

5. Պատկերի ոճային մաս. Ի՞նչ նվիրել աղջկան Ամանորին, եթե նա սիրում է ոճային և ֆունկցիոնալ իրեր։ Իսկ տղամարդու՞ն: Նրանց համար կարևոր է նաև պատկառելի և ստատուսային տեսք ունենալ: Ոճի և ճանաչման առումով iPad-ը մրցակիցներ չունի (եթե միայն դրանք Apple-ի այլ սարքերը չեն):

Պատկերացրեք մի այսպիսի տեսարան. գրասենյակ, հանդիպում: Դուք ունեք iPad, որի վրա նշումներ եք կատարում, իսկ մնացած մասնակիցներն ունեն սովորական բլոկնոտներ: Ձեզանից ո՞ր մեկն ավելի ներկայացուցչական տեսք կունենա: Պլանշետը լավ օգնություն կլինի այն մարդկանց համար, ովքեր պետք է պրեզենտացիա ներկայացնեն փոքր լսարանում. դասախոսներ և ուսանողներ, վաճառողներ, ապահովագրական գործակալներ, ռիելթորներ: Ի վերջո, Դուք կարող եք հեշտությամբ ցուցադրել լուսանկարներ, ինֆոգրաֆիկա կամ տեսանյութեր: Նոթբուքը չափազանց մեծ է այս նպատակների համար:

Եզրակացություն: Նվերը կարող է ունիվերսալ լինել, եթե այն ընդգրկում է կենսականհնարավորինս շատ ոլորտներ՝ ուսում, աշխատանք, ստեղծագործականություն, հոբբիներ, հաղորդակցություն և ժամանց: Դա հենց այն է, ինչ անում է iPad-ը: Այն կարող է կապող օղակ հանդիսանալ ստացիոնար համակարգիչների միջև գրասենյակում և տանը: Օգտագործելով պլանշետ՝ Դուք կարող եք հեշտությամբ զբաղեցնել Ձեր երեխային ճանապարհին և շտապ պատասխանել  աշխատանքայինմուտքային նամակներին արձակուրդի ընթացքում: Եվ, իհարկե, հաճելի է զվարճանալ iPad-ով. ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, խաղեր խաղալ և շատ ավելին:

Ահա թե ինչու Apple-ի պլանշետը Ամանորի առթիվ կատարյալ նվեր է՝ անկախ ստացողի սեռից, հետաքրքրություններից և ապրելակերպից: Ամենօրյաառաջադրանքների համար ընտրեք 9-րդ սերնդի iPad. սա հզոր պրոցեսորով, մեծ էկրանով և դիմացկուն մարտկոցով շարքի ամենամատչելի մոդելն է:

Գնեք պաշտոնական երաշխիքով iPad iSpace խանութ-սրահից: Մեր ընկերությունը Apple-ի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում։ Ուստի մենք ոչ միայն վաճառում ենք նոր օրիգինալ սարքավորումներ, այլև տրամադրում ենք խորհրդատվություն և երաշխիքային սպասարկում: Մենք կօգնենք Ձեզ ընտրել օպտիմալ մոդել և ընտրել վերջինիս համար անհրաժեշտ աքսեսուարներ: Մեզանից կարող եք գնել նաև Apple պլանշետ՝ ապառիկ կամ վարկով:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*