Ժամանակակից դպրոցականներն ու ուսանողները նախընտրում են սովորել Mac համակարգչով, և սա, անկասկած, հիանալի ընտրություն է: Այդ մասին խոսել ենք մեր վերջին ակնարկում: Սակայն iPad պլանշետը նույնպես ունակ է անելու շատ ավելին՝ ճամփորդության ընթացքում Ձեր ժամանցը ապահովելուց կամ քնելուց առաջ զվարճացնելուց զատ: Թե կոնկրետ ինչի՞ համար․ մենք Ձեզ կպատմենք նոր ակնարկի մեջ: Ձեզ կառաջարկենք նաև iPad-ի մոդելներ՝ շահավետ գներով։
Բարձր միավորներ iPad-ի շնորհիվ
iPad-ի՝ 2010 թվականին կայացած առաջին շնորհանդեսից ի վեր Apple-ը միշտ ընդգծել է իր պլանշետի հիանալի կրթական գործառույթը։ Դա հաստատում են ամերիկյան համալսարանների բազմաթիվ ուսումնասիրությունները։
Օրինակ, Abilene Christian University-ը 3 տարի ուսումնասիրել է բջջային սարքերի ազդեցությունը ուսումնական գործընթացի վրա: Արդյունքում պարզվել է, որ iPad-ի միջոցով սովորող ուսանողների ցուցանիշները 25%-ով ավելի բարձր են, քան թղթային նյութերից օգտվող իրենց համակուրսեցիներինը։
Նյու Յորքի, Կալիֆորնիայի, Չիկագոյի, Վիրջինիայի, Իլինոյսի և այլ քաղաքների դպրոցները նույնպես ուսումնական գործընթացում ակտիվորեն օգտագործում են պլանշետներ։ Թղթային կրիչները, որոնց տեղեկատվությունը արագորեն հնանում է, փոխարինվել են էլեկտրոնային գրքերով. դրանցում նույնիսկ կարելի է կատարել սեփական գրառումները, նշել էջերը և ընդգծել կարևոր բաները:
Այժմ ավելի հարմար է դասախոսություններն ու կոնսպեկտները պահել մեկ հավելվածում և հենց այնտեղ կազմակերպել գրադարան՝ ըստ առարկաների:
Պարտադիր չէ ուսուցողական ֆիլմերը դիտել պրոյեկտորով՝ լեփ-լեցուն դասարաններում, որտեղ ուսանողները կամ դպրոցականները կուչ են գալիս գրեթե մեկ մեկու ծնկներին նստած: Իր պլանշետը ձեռքին ամեն մի ուսանող կարող է ուղևորվել տիեզերք՝ տեսնելով մոլորակների և համաստեղությունների գեղեցկությունը բոլոր գույներով:
Դիզայնի, ճարտարապետության, արվեստի ուսուցում անցնող՝ ստեղծագործական մասնագիտությունների ուսանողների համար iPad-ը միանգամայն անփոխարինելի գործիք է:
Կրտսեր դպրոցականների համար մշակվել են երևակայությունը, կենտրոնացումը և տրամաբանական մտածողությունը զարգացնող բազմաթիվ խաղային հավելվածներ։
Ուսուցիչների համար ևս շատ հարմար է ուսումնական ծրագրի կազմակերպումն ու վերահսկումը հենց iPad-ով իրականացնելը. այն շատ տեղ չի զբաղեցնում պայուսակում, միշտ ձեռքի տակ է և պատրաստ է աշխատելու մեկ հպումով:
Անսահման հնարավորություններ. ի՞նչ կարել է անել iPad-ում:
Apple պլանշետն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք թույլ են տալիս նրան տարբերվել շուկայում առկա նմանատիպ սարքերի շարքում։ Սակայն ամենաակնառու առավելություններից մեկն այն է, որ iPad-ը շատ թեթև է: Այն քիչ տեղ է զբաղեցնում ուսապարկում՝ ի տարբերություն նոութբուքի կամ, օրինակ, տետրերի և հաստ դասագրքերի տրցակների:
