Հարմարավետությունն ու հոգսերի թեթևացումը հիմնական պատճառներն են, թե ինչու են մարդիկ փորձում իրենց տունը դարձնել «խելացի»: Այնուամենայնիվ, առանձին հավելվածների կողմից կառավարվող բազմաթիվ առանձին սարքերի առկայության դեպքում պարզությունն այլևս անհնար է թվում: Օգնության է գալիս Apple HomeKitը՝ խելացի տան կառավարման ամենահայտնի ինտեգրված համակարգերից մեկը, որն ստեղծված է հատուկ Ձեր հարմարավետության համար: 

Ինչ է իրենից ներկայացնում Apple HomeKit-ը  

Սա բազմաթիվ խելացի սարքերը մեկ էկոհամակարգի վերածելու գործիքների հավաքածու է, որը Դուք հեշտությամբ կարող եք կառավարել Apple սարքերի միջոցով: HomeKit-ը միավորում է ամեն ինչ. սկսած լուսավորությունից և կողպեքից մինչև տեսախցիկներ և թերմոստատներ՝ ամբողջը մեկ ինտուիտիվ ինտերֆեյսի մեջ, որը հասանելի է iPhone-ում, iPad-ում կամ Mac-ում և որը կառավարվում է նաև Siri ձայնային օգնականի միջոցով: 

HomeKit-ի իրական կախարդանքը բացահայտվում  է, երբ իրենց աշխատանքում են միավորվում մի քանի սարքեր: HomeKit-ի միջոցով Դուք կարող եք ստեղծել սցենարներ կամ սահմանել ավտոմատ գործողություններ՝ Ձեր տան տարբեր կարգավորումները միաժամանակ կառավարելու կամ թրիգգերներին արձագանքելու համար: 

«Խելացի» տան անհատական ​​սցենարները կառավարելու համար առաջին քայլը Ձեր բնակելի տարածքը անհրաժեշտ խելացի սարքերով համալրելն է: 

Օգնության է գալիս Aqara-ն՝ ապրանքանիշ, որն ապահովում է ժամանակակից խելացի տան լուծումներ, որոնք հեշտությամբ ինտեգրվում են Apple HomeKit համակարգերին, ինչպես նաև Alexa-ին և Google Home-ին: Aqara-ն առաջարկում է ապրանքների լայն տեսականի, ներառյալ սմարթ-հաբեր, տեսախցիկներ, սենսորներ, վարդակներ և անջատիչներ: Aqara-ն տարբեր տարածքները, ինչպիսին օրինակ բնակարանները, տներ, գրասենյակները կամ հյուրանոցները, վերածում է անվտանգ և ինտուիտիվ խելացի տան: 

Ընկղմվեք նոր հնարավորությունների աշխարհում Apple HomeKit-ի միջոցով 

Մի պահ պատկերացրեք. պարզ հպմամբ կամ ձայնային հրամանով Ձեր տան ներքին միջավայրն ադապտացվում (հարմարվում) է ցանկացած առիթի համար: Ցանկանու՞մ եք հանգստանալ երկար օրից հետո: Ակտիվացրեք «Բարի գիշեր» սցենարը, որը կկողպի դռները, ավտոտնակը, կանջատի լույսերը, կկարգավորի թերմոստատը և նույնիսկ կմիացնի գիշերային հանգստացնող ազդեցությամբ լուսամփոփը, որը գործարկվում է շարժման հայտնաբերման դեպքում: Ի հավելումն «Բարի գիշեր» սցենարի՝ Aqara-ի արտադրանքերն աջակցում է HomeKit անվտանգության համակարգի ևս 3 ռեժիմների. դրանք են «Բացակայում եմ/Аway/», «Տանն եմ/At home/» և «Համակարգն անջատված է/System off/» ռեժիմները: HomeKit-ի միջոցով՝ ավտոմատացված սցենարներ ստեղծելու հնարավորությունները սահմանափակվում են միայն Ձեր երևակայությամբ: 

«Բարի գիշեր» սցենարի գործարկման համար Ձեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ սարքերը. 

Էկոհամակարգի հիմնական տարրը Aqara Camera Hub G3-ն է: Վերջինս բազմաֆունկցիոնալ սարք է, որն իրականացնում է ինչպես HomeKit-ի անվտանգության տեսախցիկի, այնպես էլ Zigbee 3.0 խելացի տան հաբի ֆունկցիաները: Aqara հավելվածի միջոցով, Դուք նաև ստանում եք հասանելիություն դեպի բազմաթիվ առաջադեմ ֆունկցիաներ, ինչպիսիք են օրինակ դեմքի ճանաչումը, ժեստերի ճանաչումը, հոսքային HD-վիդեոները և տեսախցիկի պտույտը ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հարթություններում: Նեյրոնային պրոցեսորը (NPU) թույլ է տալիս իրականացնել  արհեստական բանականության առաջադեմ  հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով գաղտնիությունն ու հասանելիությունը՝ տվյալների լոկալ պահպանման, ինչպես նաև բաժանորդագրական վճարների բացակայության շնորհիվ: 

Ձեր տան անվտանգությունն առանցքային է: Այդ իսկ պատճառով Aqara-ն առաջարկում է մի շարք սենսորներ՝ կոմպլեքս (համապարփակ) պաշտպանություն ապահովելու համար: Aqara Motion Sensor P1-ը հայտնաբերում է անկոչ հյուրերին և անմիջապես ուղարկում ծանուցումներ՝ ապահովելով շարունակական մոնիտորինգ և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնելով ազդանշանային ռեժիմը: Aqara Vibration Sensor-ը կզգուշացնի Ձեզ ցանկացած անսպասելի շարժումների մասին, իսկ Aqara Door and Window Sensor դռների և պատուհանների սենսորը Ձեզ կտեղեկացնի իրական ժամանակում վերջիններիս կարգավիճակի մասին: 

Եվ վերջապես, ստեղծեք կախարդական միջավայր` «խելացի» լուսավորության վերջին տեխնոլոգիայի շնորհիվ: Smart Ceiling Light լուսամփոփը նորամուծություն է, որը փոխակերպում է Ձեր տունը լուսավորության տարբեր տարբերակներով: Վերջինիս  ներկառուցված օղակային RGBIC լուսավորությունը ստեղծում է ցնցող գրադիենտային էֆեկտներ՝ առաջարկելով ավելի քան 16 միլիոն գույներ՝ ցանկացած տրամադրության և առիթի համար: Սկսած հանգիստ տաք երանգներից մինչև խիտ սառը երանգներ՝ այս ունիվերսալ լուսամփոփը հեշտությամբ հարմարվում է Ձեր կարիքներին՝ ստեղծելով կատարյալ ֆոն յուրաքանչյուր ակնթարթի համար: 

Apple HomeKit-ի և Aqara-ի միջոցով՝ Ձեր երազանքների «խելացի տունը» ստեղծելու հնարավորություններն անսահման են: Անկախ նրանից, թե Դուք փնտրում եք հարմարավետություն, անվտանգություն կամ պարզապես էլեգանտություն, HomeKit-ը կհեշտացնի միջավայրի հարմարեցումը`  տանն անցկացրած Ձեր յուրաքանչյուր րոպեն դարձնելով իսկապես հարմարավետ: 

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*