Հունիսի 5-ին Apple-ը հիացրեց բոլորին։ WWDC ամենամյա համաժողովի ժամանակ ընկերությունըներկայացրել է նորույթներ և օպերացիոն համակարգերի հիմնական թարմացումներ: Եվ այստեղիսկապես ունենք տեսնելու շատ բաներ:

13 և 15 դյույմանոց MacBook Air

Սարքը նախորդ տարվա մոդելի արդիականացումն է:

Ալյումինե կորպուսի դիզայնը չի փոփոխվել։ Հաստությունը ընդամենը 11,5 մմ է, իսկ քաշը՝ 1,5 կգ։ Սակայննորույթն զգալիորեն «առանձնանում է» իր չափսերով. այժմ MacBook Air էկրանի անկյունագիծը 15 դյույմ է։Սրանով այն դառնում է աշխարհի ամենաբարակ 15 դյույմանոց նոութբուքը:

MacBook Air 13/15-ի տեխնիկական բնութագրերը մնացել են նույնը:

Միևնույն IPS-մատրիցան՝ մինչև 500 նիտ առավելագույն պայծառությամբ և 1 միլիարդ գույներիցուցադրման աջակցությամբ: Ժամանակով փորձարկված հզոր Apple M2 պրոցեսոր, որի օպերատիվհիշողությունը մինչև 24 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ մինչև 2 ՏԲ: Ավտոնոմային աշխատանքիժամանակահատվածը հասնում է 18 ժամի։

13 դյույմանոց և 15 դյույմանոց MacBook Air 2023 մոդելների միակ տարբերությունն այն է, որ վերջինիսներսում առկա են թվով 6 դինամիկներ, այսինքն ևս երկուսը։ Սա թույլ կտա 15 դյույմանոց ուլտրաբուքինտարածական ձայն արտադրել. ֆիլմեր դիտելիս կամ երաժշտություն լսելիս օգտագործողը կկարողանազգալ իրեն կինոթատրոնում կամ համերգում: Նրանք, ովքեր գնահատում են MacBook Air-ն իր թեթևությանհամար, բայց երազել են Pro-մոդելի նման մեծ էկրանի մասին, վերջապես հասան իրենց երազանքին:

Նոութբուքը հասանելի կլինի արծաթագույն, տիեզերական(կոսմիկ) մոխրագույն, բաց ոսկեգույն ևկապույտ գույներով:

Mac Pro M2 Ultra չիպով

Apple-ը նաև ներկայացրել է նորացված համակարգիչ պրոֆեսիոնալների համար։ Դա վերջին Mac-ն էր, որնաշխատում է Intel պրոցեսորով: Այն ստացել է M2 Ultra պրոցեսորը, որի տեխնիկական բնութագրերըգերազանցում են Apple-ի ցանկացած այլ համակարգչի։ Սա լավագույն լուծումն է նրանց համար, ովքերունեն կոնկրետ կատարողական պահանջներ, ինչպիսիք են օրինակ բարդ 3D գրաֆիկայի ստեղծումը:

M2 Ultra չիպը հագեցած է չորրորդ սերնդի 6 PCI բնիկներով և 8 Thunderbolt 4 պորտերով, ներսումտեղադրված է 24-միջուկանոց պրոցեսոր, իսկ GPU միջուկների թիվը կարող է հասնել 76-ի։

Համակարգիչն աջակցում է մինչև 6 Pro Display XDR դիսփլեյ, Wi-Fi 6E և Bluetooth 5.3: Առկա է նաև 3 USB-A միակցիչներ, 2 HDMI պորտեր։ Աջակցում է 8K թույլտվությանը և մինչև 240 Հց թարմացման արագությանը, 2 Ethernet մուտքի և ականջակալների միակցիչի:

Այն նույնպես բավական տպավորիչ տեսք ունի. իրականում այն շարժական աշխատակայան է: Mac Pro-ն պահպանել է չժանգոտվող պողպատից շրջանակը և անջատվող ալյումինե կորպուսը: Այն աներևակայելի ամուր է, կայուն և կոմպակտ: Իսկ էներգիայի արդյունավետ սպառման և բարելավված հովացման համակարգի շնորհիվ նորույթն էլ ավելի անաղմուկ է, ինչպես նաև ավելի քիչ է տաքանում, ինչը հատկապես կարևոր է գերլարվածության դեպքում հարմարավետ աշխատանքի համար:

Mac Studio M2 Max և M2 Ultra չիպերով

Սա Apple-ի աշխատակայանների երկրորդ սերունդն է, որը կրկնակի հզորացել է իր նախորդներից։ M2 Max կամ M2 Ultra չիպերի վրա կաշխատեն տարբեր կոնֆիգուրացիաներ: Երկրորդն ի դեպ, դարձել է սեփականդիզայնի ամենահզոր չիպը՝ կենտրոնական պրոցեսորի 24 միջուկով և գրաֆիկականի 76 միջուկով։ Այնպատրաստված է 5 նմ տեխպրոցեսով և աջակցում է մինչև 192 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Այնուամենայնիվ, Mac Studio-ի ցանկացած կոնֆիգուրացիա թռիչքային է նրանց համար, ովքերպատրաստվում են փոխել հին համակարգիչները:

  • Mac Studio-ն մինչև 6 անգամ ավելի արագ է, քան Intel-ի կողմից սնուցվող ամենահզոր 27 դյույմանոց iMac-ը:
  • Բարձր թողունակությամբ HDMI: Ապահովում է մինչև 8K լուծում և 240 Հց կադրերի հաճախականություն:
  • Աջակցություն մինչև 6 Pro Display XDR (M2 Ultra-ով):
  • Bluetooth 5.3 և Wi-Fi 6E: Ներբեռնման արագությունը երկու անգամ ավելի արագ է, քան նախորդսերնդինը:
  • Հետևի մասում առկա է չորս Thunderbolt 4 պորտեր, 10 Գբ Ethernet պորտ, բարելավված HDMI պորտ և երկուUSB-A պորտեր:
  • Առջևի վահանակում առկա են երկու USB-C պորտեր և SD քարտի բնիկ՝ լուսանկարների և տեսանյութերիհեշտ ներմուծման համար:

Mac Studio-ն կոմպակտ արտադրողական կենտրոն է պրոֆեսիոնալների համար:

Աշխատասեղանի վրա վիդջեթներով macOS Sonoma

Սոնոման կալիֆորնիական մի քաղաք է, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի մոտ: Apple-նավանդաբար macOS է անվանել իր հայրենի Կալիֆոռնիայի նահանգում գտնվող վայրերի անունով, որտեղէլ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը:

ՕՀ-ի նոր տարբերակի գլխավոր նորամուծությունը ինտերակտիվ վիդջեթներն են, որոնք կարող ենտեղադրվել աշխատասեղանին։ Վերջիններս կկարողանան հարմարվել պաստառին և լռեցվել՝օգտատիրոջ ուշադրությունը աշխատանքից չշեղելու համար։ Վիդջեթները կարող են փոխանցվել նաևiPhone-ից և օգտագործվել մոտակայքում առկա սարքերը կառավարելու համար: Հիշեցնենք, որ այժմվիդջեթները գտնվում են ծանուցումների կենտրոնում և բացվում են սվայփի միջոցով:

  • macOS Sonoma-ն կհանդիսանա խաղային հարթակ: Apple-ը կթարմացնի ՕՀ-ի համատեղելիությունը Xbox-իև PlayStation գեյմփադերի հետ, և ձայնն առանց ուշացման կհնչեցվի AirPods-ով:
  • Ի հայտ կգա հատուկ խաղային ռեժիմ, որի շնորհիվ կօպտիմալացվի CPU и GPU աշխատանքը, ինչպեսնաև ժամանակավորապես կլռեցվեն ծանուցումները:
  • Տեսակոնֆերանսի լրացուցիչ հնարավորություններ կավելացվեն: Հնարավոր կլինի հետևի ֆոնը փոխարինել Mac-ով կոնտենտով և ժեստերով ակտիվացնել ռեակցիաները։
  • Ներկառուցված Safari զննարկիչը դարձել է ավելի արագ և անվտանգ օգտագործողների տվյալներիհամար:

macOS-ի թողարկումը նախատեսված է 2023 թվականի աշնանը։

iOS 17 նոր հնարավորություններով, ռեժիմով և Journal հավելվածով

Թվում է, թե iPhone-ի օպերացիոն համակարգի վերջին տարբերակում ընկերությունը կկենտրոնանահիմնական հավելվածների նոր հնարավորությունների վրա։

  • Յուրաքանչյուր կոնտակտի համար կարող է սահմանվել անահատականացված լուսանկար: Զանգիընթացքում այն ​​կցուցադրվի ամբողջ էկրանով:
  • Դուք կունենաք հնարավորություն զանգին ավելացնել մեկնաբանություն: Հաղորդագրությունը կարտացոլվի բաժանորդի էկրանին իրական ժամանակում:
  • Հնարավոր կլինի ստեղծել անիմացիոն սթիքերներ, ինչպես նաև լուսանկարներից և տեսանյութերիցՁեր սեփական սթիքերները։
  • Apple TV-ում կլինի Face Time զանգերի աջակցություն, իսկ ձայնային փոստը կավելացվի հենցհավելվածին։
  • Հաղորդագրություններ որոնելիս կարող եք ավելացնել ֆիլտրներ:
  • Ձայնային հաղորդագրությունների տեքստային տառադարձումը կավելացվի:
  • Եթե ​​Դուք հաղորդագրությամբ ուղարկեք Ձեր գտնվելու վայրը, ապա այն կփոփոխվի իրականժամանակում:
  • Նոր StandBy ռեժիմ, որը թույլ կտա օգտագործել Ձեր iPhone-ը հորիզոնական դիրքով՝ ծառայելով որպեսմահճակալին մոտ գտնվող ժամացույց: Դուք կարող եք նաև էկրանին ցուցադրել լուսանկարներ, ժամացույց, քարտեզ, նվագարկիչ կամ այլ վիդջեթներ:

  • Կհայտնվի Check In ֆունկցիան: Այն ավտոմատ կերպով կտեղեկացնի ընտանիքի անդամներին կամընկերներին, որ օգտագործողը հասել է իր նշանակման վայր, օրինակ՝ տուն:
  • AirDrop-ը կունենա կոնտակտների փոխանակման ֆունկցիա: NameDrop՝  հեռախոսահամարներով կիսվելու համար պարզապես անհրաժեշտ է սմարթֆոնները մոտեցնելմիմյանց։
  • Apple Maps-ը կարող է օգտագործվել առանց ինտերնետ կապի:
  • Siri-ի թարմացում. այլևս կարիք չկա «Բարև» ասել:

Հատուկ ուշադրության է արժանի Journal հավելվածը, որը կհայտնվի 2023 թվականի վերջին։ Սաէլեկտրոնային անձնական օրագիր է՝ լուսանկարներով, տեսանյութերով և աուդիոյով: Համակարգը ինքըՁեզ կառաջարկի պահպանել ակնթարթները, օրինակ՝ ճանապարհորդելիս: Կարող եք նաև կցելակտիվության վերաբերյալ տվյալներ, երաժշտություն, քարտեզի վրա որևէ կետ: Մի խոսքով, բոլորմանրամասները, որոնք կօգնեն ֆիքսել հատուկ օրեր։ Իսկ որպեսզի չմոռանաք օրագիր պահելու մասին, հնարավորություն կա ավելացնել հիշեցումներ։

iOS 17-ի թողարկումը սպասվում է այս աշնանը։ Տարբերակին կաջակցեն iPhone XS-ը և ավելի նորմոդելները։

PadOS 17՝ կարգավորվող բլոկավորման էկրանով

Apple պլանշետների բոլոր սեփականատերերն անհամբեր սպասում էին iPadOS-ի նոր տարբերակին։Հիմնական նորամուծություններից է ինտերակտիվ վիդջեթների հայտնվելը։ Դրանց շնորհիվօգտագործողները կարող են գեղեցիկ կերպով կազմակերպել իրենց աշխատասեղանը և իրականժամանակում հետևել եղանակին, ժամանակին կամ առաջիկա իրադարձություններին: Վիդջեթներըկտեղակայվեն էկրանի ձախ եզրին: Բացի այդ, այժմ հնարավոր կլինի կարգավորել տառատեսակները, ֆոնը և տեղադրել կենդանի պաստառներ, ինչպես iOS-ում։

Միայն թե այս ամենի համար ավելի շատ տեղ կա, քան iPhone-ում։

Նոր iPadOS 17-ը առաջ է բերում Health հավելվածը: Դիզայնը և ֆունկցիոնալությունը, անշուշտ, Ձեզ ծանոթկթվան, սակայն դրանք օպտիմիզացված են մեծ էկրանի համար: Այժմ iPad-ում կարող եք հետևել քնի, սնվելու ռեժիմին, հիվանդությունների ախտանիշներին, ստեղծել դեղորայք ընդունելու վերաբերյալհիշեցումներ և այլն:

Մեկ այլ հիանալի նորություն. համակարգն այժմ աջակցում է PDF ֆայլեր: Նախկինում Դուք պետք էներբեռնեիք կողմնակի հավելվածներ՝ այս ձևաչափով ֆայլերը կարդալու և խմբագրելու համար: Դուքկարող եք դրանք դիտել և խմբագրել այլ օգտագործողների հետ միասին, ինչը մեզ հիշեցնում է անցածտարեվերջին ներկայացված Freeform հավելվածը։

Ի դեպ, Freeform-ն ունի խմբագրման նոր գործիքներ, իսկ iMessage-ը՝ կենդանի սթիքերներ։ Stage Manager-իբազմաֆունկցիոնալ ռեժիմը ավելի հարմար է դարձել չափափոխվող պատուհանների շնորհիվ, իսկAirDrop-ը սովորել է չընդհատել տվյալների փոխանցումը, նույնիսկ եթե սարքերի միջև հեռավորությունըմեծացել է: Այս բարելավումների շնորհիվ  iPad-ով աշխատելը դարձել է առավել հաճելի:

watchOS 10-ը նախատեսվում է թողարկել 2023 թվականի սեպտեմբերին։

WatchOS 10 նոր ինտերֆեյսով

Apple Watch-ի նոր օպերացիոն տարբերակը դարձել է հոբելյանական և շատ ավելի հետաքրքիր: Ինտերֆեյսը և համակարգի հնարավորությունները զգալիորեն վերամշակվել են: watchOS 10-ում ավելացվելեն վիդջեթներ և ամբողջովին վերամշակված հիմնական հավելվածներ: Սա այնպիսի զգացողություն էստեղծում, որ կարծես iPhone-ը Ձեր դաստակի վրա է:

Վիդջեթների համար ստեղծվել է առանձին մենյու, որին կարելի է արագ մուտք գործել՝ պտտելով Digital Crown անիվը։ Սա նշանակում է, որ դրանք չեն ծածկում թվատախտակը, որի վրա օգտագործողներըհաճախ օգտագործում են իրենց սիրելիների լուսանկարները:  Ի դեպ, թվատախտակները նույնպեսստացել են ավանդական թարմացում՝ արդեն գոյություն ունեցողների համար հայտնվել են նոր շատգույներ, ավելին՝ հայտնվել է  բոլորովին նորը՝ Snoopy-ով տարբերակը: Այժմ Միկի Մաուսն ունի մրցակից:

Ինժեներները հատուկ ռեժիմ են ավելացրել “Մարզումներ” հավելվածում։ Արտաքին սենսորները միացվածեն Bluetooth-ի միջոցով և թույլ են տալիս ավելի ճշգրիտ որոշել իմպուլսի գոտիները: Գործունեությանարդյունքները կարող են ցուցադրվել iPhone-ում Live Activities ռեժիմում:

Հավելենք նաև, որ խելացի ժամացույցների վրա կարող եք հետևել Ձեր տրամադրությանը` ստեղծելովօրագրային գրառումներ: Սա հատկապես վերաբերում է այն օգտագործողներին, ովքեր այցելում ենհոգեբանին և գրանցում են իրենց հուզական վիճակի փոփոխությունները։

watchOS 10-ը կթողարկվի 2023 թվականի սեպտեմբերին։

Apple Vision Pro

Համաժողովի գլխավոր թեման է Apple Vision Pro-ն։ Սա ընկերության առաջին AR/VR գարնիտուրան է, որնամբողջությամբ կառավարվում է աչքերով, ձեռքերով և ձայնով: Թիմ Քուկի խոսքով՝ սարքն սկսում է նորդարաշրջան, այն է՝ տարածական համակարգիչների դարաշրջանը։

  • Apple Vision Pro-ն կարող է անցում կատարել ընդլայնված և վիրտուալ իրականության միջև, աջակցում է3D տեսանյութերին և չի սահմանափակում Ձեր դիտած կոնտենտը: Օրինակ՝ որոշ առարկաներ կարելի է«քաշել» իրական աշխարհ, ժեստերով բացել զննարկիչը և հենց Ձեր աչքերի առջև դիտել կոնտենտը, ինչպես նաև պատկերը փոխանցել Mac էկրանից գարնիտուրա: Դա անելու համար պարզապեսանհրաժեշտ է մոտենալ համակարգչին:
  • Apple Vision Pro-ն 3D ինտերֆեյսի հետ փոխգործակցության նոր և ինտուիտիվ միջոց է: Չկանկարգավորիչներ, հեռակառավարման վահանակներ կամ մկնիկներ. բոլոր գործողություններըկատարվում են աչքերով, ժեստերով և ձայնով: Կուրսորը Ձեր հայացքն է՝ որտեղ նայում եք, այնտեղ էլ այնշարժվում է:

  • Արտաքնապես ականջակալը հիշեցնում է դահուկային ակնոցների՝ թափանցիկ ապակիներով։ Բայցամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Apple Vision Pro-ն քարտեզագրում է Ձեր դեմքը, և արտաքինից մարդիկտեսնում են ոչ թե Ձեր աչքերը, այլ Ձեր մոդելի գրաֆիկական պատկերը: Այն շատ հզոր տեսք ունի: Ի դեպ, երբ օգտագործողը գտնվում է վիրտուալ իրականության մեջ, էկրանն անթափանց է դառնում։
  • Apple Vision Pro-ն ունի երկու 4K microOLED էկրան՝ 23MP համակցված թույլտվությամբ: Ձայնի համարպատասխանատու են երկու բարձրախոսներ տարածական աուդիո աջակցությամբ: Աչքերի ևգարնիտուրայի կլորացված ապակու միջև թաքնված են երկու չիպեր՝ M2 և R1։
    Երկրորդը մշակում է տեսախցիկների, սենսորների և միկրոֆոնների տվյալները: Կորպուսի վրա առկա եննաև տեսախցիկ, լուսանկարի կոճակ, Digital Crown անիվ (ինչպես Apple Watch-ում):
  • Apple Vision Pro մուտք գործելու համար Դուք պետք է օգտագործեք Optic ID, որը Face ID-ի անալոգն է, միայն նույնականացումը տեղի է ունենում ոչ թե դեմքի, այլ աչքի ցանցաթաղանթի վրա:

Ըստ երևույթին, ապագան իսկապես եկել է:

Apple-ի այլ «ամենօրյա» նորամուծություններից է Adaptive Audio հարմարվողական ռեժիմը: Այնկկարգավորի թափանցիկությունը և աղմուկի նվազեցումը՝ կախված Ձեզ շրջապատող միջավայրից:Բոլոր ֆունկցիաների մասին Ձեզ առավել մանրամասն կպատմենք ispace.am կայքէջում։

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*