Բացի այդ, iPad-ն ամենաբազմակողմանի սարքն է: Դուք կարող եք զանգեր կատարել դրանից, ինչպես iPhone-ից, լրացուցիչ գնելով շապիկ-ստեղնաշար՝ կարող եք տեքստ հավաքել՝ ինչպես Mac-ում, իսկ Apple Pencil ձեռք բերելու դեպքում կարող եք նաև նկարել՝ ինչպես թղթի վրա:
Բարակ, կոմպակտ iPad-ում կան ներկառուցված բազմաթիվ հետաքրքիր գործառույթներ և հավելվածներ։ Դրանք շատ օգտակար կլինեն Ձեր ուսման համար: Բացակայող ծրագրերը կարելի է ներբեռնել անվճար, որոշ ծրագրեր կարելի է գնել App Store թվային խանութից։ Հավաքածուն այնչափ հսկայական է, որ Դուք անպայման կգտնեք ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է արդյունավետ և հետաքրքիր ուսուցման համար:
Օրինակ, գիտեի՞ք, որ iPad-ն ունի «Ձեռքով» ֆունկցիայի հնարավորություն: Apple Pencil-ի միջոցով կարող ենք դասախոսություններից կոնսպեկտներ անել «Նշումներ»-ում, գրել սովորական մատիտի նման, իսկ հետո նույնիսկ ամենաանհասկանալի ձեռագիրը վերափոխել տպագրված տեքստի: Ստիլուսը հաշվի է առնում և՛ թեքությունը, և՛ սեղմելու ուժը, իսկ գույները փոխելն ամենահեշտն է:
Օգտատերերը պրեզենտացիաների ստեղծումը վստահում են Keynote-ին, Pages-ում աշխատում են տեքստի հետ և իսկ Numbers-ում՝ աղյուսակների: Ինչ էլ որ ձեռնարկեք՝ նախագծի վրա պլանշետով Ձեր կատարած աշխատանքը շատ ավելի համոզիչ և արդյունավետ կլինի:
iPad-ում կարելի է աշխատել ոչ միայն տեքստերի հետ: Procreate կամ Adobe Sketch ծրագրերը նկարազարդումներ ստեղծելու անհավանական հնարավորություններ են բացում, լուսանկարների խմբագրումը հարմար է Adobe Photoshop-ում և Lightroom-ում, իսկ տեսանյութերի մոնտաժումը՝ LumaFusion-ում կամ CapCut-ում։
Հատուկ ուսուցիչների համար մշակվել է iDoceo հավելվածը։ Այն կօգնի դասացուցակի պլանավորման, ուսումնական պլանի մշակման, հաշվետվությունների վերբեռնման, գնահատման և այլնի հարցում:
Սակայն կան նաև iPad-ի օգտագործման ավելի արտասովոր օրինակներ ուսուցման համար: Հարցասերներին, անշուշտ, կհետաքրքրի Brainapse հավելվածը, որը Ձեզ թույլ կտա գրավիչ կերպով ուսումնասիրել… մարդու գանգը և ուղեղը: Իմացեք, թե ինչպես է ուղեղը փոխազդում 5 զգացումների հետ, ինչպես են ուղեղի բջիջները «շփվում» միմյանց հետ, ինչպես է զարգացում ապրել մարդու ուղեղը և ինչն է ազդել դրա վրա:
Ընդլայնված իրականության շնորհիվ բժշկական համալսարանների ուսանողները կարող են ունենալ ինտերակտիվ և հրապուրիչ փորձ: Froggipedia հավելվածը թույլ է տալիս ուսումնասիրել գորտերի կյանքի ցիկլը և պրեպարատ պատրաստել դրանցից… Apple Pencil: Միայն պատկերացրեք, թե քանի գորտ է փրկվել այս հավելվածի ստեղծողների շնորհիվ․ և էլի շատ այլ զարմանալի բացահայտումներ կարող եք անել iPad-ի միջոցով:
Ինչպե՞ս ընտրել պլանշետ ուսուցման համար
Մեր խանութում ուսման համար նախատեսված iPad-ի ընտրության լայն հնարավորություն կա։ Որոշակի մոդելի հարցում կողմնորոշվելու համար խորհուրդ ենք տալիս ելնել հետևյալ գործոններից.
