iSpace.am կայքում ներկայացված են Apple-ի ամենաառաջադեմ ժամացույցները: Թարմ գույներ, մեծ ժամանակակից էկրան և արագ լիցքավորում: Նաև ամուր պատյան, որը չի վախենում հարվածներից, փոշուց և ջրից։ Այս ամենը Apple Watch-ի 7-րդ շարքի մասին է: 

Թվարկենք 8 պատճառ՝ նորույթն ընտրելու համար 

1. Նորացված դիզայն և թարմ գույներ 

Ալյումինե Apple Watch 7- ը թողարկվել է հինգ նոր գույներով. 

  •         «մութ գիշեր», 
  •         «շողացող աստղ»,
  •         «կանաչ երեքնուկ», 
  •         «կապույտ հորձանուտ»,
  •         Product (Red). 

 Apple-ը նաև թարմացրել է ժամացույցների փոկերի շարքը։ Օրինակ՝ հայտնվել են նոր գույներ, իսկ կպչուկով ամրացվող սպորտային նեյլոնե թևնոցն այժմ հասանելի է երկու գույնով։

Ի դեպ, 7-րդ շարքին հարմար են Apple Watch-ի նախորդ մոդելների փոկերը՝ 38 և 40 մմ՝ 41 մմ-ի համար, իսկ 42 և 44 մմ՝ 45 մմ-ի համար: Արդյոք շա՞տ ընկերություններ կարող են պարծենալ իրենց խելացի ժամացույցների համար նախատեսված աքսեսուարների երկարամյա աջակցությամբ:

2. Մեծ էկրան: Հսկայական օգուտ   

Արտաքից 7-րդ շարքի ժամացույցի ապակու չափը գրեթե նույնն է մնացել. միևնույն ժամանակ, դրանց էկրանը համարվում է երբևէ գոյություն ունեցողներից ամենամեծը: Ինչպե՞ս դա հաջողվեց Apple-ին՝ շրջանակները փոքրացնելու միջոցով. 6-րդ շարքի համեմատ դրանք փոքր են 40%-ով: Դրա շնորհիվ էկրանի արդյունավետ մակերեսը մեծացել է գրեթե 20% -ով:

Նվազեցված շրջանակների շնորհիվ 7-րդ շարքը էկրանի եզրերին ունի գեղեցիկ բեկման էֆեկտ. կարծես թե պատկերը կլորանում է ապակու ետևում:

Նոր ժամացույցը հագեցված է մշտապես միացված Retina էկրանով: Նրա  պայծառությունը 70%-ով ավելի է 6-րդ շարքի մոդելից, ինչը նշանակում է, որ ժամը տեսնելու համար Ձեր դաստակը հատուկ բարձրացնելու կամ էկրանին դիպչելու կարիք չեք ունենա:

3. Արագ լիցքավորում

Պայծառ էկրանը որևէ փոխզիջման գնալու պատճառ չէ: 7-րդ շարքի մոդելները մեկ անգամ լիցքավորվելով աշխատում են 18 ժամ անընդմեջ: Սա հիանալի արդյունք է մշտապես միացված էկրանի և այլ գործառույթների պարագայում:

Ժամացույցը լիցքավորվում է 33%-ով ավելի արագ, քան նախորդ սերնդինը։ Օրինակ՝ 8 րոպեն բավական է 8 ժամ շարունակ քնին հետևելու համար։ Իսկ սարքը 0-ից մինչև 80% լիցքավորելու համար պահանջվում է ընդամենը 45 րոպե։ Դա հնարավոր է դարձել լիցքավորիչի և մագնիսական շարժաբերով մալուխի նոր ճարտարապետության շնորհիվ: Այն առկա է լրակազմում:

4. Ամենադիմացկուն ժամացույցը Apple Watch-ի պատմության մեջ

Apple-ը 7-րդ շարքի համար ավելացրել է առջևի ապակու հաստությունը 50%-ով։ Այն այժմ ավելի ամուր է և դիմացկուն ճաքերի նկատմամբ, ինչից օպտիկական հստակությունը որևէ վնաս չի կրել:

Նորույթն ունի փոշուն դիմակայելու հավաստագիր IP6X, այնպես որ կարող եք ժամացույցը կրել լողափ, ամառանոց և նույնիսկ անապատ ուղևորվելու ժամանակ։

Ջրակայունության WR50 դասը թույլ է տալիս ժամացույցը դաստակին սուզվել մինչև 50 մետր խորությամբ, ինչպես նաև լողալ լողավազանում կամ ծովում։

 

5. WatchOS 8 -ի նոր հնարավորությունները 

Նոր էկրանը զգալիորեն հեշտացնում է ժամացույցի հետ աշխատելը: 7-րդ շարքում ավելացվել են ավելի մեծ չափսով երկու լրացուցիչ տառատեսակներ: Մեծացվել է ինտերֆեյսը, շատ հավելվածներում՝ կոճակները: Ուստի, Դուք այլևս չեք կկոցի Ձեր աչքերը և չեք դժվարանա գաղտնաբառը կամ այլ նիշեր մուտքագրելիս: 

Նոր QWERTY ստեղնաշարը թույլ է տալիս մատով մուտքագրել տեքստը (առայժմ՝ միայն անգլերենով), նաև ավելացնել հաջորդ բառը առաջարկվող համատեքստից. այն ճանաչելու համար ժամացույցն օգտագործում է մեքենայական ուսուցում։

6. Բացառիկ թվացույցներ (Эксклюзивные циферблаты)

Թողարկելով 7-րդ շարքը՝ Apple-ն ավելացրել է նոր թվացույցներ: Դրանցից երկուսը մշակվել են բացառապես նոր մոդելի համար։ «Կոնտուր»-ն արդյունավետ կերպով ընդգծում է էկրանի նոր ձևը. թվերը տարածվում են էկրանի կլորացված եզրերով և սահուն փոփոխվում մի ժամից այլ ժամի։ Ի դեպ, Դուք կարող եք համապատասխանեցնել ֆոնի կամ թվերի գույնը ժամացույցի փոկի գույնին: «Մոդուլներ (կրկնակի)» թվացույցը հնարավորություն է տալիս ավելացնելու ընդարձակման երկու տարբերակ՝ մանրամասն տվյալներով:

7. Թարմացումներ հեծանվային մարզումների համար 

Այժմ Apple Watch-ը կարող է ավտոմատ կերպով որոշել շարժումը հեծանվով և նույնիսկ էլեկտրական սկուտերով ուղևորության ընթացքում: Դա տեղի է ունենում մարզումն սկսելուց մոտ 5 րոպե անց: Ժամացույցը հաշվի է առնում, թե որքան ժամանակ եք շարժվել և որքան կանգ առել, օրինակ՝ լուսացույցի մոտ: Իսկ եթե մոռացել եք անջատել «մարզումը»՝ ժամացույցը Ձեզ կհիշեցնի այս մասին։

Օպտիմալացվել է նաև վայր ընկնելը հայտնաբերելու գործառույթը: Եթե ​​ուժեղ ցնցումից հետո մեկ րոպեի ընթացքում չեք շարժվում՝ ժամացույցը շտապ կանչ է տալիս անմիջապես Ձեր դաստակից: Այս ֆունկցիայի շնորհիվ այժմ հայտնաբերվում է հեծանիվ վարելիս և այլ մարզումների ժամանակ վայր ընկնելը:

8. Տեխնոլոգիաներ հանուն առողջության  

Apple Watch-ը հզոր սարք է առողջ ապրելակերպ վարելուն օգնելու համար։ Նրանում ներկառուցված է նորարարական տվիչ՝ չափելու թթվածնի մակարդակը արյան մեջ, ինչը կարևոր գործառույթ է կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Ժամացույցը կարող է ԷՍԳ անել, որն օգնում է բացահայտելու սրտի աշխատանքի խանգարման նշանները: Բացի այդ ցույց է տալիս նաև զարկերակը, հետևում է քնին, վերահսկում շնչառությունը և աջակցում բազմաթիվ այլ գործառույթների՝ նպաստելով Ձեր առողջության մասին հոգ տանելուն:

Ինչպիսի՞ Apple Watch ընտրել 

Ցանկացած Apple Watch-ը սարք է, որն ունակ է շատ բանի. սկսած լավ ինքնազգացողությունից մինչև խելացի գործառույթներ: Քանի որ ժամացույցը ներկայացված է երկու չափսով, ուստի հեշտ է ընտրել այն մոդելը, որը ներդաշնակ «կդիտվի» կանացի կամ տղամարդու ձեռքի վրա։ 

Apple Watch-ի հնարավորությունները առանձնանում են՝ կախված շարքից: Սակայն արդիական բոլոր մոդելները (շարք 7, 6, 3 և SE) կյանքն ավելի հարմար են դարձնում: Դուք կարող եք ստանալ ծանուցումներ, պատասխանել զանգերին, վճարել գնումների համար, կառավարել երաժշտությունը՝ ըստ Ձեր ցանկության, դեռ ավելին. և այս ամենը՝  անմիջապես Ձեր դաստակից:

 Apple Watch-եր iSpace-ում. 

Հայաստանում 7-րդ շարքի Apple Watch գնելու համար iSpace-ի կատալոգում ընտրեք Ձեզ համար ցանկալի գույնը:

Եղի՛ր տեղեկացված

Բաժանորդագրվիր և առաջինը տեղեկացիր մեր ակցիաների և նորությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր email-ը չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են*