Պատկերացրեք, որ Ձեր բոլոր քարտերը, որոնցով լեցուն է Ձեր դրամապանակը, կարելի է փոխարինել ընդամենը մեկով։ Այդպիսին, իհարկե, դեռ հորինված չէ, սակայն Apple-ն իր օգտատերերի համար մշակել է բազմակողմանի հավելված, որը կփոխարինի ավանդական դրամապանակին։

Ներկառուցված հավելվածը թույլ է տալիս բոնուսային և բանկային քարտերը պահել էլեկտրոնային ձևով: Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերի բախտն ավելի է բերել. նրանք հնարավորություն ունեն հավելվածում մուտքագրել նույնիսկ կինոթատրոնի տոմսերը, ինքնաթիռ նստելու կտրոնները, ռեստորանների և հյուրանոցների ամրագրումները և այլն։ Անհավանականորեն հարմար է, այնպես չէ՞։

Ինչի՞ համար է Wallet քարտը:

Wallet քարտը մեր մշտական հաճախորդներին թույլ կտա դառնալ iSpace-ի մի մասը: Քարտի առկայությունը զգալի առավելություններ է տալիս, մասնավորապես.

  • տեղյակ լինել Apple աշխարհի բոլոր իրադարձություններից և տեխնիկական նորամուծություններից,
  • առաջինը իմանալ iSpace-ում եղած նորույթների և ակտուալ ակցիաների մասին,
  • կուտակել բոնուսային միավորներ և դրանք օգտագործել մեր խանութներից գնումներ կատարելու համար,
  • այցելել հրավիրված փորձագետների մասնակցությամբ միջոցառումներին և վարպետության դասերին տարբեր ոլորտներում:

 

Ինչպե՞ս գրանցել Wallet քարտը

Համոզվեք, որ Ձեր iPhone-ում տեղակայված է iOS 9 կամ ավելի նոր տարբերակ: Բացեք Ձեր սմարթֆոնի հավելվածների գրադարանը և ցանկում գտեք Wallet-ը: Ընդամենը մի քանի պարզ քայլ և լոյալության քարտը Ձեր iPhone-ում է:

  • Սկանավորեք QR կոդը: Այն նշված է նաև iSpace-ի բոլոր խանութների դրամարկղերի մոտ։

  • Ավելացրեք գրանցման քարտը Ձեր iPhone-ի Wallet հավելվածում: Դա անելու համար սեղմեք «Ավելացնել» կոճակը և ընդունեք «Համաձայնության» պայմանները՝ նշելով համապատասխան վանդակը:
  • Գրանցվեք՝ թողնելով Ձեր անձնական տվյալները։
  • Վերջում նշեք, թե ցանկանո՞ւմ եք արդյոք իմանալ iSpace-ի հատուկ առաջարկների, ակցիաների և միջոցառումների մասին:

 

Ինչպե՞ս ստանալ բոնուսներ Wallet քարտի վրա

Ձևակերպելով Wallet քարտը՝ Դուք ավտոմատ կերպով դառնում եք մեր լոյալության ծրագրի անդամ: Alma Stores խանութներից գնումներ կատարելիս պարզապես բացեք Wallet հավելվածը Ձեր iPhone-ում, ընտրեք անհրաժեշտ քարտը և այն մոտեցրեք վճարման կետում գտնվող սկաներին: Արդյունքում, Դուք կստանաք բոնուսներ Ձեր հաշվին: Հետագայում կուտակված միավորները կարող եք օգտագործել որպես զեղչ՝ մեր ցանկացած խանութից գնումներ կատարելու համար:

Մանրամասներն այտեղ:

 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*