- արժեք,
- չափսեր,
- արդյունավետություն,
- մարտկոցի ունակություն,
- ներքին հիշողության ծավալ,
- այլ բնութագրեր (օրինակ՝ տեսախցիկի հնարավորություններ)։
Եթե առաջին կետը մեկնաբանություններ չի պահանջում, ապա մնացածը բացատրությունների կարիք ունեն։
ՉԱՓՍԵՐ. Սարքի կոմպակտ լինելու շնորհիվ օգտատերը կարող է պլանշետը վերցնել իր հետ ուր ցանկանա։ Եվ որքան փոքր է էկրանի անկյունագիծը, որքան ավելի թեթև է այն, այնքան ավելի հարմար է ուսապարկում կամ պայուսակում դրա համար տեղ գտնելը։
Այստեղ արժե հիշել iPad mini-ն. սա Apple-ի 8,3 դյույմ անկյունագծով շարքի ամենափոքր պլանշետն է: Ընդ որում, այն ունի A սերիայի ամենաարդյունավետ չիպը և շատ լավ տեսախցիկ՝ 12 մեգապիքսելով: Եթե ուսման համար Ձեզ հարկավոր չեն մեծ էկրան և արտաքին ստեղնաշար (քանի որ Smart Keyboard-ի հնարավորություն չկա), ապա անհապաղ վերցրեք այս «փոքրիկին»:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ։ Սրանից է կախված, թե որքան արագ կգործի պլանշետը: Արդյո՞ք այն կկարողանա արագ և անխափան անցումներ անել մի հավելվածից մյուսը, ինչպես նաև միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել, օրինակ՝ երաժշտություն լսել, գիրք կարդալ և կարդալու ընթացքում գրառումներ կատարել:
Տարրական և միջին դպրոցի աշակերտների համար լիովին բավարար կլինի 10,2 դյույմ անկյունագծով՝ 9-րդ սերնդի iPad-ի ֆունկցիոնալությունը։ Այն ունի արագաշարժ A13 Bionic պրոցեսոր, որն օգտագործվում է iPhone 11 շարքում։ Ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին խորհուրդ ենք տալիս գնել ավելի հզոր սարքեր։
Օրինակ, 10,9 դյույմ անկյունագծով iPad Air-ը բոլոր պլանշետներից ամենահայտնին է: Իսկ դիզայնը, որը հիշեցնում է մեծ iPhone 12-ը և 13-ը, դուր է գալիս նույնիսկ ամենախստապահանջ գնորդներին: A14 Bionic չիպի և Neural Engine-ի շնորհիվ Դուք, անկասկած, չեք կորչի:
Pad Pro-ի միջոցով կարելի է նույնիսկ տիեզերք ուղևորվել: Առկա է 11 դյույմ և 12,9 դյույմ անկյունագծերով պլանշետ՝ մեծ էկրանի կարիք ունեցողների համար: Այս մոդելները ստացել են ամենահզոր Apple M1 չիպերից մեկը, որը ոչ միայն կհեշտացնի Ձեր ուսումը, այլև կպահպանի իր հզորությունն ու արդիականությունը շատ ավելի երկար, քան մյուսները:
ՄԱՐՏԿՈՑԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ: Սա նույնպես արժե հաշվի առնել. Չնայած, որպես կանոն, լավ պլանշետի ինքնավարությունը տատանվում է 10 ժամյա շարունակական աշխատանքի սահմաններում: Սա լիարժեքորեն բավարար է բոլոր դասերի և նույնիսկ տնային ինքնուրույն աշխատանքների համար:
ՆԵՐՔԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼ. Պահոցը թույլ է տալիս ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը պահել հենց սարքի վրա: Իհարկե, միշտ կարելի է օգտվել Ամպից, սակայն շատերը նախընտրում են ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ ֆայլերը՝ հույս չդնելով ինտերնետ կապի վրա:
Ի թիվս այլ բնութագրերի, որոնք նույնպես կարող են առանցքային դեր խաղալ ուսուման համար iPad ընտրելիս, արժե նշել տեսախցիկը: Եթե անհրաժեշտ պահին ձեռքի տակ iPhone չլինի, կարող եք հեշտությամբ նույնքան բարձրորակ լուսանկար անել պլանշետով, նաև արագ սկանավորել ցանկացած փաստաթուղթ կամ հաճույքով շփվել տեսակապի միջոցով:
iPad-ի կոնկրետ մոդելի հարցում կողմնորոշվելը ավելի հեշտ կլինի մեր խանութներից մեկում: Բաց ցուցադրման սկզբունքը թույլ կտա Ձեր ձեռքերում պահել Ձեզ դուր եկած յուրաքանչյուր սարք, փորձարկել բոլոր գործառույթները, ինչպես նաև ցանկացած պարզաբանման նպատակով հարցեր ուղղել մեր փորձագետներին:
Հատուկ առաջարկներ iSpace-ից՝ iPad գնելու համար
Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և ցանկանում, որ դպրոցականները, ուսանողներն ու ուսուցիչները լիովին զինված լինեն նոր ուսումնական տարվան ընդառաջ: Ուստի պատրաստել ենք iPad-ի ամենահայտնի մոդելի գնման գրավիչ առաջարկներ։
iPad (10.2) 169 900 դրամ 191 900 դրամի փոխարեն՝ մինչև 22 000 դրամ շահույթով։
Գները գործում են օգոստոսի 22-ից սեպտեմբերի 04-ը iSpace խանութում։
Ակցիայով առաջարկվող ապրանքների քանակը սահմանափակ է: Շտապե՛ք գրանցել Ձեր պատվերը։
Կարդացեք նաև`
MacBook Air, Pro թե՞ ընդհանրապես iMac․ Տեղեկացնում ենք, թե ինչպես ընտրեք համակարգիչ ուսանողի համար:
Ինչպե՞ս է iPhone-ը օգնում ավելի լավ սովորելուն
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: