Գլուխներ
- 1 Ի՞նչ է Apple Pay-ը
- 2 Ո՞ր սարքերն են աջակցում Apple Pay-ին
- 3 Ինչպես օգտագործել Apple Pay-ը Հայաստանում
- 4 Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում:
- 5 Ինչպես օգտագործել Apple Pay-ը iPhone-ում
- 6 Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում
- 7 Կարո՞ղ եմ արդյոք Apple Pay-ն օգտագործել առանց ինտերնետի:
- 8 Ո՞ր բանկերն են աջակցում Apple Pay-ին Հայաստանում:
Apple Pay-ը վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս վճարել ապրանքների և ծառայությունների համար առանց քարտի կամ կանխիկ դրամի տրամադրման:
Ի՞նչ է Apple Pay-ը
Սա վճարային ծառայություն է, որը ներկառուցված է Apple-ի արտադրանքներում: Այնինտեգրված է Wallet հավելվածում (նախկինում՝ Passbook): Apple Pay-ը չի պահանջումբարդ կարգավորումներ կամ կողմնակի ծրագրերի տեղադրում: Ձեզ պարզապեսանհրաժեշտ է մեկ կամ մի քանի քարտ ավելացնել, և Դուք կարող եք վճարելգնումների համար անսահմանափակ քանակությամբ անգամ՝ օգտագործելով ՁերiPhone-ը կամ Apple Watch-ը:
Ո՞ր սարքերն են աջակցում Apple Pay-ին
- iPhone Face ID-ով կամ Touch ID-ով (բացառությամբ 5S-ի կամ եթե դրան միացված է Apple Watch):
- iPad Pro, iPad Air, iPad և iPad mini Touch ID կամ Face ID ֆունկցիաներով:
- Apple Watch Series 1 և ավելի նոր մոդելներ:
Mac Touch ID ֆունկցիայով, Mac 2012 և ավելի նոր մոդելներ՝ զուգակցված iPhone-ի կամ Apple Watch-ի հետ: Եվ Apple M1-ի պրոցեսորով աշխատող Mac-երը՝ զուգակցված Magic Keyboard ստեղնաշարի հետ (որն աջակցում է Touch ID-ին):
Ինչպես օգտագործել Apple Pay-ը Հայաստանում
Apple Pay-ով վճարելու ամենատարածված եղանակները iPhone-ի և Apple Watch-ի օգտագործումն են: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք դրանք:
Երկու դեպքում էլ առաջին բանը, որ Դուք պետք է անեք, դա Wallet հավելվածում վճարային քարտ ավելացնելն է: Դրա համար.
- iPhone-ի կարգավորումներում բացեք «Wallet and Apple Pay» ընտրացանկը և կտտացրեք «Ավելացնել քարտ»;
- Ընտրեք «Դեբետային կամ կրեդիտային քարտ» > «Շարունակել»;
- Սկանավորեք Ձեր բանկային քարտը կամ մուտքագրեք տվյալները ձեռքով,
- Հետևեք բանկի հրահանգներին:
Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում:
- Բացեք Watch հավելվածը iPhone-ում;
- «Իմ ժամացույցը» ներդիրում ընտրեք «Wallet и Apple Pay»;
- Եթե նախատեսում եք օգտագործել նույն քարտը Ձեր ժամացույցի հետ, որնարդեն միացված է Ձեր iPhone-ին, դրա կողքին սեղմեք «Ավելացնել»: Ցանկանու՞մեք նոր քարտ ավելացնել: Դա կարելի է անել նույն կերպ, ինչպես նկարագրված էվերևում:
Ինչպես օգտագործել Apple Pay-ը iPhone-ում
- Եթե Ձեր iPhone-ում առկա է Face ID, ապա երկու անգամ սեղմեք կողային կոճակը և անցեք աուտենտիֆիկացիա: Եթե առկա է Touch ID, ապա Ձեր մատը հպեք սենսորի վրա և հաստատեք Ձեր ինքնությունը:
- Եթե մի քանի քարտ եք միացրել, ապա սեղմեք դեֆոլտային(by default) քարտի վրա և բացվող ցանկից ընտրեք Ձեզ անհրաժեշտը:
- Ձեր iPhone-ի վերին մասը պահեք անհպում տերմինալի մոտ և սպասեք, մինչև էկրանին հայտնվի «Կատարված է»:
Ինչպե՞ս օգտագործել Apple Pay-ը Apple Watch-ում
- Երկու անգամ սեղմեք Ձեր ժամացույցի կողային կոճակը:
- Ավտոմատ կերպով կբացվի Ձեր դեֆոլտային քարտը: Այլ քարտ ընտրելու համար ոլորեք դեպի ներքև:
- Ժամացույցի էկրանը մոտ պահեք կարդացող սարքին այնքան ժամանակ, մինչև զգաք թեթև պուլսացիա: Եթե անձայն ռեժիմը միացված չէ, ապա կհնչի ձայնային ազդանշան:
Apple Pay-ը հասանելի է բոլոր այն խանութներում, սրճարաններում ևհաստատություններում, որտեղ հնարավոր է կատարել անհպում վճարումներ: Կարդացող սարքերը պետք է ունենան հետևյալ սիմվոլները:
Շատ հայտնի առցանց խանութներ աջակցում են նաև Apple Pay վճարումները: Այս ֆունկցիան կարող է ներկառուցվել բջջային հավելվածում կամ ներդրվել Safari բրաուզերում:
Apple Pay iPad-ում և Mac-ում հասանելի է միայն առցանց գնումների համար:
Կարո՞ղ եմ արդյոք Apple Pay-ն օգտագործել առանց ինտերնետի:
Այո: Վճարում իրականացնելիս տվյալների փոխանակումը տեղի է ունենում հենց ՀԴՄ-ի միացման միջոցով: Ինտերնետային հասանելիություն անհրաժեշտ է միայն Wallet-ում բանկային քարտ ավելացնելու համար:
Ո՞ր բանկերն են աջակցում Apple Pay-ին Հայաստանում:
Apple-ի պաշտոնական կայքում նշված են 13 բանկեր.
- AraratBank
- ACBA Bank
- Ameriabank
- Ardshinbank
- Armeconombank
- Armenian Economy Development Bank OJSC
- Artsakhbank CJSC
- Byblos Bank
- Converse Bank
- Evocabank
- HSBC
- Inecobank
- Unibank
Այս ցուցակը պարբերաբար թարմացվում է:
Եթե Ձեզ մոտ առաջացել են հարցեր iPhone-ում, Apple Watch-ում, iPad-ում կամ Mac-ումApple Pay-ի օգտագործման վերաբերյալ, ապա այցելեք iSpace խանութ-սրահ: Մերմասնագետները կաջակցեն Ձեզ, քանի որ մենք ոչ միայն վաճառում ենք Apple-իսարքավորումներ, այլ նաև խորհրդակցում և վերապատրաստում ենքօգտատերերին։ Ավելին, իրականացնում ենք բրենդի սարքավորումների վերանորոգում՝ համաձայն կորպորացիայի ստանդարտների։
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: