Ի՞նչ նվիրել Ամանորին ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիներին: Նախատոնական եռուզեռի մեջ հեշտ է սխալվել նվերի ընտրության հարցում, բայց կա անսխալ տարբերակ՝ Apple Watch: Շատերն են երազում գտնել այս բաղձալի գաջեթը տոնածառի տակ, իսկ ինչպես հայտնի է, Ամանորի գիշերը երազանքները կատարվում են: Խելացի ժամացույցները կդարձնեն տոնական օրը անմոռանալի և հաստատ կփոխեն կյանքը դեպի լավը: Պատմում ենք, թե ինչ հնարվորյուններ ունեն դրանք և ինչու են անհրաժեշտ յուրաքանչյուին 2025 թվականին:
Apple Watch-ի 10 կախարդական ֆունկցիա
- Ժամի ցուցադրում և զարթուցիչ
Սկսենք ամենապարզից։ Apple Watch-ը ցույց կտա ժամը, կարթնացնի ձեզ բարձր ձայնով կամ մեղմ թրթռումով։ Անհարմա՞ր է քնել ժամացույցով։ Լիցքավորեք ժամացույցը ձեր քնի ընթացքում «Գիշերային ռեժիմ»-ում։ Միացրեք սարքը լիցքավորման և դրեք սեղանին՝ Apple Watch-ը կդառնա սեղանի ժամացույց։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել ժամը, պարզապես թեթևակի հպվեք գաջեթի մակերեսին։
- Անձնական օգնական
Apple Watch-ը կհիշեցնի կարևոր զանգերի և հանդիպումների մասին, ցույց կտա եղանակի տեսությունը և բորսայի իրավիճակը՝ ժամացույցի վրա կան «Եղանակ», «Արժեթղթեր» և այլ բազմաթիվ հավելվածներ։ Siri-ն կարող է դնել ժամանակաչափ կամ զանգահարել առանց ձեռքերի՝ պարզապես հնչեցրեք ձեր խնդրանքը։
Եթե մտածում եք, թե ինչ նվիրել տնօրենին Ամանորին ամբողջ թիմի կողմից, ուշադրություն դարձրեք Apple Watch-ին։
- Միշտ կապի մեջ
Ծանուցումների դիտում, զանգերին և SMS-ներին պատասխան, հաղորդագրություններ սոցիալական ցանցերում և մեսենջերներում՝ այս ամենը խլում է շատ ժամանակ։ Apple Watch-ը խնայում է այն և սովորեցնում ապրել առանց սմարթֆոնի։ Կարող եք գրել կամ ձայնագրել պատասխան անմիջապես ժամացույցով և նույնիսկ խոսել առանց հեռախոսը հանելու։ Հարմար է, երբ ղեկին եք կամ գտնվում եք տրանսպորտում։
- Սովորել, սովորել և կրկին սովորել
Ի՞նչ նվիրել երեխային Ամանորին։ Դպրոցականը հաստատ կուրախանա Apple Watch-ից։ Իսկ դուք կարող եք երեխային զբաղեցնել ուսումով։ «Ուսումնական ժամանակ» ռեժիմը սահմանափակում է գաջեթի ֆունկցիաները դասերի կամ տնային աշխատանքներ կատարելու ժամանակ, որպեսզի երեխան չշեղվի
Ուսանողին ժամացույցը կօգնի չուշանալ դասերից, խելամտորեն բաշխել ուսումը, հանգիստը և ֆիզիկական ակտիվությունը, իսկ քննության ժամանակ կարող է իսկապես փրկել նրան։ Նախօրոք լուսանկարեք կոնսպեկտը և անհրաժեշտ պահին բացեք այն ժամացույցում։
- Անձնական մարզիչ
Լինել լավ մարզավիճակում՝ ևս մեկ պատճառ Apple Watch 10 գնելու համար։ Դրանք ֆիքսում են բառացիորեն յուրաքանչյուր քայլը և այրված կալորիան։ Եթե երկար նստեք սեղանի մոտ, թեթև թրթռոցը կհիշեցնի, որ ժամանակն է քայլելու։
Անձնական ակտվությանը կարելի է հետևել «Ակտիվություն» հավելվածում։ Գաջեթի տերը նույնիսկ չի նկատի, թե ինչպես կսկսի բարձրանալ աստիճաններով վերելակի փոխարեն, ավելի շատ քայլել և հեծանվով երթևեկել։ Իսկ «Մարզում» ռեժիմի օգտագործմամբ հնարավոր է հետևել սպորտով զբաղվելու արդյունավետությանը։
- Սուզվել 6 մետր ուղղակի ժամացույցով
Apple Watch 10-ում կա մի նոր ֆունկցիա՝ դրանք դիմանում են 6 մետր խորության վրա ջրում երկար սուզվելու համար և նախատեսված են սնորկլինգի, դայվինգի համար։ Գաջեթը կարող է չափել ջրի խորությունը և ջերմաստիճանը, օգնել կողմնորոշվել ջրի տակ։ Նույնիսկ եթե դուք չեք զբաղվում դայվինգով, ջրի դիմադրությունը հիանալի առավելություն է։
- Որպեսզի բոլորը լինեն առողջ
Մտածելով, թե ինչ նվիրել ծնողներին Ամանորին, ձեր ցուցակում ընդգրկեք խելացի ժամացույցները։ Սա հիանալի գաղափար է, քանի որ դրանք անդադար, ողջ օրվա ընթացքում չափում են սրտի զարկերը, մարմնի ջերմաստիճանը, արյան մեջ թթվածնի մակարդակը, անում են ԷԿԳ, հայտնում սրտի ռիթմի խանգարումների մասին և վերահսկում քնի որակը։ Apple Watch Series 10-ը ճանաչում է ապնոեի համախտանիշը և ահազանգում է, երբ քնի ընթացքում շնչառությունը խանգարվում է։
Երբ պետք է հանգստանալ, կօգնի «Շնչառություն» հավելվածը։ Բացի այդ, ժամացույցը աջակցում է յոգայի և մեդիտացիայի հավելվածներին։
- Ապահովությունը՝ ամենից վեր
Ի՞նչ նվիրել տատիկին։ Ճիշտ է՝ ապահովություն։ Apple Watch-ը կազատի մտերիմների համար անհանգստությունից. ավտոմատ կկանչի շտապօգնություն և կտեղեկացնի հարազատներին, եթե անձը վնասվածք ստանա։ «Բժշկական քարտ»-ում կարելի է գրանցել անունը, տարիքը, արյան խումբը և շտապ դեպքերի համար կոնտակտները։
Բացի այդ, տատիկը այլևս ձեզ չի ստիպի անհանգստանալ անտեսված զանգերի պատճառով. ժամացույցը կտեղեկացնի զանգի մասին թրթռալով հենց դաստակի վրա։ Եթե տեղի ունենա վթար, գաջեթը դա կֆիքսի և ինքնուրույն կկանչի օգնություն։ «Կապի մեջ» ֆունկցիան օգտակար կլինի նաև ծնողների համար՝ հնարավորություն տալով ծանուցումներ ստանալ, երբ երեխան հասնում է դպրոց։
- Վճարում՝ դաստակի վրա
Apple Pay-ի շնորհիվ գնումները կարելի է վճարել խելացի ժամացույցներով։ Բավական է գաջեթը մոտեցնել տերմինալին, նախապես այն ապաբլոկավորելով և կողային կոճակը երկու անգամ սեղմելով։ Այլևս կարիք չկա կրել կանխիկ գումար, բանկային քարտեր կամ նույնիսկ iPhone։
- Ամանորի և կյանքի ուղեկից՝ երաժշտությամբ
Սինխռոնացրեք Apple Watch-ը AirPods-ի հետ և վայելեք ձեր սիրած երգերը զբոսանքի կամ մարզումների ժամանակ։ iPhone-ից հավելվածի միջոցով ավելացրեք ալբոմներ ու փլեյլիստներ կամ բեռնեք աուդիոներ հենց ժամացույցի վրա՝ օգտագործելով «Երաժշտություն» հավելվածը և Apple Music-ի բաժանորդագրությունը։ Երաժշտության կառավարումը՝ երգերի անցումը, փլեյլիստի ընտրությունը, ձայնի բարձրացումը կամ նվազեցումը, հնարավոր է անել անմիջապես դաստակից։
Apple Watch-ը նաև հարմար է Mac-ի ապաբլոկավորման, Apple TV-ի, հեռախոսի տեսախցիկի և նույնիսկ խելացի տան կառավարման համար։
Apple Watch 10 կամ Apple Watch 9՝ Որ մոդելով դիմավորել 2025 թվականը
Վերջին մոդել Apple Watch Series 10-ը, երկմիջուկանի S10 չիպով, ավելի նրբագեղ է իր նախորդներից։ Տիտանի տարբերակը մոտ 20%-ով թեթև է, քան չժանգոտող պողպատից պատրաստված Apple Watch 9-ը։
Հասանելի են երկու կորպուսային տարբերակներ՝ թեթև ալյումին և սուպերամուր տիտան։ Չնայած գունային ընտրանքների քանակը փոքր է, դրանք իսկապես շքեղ են։ Տիտանի համար առաջարկվում են երեք գույն՝ Natural titanium, Gold titanium, Slate titanium, իսկ ալյումինի համար՝ Jet Black, Rose Gold, Silver։
Նոր մոդելը հագեցած է մեծ և պայծառ OLED էկրանով, որն այժմ լայնանկյուն է։ Նույնիսկ անկյան տակ դիտելիս պատկերը 40%-ով ավելի պայծառ է։ Տեքստերն ու լուսանկարները նման էկրանին հիանալի տեսանելի են նույնիսկ դրսում՝ առանց դաստակը պտտելու։
Apple Watch 10 vs Apple Watch 9՝ համեմատություն
Նկարագրություն | Apple Watch Series 10 | Apple Watch Series 9 |
Չափեր | 46×39×9.7 մմ / 42×36×9.7 մմ | 45×38×10.7 մմ / 41×35×10.7 մմ |
Կորպուսի նյութ | Ալյումին կամ տիտան (օդատիեզերական դասի) | Ալյումին կամ չժանգոտող պողպատ |
Քաշ | Ալյումին՝ 29.3-36.4 գ, Տիտան՝ 34.4-41.7 գ | Ալյումին՝ 31.9-39 գ, Չժանգոտող պողպատ՝ 42.3-51.5 գ |
Գույներ | 6 նուրբ գույն | 8 գույն, ներառյալ վառ երանգներ |
Ավտոնոմ աշխատանքի ժամանակ | 18 ժամ / 36 ժամ՝ նվազած էներգիայի ռեժիմում | 18 ժամ |
Էկրան | LTPO3 OLED Always-on Retina, լայնանկյուն, անկյունից 40%-ով պայծառ | LTPO OLED Always-on Retina |
Էկրանի մակերես | 1220 և 989 մմ² | 1143 և 904 մմ² |
Խորության և ջրի ջերմաստիճանի սենսոր | Կա | Չկա |
Արագ լիցքավորում | 80%՝ 30 րոպեում | 80%՝ 45 րոպեում |
Նորաձև Apple Watch 10-ը կլրացնի ցանկացած ոճ՝ լինի դա շքեղ գեղեցկուհու, էլեգանտ տիկնոջ, համարձակ տղամարդու կամ վստահ գործարարի։ Հետևաբար, խելացի ժամացույցները կարող եք նվիրել ձեր ընկերոջը կամ ընկերուհուն Ամանորին։ Հատկապես, եթե նրանք արդեն ունեն iPhone, քանի որ Apple սարքերն աշխատում են որպես միասնական ամբողջություն։
Ամանորին՝ նոր Apple տեխնիկայով
2025 թվականը դիմավորել նոր իրերով՝ լավ նախանշան է։ Եթե դեռ չեք որոշել, թե ինչ նվիրել ընտանիքի անդամներին, մտերիմ ընկերներին կամ պարզապես սիրելի մարդուն Ամանորին, ուշադրություն դարձրեք Apple ապրանքանիշի նորույթներին։
Իսկ ինչո՞ւ չուրախացնել ինքներդ ձեզ և չգնել Apple Watch 10։ Այդ դեպքում 2025-ի առաջին վայրկյանները ձեզ համար կհաշվարկի նորաձև և կատարելագործված աքսեսուարը, որը միանգամայն հաջողություն կբերի Ձեզ։
Ամանորյա առաջարկների ավելի մեծ ընտրություն ձեզ սպասում է այստեղ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.
Նոր Տարին սկսեք գեղեցիկ լուսանկարներով՝ 2025 թվականի լավագույն 5 iPhone-ը՝ շքեղ տեսախցիկով
MacBook — նվեր, որին դուք հաստատ արժանի եք: Ընտրում ենք 2025 թվականի լավագույն նոութբուքը:
2025 թվականը նոր Apple պլանշետով. Ընտրում ենք iPad նվեր՝ ինքներս մեզ կամ սիրելիներին
Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: